Մեզ էլ հիշեցին... > 100 օր
Հուլ 18

imageԱյսօրվա լուրերից տեղեկացա, որ նախկին ՀԺԿ-ական եւ նախկին պատգամավոր (անգամ անունը չեմ ուզում տալ) իր նման խելոքների էր իր շուրջը հավաքել, ու, դժվարությամբ ընդունելով Զիգմունդ Ֆրոյդի նման լուրջ ու վերլուծաբանի դեմք, «համարձակ» մտքեր էր հայտնում ու ինքն-իրեն ուրախանում իր իսկ արտաբերած արտահայտությունների վերաբերյալ (կարելի է կարծել, թե նման բան խիստ հազվադեպ է ստացվում սույն «մտնողի» մոտ):

Լավ, թողնենք այս աղավաղված դեմքին իր խեղաթյուրված պատկերացումներով: Աշխարհին՝ խաղաղություն, իրեն էլ՝ մի քիչ փող, որ հանդարտվի: Մեզ էլ համբերություն, որ հանդուրժում ենք նման անկապությունների համահանրապետական եթեր արձակելուն:

Հարցս ուղղված է այն լրագրողներին, որոնք ոչ պակաս լուրջ դեմքերով նստած ու լուռ ու մունջ լսում էին նրան:

Հարգելիներս, չե՞ք զգում, որ Ձեր բուն գործը թողած, Ձեզ դրել եք ռեանիմատոլոգի տեղ (ով հիվանդի վերակենդանացմամբ է զբաղվում) ու ինչ-ոչ քաղաքական դիակներ եք ասպարեզ հանում, իսկ Ձեր հեռուստատեսային գործընկերներն էլ ներկայացնում են նման տափակ ասուլիսները՝ արհեստական կենդանություն տալով վաղուց արդեն դիակային բծերով զարդարված քաղաքական մարմնին: Որ ի՞նչ: Ավելի ճիշտ՝ իբր թե ի՞նչ:

Հեռուստատեսությամբ էլ բոլոր լուրերի ժամանակ թմբկահարում եք, կարծես թե ո՜վ է խոսել ու ի՜նչ է ասել:

Լավ, մի՞թե լրագրողության նպատակը ընդամենը եթերը լցնելն է: Առանց այդ էլ լցնում են ոնց կարողանում են՝ անորակ թրքանեգրական դայլայլներով, գոքորա-հովիկական գողական բազարներով, տափակ հարեւանություններով ու էլ չգիտեմ ինչով…

Լավ, ինչո՞ւ եք այդքան նվաստանում: Այդ նախկին պատգամավորի խոսքին շա՜տ էիք կարոտել, հա՞:

Ես չեմ կարողանում հասկանալ Ձեզ: Ոչ թե չեմ ցանկանում, այլ դա իմ ուժերից վեր է: Կամ էլ՝ մի քանի օր առաջ քսվել-զարդարվել ու նստել էիք էն մորուքավոր գիտունիկի դիմաց, ով, եթե Սերժն ու Լեւոնը հանկարծ չլինեին, կարող է եւ հիմա Բաղրամյանում նստած լիներ:

Այսինքն՝ կարեւորը գրելու կամ հայտնելու բան լինի, հա՞:

Ձեզ ասուլիսի հրավիրող ախմախներն էլ լավ են հասկացել Ձեր թույլ տեղը, հենց զգում են, որ իրենց մոռանում են, անմիջապես հարություն են առնում՝ Ձեր միջոցով:

Եվ մի հարց. կարո՞ղ եմ Ձեզ հրավիրել մամլո ասուլիսի՝ Ձեր իսկ մասին, այս բլոգի սահմաններում: Խնդրեմ՝ գրանցվեք, ու պատրաստեք հարցեր: Իսկ ես կպատրաստեմ մի գեղեցիկ ելույթ՝ Ձեր տգեղ արարքների մասին:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org