Հոգևորականության ճգնաժամ Ինչու են պատժում պատերազմի հերոսին
Հուն 02

Ազիան'-ի ավատարը

image
Բոլորդ կառարկեք,որ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ առնչվում է Սիրուշոյին ու Տաթևիկն այստեղ ո՞վ է: Իհարկե, Դուք ճիշտ եք, անմիջապես Ձեր տարակուսանքները ցրելու համար ավելացնեմ, որ Տաթևիկ Նալբանդյանը ԵՎՐՈՏԵՍԻԼԻ մասին ընդամենը ՀՀ1-ի 360 աստիճան ծրագրում հաղորդում է պատրաստել: Երևի աղջիկը ուրիշ նյութ չի ունեցել, կամ էլ ինտերնետից չի կարողացել բաժանվել: Այլապես, այնպես է խորացել Ֆ5 բլոգում, որ այնտեղ գտնվող բոլորին համարել է միմյանց համախոհներ (լավ է` ոչ այլախոհներ):

Աղջնակին պետք է հիշեցվի, որ ի տարբերություն իրենց «հիմնարկի» այստեղ առկա է այլակարծությունը: Դրա համար էլ, որ մեկը առաջարկել է չքվեարկել Սիրուշոյին, մյուսները դեմ են եղել, քանի որ ունեցել են ազատ կամքի արտահայտություն: Բացի դրանից, քննարկումներն այստեղ այնքան թեժ են լինում, որ առիթ է լինում կոչել հանդարտության:  Իսկ Տաթևիկը (չշփոթել Բաղդասարյանի հետ) իր միապաղաղ ձայնով, իր թե իշխանության անունից (դե արի ու ջոկիր) մեղադրում է բոլորին:

Նախ, հարգելի՛ աղջիկ, հերիք է ԵՎՐՈՏԵՍԻԼԸ թաթախեք քաղաքականության մեջ, հասարակությանը պառակտեք-բաժանեք 2 մասի: Սա ընդհանուր՝ բոլորիս հաղթանակն է: Հետո, հերիք է սփյուռքում գտնվող հայերի արժանիքներն ու ավանդը ոտնակոխ անեք: Ասում ես՝ օտարները սիրեցին Սիրուշոյին ու իրենց ձայնը տվեցին… Սիրել կարող են, բայց ձայն տալ՝ խիստ հազվադեպ: Տաթո, դու տեսե՞լ ես, որ ՀՀ հիմնադրամին օտարները մասայաբար վճարումներ անեն… տվյալ դեպքում՝ քվեարկեն: Ձեր խոսելու էդ տոնը փոխե՛ք, դրանով արջի ծառայություն եք մատուցում երկրին, նրա նախագահին ու ինքներդ ձեզ:

Հանրային հերուստատեսությունը այն կապն է, որ պետք է հասարակությանը միավիրողի դեր ստանձնի՝ ունենա հաշտեցնողի ունայնություն, թե չէ մարդկանց լավ քայլն էլ «մտցրել» ես ընդիմության «հրեշավոր» կերպարի մեջ:

Ահավասիկ ֆ-5 բլոգի Ադմինի խոսքը.

«...միաձայն քվեարկում ենք մեր ազգակցուհու եւ մեր քաղաքացուհու օգտին, իսկ եթե Հայաստանում ենք, ապա այս խնդրանքով դիմում (զանգ, IM, էլ. փոստ եւ այլ եղանակներով) մեզ ծանոթ օտարերկացիներին եւ արտասահմանում բնակվող մեր ծանոթ-բարեկամներին»

Վատ է ասե՞լ: Հոյակապ, մեր հասարակությանը, ազգին,միավորող կոչ: Հանրային հեռ. ներկայացուցիչ, էլ ի՞նչ է պետք: Հա, հասկացա՜. եթե ներկայացնեիր, որ բլոգում ամեն մեկն իր կարծիքն ունի, հապա էլ ինչպե՞ս կստացվեր քննադատական նյութ ընդիմության մասին: Հարգելի՛ Տաթևիկ, թեև քեզ պատասխանում եմ քո ոճով, բայց ի տարբերություն քեզ ես ավելի կոռեկտ եմ, բայց հիասթափեցնելու եմ քեզ:

Ես ընդիմության ներկայացուցիչ չեմ, ոչ էլ իչխանության: Պարզապես մի հայ մահկանացու եմ, որ ցանկանում է իր երկիրը լավ ու հզոր տեսնել մյուս երկրների կողքին:
Որպեսզի Քեզ ու «քո պեսներին» վերջնականապես ապացուցեմ,որ ճիշտ չեք ներկայացնում եւ ոչ մի բան, պարզապես տալիս եմ այն նյութերի ցանկը, որ «քո պեսը» համարում է ընդիմադիրների լրատվական միջոց.

«Արամեն և Սիրուշոն»
«Միասնական ու սիրալի իրար հանդեպ»
«Եվրատեսիլ-2008-ին Սիրոշոն կներկայացնի «Քելե-քելե» երգը»
«Վերացնել մեր միջի ստրուկին»
«ԿԱՐՈՒՍԵԼ»

Ի միջի այլոց, վերջին նյութը պարունակում է խիստ քննադատություն Լ.Տ Պետրոսյանի իշխանության ժամանակաշրջանի մասին: Շնչառությունդ երևի կտրվո՞ւմ է: Պարզվում է, որ քեզանից ավելի ուժեղ քննադատում են իրենք՝ քո կարծեցյալ «ընդիմադիրները»:

Կամա թե ակամա քո ԵՎՐՈՏԵՍԻԼԸ (իմա՝ քննադատությունը) դառնում է ինքնանպատակ, ոչ տեղին, ավելին՝ նմանվում է զրպարտության, որ եվրոպական օրենքներով հավասարազոր է տուգանքի 30 000 Եվրո գումարի:

Սիրելիս, սա ինտերնետ Բլոգ է, որտեղ մարդիկ ազատ արտահայտում են իրենց զանազան, ընդունելի և ոչ ընդունելի կարծիքները: Իսկ դու, որ կոչված ես արտահայտելու հանրային կարծիք, բոլորին նույնացնում ես, չափում մի արշինով եւ կոխում ընդիմության «մութ» անկյունը: Մեր դեմ ավելի հզոր թշնամի է կանգնած, մեզ ջանքեր են պետք միավորվելու համար, պետք չէ զբաղվել զրպարտությամբ, բոլորին նույնացնել, պառակտել մարդկանց, թշնամիներ որոնել յուրայինների մեջ:

Մայիսի 24-ին, Տաթևի՛կ, իմ երկու հեռախոսներով 15 րոպե շարունակ քվեարկում էի Սիրուշոյի՝ Հայաստանի օգտին: Մինչդեռ, Տաթևի՛կ, դու պարտվեցիր քո ԵՎՐՈՏԵՍԻԼՈՎ…

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


Ներկա պահին ստացվել է 30 մեկնաբանություն

  1. Jojoba

    Պարեւ Տաթո, բարեւ խայեր

    Ասի պան չգրիմ մի քանի օր, էն էլ չթողին դավադիր ուժերը…

    Մի քանի ժամ առաջ կարդացի, որ սկսնակը ինչ որ նամյոկ արեց, հիմա էլ՝ իմ ամենասիրած բլոգերը այստեղ:

    Միգուցե, որեւէ մեկդ կասի՞, թե Տաթոն ի՞նչ է ասել (ներող կլինեք, որ տեղեկացնեիք, ես խմելով չէի ընկնի, այլ կնայեի, թե ինչ է ասում մեր աղջիկը): Իմ մասին բան չի ասե՞լ (չմեռանք, հասարակ տաքսու շոփերիս մասին արդեն Տաթոն էլ խոսաց):

  2. F5-admin

    Հարգելի Վահան, խնդրում եմ մի քանի բառով ներկայացնեիր, թե մեր աղջիկն ի՞նչ է ասել/ներկայացրել իր հեղինակած եվրա-ում:

    Նախօրոք՝ շնորհակալ եմ:

    P.S. Jojoba ջան, հլը համբերի, տեսնենք ի՞նչ հոդվածով ենք գնում…

  3. Ազիան

    Մեր աղջիկը պատմեց, որ իբր ըմդիմությունը կազմակերպված ձևով փորձել է բոյկոտել մի աղջնակի, որին եվրոպան սիրում է, իսկ ընդիմությունը՝ ոչ, որը, սակայն չի փրկում վիճակը, քանի որ Սիրուշոն լավ է հանդես գալիս:

    Երկար ցույց էին տալիա էկրանով ֆ5 բլոգը, իբր վերջ ի վերջո որոշում ենք ձայն տանք: Աբսուրդ. եթե որոշել են քվեարկել, էլ ինչո՞ւ ես քննադատում մարդկանց՝ բոլորին նույնացնելով:

    Զառանցանք է… առավոտ շուտ երևի կրկնեն հաղորդումը: Ավելի լավ է՝ հաջողացրու նայիր:

  4. Jojoba

    Մայիսի 24-ին, Տաթևի՛կ, իմ երկու հեռախոսներով 15 րոպե շարունակ քվեարկում էի Սիրուշոյի՝ Հայաստանի օգտին…

    Բա արժե՞ր. ինչքա՞ն փող ես ծախսել, այդ փողը ուղղարկեիր այստեղ մի հատ լա՜վ ղարսի խորոված կուտեինք, Սիրոշոյի կենացն էլ կխմեինք: Դե, իհարկե, սեղան գցողի կենացն էլ՝ անպայման:

    Եթե տակը փող մնար, միգուցե նաեւ Տաթեւիկի կենացն էլ խմեինք, հո ուրիշ մարդ չի՞՝ Տաթեւիկը մեր քուրն է (մի անգամ տարել եմ ավտոյով, ՏՎ-ով շատ ավելի լավն է, իսկ հետեւից որ աշես, հեչ աշելու բան չի):

    Ներող, Տաթեւիկ ջան, ինձ երեւի հիշես, ես էն ատամները թափած շոփերն եմ, որ Ռադիոյի տան մոտից տարա Մարաշ (մի ամիս առաջ):

  5. Jojoba

    Երկար ցույց էին տալիա էկրանով ֆ5 բլոգը, իբր վերջ ի վերջո որոշում ենք ձայն տանք

    Հա, դե ի՞նչ թաքցնեմ, դժվար որոշում էր, բայց դե իշխանությունների համառ ճնշման տակ ստիպված եղանք ձայներս տալ՝ եւ հիմա ասում եմ պատասխանատու ձեւով՝ դժգոհ չեմ ... էդ «խաղացնելու» համար մի անգամ էլ կտամ ձայնս:

  6. Ազիան

    Տաթեւիկը խորովածի հետ ինչ՞ կապ ունի… նրանը տաքսով գործի գնալն է…

  7. F5-admin

    Ինչպես ասում են՝ չմեռանք, Հ1 էլ ընկանք… Մնում է վերջում փող չուզեն՝ գովազդի համար:

    Իրականում, տհաճ է, որ մեր մանկատես աղջնակները՝ փողի ու կարիերայի հոտը քթներին, սկսել են իրենց լեզվով ասած «բիզնես» անել: Ասենք, եթե նույն բանն աներ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահը, որը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, ընկած այդ մարդուն է ման գալիս, որ իրավունքները պաշտպանի, չէի զարմանա: Կամ, եթե նույն հեռուստադուելում լաչառոտ կնգա պես ղժժացող Արգիշտիի հերն ասեր, էլի չէի զարմանա: Նրանք գոյատեւում են՝ հիմնվելով ստի ու ինքնախաբեության վրա:

    Բայց որ հայերենը մեծատառով գրող երեխեքն են արդեն սկսել «բիզնես» անել, դա արդեն լավ չի…

    Հարգելի Վահան, քանի որ դու ես այս այս թեման բացել (որի համար շնորհակալ եմ) , ապա, նեղություն քաշիր, թեմայի հենց վերջում, քո «մեր ջուրն ուրիշ ջրենե...» դեւիզի տակ, մի հատ ծրարիկ կա, սեղմիր այդ ծրարիկին ու այս թեման ուղարկիր Հ1: Թող կարդան էլ, համ էլ մի քանի լրացուցիչ տառ կսովորեն:

    Ընդհանուր հարցերով
    Արտաքին կապերի բաժին
    Ծրագրերի բաժին
    ...
    վերջապես՝

    Վերջում՝ ԲՐԱՎՈ, 360
    Հեղինակ եւ վարող՝ Արտակ Հերիքյան
    խմբագիր՝ Գնել Նալբանդյան
    հիմնական լրագրողներ՝ Տաթեւիկ Նալբանդյան, Լիլիթ Սեդրակյան,
    Հերմինե Բաղդասարյան, Սուսան Բադալյան, Նարեկ Նիկողոսյան

  8. F5-admin

    Փաստորեն, մեր աղջնակները եւ նրանց ծրագրի հեղինակներն այդպես էլ չհասկացան, որ ոչ թե Սիրուշոն հաղթեց, այլ հաղթեցին սփյուռքահայերը: Այդպես էլ գլխի չընկան, որ սփյուռքահայերը ոչ թե Սիրուշոյին էին ձայն տալիս, այլ Հայաստանին…

  9. Bloger

    Եթե հանրային ալիք եք ընկել, ապա ժողովրդի աչքից կընկնեք… Բայց շատ մի զայրացեք, նորմալ գովազդ էր smile Բայց չեմ նկատել, թե էս սայթի հասցեն գրեցին գոնե?

  10. Jojoba

    Ապե, բայց դու ինչ .... ես, ինչո՞ւ ես այս խեղճերի մեյլերը օնլայն դրել… մեղք չե՞ն:

  11. Bloger

    Այսինքն, իրենց մեյլի դնելը ստեղ հանցանք է՞:

  12. Jojoba

    Հանցանք չի, ինչքան գիտեմ, դրա համար դեռ չեն ձերբակալում, բայց 2-3 ամիս հետո կարող ես հրաժեշտ տաս այդ մեյլերին, էլ չեմ ասում, որ սերվերի բեռնվածությունը կարող է զգալիորեն աճել ստացվող սփամի քանակի հաշվին՝ կախված նրանից, թե սպամբոտերը ի՞նչ թափով «կուլ կտան» այդ մեյլերը եւ ի՞նչ ժամանակ հետո նրանք կդառնան «հանրաճանաչ»:

    Այ, դրանից հետո, արդեն օր օրի «դու» կստանաս 100-ից մինչ 1000 մեյլ, իսկ քանի որ Հ1ը գտնվում է sharing հոստի վրա (այն էլ արտասահմանյան - ipowerweb[dot]com), ապա կամաց-կամաց այս կայքը կսկսի ծախսել ավելի շատ ռեսուրս, քան հատկացված էր (իրականում, կոնկրետ հատկացում չկա, բայց հենց տեսնում են մի կայք սկսում է ծախսել խիստ շատ, անմիջապես «անջատում են» սերվերը եւ իրենց սպառողին բացատրում՝ հարգելի ընկեր, ձեր կայքը ծախսում է ավելի շատ ռեսուրս, խնդրում եք անցեք dedicated server-ի, որպեսզի ձեր պատճառով չտուժեն մեր մնացած սպառողները):

    Մի խոսքով, վերը նշված մեյլերի կայուն, «լավ տեպմերով» աշխատելու դեպքում մի 6 ամիս հետո այսօրվա $5 կվերածվի ~$100. բա մեղք չե՞ն:

    Հ.Գ. մոռացա ասել, որ սպամբոտը դա մարդու կողմից ստեղծված ծրագիր է, որի աշխատանք կայանում է նրանում, որպեսզի ինտերնետում որոնի եւ հավաքագրի կայքերում, ֆորումներում, կամ այլուր ԲԱՑ տեղակայված մեյլերը (հիմնականում զգայուն են այն տեքսի նկատմամբ, որում առկա է @ օր՝ Տաթեւիկ@armtv.com):

    Խորհուրդ է տրվում դրա համար գրել՝ Տաթեւիկ[at] armtv.com, Տաթեւիկ[Շուն]armtv.com, Տաթեւիկ[կատու]armtv[կետ]com

    Հ.Գ.-2 Ներող եղեք այս շեղման համար, հաշվի մի առեք այն, քանի որ կանխազգում եմ դեպքերի հետաքրքիր զարգացում grin

  13. Միտք

    Իրականում այդքան էլ սարսափելի բան չի եղել ու իզուր եք իրար խառնվել… Աղջիկ է, ձեռի հետ ռեկլամ է արել, էս համատարած ստի ու կեղծիքի մեջ հենց էդ աղջկա արածը սենց բորբոքեց բոլորիդ…

    Իսկ Ադմինը լավ կանի այդ լինկ-երը հանի… Jojoba-յի կանխատեսումից հետո` առավել եվս, քանի չի որակվել որպես “չարագործություն”:

  14. Miak

    Հայլուրիկը կամ 360 աստիճանը շարունակում են քոչարյանասերժական քարոզչությունն ընդդեմ հայ ժողովրդի: Այս հաղորդումներն իրենց տերերի նման աչքի են ընկնում ինտելեկտուալ ցածր հատկանիշներով. եթե Տաթեւիկը կարծում է, որ այսպիսի հաղորդումներով իր տերերի քաղաքական հակառակորդներին «թաղում է», ապա չարաչար սխալվում է:

    Այս քարոզչությունը համեմատության եզրեր չունի գեբելսյան պորապագնադայի հետ, այս համեմատությունը նույնիսկ ճոխ է սրանց համար:

    Ֆորումներից մեկում հանդիպեցի, որ Բաբոին համեմատում են ԼԵՆա Ռուֆենշտալի հետ (ֆաշիզմի հայտնի պորագանդիստ, ռեժիսյոր, վավերագրական կինոյի արքա), դա նույնն է, ոնց որ բջջին համեմատես մարդու հետ:

    Ընդհանրապես, զարմանում եմ սրանց վրա. լավ, մեկը չկա՞ ուղղություն ցույց տա, ընդիմությանը «թաղելու» ժանրը շատ բազմազան էր, սկզբից՝ թուրքական մումուլ, հետո՝ Ղարաբաղի առք ու վաճառք, հետո՝ մութ ու ցուրտ, հետո՝ մազութ, հետո՝ Վազգեն Մանուկյան, հետո՝ դհոլ, հետո՝ նապաստակ, հետո՝ ռասիզմ, հիմա էլ՝ նարնջագույն հեղափոխություն, մեջբերումներ «Հայոց Աշխարհից»: Սա նույնն է, որ «Ուրախների ու Հնարամիտների» ակումբի կայքից բերես մեջբերումներ: Ի՞նչ ստացանք՝ պառակտված Հայաստան:

    Ճիշտ էր բոյկոտը թե սխալ, չէմ կարող ասել, ոչ էլ կարող եմ քնադատել բայկոտ կազմակերպողներին: Ես այդ տեքստը կարդացել եմ նախ այստեղ, հետո էլ՝ «Հիմա» շարժման կայքում. հավանաբար նրանք են կազմակերպել:

    Վերջերս ազատ ժամանակ գտա ու այցելեցի Եռաբլուր՝ տեսակցելու հացադուլավորներին: Այնտեղ էին «Հիմա» շարժման անդամները: Շփվեցի, շատ գրագետ մարդկանց տպավորություն թողեցին, գիտեն ինչ են անում ու ինչու են անում, ամենակարեւորը՝ այդ երտասարդությունը ուսանողից-ասպիրանտ քաջալերում էին հացադուլավորներին ու այնտեղ հավաքված մարդկանց: Դա, հիրավի, մեծ գործ է:

    Հիմա Տաթեւիկը փորձեց վարկաբեկել այդ երտասարդներին, ինչ-որ համեմատություններ բերեց Թուրքիայի ինչ-որ շարժման հետ, գնաց հասավ Ուկրաինա… վարկաբեկման գործնթացի մեջ այս բլոգը նույնպես ներառվեց, խեղաթյուրվեց շատերի խոսքը, հատկապես՝ Ադմինի ու Ֆենոմենի: Հետաքրքիր է, քանի՞ հոգու պառակտեց այդ հաղորդմամբ:

    Համենայնդեպս ես ավելի եմ համոզվում, որ այս իշխանություններից օր առաջ անհրաժեշտ է ազատվել: Մենք շա՜տ հեռու գնացինք. վարկաբեկեցին բոլոր պետական ինստիտուտները, վարկաբեկեցին Գարեգին Բ-ին, Մարտի 1, քաղբանտարկյալներ, մյուս կողմից՝ անհաշտ ընդիմություն ՀՀ Հիմնադիր նախագայի առաջնորդությամբ: Բոլորիս համար պարզ է, որ այս պայքարը ոչ մի լավ բանի չի բերելու:

    Ինչպես է դա լինելու, ես չգիդեմ, բայց դա լինելու է, ամեն ինչ տանում է դրան: Ի՞նչ է մտածում իշխանությունը՝ ինձ համար դեռ անհայտ է մնում, մենակ դատարկ խոսքեր են շպրտում, բայց ինչպիսի՜ խոսքեր՝ նրանք վարկաբեկեցին անգամ տխրահռչակ նախկին պարագլխին՝ Քոչարյանին…

    Օրինակ` Արմեն Ավետիսյանի գլխավորած Մաքսային վարչությունը. սրաք խոստովանում են որ Ավետիսյանը այսքան ժամանակ զբաղված էր ոչ թե մաքսային վերահսկողության իրականացումով ու օրինական մաքսավճարների գանձումով, այլ… համապետական մասշտաբի մաքսանենգությամբ:

    Այս իշխանությունը ասում է՝ մաքսավորները ամենակոռումպացված չինովնիկներն են, որ սրանց մեղքով ու թելադրանքով է առաջանում մոնոպոլիա տնտեսական դաշտում, որ սրանք էին այսքան ժամանակ ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտաները բաշխում, գործարարներին անհավասար պայմանների մեջ դնում, անցանկալի տնտեսական մրցակիցներին ասպարեզից դուրս մղում և մինչ սնանկության աստիճանը հասցնում:

    Բայց ոչ մեկը չի՛ պատժվում, ու մեր իշխանիկները խոսում են ինչ-որ բարեփոխումների՞ց: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ չէք ազատում Ռոյալ Արմենիա հայտնի գործի մեղադրյալներին ու վերականգնում Պարգև Օհանյանին:

    Սրանք ասում են, թե՝ այո, այսքան ժամանակ հարկայինից տուժում էին միայն մանր ու միջին ընկերությունները ու անհատ ձեռներեցները: Այդպես էլ չի՛ լինի՝ ասում է մեր թագավորը, մենք արդեն գործնկերներ ենք: Բա այդ ամենը եթե կար, այդ Բաբոն տեսնես իրան հարց չի՞ տալիս՝ բա են 53%-ն ինչպես հավաքեց:

    Քելե Քելե … Առաջ-առաջ դեպի…

  15. Jojoba

    Իսկ Ադմինը լավ կանի այդ հղումները հանի… Jojoba-յի կանխատեսումից հետո` առավել եւս, քանի չի որակվել որպես «չարագործություն«:

    Կարիք չկա, ադմինը այդ հղումները վերցրել է հենց իրենց կայքից, որտեղ մոտավորապես նույն ձեւով այդ հղումները առցահց են:

    Այնպես որ, սխալն ի սկզբանե իրենց վեբմաստերինն է, հետեւաբար, վերոհիշյալ գործողություններում չարամտություն առկա չէ (մի բան էր` ասի, հո չասեցի էդքան զարգացնեք):

  16. Jojoba

    վարկաբեկցին բոլոր պետական ինստիտուտները, վարկաբեկեցին Գարեգին Բ-ին

    Գարեգինի Բ-ին մե՞նք վարկաբեկինք: Մարդն ինքն իր ձեռքով եւ անունով է իրեն վարակաբեկել. մենք մեղավո՞ր ենք:

  17. Ազիան

    Տեղեկություններ կան, որ Եվրոպայից ուղևորվող մեր հայրենակիցների նկատմամբ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի են ունենում ոտնձգություններ. նրանցից շորթվում են խոշոր գումարներ ու հետո բաց թողնում: Դա այն բանի համար է, որ այս մարդիք ստացել են եվրոպական երկրների քաղաքացիություն և այն կարող են կորցնել: Շանտաժը կայանում է նրանում, որ շատ բաներ մեր «օրգանները» սպառնում են տեղյակ պահել այն երկրին, որտեղից մեր հայրենակիցները գալիս են:

  18. Ազիան

    Հա, Քոչարյանի ժամանակ նման բան չկար, «Զվարթնոցում» էլ կարգ ու կանոն ու հարգանք կար ուղևորների նկատմամբ:

  19. Philosopher

    Բարի լույս.

    Փաստորեն այս բլոգը լայն ճանաչում ձեռք բերեց: Տաթեւիկ Նալբանդյանը շատ հետաքրքիր առաջընթաց է գրանցել, փաստորեն: Ճիշտն ասած, ես երբեք Հ1 չեմ նայում: Առավել եւս 360 «շարժասանդուղք»: Բացարձակապես դրա կարիքը չունեմ:

    Իսկ, եթե նա այստեղի որոշ անդամների (կոնկրետ տեղյակ չեմ, թե ո՞ւմ մեկնաբանությունները) փոխել եւ խեղաթյուրել է, ապա ինչո՞ւ եք զարմանում: Բացարձակ ճշմարտություններն այդ հեռուստաալիքով ամեն անգամ այնպիսի հակառակ բաների են վերածվում, որ ինքդ ես զարմանում: Մի ծանոթ կար, որ ասում էր, թե երբ Ազատության հրապարակից գալիս էր տուն եւ միացնում էր Հ1-ը, ակամայից զարմանում եւ բարկանում էր, քանի որ հրապարակում տեսնում եր մի բան, իսկ հեռեւստստեսությամբ իրեն համոզում էին մի վիրտուալ աշխարհի գոյության մասին:  Այնպես որ, մի զարմացեք` կպատահի:

    Միակ.

    >>>Աղջիկ է, ձեռի հետ ռեկլամ է արել, էս համատարած ստի ու կեղծիքի մեջ հենց էդ աղջկա արածը սենց բորբոքեց բոլորիդ…

    Ես կարծում եմ, որ այստեղ` բլոգի անդամների մոտ, առկա է հայկական մենթալիտետի շատ բարձր տոկոս: Հենց իրենց են կպնում, ահավոր վատ են զգում: Ճիշտն ասած, կխնդրեի այդքան էլ ծանր չտանել: Երբ որ ՀՀ Նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքերն էին ակնհայտ նենգափոխում, այդքան վատ չէիք տանում…

    Ժոժոբ.

    >>>Գարեգինի Բ-ին մե՞նք վարկաբեկինք: Մարդն ինքն իր ձեռքով եւ անունով է իրեն վարակաբեկել. մենք մեղավո՞ր ենք:

    Ժոժոբ, այս վերջին գրությունդ հաստատ տաքսու ղեկին ես գրել: Փարեկամ, Միակը գրել էր` վարկաբեկեցին, իսկ դու քո վրա ես վերցնում: Ամա՜ն… վայ թե դու իրանցից ես, դրա համար էլ բառը բերանիցդ թռցիր...smile

    >>>իրենց մեյլի դնելը ստեղ հանցանք չի, համենայն դեպս, ինչքան գիտեմ, դրա համար դեռ չեն ձերբակալում

    Ժոժոբ, մի մոռացիր. հիմա ամեն ինչի համար էլ կարող են քեզ (մեզ) ձերբակալել: Իսկ քեզ գտնելը շատ հեշտ է: Կարծեմ, ասիր Կասկադի մոտ ես կանգնում: Հա, ի դեպ, երեկ չէ առաջի օրը կասկադի մոտ էի, քեզ չտեսա… smile

    Հ.Գ. Հայլուրի եւ մյուս ալիքների այսպիսի հակաքարոզչությունը ավելի սարսափելի է դառնալու՝ հունիսի 20-ի հանրահավաքի հետ կապված: Չմտածեք, թե դա հենց Ֆ5-բլոգի անդամների դեմ էր ուղղված: Դա ուղղված էր հենց Նախագահի եւ Համաժողովրդական Շարժման դեմ:

  20. Jojoba

    Կարծեմ, ասիր Կասկադի մոտ ես կանգնում: Հա, ի դեպ, երեկ չէ առաջի օրը կասկադի մոտ էի, քեզ չտեսա…

    Յա՜, էդ ի՞նչ խաբար էր, որ քաղաք էիր իջել.  հետո՞, քաղաքը դուրդ եկա՞վ:

    Իսկ ինչո՞ւ պիտի ինձ տեսնեիր, գիտես Թամանյա՞նն եմ, որ ամբող օրը այնտեղ լինեմ:

    Փարեկամ, Միակը գրել էր` վարկաբեկեցին, իսկ դու քո վրա ես վերցնում: Ամա՜ն…

    Ես իմ վրա չեմ վերցնում, գրել էի, որ մարդը իր անունն ընտրելով է ինքն իրան վարկաբեկել: Ներիր, մոռացել էի, ու դու մեկ-մեկ լավ չես ընմբռնումում (չնեղանաս, կատակում եմ): Հեսա կասեմ Ադմինին թող մի հատ հղում գտնի վիկիպեդիայում «Բ.-ի » վերաբերյալ:

    Ժոժոբ, մի մոռացիր. հիմա ամեն ինչի համար էլ կարող են քեզ (մեզ) ձերբակալել:

    Խելոք մնա, կատարի՛ր համապատասխան ուղղումներ, թե չէ Ամատունուն կասեմ, որ պրիվատ խոսակցություն ժամանակ, իր անունը էլի փոքրատառ էիր գրել:

    Ադմինի կողմից. ուղղված է:

    Իսկ որ ջղայնացրիր, հաստատ իմացիր, Տաթեւիկի վատ օրն է գցելու

    Հայլուրի եւ մյուս ալիքների այդ հակաքարոզչությունը ավելի սարսափելի է դառնալու՝ հունիսի 20-ի հանրահավաքի հետ կապված

    Մի բան եմ ուզում՝ չմեռնեի էդ էլ տեսնեի ու նոր հանգիստ սրտով գնայի «էն աշխարհ»:

    Ախր հավատս ընդհանրապես չի գալիս, է՜ (կամ որ դրանից բան դուրս կգա) :-(

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org