Երևանում սպանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պաշտոնական տվյալներով, հունիսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Լուսաստղ» ռեստորանային համալիրի տարածքում դիակ կա։ Մեկնած օպերատիվ խումբը ռեստորանային համալիրի երկրորդ հարկում հայտնաբերել է 1987 թ. ծնված Լևոն Ալեքսանյանի դիակը` գլխի աջ հատվածում հրազենային վնասվածքներով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 3 կրակված պարկուճ, 3 գնդակ, «ՉԵԶԵԹ-85 Ս» տեսակի ատրճանակ` փողում 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ և փամփշտակալ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 11 փամփուշտով։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Ներկա պահին ստացվել է 19 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Մի քանի օպերատիվ տվյալներ:
Նախ. չի սպանվել, այլ` ինքնասպան է եղել: Հենց սենց. Լուսաստղի բալկոնից, բոլորի ներկայությամբ Երկրորդը` ինքնասպանություններն այս ընտանիքին բնորոշ երևույթ են: Եթե չեմ սխալվում, նույն այս ընտանիքից մեկը նույն կերպ, դարձյալ` բոլորի ներկայությամբ, դարձյալ` նույն Լուսաստղի բալկոնում, ատրճանակը դրել է քունքին ու…
Այնպես որ, կարելի է այս դեպքը դիտել նաև որպես ինչ-որ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող շեղում…
20-06-08 • 01:57 AMհմմ .. առավոտյան նաեւ հ1-ով ասեցին, որ դեպուտատ հոպարն էլ տեղափոխվել է հիվանդանոց ... սա ոնց հասկանալ՞.
20-06-08 • 03:18 AMապատեղեկատվություն ՞
Բայց ով է ասում, որ դեպուտատը հիվանդանոցում չի:
ՀԺ-ի համարում էլ էր գրած այդ մասին…
Հ.Գ. Հա, Ժոժոբ, չմոռանամ քեզ եւ մյուսներին հարցնեմ, գնալու եք վաղը հանրահավաքին?
20-06-08 • 03:29 AMհա, կակ ռազ վաղն էլ սմենի եմ, իսկ իմ գործի տեղը ինչպես ասել եմ Ե. Կողբացու վրա է /ԱԿԱ Օպերայի եվ Հյուսիսային պողոտայի վրա/, այնպես որ ուզած չուղած ես միտինգ եմ գալու.
հիմա ոնց հասկանալ՝ ինքնասպանություն գործելիս, վիրավորվել է հորեղբայրը ՞
20-06-08 • 04:27 AM>> Բայց ով է ասում, որ դեպուտատը հիվանդանոցում չի
Բայց ով է ասում, որ դեպուտատը հիվանդանոցում է
20-06-08 • 05:15 AMՀամ էլ չեմ կարծում, որ այս թեման կարելի է շարունակել…
Եղել է դժբախտություն, ցավակցում ենք, բայց լֆիկի թեման չարժե բերել ուշադրության կենտրոն (մի քիչ շատ կլինի իր համար):
20-06-08 • 05:18 AMԵս ավելի վաղ (մինչեւ Jojoba-ի ասած՝ ամուսնանալս) գրել էի, որ 20-ին կնոջս ծնունդն է… Նույնիսկ չգիտեմ ինչ անել: Մասնակցել շատ կուզեի: Բայց թե չեմ կարծում, որ տնեցիքն իմ տանը չլինելն այդքան դուր կգա… Տեսնենք, թե ոնց կլինի:
Չեմ ուզում «փսորել», բայց գրեթե համոզված եմ, որ ոչ մի լուրջ հավաք էլ չի լինելու: Ավելի ճիշտ, չեն թողնելու: Այսօրվա Արմեն Երիցյանի խոսքը լսելուց հետո պարզից էլ պարզ է, որ Մատենադարան բերող ճանապարհներին ավելի շատ ոստիկան կլինի, քան միտինգավոր:
Եթե հավաքը արտոնված չէ, նշանակում է՝ չեն լինելու նաեւ միկրաֆոններ ու ելույթներ (կամ էլ կլինին այնքան թույլ, որ մարդիկ չեն լսի, թե ինչ է ելույթ ունեցողը ասում):
Չգիտեմ, թող կանխատեսումներս ջուրը լցվեն, բայց… գրեթե չեմ կասկածում, որ կլինի մոտավորապես այնպես, ինչպես ներկայացրեցի վերեւում:
20-06-08 • 05:25 AMԺողովուրդ, չեմ հասկանում, դուք թերթ չեք կարդում: Ասենք Ժոժոբան ասեց, որ չի կարդում, բա Ադմին, եքա Ադմին մարդ ես, մի հատ Հայկական Ժամանակը ին է, որ չես կարդում:
Լավ տեսե, մի հատ նկար եմ դնում, տակն էլ լինկը: Բայց, մինչեւ լինկը բացելը եւ կարդալը, թե ում տունն է, գուշակեք, եւ եթե ազնիվ կգտնվեք, ապա գրեք, թե ինչ էիք ամենասկզբում մտածել:
Հայկական Ժամանակ
Իսկ Սամվել Ալեքսանյանի մասին, դեռ երեկ չէ առաջի օրը պարզ էր դարձել Հայկական Ժամանակին, իսկ երեկ էլ, կարեմ, Լուրերն են ասել:
մահափորձ
Մեր ունեցած տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան Լուսաստղ ռեստորան են ներխուժել ավտոմատներով զինված դիմակավոր մարդիկ եւ կրակ բացել: Դեպքի պահին ռեստորանում է եղել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին պատկանում է Լուսաստղը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, կրակոցներից մահացել է Ալեքսանյանի եղբորորդին եւ եւս մի հոգի, 2 հոգի էլ վիրավորվել է: Տեղեկություններ կան, որ Սամվել Ալեքսանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքից մի փոքր ուշ լուրեր տարածվեցին, թե Ալեքսանյանի եղբորորդին ինքնասպան է եղել: Սա կարող է վկայել այն մասին, որ դրանով ինչ-ինչ պատճառներով փորձում են թաքցնել տեղի ունեցածի իրական պատկերը: Ըստ որոշ տեղեկությունների, նախօրեին էլ կրակել են Ալեքսանյանի թիկնապահներից մեկի ուղղությամբ: Պաշտոնական աղբյուրներից այս լուրը ճշտել չհաջողվեց: Մանրամասները կփորձենք պարզել այսօր:
20-06-08 • 13:33 PM>> Մեր ունեցած տեղեկություններով… մահացել է եւս մի հոգի… Տեղեկություններ կան… Լուրեր տարածվեցին…
Դու դա համարում ես արժանահավատ տեղեկությո՞ւն: Իմ տրամադրած տեղեկությունն ինչո՞վ է ավելի անհավանական:
Լավ, տեսնենք, թե ոստիկաններն ինչ են գրում:
Հիմա հարց ՀԺ-ի օպերատիվնիկներին. որտե՞ղ է պառկած կամ ո՞ր հիվանդանոցում է բուժօգնություն ստացել այս երեսփոխանը, ո՞վ է այդ երկրորդ մահացած դեմքը եւ ո՞ւր ցնդեց վերջինիս անշնչացած մարմինը:
Վերջում, խնդրում եւ պահանջում եմ, որ ինձ դիմելիս կամ նկատի ունենալիս երբեք չօգտագործես «եքա մարդ ես» արտահայտությունը: Էլ չասեմ, թե ինչու: Կանխավ շնորհակալ եմ:
20-06-08 • 14:00 PM>>>Չգիտեմ, թող կանխատեսումներս ջուրը լցվեն, բայց… գրեթե չեմ կասկածում, որ կլինի մոտավորապես այնպես, ինչպես ներկայացրեցի վերեւում:
Ադմին,մեր ազգի անկոտրում կամքի վրա կասկածո՞ւմ էիր:Տեսար` ի՞նչ լուրջ էր…
Մի 150000 հաստատ կլինեին:էլեկտրականություն չկար,բայց ստեղծեցին:
Ժիրայրի ելույթը սպանող էր:
Շնորհավոր…
20-06-08 • 23:59 PMԱդմինի բոլոր չարախնդությունները ի չիք դարձան…
Քիչ անց, մի հատ հոդված կգրեմ այս տոնի կկապակցությամբ…
Շնորհավոր...................
21-06-08 • 00:18 AMմեկը հարցնող լինի, ինչի վրա եք տենց ուրախացել՞, որ reality show-ն շարունակվում է՞.
ես անձամբ ոչ մի նոր բան չտեսա, եվ ոչ թե այն պատճառով, որ չէի ուզում տեսնել, ուղղակի նույնի հին անավարտ սցենարը, որը մի անգամ անարդյունք ավարտվեց /եթե չհաշվենք անմեղ զոհերին/.
հիմա էլ գնանք նոր ուղղով, հերթով եկեք սաղին պերսոնա նոն գրատա հայտարարել, հերթով սաղին զրոյացնենք ... լավ բա վերջը ինչ՞.
ուղղին որն է ՞
չեք մտածում որ նույն Դեմիրճյանի ապագան է սպասվում սրան՞.
ԻՄՀՕ հերթական երազախաբություններ էր ... անչափ հաճելի, բայց անպտուղ
21-06-08 • 00:52 AMԺոժոբ, վիզս կտրեմ, թե չէի մտածում, որ այդպես հեգնական, արհամարհական եւ այդքան տաղտուկ մեկնաբանություն կտաս:
Հարյուր տոկոսով համոզված էի:
Իսկ այս պայքարը չի ավարտվի Դեմիրճյանի ճակատագրի պես, քանի որ Դեմիրճյանը 1 շաբաթ էլ հանրահավաքները չպահեց իր ստույգ թվով` մասնակիցների:
ԵՎ Դեմիրճյանը` Դեմիրճյան է, Լևոնը` Լևոն: Սա հիշի: Երբ որ Դեմիրճյանն է խոսում, մարդկանց համար այնքան էլ հետաքրքիր չէ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի խոսելու ժամանակ մի ծպտուն չկար…
Հետեւություն արա է.... Թե չէ կոնոսւ-տոռմուզ-գազ` ապագային ինչ պետք է?
Admin, բայց ես գրել էի, ոչ թե եքա մարդ, այլ եքա Ադմին մարդ: Սրանք շատ-շատ տարբեր բաներ են…
21-06-08 • 01:06 AMԻ դեպ, մոռացել էի նշել, շատ շտապում էի առավոտյան, կնոջդ Ծննդյան տարելիցը Շնորհավոր…
դե տենց է էլի, իշխանությունների առաջ կարելի է մեղա գալ, դաժե նվերներով հունվարի մեկին գնալ շեֆի տոնը շնորհավորելու /կնոջդ Ծննդյան տարելիցը Շնորհավոր/, իսկ Ամատունու ազգանունը քանի -քանի անգամ փոքրատառ գրել, էլ չեմ ասում, որ ինձ էլ վախտ-վախտ «տաղտուկ մեկնաբանություն» «Կյանքդ այստեղ պատմելու տեղ ե՞ ս դարձրել».
Անկեղծ ասած եթե կատակում ես, գոնե կողքը սմայլ դիր ... չնայած մեծապես շնորհակալ կլինեի եթե շրջանցեիր նման ձեվակերպումները. Ես հաճախ կոպիտ եմ, երբեմն լկտի կամ գռեհիկ /քո խոսքերով ասած - հեգնական, արհամարհական/, բայց տաղտուկ՝ երբեք
21-06-08 • 02:04 AMԶարմանում եմ, որ նման քննարկումները ծավալել եք այս վերնագրի ներքո…
Ինչ վերաբերվում է թեկուզ սմայլիկով «չարախնդությանս», ապա կրկնեմ իմ խոսքը.
21-06-08 • 03:18 AMԺոժոբայի ջանը վախ ա ընկել, զգում ա, որ Փիլիսոփան էգուց-էլօր իրան պերսոնա նոն գրատա ա հայտարարելու:
21-06-08 • 04:34 AM»»»Ժոժոբայի ջանը վախ ա ընկել, զգում ա, որ Փիլիսոփան էգուց-էլօր իրան պերսոնա նոն գրատա ա հայտարարելու:
հա, ոնց որ մեր մեծերից մեկն էր ասում, հիմա Փիլիսոփան է ստեղ «ռուլիտ անում».
Ջանդ սախ լինի, հեսա ես էլ շուտով ֆ6բլոգ եմ բացում
21-06-08 • 04:46 AMGREAT…
Սա էր իմ առաջին տպավորությունը, երբ կարդացի իմ մեկնաբանությունից հետո գրված բոլոր մեկնաբանությունները: Ես չեմ կարծում, որ «ռուլիտ անում» եմ : Սա, Ժոժոբայի երեւակայության արդյունքն է (չվիրավորվես, կատակ եմ անում):
Հա լավ, ոչ մեկին էլ պերսոնա նոն գրատա չեմ հայտարարի: Կամ էլ, ոչ մի լիազորություն չունեմ դա անելու, առավել եւս ցանկություն:
ՙՙՙՋանդ սախ լինի, հեսա ես էլ շուտով ֆ6բլոգ եմ բացում
Խրախուսել է: Բայց կա մի մեծ բայց… Եթե որոշել ես Ադմինի գործին խփես, ապա խորհուրդ չեմ տա (կատակ էի անում,չվիրավորվես):
Ադմին ջան, ինչի ես այդպես բծախնդիր իմ բառերի ընտրության հարցում: Ոնց տեսնում եմ, ուզում եք Ժոժոբայի հետ միասին պերսոնա նոն գրատա հայտարարել (կատակ չէի անում, մի քիչ լրջություն կար գրածիս մեջ):
Հ.Գ. Ժոժոբ, հուսով եմ, որ դուրդ գալիս է, որ ամեն մի բառից հետո, գրում եմ, թե ինչ նկատի ունեմ…
21-06-08 • 14:31 PMPhilosopher ես կատակներից չեմ, ես ուղղակի չեմ սիրում կոպիտ/իմ կարծիքով/ որակավորումներ. Ինչ վերաբերվում է, Ռուլիտ անել արտահայտության, ապա այն ավելի շատ քեզ չէր վերաբերվում, այլ Phenomen-ին՝ նա էր ժամանակին իմ վարքը այդպես որակավորել.
չէ, նման բծախնդրության կարիք չկա.
Կատակիր ինչքան ուզում ես, դա ես միշտ ողջոնում եմ. եթե ես ինքս ինձ թույլ եմ տալիս կատակել, հեգնել, ձեռ առնել, ապա բնականաբար հանգիստ եմ վերաբերվում ինձ հասցագրված նման վարքագիծը.
Բայց միշտ աշխատում եմ չանցնել այն սահմանը, որը կբերի արդեն անձնավորման՝ հատկապես ինտերնետում, երբ մարդկանց անձամբ չեմ ճանաչում.
մի քիչ ավելի մեղմ եմ վերաբերվում «դրան» մտերիմներիս, ընկերներիս հետ, բայց ամեն դեպքում չեմ սիրում եվ ինքս էլ աշխատում եմ ձերծ մնալ դիմացինին կոպիտ որակավորելուց, լկտի եվ գռեհիկ արտահայտություններ անելուց.
Հեսա երեվի կասես, էլի կյանքս եմ պատմում՞ ՚
Չէ, ուղղակի աշխատեցի ներկայացնել իմ իսկ դիրքորոշումը, հուսով եմ ինձ ճիշտ հասկացար.
եթե դեմ չես մի քանի խոսք նաեվ ավելացնեմ հարեւան պոտում
22-06-08 • 00:30 AM