Հուն 09
Եվրո-2008
Մարզաշխարհ | Հեղինակ՝ F5-admin Մեկնաբանել
Այս բաժնում մեր Jojoba-ի հարցապնդմամբ եւ sksnak-ի Philosopher-ի համատեղ նախաձեռնությամբ եկեք քննարկենք Եվրո-2008-ի ընթացքը:
Հ.Գ. հարգելի sksnak, դուք արդեն ոչ թե սկսնակ մեկնաբան եք, այլ սկսնակ հեղինակ: Սպասում ենք ձեր հեղինակային գրառումներին: Մանրամասների համար խնդրում ենք այցելել այս էջը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 93 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Լավ, քանի որ այսպես միահամուռ «թարգել» եք քաղաքականության մասին խոսելը, ապա ես եւս միանամ ձեր ժամանակավոր «խենթությանը», եւ անցնենք այլ թեմաների:
Սկսնակի առաջարկած թեմաներից ընտրելով ֆուտբոլը` խոսենք մի քիչ այդ մասին:
Նախ ասեմ, որ ես Գերմանիայի հավաքականի երկրպագուն եմ, եւ այս առաջնությունում եւ ընդհանրապես բոլոր առաջնություններում Գերմանիան իմ սիրելի թիմն է: Այս առաջնությունում ֆավորիտ հենց նա է համարվում: Երեկ էլ նրա խաղը շատ դուրս եկավ:
Իսկ այսօրվա Հոլանդիա-Իտալիս խաղի մասին ասեմ, որ Իտալիան ընդհանրապես չեմ սիրում, իսկ Հոլանդիան էլ մի քիչ: Ոչ ոքի չեմ երկրպագում, բայց ուզում եմ, որ Հոլանդացիները «իտալիաոցոց» մի լավ բզկտեն: Իսկ այս խմբում կուզեի, որ Ֆրանսիան առաջին տեղը գրավեր:
Իսկ որպես եզրափակչի կանխագուշակում, ինձ թվում է, որ Եզրափակիչում Ա եւ Բ խմբերից դուրս կգա Գերմանիան, իսկ Ց եւ Դ խմբերից` կամ Իսպանիան կամ էլ Ֆրանսիան:
09-06-08 • 14:16 PMՄիգուցե ճիշտ եմ, իսկ միգուցե ո՞չ...
Փիլիսոփա ջան, ուշադիր չէի ընթերցել նախկին մեկնաբանությունները: Պարզվում է, որ Ժոժոբի ընտրության հարցում նրբանկատ չեմ գտնվել:
Եվրոպայի առաջնությունից ասեմ, որ ամեն ինչ Գերմանիայի հավաքականի համար լավ է ստացվել: Մինչեւ կիսաեզրափակիչ ուժեղ հակառակորդ հավանաբար չի ունենալու: Ես գերմանացիներին չեմ սիրում: Ցավոք այնպես է ստացվել, որ ուժեղ երեք հավաքականները հայտնվել են մի խմբում`Ֆրանսիա, Իտալիա եւ Հոլանդիա: Իսպանիան հիմա շատ ուժեղ է, բայց փորձը ցույց է տալիս, որ իսպանացիները այս կարգի մրցաշարերում զարմանալիորեն միշտ «քաշվում են»: Այնուամենայնիվ, ցավալի է, որ վերջին 4 հավաքականներից միայն մեկը կարող է հայտնվել եզրափակիչում:
Ինձ համար ցանկալի կլինի, որ եզրափակիչում Ա եւ Բ խմբերից խաղա ոչ թե Գերմանիան, այլ շատ անգամ ավելի գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող Պորտուգալիան: Իսկ մյուսը… չգիտեմ: (:
Բոլորը լավն են, բայց միշտ երկրպագել եմ Ֆրանսիայի հավաքականին: Սրանք էլ շատ հեռու են նույնիսկ 2 տարի առաջվա թիմից: Առանց Զիդանի ի՞նչ Ֆրանսիա: Հոլանդիայի հավաքականն էլ եմ սիրել: Ներկայիս թիմն էլ վատը չի: Իսկ մեր հայրենակիցների մեծ մասը, կարծում եմ, ցավում է Իտալիայի համար:
09-06-08 • 15:16 PMՈւռա՜,ուռա՜,ուռա՜:
09-06-08 • 15:41 PMԵՎՐՈ - 2008. ԽՄԲԵՐԸ ԵՎ ԽԱՂԱՑԱՆԿԸ
«A» խումբ
ՇՎԵՅՑԱՐԻԱ, ՉԵԽԻԱ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ, ԹՈՒՐՔԻԱ
«B» խումբ
ԱՎՍՏՐԻԱ, ԽՈՐՎԱԹԻԱ, ԳԵՐՄԱՆԻԱ, ԼԵՀԱՍՏԱՆ
«C» խումբ
ՀՈԼԱՆԴԻԱ, ԻՏԱԼԻԱ, ՌՈՒՄԻՆԻԱ, ՖՐԱՆՍԻԱ
«D» խումբ
ՀՈՒՆԱՍՏԱՆ, ՇՎԵԴԻԱ, ԻՍՊԱՆԻԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
07. 06 Շվեյցարիա-Չեխիա «A» խումբ Բազել
07. 06 Պորտուգալիա-Թուրքիա «A» խումբ Ժնեւ
08. 06 Ավստրիա-Խորվաթիա «B» խումբ Վիեննա
08. 06 Գերմանիա-Լեհաստան «B» խումբ Կլագենֆուրտ
09. 06 Ռումինիա-Ֆրանսիա «C» խումբ Ցյուրիխ
09. 06 Հոլանդիա-Իտալիա «C» խումբ Բեռն
10. 06 Իսպանիա-Ռուսաստան «D» խումբ Ինսբրուկ
10. 06 Հունաստան-Շվեդիա «D» խումբ Զալցբուրգ
11. 06 Չեխիա-Պորտուգալիա «A» խումբ Ժնեւ
11. 06 Շվեյցարիա-Թուրքիա «A» խումբ Բազել
12. 06 Խորվաթիա-Գերմանիա «B» խումբ Կլագենֆուրտ
12. 06 Ավստրիա-Լեհաստան «B. խումբ Վիեննա
13. 06 Իտալիա-Ռումինիա «C» խումբ Ցյուրիխ
13. 06 Հոլանդիա-Ֆրանսիա «C» խումբ Բեռն
14. 06 Շվեդիա-Իսպանիա «D» խումբ Ինսբրուկ
14. 06 Հունաստան-Ռուսաստան «D» խումբ Զալցբուրգ
15. 06 Շվեյցարիա-Պորտուգալիա «A» խումբ Բազել
15. 06 Թուրքիա-Չեխիա «A» խումբ Ժնեւ
16. 06 Լեհաստան-Խորվաթիա «B» խումբ Կլագենֆուրտ
16. 06 Ավստրիա-Գերմանիա «B» խումբ Վիեննա
17. 06 Հոլանդիա-Ռումինիա «C» խումբ Բեռն
17. 06 Ֆրանսիա-Իտալիա «C» խումբ Ցյուրիխ
18. 06 Հունաստան-Իսպանիա «D» խումբ Զալցբուրգ
18. 06 Ռուսաստան-Շվեդիա «D» խումբ Ինսբրուկ
19. 06 1A-2B 1/4 եզրափակիչ Բազել
20. 06 1B-2A 1/4 եզրափակիչ Վիեննա
21. 06 1C-2D 1/4 եզրափակիչ Բազել
22. 06 1D-2C 1/4 եզրափակիչ Վիեննա
25. 06 1A/2B-1B/2A 1/2 եզրափակիչ Բազել
26. 06 1C/2D-1D/2C 1/2 եզրափակիչ Վիեննա
29. 06 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ Վիեննա
Աղբյուր
09-06-08 • 18:25 PMԻնձ թվում է այս առաջնությունում հաղթանակ կտանի Պորտուգալիայի հավաքականը: 2000 Եվրոպայի առաջնությունից հետևում եմ այս հավաքականի խաղին, ամենագրավիչ ֆուտբոլն է ցուցադրում Եվրոպայում: Այս թիմին պակասում է միայն Ֆիզիկական որակները:
Գերմանիան վատը չի, բայց կա մեկ «բայց»՝ ես կարող եմ ընդունել, որ տարբեր ազգի ներկայացուցիչներ խաղում են այլ երկրի հավաքականում, բայց ոչ՝ Գերմանիայի դեպքում: Լեհերը՝ հասկացանք, այնտեղ մեծացել ու ապրել են, թուրքերը՝ նույնպես (Մեհմեդ Շոլին է վերաբերվում), բայց որ բրազիլիացի են «վերբովկա» անում, մի բան կորում է: Ընդհանրապես, այս հավաքականից գերմանական ֆուտբոլի «հոտ» չի մնացել: Գուցե սխալվում եմ… ժամանակը ցույց կտա:
Խմբերից դուրս կգան նաև Խորվաթիան ու Շվեցարիան:
Ց խմբում չեմ կարող ասել. ֆրանսիայի հավաքականն ունի կորուստներ՝ Անրի, Պատրիկ Վիերա (առաջին խաղի վերաբերյալ), իսկ Ռումինիան ամուր կորիզ է, ու կոմբինացիոն խաղ է ցուցադրում:
Իտալիան դեռ այնքան լավը չէ, + Կանավարոյի բացակայությունը, բայց որ լիներ լավ մարզավիճակում, դեմը խաղ չէր լինի՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում, թե՛ հարձակման գծում արտակարգ ֆուտբոլիստներ են:
Հոլանդիան հարցականների հարցականն է , բայց երևի դուրս չգա:
Դ խմբում Իսպանիան առանց Ռաուլի նույնիսկ շատ ուժեղ է նայվում, Ֆաբրեգասը ու Տորեսը եթե լինեին լավ մարզավիճակում, ապա շատ հավանական է, որ կմտնեին պայքարի մեջ:
Ռուսները վատը չեն, համենայնդեպս, Զենիթը շատ-շատ լավն էր, Ռուսաստանի առաջնություննում էլ կան բավականին լավ ֆուտբոլիստներ + շատերը երիտասարդ են:
Բայց շվեդներին հատկապես չպետք է թերագնահատել, հույները նույնպես ամուր կորիզ են:
09-06-08 • 20:00 PMԿարծում եմ Հոլանդիա-Իտալիա հանդիպումը կավարտվի Իտալիայի հավաքականի հաղթանակով: Հոլանդիայի մեկնարկային կազմը համեմատաբար թույլ է: Հավանաբար կգրանցվի 0-1 կամ 0-2 հաշիվը: Չնայած, ֆուտբոլ է: Ի՞նչ իմանաս:
10-06-08 • 00:07 AMՊռիվետ վսեմ…
Երեկ ստադիոնում էի, նույնիսկ թաքուն հետս ֆոտոապարատ էի վերցրել: Ուղիղ լեհերի դարպասի հետևում էի երկրորդ խաղակեսում, ու ինչքան «վառվառները» հարձակվում էին` նկարում էի. երկրորդ գոլը ոնց որ թե հասցրել եմ նկարել:
Գերմաններին տանել չեմ կարողանում (անձնական հակակրանք ունեմ 90 թվից սկսած, երբ Արգենինային հաղթեցին): Կուզեի հաղթեր Հոլանդիան, բայց կհաղթի Պորտուգալիան:
Գործի տեղը տոտո ենք խաղում, մինչև այսօրվա Ռումինների «հաղթանակը» բոլոր խաղերով «պիրյոդ» եմ:
Էն ո՞վ է ընդեղ Հոլանդիայի մեկնարկային կազմը թույլ համարում: Ցավդ տանեմ, տենց բան չկա, եթե մի թիմ խաղում է 4-2-3-1 սիստեմով, ու 3 ասելով հասկանում ենք՝ Սնայդեր, Կույտ ու Վան դեր Վարտ (կամ Ռոբեն), էդ թիմի մասին նման բան չասես: Ճիշտ է, դա Իտալիային չի հետաքրքրի, քիչ շատ՝ աշխարհի չեմպիոն են, բայց այդ կազմը ուժեղներից մեկն է:
Ամսի 16-ի Խորվաթիա-Լեհաստան խաղին ԱՆԳԼԻԱՅԻՑ 5000 մարդ է գալու. ուզում են Խորվաթներին «շնորհակալություն» ասել: Կլագենֆուրտը քանդելու են՝ նորից սարքեն աչքիս:
Ուրիշ ի՞նչ կա չկա…
10-06-08 • 00:28 AMPhenomen, Կույտը կարո՞ղ է խաղալ Գրոսսոյի դեմ: Կամ` Վան դեր-Վարտն ու Սնեյդերը (վերջինիս ուժը դու գերագնահատում ես, ինչպես նաեւ՝ Կույտի) կարո՞ղ են խաղալ Գատուզո, Պիռլո, Ամբրոզինի ուժեղ հենակետայինների դեմ: Այ, եթե Ռոբենը խաղար,դա ուրիշ բան: Հիմա կտեսնենք:
10-06-08 • 00:36 AMԵթե օգնեք, ասեք ո՞նց կարող եմ լուսանկարներս «ցուցադրեմ», կարող եք դուք էլ նայել: Ճիշտ է, տրիբունայից արած նկարները եսիմ ինչ չեն, բայց քիչ շատ մի բան երևում է, ու գոլն էլ կիսատ-պռատ է դուրս եկել, քանի որ, ինքներդ եք հասկանում, ցանկացած գրոհի ժամանակ ամբողջ ստադիոնը ոտքի էր կանգնում, ու նորմալ նկար չէր ստացվի:
Եթե Խորվաթիա-Լեհաստան խաղից հետո էլ չգրեմ՝ պուլպուլակ դրեք:
10-06-08 • 00:39 AMՍկսնակ ջան, հարցը անձնական որակներից տեղափոխվում է դասավորության մակարդակ: Եթե վան Բաստենն իր թիմը այդ սիստեմով դուրս բերեց, հենց քո նշած իտալացիք ո..ահան էն լինելու: Ախր այդ դեպքում այդ 3-ը խաղում են ահավոր անհարմար դիրքում՝ կիսապաշտպանության թիկունքում, ու վերջիններս ստիպված են լինում ավելի շատ վազել՝ հարձակվողին գնդակ հասցնելու համար: Ու եթե Ռոբերտոն հակառակ սիստեմ չհորինի, կլինի շատ վատ (համենայն դեպս ես տենց եմ ուզում):
Դե լավ , սկսվեց,
ORANJEEEEEEEEEEEEEEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
10-06-08 • 00:44 AMՍկսնակ ջան, կես ժամ անցել է, դեռ 2-0 է, հա՞:
10-06-08 • 01:18 AMԱհագին հետադիմել են «դյավոլները»:
Ինչպես գիտեք ես Գերմանիային եմ սիրում, բայց այս խաղում ուզում եմ, որ հոլանադցիները բզկտեն իտալացոց, եւ ոնց տեսնում եմ, իմ ուզածը իրականանում է: Հոլանդիան շատ տպավորիչ խաղ ցուցադրեց 1-ին խաղակեսում, եւ երկրորդին էլ կարծում եմ նույնը կլինի: Ինչեւէ արդեն սկսեց, գնացի…
Սկսնակ, այդքան քննադատաբար մի մոտեցիր Բաստենի թիմին, քանի որ տեսանք, թե ինչ եղան «չեմպիոնները»…
10-06-08 • 01:49 AMԵս ֆուտբոլասեր չեմ ինչպես արդեն ասել եմ, բայց այս հարցում ձեր հետ համամիտ եմ՝ Մահ իտալացիներին
Դրա համար ունեմ մի քանի պատճառ.
1. Կյանքումս միայն մեկ ընկերուհի եմ ունեցել, որ ինձնից հեռացել է (ԱԿԱ, թաքուն տնիցս փախել է) , այն էլ՝ Իտալիա. «Իտալացի» չկար, բայց ուզես-չուզես իտալիան մեղավոր է: Իսպանիա փախներ, կասեի՝ մա՛հ իսպանացիներին
2. Գործի բերումով հիմա ամեն ինչ անում եմ, որ վնասեմ իտալացիներին՝ ամսեկան մի 300-500 իտալացի ինձնից տուժում է. ընդհակառակը, ուղղակիորեն օգտվում եմ. կասեք՝ բավ է՞. ՈՉ.
Մահ իտալացիներին. (նկատի ունեմ միայն ֆուտբոլը, մնացածը թող կենդանի մնան, թե չէ ո՞նց պիտի ընտանիք պահեմ)
Ո՞վ է հակառակորդը այդ մակարոննիկների. ո՞ւմ համար մոմ վառեմ:
10-06-08 • 02:24 AMԷհ, ինչ ասեմ… իմ մեծագույն հոբբին ֆուտբոլի մարզչական-տեսական կազմակերպումն է, ու հենց այդ գիտելիքներով էլ ասեցի, որ հետևներից ծուխ են հանելու իտալացի կիսապաշտպանները՝ այդպես էլ եղավ: էն Ռոբերտոն էլ փոխանակ միջին գիծը ուժեղացնի, բռնեց կիսապաշտպանի տեղը մի հատ ծակ հարձակվող դաշտ մտցրեց`Cassano, արդյունքում՝ 3-0:
ORANJEEEEEE!!!!!!!!!!!!
10-06-08 • 02:51 AMՖենոմեն ջան,դու ճիշտ էիր: Ես հերթական անգամ սխալվեցի:
Իտալացիները դարձան իրենց ընտրած տակտիկայի զոհը: Բացի այդ, կարծում եմ, որ մարզիչն անհրաժեշտ կազմը չէր հանել խաղադաշտ: Ֆուտբոլիստներն էլ մի տեսակ թերագնահատում էին հակառակորդին: Իսկ հոլանդացիների երկրորդ գոլի ողջ ընթացքը աննկարագրելի գեղեցիկ էր:
Իմ համեստ կարծիքով պետք է խաղադաշտում լինեին դե-Ռոսսին կամ Պերոտան: Դի-Նատալեի փոխարեն էլ լավ կլիներ խաղար դել-Պիեռոն: Ճիշտ է, Զամբրոտան լավ է խաղում ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրում, բայց Պանուչին եզրում լավ խաղալու համար արդեն ծեր է: Կարելի էր ի սկզբանե խաղացնել Գրոսսոյին ձախից: Այդ դեպքում իտալացիների եզրերը ավելի շարժունակ կլինեին: Իսկ երեկվա խաղում, ինչպես դու կանխատեսում էիր խաղից առաջ, հարձակվողները որբացել էին:
Հոլանդացիները կարողացան լավագույնս օգտվել այս ամենից: Կեցցե՛ն:
10-06-08 • 18:08 PMԻրոք, Հոլանդիան երեկ շատ լավ խաղաց եւ ջախջախեց իտալացիներին: Իտալացիները ակհայտորեն պատրաստ չեն առաջնությանը: Աշխարհի 2006 թվականի առաջնության ժամանակ նրանց հաղթանակը չի նշանակում, որ Իտալացիներն են ամենաուժեղը: Համենայն դեպս, եթե հիշում եք, իտալացիներին հաջողվեց հաղթել Ֆրանսիացիներին միայն խարդավանքի միջոցով, երբ Մատերացցին Զիդանին դրդեց այն քայլին: Իսկ Հոլանդիան երեկվա խաղով ցույց տվեց, որ Պորտուգալիայի եւ Գերմանիայի հետ հավասարաչափ հավակնում է դառնալ Եվրոպայի լավագույն հավաքականը:
Այսօր խաղալու են.
Իսպանիա - Ռուսաստան
Հունաստան - Շվեդիա
Կարծում եմ Իսպանիային կհաջողվի հաղթել Հիդինգի սաներին, իսկ Հուաստանը վերջին` Հայաստանի հետ խաղում, ապացուցեց, որ չի կարող կայուն խաղալ, իսկ շվեդները աշխարհի առաջնության ժամանակ շատ լավ խաղ էին ցուցադրում: Ուստի, կարծում եմ Իսպանիան ու Շվեդիան անպայման կհաղթահարեն խմբային փուլը…
10-06-08 • 21:18 PMԻսպանիայի հաղթանակը մի քիչ կասկածելի է, ռուսները կարող են դառը անակնկալ մատուցել, եթե ոչ հաղթեն, ապա գոլային ոչ ոքին ինձ համար գրեթե 75 տոկոսանոց արդյունք է: Ռուսները կարծեմ 2 նոմինալ հարձակվողով են դուրս գալու, հիմա կերևա: Համենայն դեպս ես ռուսներին խմբից դուրս տեսնում եմ:
Իսկ Հունաստանին ընկերական խաղով մի դատեք, դա ամենակարգապահ ու ամենասիստեմավորված թիմն է Եվրոպայում: Նույնիսկ գերմանացիներն են իրենց դիրքային ազատություն թույլ տալիս, իսկ հույները՝ դեռ ոչ մի անգամ: Բայց խմբից դուրս չեն գա (կարծում եմ):
10-06-08 • 21:59 PMԵս ռուսներին լավ գերագնահատել եմ փաստորեն: Մի քիչ բախտները չբերեց, բայց ամեն դեպքում Իսպանիայից մի գլուխ ցածր են:
10-06-08 • 22:51 PMՏեսա՞ք Պորտուգալիան ինչ արեց:
12-06-08 • 00:30 AM>>>Տեսա՞ք Պորտուգալիան ինչ արեց:
Ինչ արե՞ց, որ... Չեխերը այս տարի շատ թույլ են: Առանց Նեդվեդ, հեչ բան են:
12-06-08 • 00:50 AMԲԱյց հիշեք, Պորտուգալիան Գերմանիայի հետ ա լինելու` ոչ եզրափակիչում, այլ կիսաեզրափձակիչում, եւ Գերմանիան հաղթելու’ է.....