«Ես եկել եմ կամուրջներ կապելու, ոչ թե այրելու: Կամուրջներ այրելը հեշտ է, կապելը դժվար»,- այսօր կառավարության նիստերի դահլիճում «Ժառանգության» 5-րդ հերթական համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կառավարությունից միակն էր, որ ներկա էր համագումարին եւ ողջունեց այն: Սարգսյանը բարձր գնահատեց «Ժառանգության» դերը երկրի զարգացման հարցում եւ քաղաքական կյանքում, հատկապես այն պարագայում, երբ այն միակ ընդդիմադիր ուժն է խորհրդարանում:
«Սրանով ավելի է մեծանում պատասխանատվությունը թե ընտրողների, թե արտախորհրդարանական ուժերի, թե երկրի առջեւ»,-ասաց վարչապետը եւ հայտարարեց, որ երկրին պետք է ուժեղ ընդդիմություն:
«Ուժեղ ընդդիմություն՝ ուժեղ իշխանություն, ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը եւ կոչ արեց համագործակցության՝ կրկնելով փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի արած առաջարկությունը:
Նա նկատեց, որ իրենց պետք է իրական ժողովրդավարական երկիր եւ դրա համար առաջարկեց հիմնվել ոչ թե բաժանող, այլ իրար միավորող կետերի վրա:
«Մեզ ջրբաժաններ քաշելու ժամանակը չէ, այսօր համագործակցելու ժամանակն է»,- ասաց Տիգրան Սարգսյանը, ում ելույթը պատվիրակները ընդունեցին ծափողջույններով:
Դահլիճում ներկա էին Համաժողովրդական շարժման անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարներն ու ընդդիմադիր գործիչներ, ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:
Տիգրան Սարգսյանի ելույթից հետո Ժիրայր Սեֆիլյանի խոսքի պահին, հանկարծ դահլիճ մտավ ՀՀ առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա անմիջապես մոտեցավ նախագահության անդամներին, ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Խաչատրյանին, Անահիտ Բախշյանին, ելույթ ունեցող Ժիրայր Սեֆիլյանին, ապա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Սեֆլյանի ելույթից հետո, որով նա շնորհակալություն էր հայտնում «Ժառանգությանը» 80 քաղբանտարկյալների անունից՝ իրենց հետեւողական պայքարի համար, խոսքը տրվեց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա համագումարի ողջույնի խոսքում խիստ կարեւորեց «ժառանգության» դերը վերջին շրջանի իրադարձություններում. ինչպես նաեւ նախընտրական եւ ընտրական գործընթացներում:
«Ընտրություններում առանց «Ժառանգության» աջակցության, արդյունքները շատ ավելի համեստ կլինեին»,- ասաց Տեր-Պետրոսյանը եւ ընդգծեց նրանց անընդհատ եւ անդադար աշխատանքը ոչ միայն մարտի 1-ին, այլեւ դրանից հետո եւ հատկապես, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցում: Նա նաեւ ընդգծեց «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում. «Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ պայքարում էր բյուրոկրատական ապարատի դեմ»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ավելացրեց, որ այդ «կորպորատիվ կլուբում» իսկապես դժվար է աշխատել եւ պաշտպանել ժողովրդի շահը: Դա բավականին դժվարին աշխատանք համարելով` Տեր-Պետրոսյանը կարեկցեց Հովհաննիսյանին, կարեկցեց նաեւ ՚Ժառանգությունՙ խմբակցությանը, որ ստիպված է գործել մի խորհրդարանում, որը բոլորովին կապ չունի ժողովրդի հետ եւ բաղկացած է կկրիմինալ տարրերից:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը պարբերաբար ընդհատվում էր ծափահարություններով, բայց երբ նա կարեկցանքի խոսք ուղղեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, դահլիճը որոտընդոստ ծափերով ընդունեց այն. «Ձեզ էլ եմ կարեկցում, որ աշխատում եք այդպիսի կառավարության հետ, եւ ձեր գործն առաջին հերթին պետք է լինի Կառավարության ավգյան ախոոռները մաքրելը»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Տիգրան Սարգսյանին: Նա հիշեցրեց, թե ինչ կարեւորագույն ինստիտուտ է կառավարությունը եւ որ Տիգրան Սարգսյանը, իբրեւ պրոֆեսիոնալ, լուրջ տնտեսագետ հասկանում է այդ ինստիտուտի կարեւորությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ խոսեց շարժման եւ դրա գործը շարունակելուն կոչված համազգային ուժերի կոնգրեսի մասին՝ ընդգծելով, որ դրա առանցքային ուժերից մեկը պետք է լինի նաեւ «Ժառանգությունը»:Իր խոսքում Տեր-Պետրոսյանը նաեւ նկատեց, որ շարժման հզորությունը պայմանավորված էր 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի առաջադրումով, 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի շուրջ ձեւավորված շարժումով, 2004 թվականի ապրիլյան դեպքերով, որոնք հանգեցրին ժողովրդի համբերության հատմանը: Նա նաեւ կարեւորեց երիտասարդների դերը, եւ շեշտեց, որ եթե իշխանությանը թվում է, թե կարող են կոտրել երիտասարդներին եւ ստրկացնել, ինչպես դա նրանց հաջողվել է վերջին 10 տարիների ընթացքում, սխալվում են, այսօր Հայաստանում ձեւավորվել է հզոր քաղաքացիական շարժում:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ամբողջությամբ լսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը մի փոքր անհարմար վիճակում էր հայտնվել. ոչ կարող էր հեռանալ դահլիճից, ոչ էլ լսել 10 տարիների իրենց իշխանության ժամանակ տեղի ունեցածի մասին: Ելույթից անմիջապես հետո, առանց սպասելու Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին, Տիգրան Սարգսյանը լքեց կառավարության նիստերի դահլիճը:
Աղբյուրը Ա1+
P.S. Հուսով եմ, որ այս գրառման ներքո, գոնե կստացվի բլոգը բերել նախկին` քաղաքական ակտիվության շրջան:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Ներկա պահին ստացվել է 41 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ձեզ էլ եմ կարեկցում, որ աշխատում եք այդպիսի կառավարության հետ, եւ ձեր գործն առաջին հերթին պետք է լինի Կառավարության ավգյան ախոոռները մաքրելըՙ,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Տիգրան Սարգսյանին:
Հիշենք ԼՏՊ-ի ժամանակներում աշխատող վարչապետին: ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ-շուլլեր,ֆոկուսչիկ,կրուտալկա (կներեք,ոչ հայերեն հոմանիշների համար):
12-07-08 • 12:01 PMԳոնե այս վարչապետը լավ բաներ առաջարկում է:ԼՏՊ-ն էլ երևալով շատ բան մոռացել է իր ժամանակների ի գործոց,փայլացնելով իր միակ ու հզոր զհենքը’ հռետորությունը:Նա ունի փայլուն կարողություն ի տեղի պառլամենտի խոսնակի և խելացի է,որ այդ ուղղությամբ մտածի:Դա օգուտ կբերի թե իրեն,և թե երկրին:
Պարոն Ամատունի, Կցանկանայի, որ դուք մի փոքր պարզաբանեիք ինձ համար, թե ինչ հիմքեր ունեք, որ ՀՐանտ Բագրատյանին անվանում եք շուլլեր կամ չգիտեմ ինչեր…
Ինձ սա շատ է հետաքրքրում, քանի որ ես Հրանտ Բագրատյանին` որպես լուրջ տնտեսագետի, շատ բարձր եմ գնահատում:
Իսկ այժմ ձեր այն մտքի մասին, որ Լևոնին կսազեր պառլամենտի խոսնակ: Դուք պատկերացնում եք ինչ եք ասում?
12-07-08 • 14:13 PMԵվ դրանից երկիրը ինչու պետք է շահի?
Եվ , եթե Լևոնը գնա այդ քայլին, այսինքն որեւէ մի հիմար պաշտոն` Սերժ Սարգսյանի հովանու ներքո գտնվող, ընդունի եւ ստանձնի այդ, ապա կկորցնի ողջ ժողովրդի վստահությունը:
Ամատունին հայ չի. ինքը դա իհարկե չի խոստովանի, սակայն ես վստահ եմ, որ հայ չի: Թե որտեղից հայերեն գիտի, դա էլ չեմ կարող ասել, սակայն որ նրա հայերենը որևէ քերականական կանոնի չի ենթարկվում, բոլորս ենք տեսնում: Նույնիսկ փորձել եմ գերմաներեն շարահյուսությամբ վերծանել Ամատունու գրածները՝ օգուտ չկա:
Բագրատյանին ոչ կարելի է շուլեր կամ ֆոկուսչիկ անվանել, ոչ էլ կարելի է նրա վարչապետության ընթացքը որպես լուրջ ու բարեհաջող դիտել: Անձամբ մի քանի անգամ շփվել եմ նրա հետ մինչև Հայաստանից հեռանալս. կարող եմ ասել, որ հիմա արդեն բավականին լուրջ տնտեսագետ է, սակայն 15 տարի առաջ Բագրատյան Հրանտը չի ունեցել բաց շուկայական տնտեսության անհրաժեշտ գիտելիքներ, և որ առավել կարևոր է՝ անհրաժեշտ մենթալիտետ/ մտածելակերպ ու կամք, և նաև այդ պատճառով էր, որ այդքան կարևոր սեփականաշնորհումը մարդկանց աչքերում թալան երևաց:
Հիմա, արդեն հետ նայելով, Լևոնը կարող է տեսնել, որ անկախ Հայաստանին որպես առաջին վարչապետ անհրաժեշտ էր դրսի մարդ, այնպես-ինչպես արտգործնախարարի պաշտոնում:
12-07-08 • 19:47 PMՖենոմեն, դու էլ յանում բան ես ասում:
Հայաստանին որպես առաջին վարչապետ անհրաժեշտ էր դրսի մարդ, այնպես-ինչպես արտգործնախարարի պաշտոնում:
Այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ արեց? Գնաց Թուրքիա, եւ մի հատ անզգույշ ու բացասական քաղաքական հայտարարություն արեց, ինչի պատճառով հեռացվեց աշխատանքից:Վստահ եմ, որ արդեն նա հասկացել է, թե ինչ սխալ էր արել: Հասակացել է, թե ովքեր են ցեղասպանությունը գործիք դարձրած «կայֆեր» անում:
Իսկ ինչ վերաբերվում է Ամատունու շարադրանքին, ապա միանում եմ քո կարծիքին, որ նրա գրածների կեսը չի հասկացվում ...
12-07-08 • 20:59 PMՉեմ ուզում բանավիճել պարզից էլ պարզ թվացող հարցերում:
14-07-08 • 22:50 PMԳուցե որոշ բլոգերների նշանակետում հայտնվեմ, սակայն, ինքս խիստ դժգոհ եմ Բագրատյանի վարչապետությունից: Չեմ ասում՝ տնտեսագիտական գիտելիքների պակաս ուներ, սակայն եկեք համաձայնվենք, որ գիտելիք ունենալը մի բան է, իսկ ղեկավարելը-կառավարելը ու իր գիտելիքները ճիշտ կյանքի կոչելը լրիվ ուրիշ հմտություններ եւ լրիվ ուրիշ գիտելիքներ են պահանջում:
Բագրատյանի խոսքից էլ միայն այն է ինձ մոտ տպավորվել, որ ինչքան աշխարհում տնտեսագիտական տերմիններ կան, շարում էր իրար կողքի, սակայն պրիմիտիվ մի պատասխան չէր գտնում Սադոյանի այն խոսքին, թե՝ իրեն որտեղի՞ց Մալբորո ծխելու փող… Դե եթե նման տափակ հարցերի չի կարողանում պատասխանել, ի՞նչ պատասխան պետք է նա գտներ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:
Պարզապես Բագրատյանի ձայնն այս պահին մի քիչ տաք տեղից է գալիս: Մեկ էլ չեմ մոռանա, թե ինչպես էր Բագրատյանի ենթականերից մեկը՝ Դավիթ Վարդանյանը պետգույքի վարչության “լեվի փողի” իր բաժինը կրվում կազինոներում: Ոչ չասեք, թե հեյրուրանք եմ տարածում, ապա ասեմ, որ նման մի դեպքի ականատեսն եմ եղել, երբ Դավիթը կրվեց… մի քանի հազար ԱՄՆ դոլար (դե այն ժամանակվա դոլարն էլ դոլար էր, ոչ թե հիմիկվա պես...)
14-07-08 • 23:00 PMՎստահ էի, որ Բագրատյանի մասին խոսելու դեպքում անպայման բախվելու էինք Մալբորո ծխախոտի խնդրին: Կարծեմ էն ժամանակ էր, որ Լևոնը հանդիմանում էր Բագրատյանին Մալբորո ծխելու մեջ: Բայց ոնց հիշում եք, Լևոնն էլ կարող էր Մալբորո ծխել, բայց ԼՄ էր ծխում: Ու դրա համար էլ, հիշում եք երեւի, թե ինչ էին կպցնում էդ փաստին:
Հիմա, եթե սա շատ պարզ հարց է, եւ պրն.Ամատունին չի ցանկանում խոսել այդ մասին, խնդիր չեմ տեսնում: Բայց, եթե Հրանտ Բագրտայանի վրա Մալբորոյի մուռն ենք հանում, ապա ներկայիս գոլդ նախարարների վրայից ի՞նչ մուռ ենք հանելու:
Պարոն Ամատունի, եթե հիշում եք, ձեր նախընտրած թեկնածու (հայ հայ էր, մոռանում էի. 96-ին նախագահ դարձած) Վազգեն Մանուկյանի կառավարությունն էլ ոչ միայն չփայլեց, այլ հայտնի դարձավ Երրորդ Հանրապետության ապաշնորհ կառավարություն որպես: Թե Եսային չէր, կամ մի հատ մականունավոր էլ կար , բայց չեմ հիշում… ՀԵտո նույն ՎՄ-ի կադրերից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը…
15-07-08 • 01:27 AMԱմատունի ջան արդեն մի անգամ ասել եմ, վախիլ մի՛, կողքիդ եմ.
Չեմ թողնի որ էդ սուտի հեղափոխականները քեզ պես իսկական հային «շուռ տված» համարեն. իրենց թողնես իրար հետ, իրար միս են ուտում (նայել քիչ վերեւ 4-5-րդ մեկնաբանություններ):
Ինչ վերաբերում է Բագրատյանին, ապա անձամբ չեմ ճանաչում, բայց իմ իմանալով նա հենց նրանցից է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Լեւոնի տարիների թալանին (հուսով եմ, որ եղել է թալան հիմա գոնե ոչ ոք չի հակառակի):
Անձամբ վերջինիս ձեռքից չեմ բռնել թալանելիս, բայց նրա հորից անձամբ գնել եմ ապրանք՝ նախկին գործարանների սեփականություն հանդիսացող: Բայց դե, եթե ձեր մոտեցումներով շարժվենք… հավանաբար տղան տեղյակ չի եղել, թե հայրը որտեղից էր նման ապրանք հայթայթել եվ մեծա-փոքրածախ առեւտուր կազմակերպել:
---------
Հարգելիներս, չգիտես ինչու, գնալով մոտս ավելի է հաստատվում այն գաղափարը, որ սա մեծ խաղ է… , որի մի կողմում նրանք են, իսկ մյուս կողմում մենք…
Ուղղակի, եթե մեկին կարելի է «զոհաբերել»՝ ինչպես Դհոլին (զա նենադոբնոստյու), ապա մնացածը դեռ պետք են…
Ու դա դեռ հարց է, «կտո պրավիտ բալոմ» ... Սերժ/Ռոբերտ դուե՞տը, թե՞…
---------
Մի խոսքով, չեմ հավատում ոչ ոքի (սրանցից կամ նրանցից), միակ մարդը որին քիչ թե շատ հավատում եմ, դա Ամատունին է, էն էլ մեկ մեկ նենց է արտահայտվում, որ ոչ ոք չի կարողանում ընկալել նրա գրվածքը:
Համոզված եմ, որ ընկալեին, հաստատ նրանք էլ իմ պես կհավատային նրան:
15-07-08 • 01:31 AMինչ էլ հիշում եմ, ով ինչ է ծխել
BTW, իսկ հիմա ի՞նչ է ծխում Լեվոն պապին. էլի՞ ԼՄ (ակամայից հիշեցի, ոնց էին «բացում» մի ժամանակ ԼՄ հապավումը):
15-07-08 • 01:34 AMԺոժոբ, լավ հիշի, թե ոնց էին բացում ԼՄ հապավումը: Կամ ասենք, մի տեղ գրի, որ չմոռանաս, թե չէ, որ մոռացար… վայը եկել ու մեզ տարել է…
Ինչեւիցե…
Էդ վերեւում ի՞նչ թալան էիր գրել, ամոթ չլինի հարցնելը:
Հա, եթե այդպես ես խոսում, ես համաձայն եմ մտնել էդ «ախմախ» բանավեճի մեջ:
Թալան ես ասում: Ո՞վ թալանեց: Լևոնը անձա՞մբ թալանեց:
Չեմ ասում ոչ մեկ չի կերել, կամ Լևոնը սուրբ է, բայց արի կոնկրետ էլի լինենք:
Եթե էդ մարդը թալանած լիներ, ապա մի հատ գոնե «բուդկա-խանութ» կունենա՞ր, թե՞ չէ: Սա մի «պզտիկ» հարց է, բայց շատ խորիմաստ:
Եթե ունեցած լիներ, ապա հեռուստացույցով ամբողջ օրը կնկարեին ու ցույց կտային: Սա մեկ, իսկ եթե ունենար, բայց ասենք «քեռու մարդու» անունով գրած լիներ, դա պարզելը կարծեմ շատ հեշտ կլիներ, ու էլի կցուցադրվեր հեռուստացույցով, դու էլ ամբողջ օրը կասեիր. «ձեր առաջնորդի խանութը՜»:
Իսկ, եթե թալան ասելով նկատի ունես մազութը, ապա նույնիսկ այս իշխանությունները քննեցին, ու պարզվեց որ մազութի գործ չկա: Եթե պիտի ասես՝ լույսը հողանցում էին անում, սա հայտնություն արած չես լինի: Միայն մեկ բան. եթե հողանցում արած լինեին, ապա պատկերացրեք, Հայաստանում որեւէ առողջ մարդ կլինե՞ր:
Իսկ, եթե պիտի ասես սեփականաշնորհում, ապա ես դա քեզ չեմ բացատրի: Այլ կտամ ահա այս լինկը, որով կարող ես մի աբողջ գլուխ կարդալ:
«Վայրենի սեփականաշնորհում»
Իսկ գործարանների մասին: Էն սովետի փթած գործարանների մասին է ձեր ասածը…
15-07-08 • 02:06 AMէհհհ… Փիլիսոփա, դու էլ հո «բլոգի էն յուզերը» չէ՞ս. գրագետ տղա ես երեւում, բայց ախր հեչ չես սիրում ուշադիր կարդալ, թե ինչ եմ գրել.. հետո նոր պատասխանել:
Դու որտե՞ղ այստեղ գտար գրած, թե Լեւոնը թալանել է.
Խոսքը գնում այդ տարիների թալանի մասին, որը ձեզնից ոչ ոք չի կարող հերքել:
Լեւոնի մասին բան չեմ ասի, որովհետեւ չեմ սիրում անկապ հայտարարություններ անել: Ես կարող եմ ասել… ահավոր ատում եմ Լեւոնին, կամ ընդհակառակը ինձ շատ հաճելի է Մկան ձայնը: Բայց նկատիր, սա ընդամենը իմ կարծիքն է, իմ անձնական տպավորությունն է կոնկրետ անձի մասին (զգայական դաշտից), բայց ոչ փաստի հաստատում:
Հարցը նրանում չէ, որ ես մտածում եմ, որ Լեւոնը չի մասնակցել, կամ Ստալինը անտեղյակ է եղել, թե ինչ է անում Բերիան… ուղղակի ես կոնկրետ փաստեր չունեմ, դրա համար կլռեմ:
Այնպես որ պլիս, խոսակցությունը մի շեղիր բանավեճի, կամ ինչպես դու ասեցիր «ախմախ» բանավեճի… կրկնում եմ, ես ասել եմ « .. ունեցել Լեւոնի տարիների թալանին» եվ եթե նկատեցիր, ես նույնիսկ Բագրատյանի մասին չասեցի ուղղակի տեքստով, (տվյալ չունեմ), բայց հոր հետ բիզնես արել եմ:
էհհհ… հիմա որ ասեմ, ջահել ես… կնեղանաս…
Ախր հաստատ կյանքումդ մի հատ սովետական զավոդ չես մտել (էն տարիներին), դրա համար աչքիդ սաղ փթաց էին:
Բայց չգիտես ինչու, էդ ապուշ պարսիկները 3-10 անգամ թանկ մեզնից առնում էին այդ փթած զավոդի ապրանքը… էդ արդեն ես կարող եմ կոնկրետ ասել, առանց ... հորեղբորս տղու վրա հղում անելու:
Պապաշը իմիջայլոց ստանոկ չէր ծախում, ճշտում եմ անում, մենակ նրա համար, որ չասեք սխալ տեղեկատվություն ես տարածում, ու… դա արդեն Քոչարյանի օրոք էր.
Հարց. էդ ո՞նց ստացվեց, որ Քոչարյանի օրոք Բարգրատյանը իրեն այսպես լավ էր զգում ու ազատ:
-------------------
Եվ ընդհանրապես… խնդրանք:
Եկեք որեւէ մեկի կամ դեպքի մասին խոսենք միայն փաստերով, եվ ոչ թե հղղումներ անենք ասենք… թերթին, կայքին կամ քեռու աղջկան:
15-07-08 • 05:16 AMՆախ ուզում եմ բոլորիդ ողջունել, որովհետև առաջին անգամ եմ գրում այս էջում, ու միանգամից անցնեմ սեփականաշնորհման հարցին:
Հայտնի կարծիքները չկրկնելու համար ցանկանում եմ ասել այն, ինչ ինձ է հայտնի՝ ուզում եմ սկսել հողերի սեփականաշնորհումից: Անձամբ ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ստացան հողատարածքներ, թե´ Երևանում, թե´շրջաններում, առանց մի կոպեկ վճարելու: Եթե այդ հողերը սեփականաշնորհվեին այս իշխանության օրոք, դրանից տեղյակ կլինեին միայն ռոբն ու իր շրջապատը, ինչպես պատահեց այն մնացածի հետ, ինչ-որ սեփականաշնորհեց մեր երկրորդ նախագահը: Իսկ ինչ վերաբերում է գործարաններին, ով որտեղ աշխատել էր, անպայման ինչ-որ բան ստացավ, դա ուրիշ հարց է, թե մարդիկ ինչ արեցին իրենց ստացածի հետ: Դե, սխալներ, անշուշտ եղել են, բայց չեմ կարծում, որ հնարավոր էր առանց սխալների և´ պատերազմում հաղթել, և անթերի տնտեսություն ստեղծել, կամ կա՞ր այդպիսի ուԺ:
15-07-08 • 05:17 AMհմմ ... опять двадцатпять
Հիմա կասես՝ մտած-չմտած արդեն վրա են տալիս, բայց դե… որ բան չհասկացա քո գրածից… ձեւ անեմ, որ հասկացե՞լ եմ:
Հմմ .. մեր շարահյուսության մասնագետն Ֆենոմենն է, եվ միգուցե Ադմինը… Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է ցանկացել ասել աղջկա անվան հապավում ունեցող, բայց տղայի պես շարադրող ԱԼԻՍը՞:
Առանց հեգնելու, իրականում չհասկացա ի՞նչ ասել կուզի նա:
Սա ի՞նչ կապ ուներ: Խոսքը գնում էր՝ ով-ինչ ստացա՞վ, թե՞ սեփաշնորհման մասին էր խոսքը:
Ես միայն «նամյոկ» արեցի այն մասին, որ այդ տարիներին եղել է մեծ թալան, նույնիսկ նկատի չունենալով, որ դուք դա կընկալեք միայն որպես սեփակաշնորհման սխալներ:
Իմ կարծիքով, դա միայն թալանի մի մասն է կազմել (երեվի 50 տոկոսը):
Գիտե՞ք, պետք չէ պատերազմը, «անթերի տնտեսությունը» եվ թալանը իրար հետ կապել:
Կան դիտավորյալ «սխալներ», նպատակամղված «սխալներ» եւ միգուցե անզգուշության հետեւանքով, գիտելիքների պակասի հետ կապված սխալներ:
Ես անձամբ տենց տվյալներ չունեմ, բայց ես երբեք առանց կոպեկի որեւէ տարածք, գործարան, կամ նման մի գույք ստանալը չեմ անվանի ՍԽԱԼ:
Ինչպե՞ս կարելի է համարել բռնաբարությունը «սխալ» համարել: Սխալը, երբ երկու անչափասի կամավոր խաղերի հետեւանքում նրանցից մեկը (կամ երկուսը) հղիանում են, բայց՝ երբեք չի կարելի սխալ համարել բռնաբարությունը:
Եթե ձեր միտումներով գնանք, կարելի է բռնաբարությունը ե՛ւ սխալ համարել ե՛ւ արդարացնել դատարանում, քանի որ հանցագործը ունեցել ազնիվ մղումներ եւ հետեւանքում հայոց բանակը կարող է համալրվել եւս մեկ զինվորով:
------------
ուզում էր արդեն սեղմել ՄԵԿՆԱԲԱԼ կոչակը, մեկ էլ տեսնեմ Սերժ դյադյան ՏՎ ով ինչոր ուղղերձ է հղում հայ ժողովրդին… հմմ ...
Չգիտեմ, ով է գրել նրա այս ելույթը, բայց կկասկածեմ, որ ԱԼԻՍ-ի եւ Ամատունու մատը հաստատ խառն են եղել այդ ելույթի ստեղծմանը:
15-07-08 • 20:21 PMԺոժոբ, քո վերջին գրառման առաջին նախադասությանդ մեկնաբանությունը շատ տեղին է, կարծում եմ: :
Ժոժոբ, եթե քեզ թվում է, որ ես գրագետ եմ երեում, բայց ուշադիր չեմ կարդացել, ապա, ցավոք սրտի, պետք է քեզ հիասթափեցնեմ:
Կասես, ի՞նչ մը փան գտած եմ:
Ուշադիր կարդա այ քո էս տողերը, եւ բացատրիր ինձ, թե դու վերջին ասելով, ի՞նչ նկատի ունեիր: Որքան ես իմ աչքերով (դեռ լավ եմ տեսնում, փառք Աստծո) տեսնում եմ, որ վերջին անունը «Լևոն» է գրված…
Ինչ վերաբերում է Բագրատյանին, ապա անձամբ չեմ ճանաչում, բայց իմ իմանալով նա հենց նրանցից է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Լեւոնի տարիների թալանին (հուսով եմ, որ եղել է թալան հիմա գոնե ոչ ոք չի հակառակի):
Անձամբ վերջինիս ձեռքից չեմ բռնել թալանելիս, բայց...
Բացատիր..
Իսկ ինչ վերաբերվում է սովետի փտած գործարաններին, ապա այո, ես չեմ մտել, ու դրա կարիքն էլ չունեմ…
Պապաշը իմիջայլոց ստանոկ չէր ծախում, ճշտում եմ անում
Պահո… Պապաշն ով ա՞ (հատուկ եմ ա ով հարց տվել)… Լավ էլի Ժոժոբա, էլի սկսեցիր…
Հարց. էդ ո՞նց ստացվեց, որ Քոչարյանի օրոք Բարգրատյանը իրեն այսպես լավ էր զգում ու ազատ:
Այնպես ստացվեց, քանի որ Քոչարյանի ժամանակ տնտեսական իրական ցուցանիշները փոխվեցին ուռճացված թվերով…
Եկեք որեւէ մեկի կամ դեպքի մասին խոսենք միայն փաստերով, եվ ոչ թե հղումներ անենք ասենք… թերթին, կայքին կամ քեռու աղջկան:
Ի՞նչ կլիներ, որ գոնե մի փոքր էլեգանտ գտնվեիր ու քեռու աղջկա փոխարեն քեռու մարդ ասեիր…
Ի դեպ, էդ արտահայտությունը դուրս շատ է եկել… Սկսել եմ օգտագործել…
Հետո էլ թերթերը ձեռ են առնում Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, փոխանակ արժանին մատուցանեն…
Հ.Գ. Էսօրվա Սերժ Սարգսյանի ելույթը լսե՞լ եք բազեականների համար: Ինչ լավն էր, չէ՞ ... Շատ հետաքրքիր էր: Ծառերի ու էլի շատ ու շատ լավ բաների մասին: Լսեք ու սովորեցեք…
15-07-08 • 22:41 PMՓիլիսոփա ջան, հոգուդ ղուրբան, «կոժանիի պլաշտ» սիրեմ… ախր մի քիչ ուշադիր կարդա էլի .... խնդրում եմ ... ախր դու էլ խո Հայլուրում չես աշխատում, որ նախադասության մեջից բառեր պոկես եվ մեկնաբանես… լուրջ, ինձ խիստ մտահոգեցիր:
1. Անձամբ վերջինիս ձեռքից չեմ բռնել թալանելիս, բայց նրա հորից անձամբ գնել եմ ապրանք՝
Ո՞ւմ հոր մասին էր խոսքը. հուսում եմ, հասկացել ես, որ այսքան ժամանակ միայն խոսացել եմ Բ-ի հոր մասին, եվ ոչ թե Լեւոնի հոր… որ իմ իմանալով վաղուց արդեն կենդանի չէ:
Է՜հ ... հիմա իսկականից անկապ բազար ենք անում:
ա) Լեվոնի տարիներ… դա ժամանակը նկատի ունեն, քերականությունում կարծեմ դա կոչվում ԺԱՄԱՆԱԿԻ չգիտեմ ինչ… բայց հաստատ չի կոչվում ԵՆԹԱԿԱ:
Hիմա դու ենթական թողած ընկել ես երկրորդական բաների հետեւից:
բ) եթե դու բարի լինեիր կարդաիր մինչեւ վերջ, ապա կհասկանայիր ում է վերաբերվում «վերջին» բառը:
Անձամբ վերջինիս ձեռքից չեմ բռնել թալանելիս, բայց նրա հորից անձամբ գնել եմ ապրանք:
Ո՞ւմ մասին է խոսքը, ո՞ւմ հոր մասին է խոսքը… հասկացար…
էս փիլիսոփաները ի՜նչ ծանր մարդիկ են, ինչո՞ւ ոչ մի փիլիսոփա չի ուզում իր վրա վրա վերցնել իր սխալը: -)
Պապաշը, դա Բ-ի հերն է… «պապաշ», «օտեց», «բատյա», «պախան» ասելով նկատի ունեն «հայր»: Դա մականուն չի, դա ուղղակի ավելի պատկերավոր ասելու համար եմ օգտագործել:
Տո թքած ունեմ ես այդ ցուցանիշների վրա, դրա մասին ո՞վ է խոսում. ես մակրոէկոնոմիկայից բավականին հեռու մարդ եմ, ունեմ միայն ընդհանուր տվյալներ (այնպես է ստացվել, որ ուսանողական տարիներիս ես 4-5 տարի աշխատել եմ Մոսկվայի ապրանքա-հումքային բորսայում, զբաղվել եմ երկարա- եվ կարճաժամկետ պետական պարտատոմերի վաճառքով. Միայն դրանից ելնելով ես ստիպված եմ եղել հետեվել մակրոէկոնիմակային, քանի որ ՊԿՊ-ГКО-ն շատ զգայուն է եվ կարող է արագ արժեքավորվել կամ արժեզրկել… ասենք նույնիսկ Պրեզիդենտի գրիպով հիվանդալու լուրի հետ կապված - սա լիովին լուրջ եմ ասում):
Հիմա բուն քո հարցին՝ պատասխան. ես չեմ խոսում երկրի ցուցանիշները լավացել են, թե վատացել: Չգիտեմ: Քանի որ այդ տարիներին չեմ ապրել Հայաստանում. Թերթերին էլ , պետական տեղեկատվությանն էլ չեմ հավատում.
Չնայած այն բանի, որ Բ-ին համարում եմ իմ իմացած երեւի թե միակ մակրոէկոնոմիկայի մասնագետը (օրինակ, Ռուսաստանում էլ չկա որեւէ նորմալ մասնագետ այս բնագավառում, որպես պրակտիկ մակրոէկոնոմիստ, կասեմ՝ Չուբայս, որպես թեորետիկ՝ եւս 2 հոգու… այդ թվում մեկը ակ. Աղամբեկյանն է):
Որեվէ պատճառահետեվանքային կապ գտնո՞ւմ ես այս 2 նախադասությունների միջեւ:
Խոսքս գնում էր միայն այն մասին, թե ինչու էր Քոչարյանը թողնում Բ-ին վաճառել (նկատի ունեմ` հոր միջոցով) Բ-ի հոր / մինչ այդ կուտակածը:
Եթե ես գիտեի այդ մասին, դա նշանակում է, որ Քոչարյանն էլ լավ գիտեր… այստեղից իմ կարճ խելքով ուզում եմ ասել, որ կամ ձեռ էր տալիս, կամ կար համաձայնություն՝ ասենք, «մեկը մյուսի ոտը չտրորելու» վերաբերյալ:
Թե՞ հիմա պտի ասես, որ հետվարչապետական տարիները նրա համար էդքան էլ վատ տարիներ չէին:
Հիմա հասկացա՞ր, թե ինչ նկատի ունեի:
---------------
Է՜հ… ես էս անտեր երկրից մի բան եմ հասկացել. այստեղ շունը շան ոտ չի տրորում, այստեղ բոլորը մեկը մյուսին ախպեր են: Էս ցուցադրական կռիվներն էլ ժողովրդի համար հատուկ գրված օճառային օպերա է, որ մենք չձանձրանանք եւ մտածենք, որ մեզնից ինչ որ բան կախված է:
----------------------------
Եթե ուզում ես պատասխանել, պլիս գրիր ինձ պրիվատ, թե չէ հեսա ԱԼԻՍը կմտածի , որ այստեղ բլոգ չի, այլ գնում է «քուչի բազար»: Իհարկե, եթե պրոբլեմ չունես «Վերջին խոսքը ումն է» գաղափարի հետ:
16-07-08 • 03:10 AMՇնորհակալություն գրածիս արձանգանքելու համար, միտքս ճիշտ շարադրեցի, հա՞: Ինչևիցէ: Խոխոբա , ոչի՞նչ, որ անունդ իսպաներեն եմ կարդում, հենց նոր կարդացի, որ ինչ-որ մեկին մեղադրում ես մտքերդ խմբագրելու մեջ: Ի՜նչ հրաշալի լեզու ունենք, այն օրվանից, երբ ռուսերենը դադարեց մեր պաշտոնական լեզուն լինելելուց, զբաղված ենք նրանով, որ ազգի մի մասը խմբագրում է մյուս մասին, այլ ոչ թե փորձում հասկանալ:
16-07-08 • 04:36 AM»»» Շնորհակալություն գրածիս արձանգանքելու համար, միտքս ճիշտ շարադրեցի, հա՞:
Բա ո՞նց չարձագանքենք, մեր գործի անունը ստեղ ի՞նչ է, որ չարձանգենք նորեկի գալուստը
1. նախ սա իմ անունս չէ, այլ ծածկանունս (նիկս).
2. իսպաներենին լավ ծանոթ չեմ, բայց կասկածում եմ որ արտասանվում է հենց այդպես.
3. որ հարգեցիք հարցրիք, ոնց ուզում եք կարդացեք…
4. ի տարբերություն շատ-շատերի մեր ադմինի համար մենք բորորս այստեղ տառասխալներով ենք գրում, եվ հենց գալիս է եւ բացում այս կայքը՝ տուն-տեղ թողած սկսում է ուղղել մեր սխալները: Դե մեկ-մեկ տարասխալի հետ էլ ուղղում է նաեւ այն տեքսը, որն գրված է հատուկ միտումով:
Օրինակ, ես մոտ մեկ տարի է, որ գրում եմ, որ ես տաքսի շոփեր եմ աշխատում, սաղ հասկացել են, որ կատակում եմ, բայց Ադմինից եվ Փիլիսոփայից: Առաջինը՝ համառորեն ուղղում է շոփերն-շոֆերի կամ վարորդի, իսկ երկրորդը՝ սաղ օրը զանգում է տաքսի սերվիս եւ հարցնում է Ժոժոբա անունով տաքսու վարորդի եւ մինչեւ հիմա չի կարողանում ընտելանալ դրան -»« Ապեր էդ ո՞ւր ես զանգել. ստեղ տենց շոֆեր չկա...»: Դե մեր Ադմինն էլ մեր վարչապետի նման է, գիտի մենք սաղս ստեղ աշակերտներ ենք, եւ սաղ օրը մեզ գրականության եւ քերականության դասեր է տալիս, կարծում է, թե բոլորն իմ նման անգրագետ են:
Ինչ վերաբերում է ինձ, ապա խմբագրելուց ես թույլ եմ, իսկ դե հասկանալն էլ՝ փորձում եմ, բայց մեղավոր եմ, որ միշտ չէ, որ մոտս ստացվում է:
---------
Գալուստդ բարի Ալիս (քիչ մնաց մոռանայի)
Միգուցե ներկայանա՞ս. ասա տեսնենք, որ թաղերից ես, ումոնցից ես, լեվոնակա՞ն ես, թե՞ սերժական, մարտի մեկին որտե՞ղ ես եղել, եւ ինչո՞վ ես զբաղվել… մի խոսքով, մի՛ զլացիր…
16-07-08 • 05:01 AMԴե, ինչ ասեմ իմ մասին. ապրում եմ Մադրիդի հարավ-արևմտյան թաղերում, մարտի 1-ին համակարգիչի մոտ էի, փորձում էի հնարվորինս շատ տեղեկատվություն ստանալ:
ՈՒ՞մ կողմից եմ՝ իհարկե, Ժողովրդի հետ եմ, իսկ Տեր-Պետրոսյանին միշտ եմ գնահատել:
Հիմա կարելի է ինձ մեղադրել, որ իզուր եմ խառնվում, ձենս տաք տեղից է գալիս, «շատ էիր սիրում հայրենիքդ, չգնայիր»…
16-07-08 • 05:37 AM»»ՈՒ՞մ կողմից եմ, իհարկե Ժողովրդի հետ եմ, իսկ Տեր-Պետրոսյանին միշտ եմ գնահատել:
Եվս մեկ մարդ, ով ժողովրդի հետ է: Նկատեք. հարցն էր՝ ո՞ւմ կողմից ես, ումոնցի՞ց ես- » պատասխանը՝ ժողովրդի հետ եմ:
Հուսով եմ, դու գոնե ժողովրդի անունից չես խոսի: -)
Չէ, չենք ասի, ես անձամբ չեմ ասի, որովհետեւ նման անհիմն եւ ապուշություն չի կարելի պնդել.
Հուսով եմ, որ մեր բլոգի բժիշկները գոնե կհաստատեն, որ անպայման չէ նստել հիվանդի կողքին եւ «ախ ու վախ» քաշել նրա հետ, որպեսզի բոլորին, կամ առնվազն քեզ ապացուցես, որ դու կարեկցում ես կամ մտահոգված ես նրա առողջությամբ:
Թեեւ հանգամանքների բերումով դրսում ես, ֆինանսական օգնությամբ կարող ես մեծ ներդրում ունենալ քո ազգի ապագայի հարցում (հաշվի համարը ես քեզ պրիվատ կուղարկեմ)
16-07-08 • 06:17 AMՈղջույն, ALIS, բարով եկար f5blog.com: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն կստանանք այս կայքի էջերից ծանոթանալու տարբեր հարցերի շուրջ Ձեր անձնական տեսակետներին եւ այլոց գրառումների վերաբերյալ Ձեր կարծիքներին:
Ինչ վերաբերվում է ազգի մի մասի՝ առանց միտքը հասկանալու մյուս մասին ուղղելուն, ապա ես գոնե այս կայքի սահմաններում փորձում եմ կյանքի կոչել լրիվ ուրիշ մի նպատակ:
Նախ, ես փորձում եմ նախ ըմբռնել արտահայտված միտքը (խոստովանեմ, որ ոչ միշտ է դա ինձ հաջողվում, թեեւ չեմ կասկածում դիմացինին հասկանալու հմտություններիս վրա):
Եթե հաջողվում է ընկալել այլ անձի արտահայտած միտքը, ապա կատարում եմ ձեւակերպումների որոշ հստակեցում: Ինչո՞ւ: Որովհետեւ քո սեփական միտքը միշտ չէ, որ առաջին ընթերցումից հասկանալի է լինում դիմացինին: Եթե դու մի բան գիտես, դա դեռ չի նշանակում, որ քո դիմացինը անմիջապես հասկանալու է գրառումդ, հատկապես, որ երբեմն այն մնում է կիսատ, կամ էլ պարունակում է ինչ-որ տողատակի մտքեր (որոնք դեռ պետք է հասցնել դիմացինին):
Այնուհետեւ, ես նշել եմ մի քանի ամիս առաջ. ես գտնում եմ, որ անկախ ամեն ինչից, եթե գրվում է հայերեն, ուրեմն պետք է գրվի հնարավորինս քիչ տառասխալներով ու շարահյուսական աղճատումներով: Գոնե, որպես ադմին, կարող եմ, չէ՞ նման պահանջով հանդես գալ:
Վերջապես, եթե բլոգերներից որեւէ մեկը թերանում է կամ չգիտի, թե որն է ճիշտ քերականությունը կամ շարահյուսությունը, ապա կատարում եմ (կամ էլ՝ կատարում են մեր մյուս աշխատակիցները) համապատասխան ուղղումներ:
Հուսով եմ, որ առաջին անգամ բացելով այս կայքի էջերից մեկը, մեր հայրենակիցները չեն տխրի՝ տեսնելով հնարավորինս մաքուր հայերեն՝ առանց թրքա-ռուսական արտահայտությունների, քանի որ, ի վերջո, սա բլոգ է, այլ ոչ թե ֆորում (այն էլ՝ հայկական):
Այժմ, մի հատ առաջարկություն անձամբ Ձեզ. կցանկանայի՞ք դառնալ հեղինակ եւ մեզ ներկայացնել, թե ինչպես են ապրում Իսպանիայում հանգրվանած հայերը (որպես առանձին թեմա): Ինքս մի քանի ամիս առաջ Բարսելոնում էի, շփվել եմ մի քանի տեղի հայերի հետ, սակայն համոզված եմ, որ մի բան է, որ տուրիստ-հային ներկայացվում է իսպանական առօրյան, ու լրիվ ուրիշ բան է, թե ինչ է իրականում կատարվում ձեր կողմերը: Համաձայնվելու դեպքում, դուք հեղինակ կդառնաք մի քանի րոպեների ընթացքում:
16-07-08 • 14:03 PM