Եվրատեսիլ. միացի՛ր կոչին և տարածի՛ր այն… Ֆ5բլոգ հարկադիր պարապուրդի մեջ
Մայ 16

Մեզ հասած տվյալների համաձայն այսօր օրվա 2-րդ կեսին Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է այս բլոգի ԱԴՄԻՆ Ա.Ա.-ն (հետագայում` Ա.Ա.):

Անձական հեռախոսազրույցի ժամանակ ավստրիական ավիաուղղիների ներկայացուցիչ Ա. Վարդանյանը հաստատեց այս փաստը, բայց հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել ձերբակալման բուն պատճառների մասին:

Տվյալները բավականին իրարամերժ են՝

Օդանավի ուղղեկցորդի Բ. Միկոտայի խոսքերով (էթնիկ ճապոնացի) Vienna International Aeroport-ի գրանցման բաժնի տարածքում Ա.Ա.-ին են մոտեցել 3 անհայտ անձիք, մի քանի բառ փոխանակելուց հետո արդեն 4-ով հեռացել են (ուղղեկցորդու խոսքերով նրանք 3-ն էլ խոսում էին ղարաբաղյան ակցենտով):

Նույն չվերթի ուղեվոր Ա.Մարտիրոսյանի խոսքերով Ա.Ա-ն նույն անհայտ անձանց հետո խոսալուց հետո, ինքն է հեռացել St. Stephen’s Cathedral-ի ուղղությամբ:

Տվյալներ կան, որ Ա.Ա.ին ձերբակալվել է Austria Police Department-ի հրամանով հայտնի Josef Fritzl-ի գործի առնչությամբ:

Ամեն դեպքում, փաստերը իրարամերժ են, իսկ պաշտոնական աղբյուրները դեռեւս լռում են: Ընտանիքի անդամների խոսքերով, Ա.Ա.-ն Իսպանիայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որն էլ հենց կարող էր պատճառ հանդիսանալ նման առեղծվածային ձերբակալմանը:

Նշեմ, որ Ա.Ա.-ն ամուսնացած է եւ ունի 2 երեխա: 


Ներկա պահին ստացվել է 62 մեկնաբանություն

  1. Marat

    Jojoba ջան ,բա էս հիպերտոնիկների հետ ի՞նչ գործ ունես:smile

  2. Jojoba

    մեր լավ կլիենտներից են

  3. Philosopher

    Ժոժոբ, հաստատ եմ ասում, ես նյութվա դու ինձ գմբցրիր: Էնքան խնդացիմ, չես հավատա:
    Ապրես, հումորդ շատ լավ աշխատում է, միայն հիշի, եթե հանկարծ սա իրականություն դառնա, ապա հաստատ քեզ էլ կբռնեն....
    Վնաս չունա…

  4. Jojoba

    Philosopher, եթե մտածում ես, որ սա լրիվ կատակ է, ապա շատ ես սխալվում. ես ուղղակի սրան տվել եմ մի քիչ հումորային երանգ, բայց հավատա իրականության տոկոսը այնքան էլ քիչ չէ.

  5. Marat

    Ժողովուրդ ուրե՜ք,որտե՜ղ եք::(

  6. Phenomen

    Philosopher, եթե մտածում ես, որ սա լրիվ կատակ է, ապա շատ ես սխալվում. ես ուղղակի սրան տվել եմ մի քիչ հումորային երանգ, բայց հավատա իրականության տոկոսը այնքան էլ քիչ չէ.

    ինչ ա նշանակում՝ իրականության տոկոսը քիչ չէ. 15-20 տոկոս, թե ավել:

  7. Philosopher

    էլ մի ասա, կորավ ու կորավ.... Ժոժոբը չկա ու չկա.... Ասում ա ճշմարտություններ կան բայց բան մը չի ասում, որ իմանանք....

  8. Ազիան

    Նման կատակներն այնքան էլ օգտակար չեն,նամանավանդ վնասակար են ներվային բջիջների համար,որոնք վնասվում և մահանում են առանց վերականգնվելու շանսի:

  9. Վիշապ

    Jojoba
    ես ուղղակի սրան տվել եմ մի քիչ հումորային երանգ, բայց հավատա իրականության տոկոսը այնքան էլ քիչ չէ.

    Հավանաբար իրականությունն այն է, որ օդանավի ճապանացի ուղեկցորդուհին քյավառի բառբառը խառնել է ղարաբաղի ակցենտի հետ, իսկ Jojoba–ն իր այս ապատեղեկատվությամբ սեպ է խրում տարբեր հատվածների միջև, իսկ թե ինչի՞ կամ ու՞մ հատվածների, Ա. Վարդանյանը չի նշում։ Իսկ Նիկոլ փաշինյանը երկրի հակառակ կողմից է հոդվածներ գրում, այնինչ Իսպանիան լրիվ ուրիշ կողմում է գտնվում, բնականաբար Ա. Մարտիրոսյանը չէր կարող իմանալ Josef Fritzl-ի գործի մասին։
    Ինչ վերաբերում է հայտարարության մեջ հումորի տոկոսի մասին, ապա այդ հումորի մեջ իրականության տոկոսը ճիշտ այնքան է, որքան Վիեննա–Մադրիդ առանց հետադարձի առաջին կարգով չվերթի արժեքը (եվրոներով) բաժանած Սուրբ Ստեփանոս տաճարի ընդհանուր մակերեսին (քառակուսի ֆունտերով)։
    Հ.Գ. հումոր կա ծիծաղելի է, հումոր էլ կա՝ մատնահետքեր է թողնում հատակատափակափայտի վրա։ (Անհայտ քննիչ)

  10. Philosopher

    Հա, հիմա էսպե՞ս պիտի մնանք: Ինչի՞ մի հատ լուրջ թեմայից չենք խոսում: Մի հատ վերլուծություն արեք, կարդանք,քննարկենք եւ այսպես շարունակ…
    ամատունի, ինչպես ասում է Խոսքի Վարպետ Ավ.Իսահակյանը.
    Հերթը հիմա
    Քոնն է մի պահ,
    Դու էլ նայիր
    Սեգ ճակատին
    ՈՒ անցիր ...

  11. Ազիան

    Գործեր ,գործեր, գործեր,որոնք խժռում են ժամանակս:Առայժմ հասցնում եմ հետևել ինետում եղած նյութերին:
    Հերթը հիմա
    Քոնն է մի պահ,
    Դու էլ նայիր
    Սեգ ճակատին
    ՈՒ անցիր ...

    Բոլորս էլ անցվոր ենք…

  12. Ազիան

    Հա Philosopher,չէի կարող չասել,որ այնպիսի անվանում,ինչպիսին Ամատունին է,պետք է սկսել մեծատառով:Սա գոնե հարգանք է, եթե ոչ իմ, ապա գոնե մեր այն մեծ նախնու հանդեպ,ով հանձն առավ հոգ տանել այն մարդու շիրիմին,ում գրերով ստեղծագործել է մեծն վարպետ Ավ. Իսահակյանը:

  13. Jojoba

    ադմինը հիմա բերդում եմ ճկռտում է, դուք էլ ստեղ որոշում եք .. ԼՏՊ մեծատառով գրել, թե Ամատունի փոքրատառով.

    Ամատունի սրանից հետո իրա ինադու գրի ԼՏՊ, էն ել փոքրատառով. /մեր մեջ ասած դրանից ահավոր վատ է զգում./

  14. Jojoba

    խեր լինի. .սաղդ սկսել եք քառատողերով գրել .. .էս ինչ է պոեզիայի երեկո է՞.

    Ասի էկեք խմենք սաղդ յան տվիք, երեվի որ ասեյի եկեք մի հատ արձակի երեկո կազմակերպենք, երեվի սաղդ մի-մի հատ տետր տեվի տակ դրած կգայիք, չէ՞

  15. Marat

    Jojoba ջաան,ես էլ ասեցի նեղացել ես ,գնացել,էլ չես գա...Հետս էլ չէիր խոսում:Տխրել էի:Խեր լինի, ազնիվ խոսք, մի քիչ կարոտել էի:

  16. Վիշապ

    ադմինը հիմա բերդում եմ ճկռտում է, դուք էլ ստեղ որոշում եք .. ԼՏՊ մեծատառով գրել, թե Ամատունի փոքրատառով.

    Գուցե այնուամենայնիվ լուսաբանե՞ք, թե ինչ պարագայում է սույն կայքի ադմինը ձերբակալվել ու ինչ կասկածանքով։

  17. Քո հետքերով

    Դե ես իհարկե չգիտեմ, թե տվյալ տեղեկությունը, որքանով է իրականությանը համապատասխանում, բայց հարցեր այնուամենայնիվ ինձ մոտ առաջացավ՝ իսկ ո՞ւր է ադմինը, ինչո՞ւ ոչնիչ չի գրում հենց այս թեմայում:

  18. Philosopher

    Պարոն Ամատունի,հայցում եմ ՁԵՐ` Ձերդ գերազանցության ներումը առ նվաստիս, որ ես ուշադիր չեմ եղել եւ shift-ը չեմ սեղմել: Կներեք, ես ի խորոց սրտի եմ ներում հայցում:
    Իսկ դու Ժոժոբ, մի շահարկի,քանի որ դա անտեղին է...smile

    Իսկ ինչ վերաբերվում է այս հոդվածի էությանը եւ նրանում առկա տեղեկություններին, ապա կարող եմ ասել, որ Ժոժոբը հետաքրքիր քայլ է արել: Համենայն դեպս ես չգիտեմ, արդյո՞ք Ադմինի ինչ-որ բան է պատահել, եւ ոչ ոքս էլ չենք կարող պնդել հակառակը: Միայն ուշադրություն դարձրի նրան, որ Ադմինը վերջին անգամ այս կայք այցելել է` որպես գրանցված անդամ, 16-05-08 , իսկ Ժոժոբը հոդվածը դրել է հենց նույն օրը: Ուրեմն այստեղ երկու կարծիք կա.կա’մ իրենք երկուսով եկել են «հանցավոր պայմանավորվածության», կա’մ էլ Ժոժոբը ճիշտ է:
    Ո՞վ գիտե… միայն Ժոժոբը…

  19. Ազիան

    ամատունի, ինչպես ասում է Խոսքի Վարպետ Ավ.Իսահակյանը…

    Philosopher սա մեջբերում է քո գրածից:ՈՒշադրություն դարձրու.վերևի տողում գտնվող 7 բառերից 4-ը սկսել ես մեծատառերով...ու հանկարծ shift-ը սեղմելը մի տեղ մոռացել:
    Համենայն դեպս ես ավելի շատ հակված եմ հավատալ քո ազնիվ խոստովանությանը’ ,չնայած ազնվական ծագմանս հավաստելով ,որ բոլորովին էլ ,,Ձերդ գերազանցությունը,, հակում չունի ավելի բարձր երևալ ,,նվաստիցդ,,
    Ինչ վերաբերվում է Ադմինին:Նա այստեղ չի երևացել ընդամենը 4 օր,որն այնքան էլ մեծ ժամանակահատված չէ մեծ ծավալների զբաղվածություն ունեցող մարդու համար:Հետո էլ Jojoba-ի տոնից դատելով վատ բան չես մտածի,համոզված լինելով,որ հենց այդպես էլ է:

  20. Jojoba

    Philosopher, որպեսզի սրանից հետո նման սխալներ չգործես եվ թյուրիմածության զոհ չդառնաս, խորհուրդ կտամ ... սրանից հետո շիֆտը սխմած գրես Ամատունուն հասցեագրված փոստերը. :-Ճ

    նոր տեսա, որ այսօր ժամը 21:30-ին էն անբարոյականի զավակ մենուան պտի հեռուստադույլ ունենա ՀՀՇ-ի ինչ որ երիտասարդի հետ Արմենիա կանալով.

    Իմ վերաբերմունքը այս ապուշի նկատմամբ երեվի շատերդ գիտեք /եվ դա կապված չէր իր առաքելության հետ ընտրությունների ժամանակ/, ուղղակի տանել չեմ կարողանում՝ երեվի շատերիդ մոտ է նկատվել նման վերաբերմունք մեկի նկատմամբ, որին դուք նույնիսկ անզամբ չեք ճանաչում ..

    Ֆենոմեն դու էիր, որ ինձ խոստացել էիր ձրի վերջինիս մի հատ ծեծել ...

    Ի միջի այլոց իմ խոստումս դեռեւս ուժի մեջ է ...

    -----
    ես մի չհասկացա, հիմա ինչ ադմինին ազատ են արձակել՞, թե ուղղակի մի քանի ժամով էին բաց թողել /որ գա փոստ անի/

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org