Այսօրվա «Առավոտում» տեսա հետեւյալը.
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»: «Նախագահը ձեռնպահ է մնում այս հարցով ուղիղ բացատրություններից ու ճշգրտումներից, որովհետեւ սա հստակ շեղում է թե՛ նախկին նախագահ Քոչարյանի, թե՛ գործող վարչակազմի՝ մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար»,- ասել է պարոն Մանոյանը:
Այժմ դիմում եմ բոլոր շարքային դաշնակցականներին: Եթե չեմ սխալվում, դուք զենքի վրա եք երդվել: Հիշե՛ք այդ զենքը, բայց մի՛ մոռացեք բնավ երդման խոսքերը, որոնցում կուսակցությունից բացի խոսք է գնում նաեւ հայրենիքի մասին:
Նոր հասկացա՞ք, տղերք… Նոր տեղ հասա՞վ, որ Ձեր ընտրյալը (խոսքը Վահանի մասին չէ. նրա պարագայում դուք բոլորդ էլ դավաճաններ եք, քանի որ թողած Ձեր թեկնածուին, ընկել էիք նրա խնամու ջրերը) որեւէ բան չի հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունից, որի մեջ հենակետային է հայ-թուրքական հարաբերությունները:
Հիմա, ես բոլորիդ կոչ եմ անելու դադարեցնել ամեն տեսակի դատարկ խոսակցությունները եւ եթե ինչ-որ քննարկում է ձեռնարկվելու, ապա եկեք խոսենք ըստ էության, եկեք խոսենք գաղափարներից, մոտեցումներից եւ ոչ թե իջնենք անձերի մակարդակ:
Սկսենք նույն քաջարի դաշնակներից: Եւ հրավիրում եմ բոլոր՝ իրենց գաղափարական դաշնակցական համարող մարդկանց: Եկեք եւ պատասխան տվեք Ձեր ղեկավարների փոխարեն: Ոչ թե խոսքը պատասխանատվության մասին է, այլ պարզապես պատասխանելու մի շարք հարցերի, որոնք գուցեեւ մեզ համոզեն Ձեր համոզմունքների հիմնավոր լինելու մեջ:
Հակակոռուպցիոն կոչեր հնչեցնելու փոխարեն, խնդրում եմ պատասխանեք թեկուզ այս տարրական հարցերին.
Դուք գո՞հ եք Ձեր կուսակցության՝ նախընտրական եւ հետընտրական այս թոհուբոհի մեջ իր պահվածքից: Չե՞ք կարծում, որ Ձեր հարյուրամյա կուսակցությունը վերածվել է Ձեր նախագահի հարյուրերորդ մեղքի կրողը:
Դե, զենքի վրա երդվող դեմքեր եք, «իջեք ներքեւ», մի քիչ զրուցենք…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հեռագիր թուրքական կառավարությանը.
«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
Հ. Քաջազնունի
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
Արամ փաշա Մանուկյան
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
Սահակյան
http://septemberi21.blogspot.com/2007/12/blog-post_06.html
Այն ինչ ասել է ՌԴ-ում նախագահը, կապված Հայոց Մեծ Եղեռնը ուսումնասիրող հանձնաժողովի հետ, բացարձակ թուլամտության արդյունք է:
Չեմ բացառում, որ սա ուղղակի կարող է լինել ինչ-որ քաղաքական սնանկ տրյուկ:Կարծիքիս պատճառն այն է, որ հայտարարությունն արվել է ՌԴ կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Բայց ամեն դեպքում միթե՞ չի մտածել իր հայտարարության հետեւանքների մասին: Հայերիս եւ հատկապես դաշնակների համար շատ կարեւոր պատմական փաստը վեր է ածվում “ապրանքի”: Ասել է թե. “Սահմանները բաց ախպեր ջան, փաստը կդառնա ուսումնասիրման առարկա”:
Հ.Գ. Սիրուն էլ գորտ է…
01-07-08 • 22:31 PMԵվ իրենք, դաշնակները, ինչ արգումենտ են բերում: Ինչ են ասում, իրենց մեծ ախպորն ինչու են սենց սուպերմտնողական նամակ գրել: Հանուն ազգի ու պետության պահպանմա՞ն:
02-07-08 • 02:09 AM