Մարդը… շշի մեջ
Այսօր ժամը 22.10-ի սահմաններում ոչ սթափ վիճակում, ատրճանակը ձեռքին Հյուսիսային պողոտայում հայտնվեց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը:
«էստեղ ո՞վ ա լեւոնականը: Դե ձեն հանեք»,- ատրճանակն ուղղելով նստացույցի մասնակիցների վրա, Վահրամ Սահակյանը մի կերպ ճոճվելով առաջ շարժվեց` սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով նստացույցի մասնակիցներին :
Թեեւ Հյուսիսային պողոտան մարդաշտ էր, սակայն Սահակյանի հայտնվելը բոլորի համար անակնկալ էր: Նրանք, ովքեր նկատեցին Սահակյանի ձեռքի ատրճանակը, չփորձեցին մոտենալ` վախենալով, որ նա կարող է կրակել:
Նա մոտեցավ Հյուսիսային պողոտայի աստիճանների վրա նստած կանանց, զենքը պահեց նրանց վրա եւ ասաց. «Բա էստեղ մի հատ տղա չկա՞, ու՞ր են փախել»: Այդ պահին Սահակյանի հետեւից նստացույցի մասնակիցներից Արամ անունով մեկին հաջողվեց ոլորել Սահակյանի ձեռքը եւ վերցնել նրա ձեռքի ատրճանակը: Այդ ընթաքում Սահակյանին մոտեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, վերցրեց զենքը, հանձնեց Հյուսիսային պողոտայում գտնվող ոստիկաններին: Ավելի ուշ պարզվեց, որ Վահրամ Սահակյանն եւ Արմեն Մարտիրոսյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնում են:
«Ես եկել եմ որպես վկա: Վահրամ Սահակյանը ոստիկանների մոտ է, իսկ ես ոստիկանության պետի»,- հեռոխոսով «Ա1+»-ին տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նա մեզ նաեւ տեղեկացրեց, որ Վահրամ Սահակյանը հարբած էր եւ նրա ձեռքի ատրճանակը գազային էր:
Մեր խնդրանքով, նա Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանից ճշտեց` Ոստիկանությունը պատրաստվու՞մ է քրեական գործ հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ, թե՞ ոչ: Պարզվեց, որ ոտիկանությունը պատրաստվում է գործ հարուցել միայն այն դեպքում, եթե Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցները ներկայանան ոստիկանություն, համապատասխան վկայություն տան եւ տուժող ճանաչվեն:
Իմ կողմից- վագր դարձած պոռոտախոսին` իր իսկ ոճով
Վահրամ, դու արդեն քաքի համը հանեցիր…
Դե ռադ եղիր քո որջը, խմի-հետ տուր, ու ապրիր քո պես տավարների նման որոճալով, բայց նայի` քնած վախտ տակդ չանես, ու մեկ էլ չզարթնես, գոզահոտդ վերցնես ու գաս-ընկնես մարդկանց ոտքերի տակ…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները