Տաթեւիկի «Եվրատեսիլը» Հունիսի 20-ին ընդառաջ
Հուն 02
sefilyan

Փաստորեն, վերեւներում որոշել են, որ Ժիրայր Սեֆիլյանը տեղ չունի Հայաստանում եւ պետք է արտաքսվի երրորդ երկիր:

Ես բառեր չեմ գտնում, պարզապես հղում եմ կատարում հայալեզու վիքիպեդիային` մեկ անգամ եւս ձեզ ներկայացնելու նման որոշման եւ դրան նախորդող դեպքերի ողջ ահավորությունը:

Ժիրայր Սեֆիլյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժիրայր Սեֆիլյան (Jirair Sefilian, ծն. 1967, Բեյրութ, Լիբանան) հայ ազատամարտիկ է, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը:

Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը:

1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը:

1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների պաշտպանությանը, 1992 թ. գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը: Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների ազատագրման գործում:

Մանակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորմանը, պարգևատրվել է Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանով և այլ մեդալներով: ՀՀ բանակի փոխգնդապետ է:

Նախապես անդամակցել է ՀՅԴ-ին: 2001-ից գլխավորում է Ազատագրված տարածքների պաշտպանության նախաձեռնությունը, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին:

2006 թ. մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել է, բանտարկվել. միջազգային փորձագետները գտնում են, որ նրա դատավարությունը ունի քաղաքական դրդապատճառներ: Մի շարք հայ մտավորականներ (ակադ. Ռաֆայել Ղազարյան, Մետաքսե, ևն) և կազմակերպություններ պահանջում են Սեֆիլյանի և նրա մարտընկերների ազատ արձակումը. «Նա իմ ճանաչած կենդանի սրբապատկերներից է, ինչպես Բեկորը, Մոնթեն, Սամվել Բաբայանը»,- այսպես է բնութագրում Ժիրայրին Ցվետանա Պասկալևան:


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. Democrat

    Ամոթ է, ուրիշ բառերով, չգիտեմ, թե ոնց մեկնաբանեմ իշխանությունների այս քայլը, եթե, այնուամենայնիվ, փորձեն Հայաստանից արտաքսել մեր հերոս ազատամարտիկին…

    Ստացվում է, որ ճիշտ են եղել այն մարդիկ, որ ժամանակին խույս են տվել Ղարաբաղում ծառայելուց եւ մեկնել են արտասահման… Եթե մեր դատավորները այս ամոթալի քայլին գնան, կնշանակի, որ ամեն ինչ սուտ էր, եւ սահմանների անվտանգության համար իրենց կյանքը զոհած մարդկանց հիշատակը փոշիացվել է:

  2. Մտահոգ

    Ա1-ից տեղեկացա, որ Ժիրայրին ազատ են արձակել:

    7928.jpg

    Նա շտապել է Եռաբլուրում հացադուլ արած ընկերներին տեսության եւ հայտարարել, որ մոտ օրերս հանդես կգա մամլո ասուլիսով եւ կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ: Իսկ ինչպիսի պատասխաններ կտա, պարզից էլ պարզ է, վերցնենք միայն նրա այսօրվա մի նախադասությունը.

    Հրեշը եկել է ու նստել մեր երկրի զարգացման աղբյուրի վրա: Մենք պետք է հեռացնենք այդ հրեշին:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org