Թե ինչպե՞ս է աշխատում մեր մաքսատունը, եվ որտեղ ենք... Հարց պարոն վարչապետին
Հուն 05

Միտք'-ի ավատարը TV

Հոդվածի բնօրինակը խնդրում եմ կարդալ այս էջում: Շնորհակալություն Ֆ5admin-ին՝ ուղղումների համար:

Ողջո՛ւյն, տխմար հեռուստալրագրող,

Ցավով հիշում եմ այս տարվա հատկապես թեժ հունվար-փետրվարը, երբ դուք, կամա թե ակամա, դարձել էիք ժողովրդի ատելության թիրախը: Ուզելով թե չուզելով դուք ընկել էիք ստի հունը եւ թիավարում էիք՝ Ձեր թիերից միայն կեղծ ջրեր շպրտելով աջ ու ձախ: Հիշո՞ւմ եք գոնե Ձեր հաղորդումները՝ ինչ-որ մի երեւակայական երկրի մասին, որի անունը դուք դրել էիք Հայաստան, եւ որտեղ ապրում էր մարդկանց մի փոքր խումբ, որը չէր թողնում, որ մեր «վաստակաշատ» նախկին նախագահը եւ ներկայումս նրան փոխարինած այն ժամանակվա վարչապետը երկիրը նորմալ հունով զարգացնեն: (Ինչո՞ւ վաստաշատ՝ որովհետեւ դուք շա՜տ եք): Լավ, չեմ վիրավորի, թե՝ հիշողություն չունեք, խնդիրն այն է, թե՝ դեմքի ի՞նչ արտահայտությամբ եք հիշում…

Երեւի այնպե՞ս, ինչպես մի պոռնիկ կարող է հիշել իր մեջ մխրճված վերջին առնանդամի տիրոջից ստացած փողի մասին: Չեմ կարծում: Պոռնիկը գոնե իր մասնագիտական պարտականությունները հաճախ իրականացնում է հանգցրած լույսի պայմաններում՝ բոլորից, հասարակությունից եւ իր աչքերից հեռու, շատ հաճախ էլ՝ իր երեխաների՛ց թաքուն: Նա ամաչո՛ւմ է իր արարքի համար: Իսկ ինչպե՞ս էիք աշխատում դուք բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով՝ հպարտորե՛ն: Դուք սկսում էիք ձեր անբարո գործը առավոտվա ժամերից սկսած, քիչ խթանվում՝ երեկոյան ժամերին, իսկ գիշերային հաղորդումների ընթացքում լցվում էիք անկասելի կիրքով: Եվ օրգազմի էիք հասնում՝ երբ խոսք էր գնում Ս.Սարգսյանի մասին: Ինչպիսի՜ անկեղծություն:

Պատկերացնում եմ, թե ի՞նչ բառերով եք դուք Ձեր զավակներին դաստիարակում՝ հայրենասիորթյուն, ծնողներին ու մեծերին հարգել, չստել, եւ այլն… Իսկ դուք փորձե՞լ եք ինքներդ ազնիվ կյանքով ապրել: Փորձե՛ք հապա երեւակայական մի վրձնով ուրվգծել Ձեր իսկ՝ որպես ծնողի դիմանկարը՝ Ձեր իսկ ժողովրդի ու երեխաների աչքերին նայելուց (տեսախցի միջոցով) եւ միեւնույն ժամանակ սուտ ու կեղծիք տարածելուց:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում՝ ասելու՝ «ամո՛թ Ձեզ», թեեւ ինքներդ կերազեիք, որ մեկ կամ մի քանի ամոթանքով պրծնեիք: Ախր Ձեզ ամոթանք է տալիս ու նույնիսկ նզովում ողջ ժողովուրդը: Երբեւէ մտերմիկ զրույց ունեցե՞լ եք որեւէ գործազուրկի, տնային տնտեսուհու, քաղծառայողի կամ անգամ պաշտոնյայի հետ՝ պաշտոնական շրջանակներից դուրս: Եվ երբեւէ հարցրե՞լ եք, թե՝ ինչո՞վ է լցվում Ձեր զրուցակցի հոգին՝ Ձեր կողմից անընդմեջ թմբկահարվող ստերը լսելիս: Չէ՞ որ դուք էիք առավոտից-երեկոյան քարոզում, թե՝ պետք չէ լցվել ատելությամբ եւ պետք չէ ատելություն տարածել: Մի կողմից մեզ «լուսավորում» էիք, իսկ մյուս կողմից հենց ինքնե՛րդ մարդկանց մեջ սերմացնում էիք ատելություն: Սա՞ է Ձեր ազգապահպանությունը: Լավ էլ պահպանակի դեր եք ստանձնել (ուրիշ բան մտքներովդ չանցնի):

Գոնե պատկերացնո՞ւմ եք լկտիության այն աստիճանը, որի անունը դրել եք ամենօրյա աշխատանքային գործունեություն: Բառերս սաստի՞կ են: Հավատացեք, որ ես շա՜տ մեղմ եմ գնահատում Ձեր կատարածը, կարելի է ասելի՝ ոչ էլ գնահատում եմ, պարզապես Ձեզ տեղեկացնում եմ ժողովրդի մեծամասնության կարծիքը Ձեր՝ որպես հեռուստալրագրողի մասին:

Ձեր դժբախտությունն այն է, որ Ձեր աշխատանքային գործունեությունը Ձեր իսկ դեմքը դարձնում է բորոտ: Շատերը հո շատ չե՞ն ըմբռնում, թե ով է Ձեր դիմաց դրված տեքստը գրել, ով՝ սրբագրել եւ ով է հսկում, որ ատելությամբ լցված բառերն արտաբերեք դեմքի անհոգ-մանկամիտ արտահայտությամբ: Նրանք հո չգիտե՞ն, որ ի դեմս Ձեր հեղինակած հաղորդումների, Ձեր իսկ բերանով ժողովրդին ֆշշացնում են ալիկները: Մարդիկ, ովքեր Ձեր բերանից լսում են բացահայտ սուտը, պարզապես ասում են՝ «ես քո՛ մերը…» Այդպես էլ ճիշտ չէ, բայց… մեղավորն էլի դուք եք:

Կասեք, թե մեղավորը դուք չեք, այլ Ձեր ղեկավարները, նույն ալիկները եւ ալիկատերերը, եւ Ձեր ընթերցած տեքստը բնավ էլ Ձեր տեսակտին եւ համոզմունքին չի համընկնում: Զուգահեռ տանելով դարձյալ սիրունատես պոռնիկների հետ, նրանց էլ կարելի է նույն կերպ արդարացնել՝ նրանց խնդիրն էլ բնավ հաճույք ստանալը չէ:

Երկխոսությունից եք խոսում… Ձեր փրկությունը մեկն է՝ երկխոսե՛ք Ձեր իսկ խղճի հետ եւ լսե՛ք նրա ձայնը: Այն ավելի բարի կլինի, քան Ձեր ալիկների հրամանները: Երկխոսեք Աստծո հետ: Մի՛ մոռացեք, որ մարդ եք: Մարդ՝ բանականությամբ եւ ոչ թե ստրկամտությամբ, մարդ, որը ձգտում է կատարելության եւ ոչ թե հարմարվում է ամեոբայի պետ: Մարդ՝ ուղեղով եւ ոչ թե մարդ-երիզորդ:

Եվ հիշե՛ք, որ ստամոքսից վերեւ ունեք մի հրաշք օրգան, որը մարդուն տրված է հենց մտածելո՛ւ համար:

Հ.Գ. Խոսքս ուղղված է այն հեռուստալրագրողներին, ովքեր կկարդան ու կասեն՝ սո՛ւտ է:


Ներկա պահին ստացվել է 12 մեկնաբանություն

  1. Jojoba

    նայեցիք Հեռուստադուելը՞

    վատ չէր, ամեն դեպքում, անցած անգամի համեմատությամբ մի քանի անգամ ավելի պատրաստված էին. հատկապես էն մարտավկա ակնոցներով տղայի հարցն դուրս եկավ

  2. F5-admin

    A.S. Ինձ էլ այն դուր եկավ, որ մեր բլոգի DNS-ների հարցը վերջապես կարգավորեցիր, որի համար շնորհակալ եմ:

  3. Միտք

    Ես էլ դիտեցի այսօրվա հեռուստադուելը:

    Իր գրպանում CD պահող եւ այդ CD-ով բոլորին հաթաթա տվող Mea Culpa-ի հեղինակի զրույցը, ինչպես ճիշտ նկատեց նրա հակառակորդ լրագրողուհին, հիմնականում Հ1-ի շարքից էր:

    Չեմ էլ ուզում մեկնաբանել Mea-ի հեղինակի խոսքերը, որովհետեւ հիմնականում հիվանդագին հարցադրումներ էին ու զգացվում էր, որ Վահրամը՝ որպես պիես գրող, ընդհանրապես քաղաքականությունը խառնում է տոնավաճառում հայկական խաչբառ լուծող միջին տարիքի կանանց միջեւ սովորաբար ընթացող խոսակցությունների հետ, երբ սենյակի լույսերն անջատվում են: Կամ էլ, իր լեզվով ասած, երեւի 93-ի մթի տարիներին, երբ ուրիշները սահման էին պաշտպանում, ու հիմա նրանք հայտնվել են մութ բանտախցերում, Վահանը մթի մեջ շաուրման թղթով է կերել, ու այդ թուղթը մինչեւ հիմա մնացել է իր կոկորդին…

    Նրա ասածը ոչ թե քաղաքական հայացքների տեր եւ այդ հայացքներին տեր կանգնող մարդու խոսք էր, այլ մի անձի, որին, իրոք, պիես գրելուց դրսի աղմուկը հասցրել էր խորը սթրեսի: Կարճ ասած՝ սթրես տարած հեղինակի խոսքեր էին, որի մտքի թելը կտրվել էր Տիգրան Մեծի ժամանակների վրա ու առաջ չէր գնացել: «Լեւոնը իր համար սուրճ է խմում...», դե արի ու մի ասա՝ բա ի՞նչ անի, գա գիշերները կիթառ նվագի՞ քո համար, որ մուսադ բացվի՞:

    Իր պիեսի վրա հանրաճանաչություն ստացած ամուսիններն էլ դարձել էին մարտավկաներ: Իրոք, նրանց այսօրվա պիեսը չհաջողված բեմականացում էր: Իրենց դրել էին այնպիսի խելոքների տեղ, որ քիչ էր մնում, որ մարդ

    Նստի ափսե,
    Թռչի Տուապսե:

    (չասեմ, թե ում գոհարներն են...)

    Լրագրողուհու եւ նրա մարտավկաների խոսքն ավելի ամուր էր ու խորքային: Զգացվում էր, որ գիտեն ու հավատում են իրենց ասածին, զգացվում էր, որ տեր են կանգնելու իրենց խոսքերին: Բայց իրենց մոտ էլ ինչ-որ շատ է իրենց առաջնորդին կուռք դարձնելու ձգտումը: Նաեւ՝ Լեւոնի այն տարիներին կատարած սխալների համար որեւէ բացատրություն «հորինելը»

    Ես չեմ հասկանում ու զարմանում եմ Լեւոնի համակիրների այն պատասխաններից, որը նրանք հնչեցնում են ի պատասխան «Ինչո՞ւ եք ասում, թե՝ ով մեզ հետ չի, նա մեզ դեմ է&rquo;: Լավ, մի՞թե դուք եւս չեք հասկացել այն, որ Լեւոնն այս բառերն ուղղել է նախագահի մյուս 10 թեկնածուներին, այլ ոչ թե նկատի է ունեցել մեր ժողովրդին: Չե՞ք հիշում: Չե՞ք հիշում այն բառերը, որ ասում էր՝ հիմա մենք ընտրությունների ենք գնում. մի կողմից մենք ենք, մյուս կողմից՝ տականքը: Դե հիմա ասեք խնդրեմ, թե դուք, որ Լեւոնին եք համակրում, չե՞ք հասկացել, որ Լեւնը նկատի ուներ մյուս 10 թեկնածուներին…

    Ամեն դեպքում, ուրախ եմ, որ իրեն սառնասիրտ դրսեւորած լրագրողուհին ստացավ հեռուստադիտողնի ձայների բացարձակ մեծամասնությունը…

    Ահա՛ եւ Ձեզ իսկական ընտրության արդյունքները՝ այսօրվա օրով… Անցյալ հեռուստադուելում, եթե չեմ սխալվում, էլի իրենք հաղթեցին: Այսպես էլ շարունակեք եւ երեւի կգա մի օր, որ հեռուստաեթերից Ձեր հաղթանակները կփոխանցվի իրական հարթություն:

  4. Sedrak

    Վահրամը կամ խմած էր, կամ էլ խմել էր ուզում… ընկեր Վահանի հետ…

  5. Miak

    հեռուստալրագրողներին

  6. Philosopher

    Թեման վատը չէր, բայց անօգուտ էր: Միտք ջան, չնեղանաս, պարզապես, ինչքան էլ գրենք, մրենք, սրենք, անիծենք եւ այսպես շարունակ, ապա ոչնչի չենք հասնի:

    Լրագրողները անում են այն, ինչ իրենց հրամայված է, եւ ինչն, ի դեպ, նրանց շատ էլ դուր է գալիս:

    Ես մեկ-մեկ դիտում եմ դրանց լրատվական հաղորդումները, եւ միայն Շանթ հեռուստաալիքով, եւ իմ բարկությանը չափ ու սահման չկա: Հենց երեկ, երբ ՀՀ-ն ներկայացնող Ս.Սարգսյանը հանդիպում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Պարզապես խայտառակություն էր իմ դիտածը: Ինչպիսի՜ ֆետիշացում… Իսկական հարձակում էր տեսախցիկների վրա: Հաղորդավարի այդ ոգեշնչված տեսքը եւ այն առոգանությունը, այն ուրախ արտաքինը, որ թվում էր, որ հեսա կթռնի եւ կհոշոտի դիտողներին: Այնքան էր ուրախացել, կարծես Սարգսյանը հանդիպում էր Ջորջ Բուշի, կամ էլ Գորդոն Բրաունի հետ: Այստեսակ ֆետիշացում ես չէի տեսել:

    Քոչարյանը քանի անգամ հանդիպել էր Ալիեւի հետ, բայց այս մակարդակի ֆետիշացում չէր եղել:

    Եվ, ընդհանրապես դրա կարիքն էլ չկար: Սարգսյանի եւ Ալիեւի նստելու ձեւերը, ազատ պահելու աստիճանը, խոսելու եւ օտարերկրյա դիվանագետների հետ շփվելը ցույց տվեցին, որ ՀՀ-ի ղեկավարությանը, բառացիորեն, շան տեղ դնող չկա: Վերցնենք թեկուզ այն պահը, երբ Մամեդյարովը շփվում էր համանախագահների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարարը մի քանի անգամ թփթփացրեց Բեռնար Ֆասյեի ուսին, եւ այնպես էր զրուցում, կարծես պատերազմում հաղթանակ տարածը ինքը լիներ:

    Եւ մի հետաքրքիր դիտարկում. ՀՀ-ն ներկայացնող թե՛ նախագահը, թե՛ ԱԳ նախարարը ավելի կարճահասակ են, քան Ադրբեջանինը:

    Ավելի խայտառակ էր Սարգսյանի հանդիպումը Դ.Մեդվեդեվի հետ: Վերջինս հստակ եւ կոնկրետ պայմանավորվել էր Ալիեւի հետ, իսկ Սարգսյանին հրավիրեց Մոսկվա «մոտակա ամիսների ընթացքում»: Կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ չհրավիրելը, քան թե այդպիսի երանգով եւ ժամանակցույցով: Բայց դե ֆորպոստին էլ, որ ինչ-որ բանի տեղ դնեն, էլ ինչ…

    Հ.Գ.-1

    Հեռուստադուելը լավը չէր: Մարինե Պետրոսյանը ասաց այնպիսի մտքեր, որ չպիտի ասեր: Հատկապես ինձ դուր չեկավ ազգի երկու մասի բաժանելը: Իսկ Սահակյանը կամ խմած էր, կամ էլ թմ…

    Հ.Գ-2
    Ինչո՞ւ էր այս կայքը այդքան ժամանակ փակված…

  7. Jojoba

    Կայքը փակված չէր, այլ չգիտես ինչու որոշ IP-ից կայքի հասանելիությունը սահմանափակված էր, իսկ քանի որ իմ մոտից ամեն ինչ նորմալ էր, ապա ես չէի էլ մտածում, որ կարող է ուրիշների մոտից անհասանելի լինի (մանրամասները չպատմեմ, թե չէ Փիլիսոփայի գլուխը կրկին կցավի, ... իսկ մեզ դա պետք է՞):

    Դե մեր ադմինին էլ գիտեք, մի տեղ մեկին բռնի, վրեն միանգամից «թամբ է հարմարացնում»: Մի խոսքով, մարտի 1-ից հետո այս թամբը իմ վզին է… Ուզեմ թե չուզեմ, սիրեք թե չսիրեք, հասարակական կարգով լինի թե խոստումներով, հենց որ Լեւոնը եկավ, քեզ էլ մի հարմար պաշտոն կտանք:

    Այ եթե բոլորովդ հավաքվեիք, մարդը մի կլոր գումար ինձ վճարեիք ամսական… այ, դա ուրիշ բան կլիներ… Բայց դե, ցավոք, սա ընդիմադիր կայք է: Դրա հավանականությունը հավասար է… ինքներդ էլ գիտեք:

    Մի խոսքով, եթե ինչ-որ մեկի մոտ խնդիրներ առաջանան կայքի հասանելիության կամ, ասենք, հանկարծակի ցանկություն առաջա ձեր երախտագիտությունը արտահայտել գումարային տեսքով, կամ էլ նույնիսկ եթե դիմադիր ուժերը ցանկություն հայտեն կրկնակի երախտագիտությունը հայտնել՝ մենակ թե կայքը անհասանելի լինի -» համեցեք այս ICQ (2օ 2օօ 4օ)

    Այս գրառման հովանավորն է «Քոչարյան եվ որդիներ» ՍՊԸ-ն

    Հ.Գ. փող չեք տալիս, գոնե մեկ-մեկ գովազդով փող կպցնեմ

  8. Philosopher

    >>>կայքը փակված չէր, այլ չգիտես ինչու որոշ IP-ից կայքի հասանելիությունը սահմանափակված էր, իսկ քանի որ իմ մոտից ամեն ինչ նորմալ էր, ապա ես չէի էլ մտածում, որ կարող է ուրիշների մոտից անհասանելի լինի. (մանրամասները չպատմեմ, թե չէ Փիլիսոփայի գլուխը կրկին կցավի… իսկ մեզ դա պետք է՞)

    Քանի որ Հայլուրը, եւ մասնավորապես, Տաթեւիկը հետեւում են այս բլոգին, ապա Ժոժոբի այս գրածից հետո կհանգեն այն եզրակացությանը, որ այստեղ կա կազմակերպված հանցավորություն: smile

    >>>Մի խոսքով, եթե ինչ որ մեկի մոտ պրոբլեմներ լինեն կայքի հասանելիության, տեղյակ պահեք...

    Այ մարդ, մեյլդ կարգին տուր, որ նորմալ գրենք, ու դու էլ իմանաս: Թե չէ դրամական պարգեւներ կամ չգիտեմ ինչեր… երազներով մի ապրիր, վնաս է…

  9. Jojoba

    >> Այ մարդ, մեյլդ կարգին տուր, որ նորմալ գրենք, ու դու էլ իմանաս: Թե չէ՝ դրամական պարգեւներ կամ չգիտեմ ինչեր… երազներով մի ապրիր, վնաս է…

    Ասիր ու թողիր :-(

    Ակամայից հիշեցի, որ Լեւոնի չընտրվելու կապակցությամբ ինձ ինչ-որ մեկը սեղան էր խոստացել. պատահմամբ դու չէի՞ր

    Այս գրառման հովանավորն է «Հին Ընկերները չեն քցում» *** - հայկական համատեղ ձեռնարկությունը

  10. F5-admin

    >> Բայց դե, ցավոք, սա ընդիմադիր կայք է:

    Ժոժոբա ջան, էդ քանի՞ Սերժի թիմից մարդ է ցանկացել գրանցվել մեր կայքում, ու ես (կամ դու) կամ էլ մեր աշխատակիցներից մեկնումեկը փակել ենք նրա մուտքը դեպի F5 բլոգ: Թող գրանցվե՛ն, եթե ասելիք ուենեն: Ի՞նչ է, վիրտուալ խոսակցությունն այդպես վախենալու բան է՞: Սա էլ ինչ-որ մի տեղ կլիներ երկխոսություն տարբեր հայացքների տեր մարդկանց միջեւ:

    Այնպես որ, խնդրում եմ մեր կայքը ընդդիմադիր մի համարիր՝ ելնելով այն հանգամանքից, որ մտնում-գրանցվում է, սկսում է իշխանություններից դժգոհել: Մեր կայքը, դու ինձնից պակաս տեղյակ չես, բաց է բոլորի համար, ովքեր գտնում են, որ ասելիք ունեն: Երանի կտայի, որ մի քիչ էլ իշխանությանը հավատացողների խմբից մարդ գրանցվեր (ասենք՝ հանրապետական, դաշնակ կամ ՕԵԿ-ական), ու նորմալ բանավեճ գնար (նկատի ունեմ, չվերածվեր persons.am-ի):

  11. Philosopher

    >>>Ակամայից հիշեցի, որ Լեւոնի չընտրվելու կապակցությամբ ինձ ինչ-որ մեկը սեղան էր խոստացել. պատահմամբ դու չէի՞ր

    Մի հարց տամ քեզ, Ժոժո՛բ : Եթե տաքսի ես վարում, ապա այդ փողոցների անունները ո՞նց ես հիշում, որ չես հիշում, թե ո՞ւմ հետ եւ ի՞նչ գրազ ես եկել, կամ՝ հաղթել/պարտվել: Ես նախընտրական փուլում չէի գրանցվել այս կայքում: Մարտի քանիսի՞ն էր. չեմ հիշում: Այնպես որ, ես չէմ քեզ հետ գրազ եկել: Միայն մի անգամ եմ սրել, այն էլ, եթե հիշում ես, խորհուրդ տվեցիր չսրել: Բայց ես, ի վերջո, ճիշտ էի:

    Դա թեմա չէ, լուրջ բաներից խոսենք…

    Իսկ ինչ վերաբերվում է, որ սա ընդդիմադիր կայք է, ապա, իմ կարծիքով՝ ոչ, սա նորմալ բլոգ է, որտեղ շատ հաճելի է զրուցելը: Իսկ դաշնակ,օեկ-ական,հհկ-ականներ այստեղ չեն գրանցվի: Քանի որ, նրանք առանց գրանցման են գրում` հայհոյելով եւ առանց որեւէ էական ու լուրջ, կիրթ փաստարկի: Նրանց դա պետք չէ: Ավելի լավ է մի երկու հայհոյանք տալ եւ կհամարեն իրենց գործը արված: Այն ինչ, պետք է ինձ, Ադմինին, Ֆենոմնեին… բոլորիս ապացուցեն, որ իրենք ճիշտ են: Որ Ալիկն ու Նիկոլը հանցագործ չեն: Պետք է ապացուցեն, որ Արշակ Բանուչյանը` Մատենադարանի փոխտնօրենը, ինչ-որ հանցանք է կատարել: Եվ այս գիտնականին կալանավորելով` նրանք չեն թքում եւ արհամարհում գիրն ու գրականությանը: Պետք է ապացուցեն, որ Մարտի մեկը հստակ չէր պլանավորված: Պետք է ապացուցեն, որ մի երկու ամիս անց նախկին նախագահը չի բազմելու վարչապետի պաշտոնին: Որ Տիգրան Սարգսյանին հետ չեն ուղարկելու ԿԲ Նախագահ: Պետք է ապացուցեն, որ… մնացածը դուք ավելացրեք…

  12. Jojoba

    >>>Ակամայից հիշեցի, որ Լեւոնի չընտրվելու կապակցությամբ ինձ ինչ-որ մեկը սեղան էր խոստացել. պատահմամբ դու չէի՞ր

    ՄԻ հարց տամ Ժոժբ քեզ: Եթե տաքսի ես քշում, ապա այդ փողոցների անունները ո՞ նց ես հիշում, որ չես հիշում, թե ո՞ ւմ հետ, ի՞ նչ գրազ ես եկել, կամ հաղթել/պարտվել ես: Ես նախընտրական փուլում չէի գրանցվել այս կայքում: Մարտի… քանիսին էր, չեմ հիշում: Էնպես որ, ես քեզ հետ գրազ եկածներից չեմ: Միայն մի անգամ եմ սրել, այն էլ, եթե հիշում ե՞ս, խորհուրդ տվեցիր չսրել: Բայց ես, ի վերջո, ճիշտ էի:
    Դա թեմա չէ, լուրջ բաներից խոսենք…

    էհ՜՜ Philosopher, հեչ փիլիսոփայի պես չես մտածում, իսկը տաքսու շոֆերի մտածողությունն է .. մի քիչ ավելի տարածքային մտածի ..

    նպատակը սրանում էր՝ Կուժ քեզ ասում եմ, կուլա - դու լսի
    ---------
    Լավ, ինչ վերաբերվում է կայքին հիմա նորմալ վիճակում է, տարբեր տեղից պինգը նորմալ հասնում է.

    եթե ինչ որ պրոբլեմներ լինեն /նկատի չունեմ անձնական կամ համայնքային/ ապա պլս տեղեկացրեք՝ ICQ (2օ 2օօ 4օ), կամ այս մեյլով jojoba[շուն]healthrights[կետ]eu /մեկ էլ տեսար մի պաշտոն տան/

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org