Ի՞նչ անել, եւ ո՞րն է ելքը... Հրատապ - Ֆ5բլոգի ադմինը անազատության մեջ
Մայ 14

Ստացել եմ էլ. փոստով ու կարծում եմ, որ գաղափարը էդքան էլ վատը չի: Ու այն տեղադրելով այս բլոգում հաստատ համոզված եմ, որ այն բավականին բուռն արձագանք է ստանալու:

Ասե՛ք ոչ Սիրուշոյին…

Եվրատեսիլը առաջիկայում լավագույն միջոցն է հայկական «աստղերին» ապացուցելու համար այն պարզ իրողությունը, որ նրանց իրական տերը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե մի քանի իշխանավոր, որոնց նրանք սպասարկում էին թե՛ մինչև ընտրություններն ու դրա ընթացքում և թե՛, համոզված կարելի է ասել, մարտիմեկյան իրադարձություններից հետո: «Պատասխանատու» աստղերը պետք է լավ իմանան, որ եթե Սփյուռքը հանկարծ մի օր ցանկանա այլևս չգնել նրանց շրջագայությունների համերգների տոմսերը, ապա նրանք ստիպված կլինեն երգել միայն Տավուշի կամ Արարատի հեռավոր գյուղերում: Ուստի կոչ ենք անում Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին չքվեարկել Սիրուշոյի օգտին մայիսի 20-24 Բելգրադում կայանալիք Եվրատեսիլի մրցույթի ընթացքում` դրանով իսկ աջակցելով այդ ոլորտի առողջացմանը և համերաշխություն հայտնելով անօրենությունների դեմ պայքարող Հայաստանի Ձեր հայրենակիցների մեծամասնությանը: Չէ որ այդ նույն «աստղերն» իրենց «լուման» ունեն այսօրվա իշխանության ձևավորման գործում: Ձեր ՈՉ-ն իսկական պատասխան կլինի ապօրինություններ գործող Հայաստանի իշխանություններին և նրանց սպասարկող «աստղերին», քանի որ վստահ կարելի է ասել, որ Հայաստանի համար այս բախտորոշ փուլում Սիրուշոյի փոքր ինչ հաջողությունն իշխանությունները կշահարկեն` երկրում տիրող խայտառակ իրավիճակից բոլորի ուշադրությունը շեղելու համար:

Քննարկումների և Ձեզ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար կարող եք այցելել` arabyanboycottinitiative.wordpress.com

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info


Ներկա պահին ստացվել է 24 մեկնաբանություն

  1. Phenomen

    Լավ, Քաղաքացի, ես Ավստրիայում եմ ու հավանաբար կդիտեմ Եվրոտեսիլը, թեև ասեմ, որ պաշտոնական կայքում գրեթե բոլոր երգերը լսել եմ, Սիրուշոինը դուր եկավ քիչ թե շատ, մեր «հարազատ» հարևաններինը, էլի մի երկու երգ, բայց մեծ հաշվով հիմնականում քուններս տանելու է:

    Հիմա ինձ ապացուցիր, որ իմ ու մնացած եվրոպահայերի բոյկոտը ինչ-որ ազդեցություն է ունենալու: Ֆրանսիայում ընկեր ունեմ, արդեն սկսել է հայտարարել, որ Սիրուշոյի օգտին չի քվեարկելու (անցած երկու տարիներն էլ մոտ 50 եվրո ավել հեռախոսավարձ էր տվել մայիսին- Եվրոտեսիլի առիթով): Ի՞նչ է սովորելու դրանից Սիրուշոն, և ի՞նչ դաս են քաղելու Աշոտյանները: Ասենք, Սիրուշոն իր երգով հայտնվեց 13-րդ (պայմանական) հորիզոնականում, ի՞նչ է տալու դա հայաստանահայությանը՝ իր բոլոր դասակարգերով: Ավելի խոր ճգնաժամ, այս անգամ արդեն մշակութա-հայրենասիրա-թասիբական ելևէջներով: Իսկ եթե հանկարծ 5-րդ տեղ գրավի, պատկերացնո՞ւմ ես, թե ի՜նչ «շառաչուն» ապտակ կհասցնի Աշոտյանը սփյուռքահայությանը՝ դուք չքվեարկեցիք, մենք առանց ձեզ 5-րդ տեղ ընկանք, քվեարկեիք, հաստատ հաղթելու էինք: Այս տիպի նամակագրություններից ու քննարկումներից հետո, եթե Հայաստանը Եվրոտեսիլում նախորդ տարիների 8-րդ տեղը բարելավի, բոլորը գոռալու են՝ Լևոնական հայրենադավների կատաղի պրոպագանդան Հայաստանի մշակույթի դեմ չկարողացավ կասեցնել Սիրուշոյի հաջողությունը:

    Խնդրում եմ, պետք չէ քննարկել այս թեման, խորհուրդ եմ տալիս թողնել ներկայիս վիճակով, կամ հեռացնել (Քաղաքացի, կներես):

  2. Marat

    Հիմի չհասկացա` «քելե-յա», թե՞ «քինա-յա»:

  3. Jojoba

    Ի միջի այլոց, նույն այդ բլոգում, որտեղից ցիտել է քաղաքացին, առաջարկում էին բոյկոտել ահագին մարդու: Ահա նրանցից մի քանիսը.

    # Նունե Եսայան
    # Շուշան Պետրոսյան
    # Սիրուշո
    # Արամե
    # Հրանտ Թոխատյան
    # Ֆորշ
    # Սոֆի Մխեյան
    # Արա Երնջակյան
    # Աշոտ Ղազարյան…

    էլի մի քանի անուններ, բայց միաժամակ նշում են, որ նույն տեմպերով գնալու դեպքում, մեզ մնում են միայն

    1. spitakci hajko
    2. bghdo
    3. Levon Ter Petrosyan (ira ergi ev pari heghapokhutjamb)

    Երեւի նկատի ունեն Լեվոն-Գռզո-Նիկոլի պարը Պայքար-Պայքարի ռեպ-ոտ ռեմիքսի տակ:

    Բայց, շատ կներեք, ինչո՞ւ եք մոռացել Խաթուբային… իսկը Եվրատեսիլի ապրանք է, ինչի Ֆիները հրեշներ կուղարկեն, մենք չենք կարո՞ղ մեր էշին ուղարկել:

    Մեկ էլ տեսար՝ կրեց:

    Առաջարկ այդ բլոգից՝

    Miguce Charles Aznavourin el boykotenq qani vor inq@ shnorhavorel e naxagahin ?

    Եւս մեկ հետաքրքիր մեջբերում

    # Hermine Says:
    April 18, 2008 at 7:32 am

    Lusine jan, chishtn asac es erbeq chem eghel mer astgheri vorevice hamergin, ev im “bokot@” akama e stacvum. Lav Nunei het parza, bajc mnacac@ -Andren, Amjan@, Zaruhi Babajan@ - “meghavor en” ajn patcharov vor chen artahajtvel sharjman ogtin? Anhetetutjun e, arvest@ @ndanrapes chpiti satari voch mi ujin ev menq chpiti irencic pahanjenq vor ajs kam ajn koghm@ kangnen - da @ndamen@ qaghaqakanutjun e.

    Uremn mer paper@ petq e bojkotein sovetakan ishxanutjan@ satarelu hamar Aram Khachaturjanin, kam Martiros Sarjanin, Ervand Kocharin - inchi chein tqum sovetakan ishxanutjan vra ev nstum banterum ?
    Chishta mer astgherin chem hamematum hay meceri het bajc mexanizm@ ajstegh nujn e. Giteq inch ajs erkeum ajdqan aneliq ka isk duq animast boykotner eq hajtararum - petq e gorcov zbaghvel - amen@ ir teghum.

  4. Marat

    Jojoba says, որ Հերմինե says smile

    >>Uremn mer paper@ petq e bojkotein sovetakan ishxanutjan@ satarelu hamar Aram Khachaturjanin, kam Martiros Sarjanin, Ervand Kocharin - inchi chein tqum sovetakan ishxanutjan vra ev nstum banterum ?
    Chishta mer astgherin chem hamematum hay meceri het bajc mexanizm@ ajstegh nujn e.

    Չպետք է մոռանալ, որ Մ.Սարյանը, Ա.Խաչատրյանը եւ մնացածը չեն սատարել ու քարոզել սեփական ազգը հարստահարողների (էլ չեմ ասում ...) համար: Բացի այդ, ես վստահ եմ, որ վերը նշված մեծերը ժողովրդի «լավ ու վատին« հաստատ հասնող էին:

    ...Բայց ինչո՞ւ թքեին սովետական իշխանությունների վրա… լավ, սա ուրիշ թեմա է:

  5. Philosopher

    Հենց դա է վատը, որ մեր ազգի մի ստվար զանգված կարծում է, որ Սիրուշոյին պիտի անպայաման կողմ քվեարկենք, որ մեր երկրի էն չեղած վարկանիշը ավելի չընկնենի:

    Մի հարց տամ, չեղածի չեղածը ո՞րն է: Եվ, վերջապես, եթե Սիրուշոյին, Նունե Եսայանին կամ Անդրեին ու Արամեին համեմատում եք Հայոց Մեծերի հետ ու դրա հետ մեկտեղ ցանկանում եք Քաղաքացիական Հասարակություն ստեղծել: Չեմ զարմանա, որ 50 տարի հետո ասեն, որ մեծ տաղանդ ու մտավորական են Սիրուշոն ու Նունեն, Անդրեն ու Արամեն:

    Ի դեպ, արյան վրա ձեռք բերված Սիրուշոյի հաղթանակը ազգի լավագույն նկարագիրն է:

  6. Jojoba

    >>>Ի դեպ, արյան վրա ձեռք բերված Սիրուշոյի հաղթանակը ազգի լավագույն նկարագիրն է:

    Ասիր էլի, էդ խեղճ հարիֆը ի՞նչ կապ ունի արյան հետ, իրա համար զռռում է էլի, թող զռա, լիքը մարդ կա, որին դուր է գալիս:

    Հենա, մեր կուլտուրայի դնչիկով նախարարը համոզված է, որ հեսա Օսկարի եւ Կաննի համար ֆիլմեր ենք նկարահանելու (երեւի հույսը Գոռ Վարդանյանի վրա է):

  7. Marat

    ԷՎՈԼՅՈՒՑԻԱ (Էսմերալդային)

    Այս ինչ եղավ Հայկի ցեղին,
    Տիգրան Մեծի սերունդներին,
    Ինչ պատահեց հայոց ազգին`
    Արշակունյաց զավակներին:

    Չկան մեծեր Հայաստանում`
    Ժողովրդի քնքույշ ծոցում.
    Չարենց, Շիրազ, Սեւակ`աննկուն,
    Գնացին կորան անցյալի խորքում:

    Ինչպես դարի անհույս կարոտ,
    Մեր հին բեմի աղբյուր լույսի
    Արտիստները`մեր պաշտելի,
    Լռելով ընդմիշտ՝ հավերժ քնեցին:

    Ու կեղծ փայլով, մերկ մարմնով,
    Շորորանքով ու քծնանքով,
    Տղա-աղջիկ բեմին պառկելով,
    Դարձան աստղեր`ջպով, մերսով:

    Սուտ ժպտալով` «առաջ» կասեն,
    Ազգի հերոս դառնալ կուզեն,
    «Փողին մուննաթ»`ռաբիս կերգեն
    Շուտով… իրենց հին ԱՐՀԵՍՏՈՎ կապրեն:

  8. Philosopher

    Բանաստեղծությունը դո՞ւ ես գրել: Եթե հա, ապա վատ չի, բայց կարծում եմ, որ ուշադիր կարդաս, որոշ տներ իրար չեն բռնում: Մի քիչ ուղղիր, կամ ոնց որ ասում են՝ «դզի-փչի»:

  9. F5-admin

    Հայեր, հիվանդ ժողովրդից առողջ երգի՞չ եք ուզում: Փլված տանը հարմարավետ սենյա՞կ են ման գալիս: Չե՛ք ճարի:

    Գտնածներդ էլ լինելու է թրքա-պարսկա-լատինո-նեգրական մուղամոտ «էստրադա», որտեղ կարեւորը ոչ թե մեղեդին է կամ բառերը, այլ՝ գլխարկի ծուռ դնելը, ձեռքերի՝ օնանիզմոտ նեգրական շարժումներ անելը, անթրաշ դեբիլ դիմագծերը, «կներես մամ ջան» էպոպեան, տրաքած ջինսը քամակից ընկնելը ու երգ-երաժշտության հետ կապ չունեցող էլի լիքը… (կներեք արտահայտությանս համար) անասունություններ:

    Սակայն, ինչ վերաբերվում է երեւույթին, եկեք երեւույթից խոսենք եւ չիջնենք անհատական մակարդակների: Նախ՝ այնտեղ մակարդակ չկա, եւ երկրորդն էլ՝ անհատականություն չկա:

    Այնպես որ՝ հասանք… Ուռեկի…

  10. Phenomen

    Քաղաքացու առաջարկությանը աջակցում եմ 100 տոկոսով: Ոչ մի ՍՄՍ, ոչ մի զանգ Սիրուշոն ինձնից չի ստանա: Այ տենց....

    Իսկ եթե լուրջ, նոր պարզեցի, որ պարզապես քվեարկել չեմ կարող. էս էշերը էլի հերթական անգամ չեն մասնակցում: Եթե երկիրը չի մասնակցում, չի էլ կարող քվեարկել: Թե չէ արդեն մի 50 եվրո խնայել էի՝ Սիրուշոյի ֆոնդին: Ինչ արած, պահում եմ՝ բլոգերների հավաքվելու առիթով կծախսեմ:

  11. Ազիան

    Ձայն չտալով Սիրուշոյին «հեղինակազրկում» ենք ինքներս մեզ: Օտարը չի կարող հասկանալ, որ սա ընդամենը բոյկոտ է… իշխանությունների դեմ:

    Նորից ընկաք ծայրահեղությունների գիրկը: Կարելի՞ է կտրել այն ճյուղը, որի վրա մենք ինքներս ենք ծառահատի հետ միասին:

  12. Philosopher

    Ամատունի, իսկ ի՞նչ ճյուղ նկատի ունես: Իսկ ո՞վ է այստեղ հանդես գալիս ծառահատի դերում:

    Իսկ Սիրուշոյին ձայն չտալով` ապացուցվում է հայ ազգի փոքրոգությունը… Սա ի գիտություն:

  13. Philosopher

    Ոչ թե ձայն չտալով, այլ տալով...սխալ եմ գրել, սորրի…

  14. F5-admin

    Ժողովուրդ, եկեք թացը չորից ջոկենք ու Սիրուշոյի դեպքում չխառնենք մրցությունը քաղաքականության հետ:

    Մնացել է մի քանի րոպե, որ Բելգրադում սկսվի Եվրատեսիլը:

    Ամեն ինչ մի կողմ դրած, Սիրուշոն նորմալ երգչուհի է, գեղեցիկ եւ գրավիչ աղջիկ եւ կրթված անձնավորություն:

    Այնպես որ. միաձայն քվեարկում ենք մեր ազգակցուհու եւ մեր քաղաքացուհու օգտին, իսկ եթե Հայաստանում ենք, ապա այս խնդրանքով դիմում (զանգ, IM, էլ. փոստ եւ այլ եղանակներով) մեզ ծանոթ օտարերկացիներին եւ արտասահմանում բնակվող մեր ծանոթ-բարեկամներին:

    Նաեւ այստեղ՝ հաղթելու ենք…

  15. Philosopher

    VOTE FOR HER!!! ONLY FOR HER!!!

    Քվեարկեք նրա օգտին, ապրեք....

    Որ ասում էի՝ հայը սիրում է իրեն հարստահարել՝ չէիք հավատում… Կներեք, բայց ձեր գրածներից այլ եզրակացության չեմ գալիս:

    Նույն Սիրուշոն էր, որ մարտի 1-ին կանգնած էր նախագահ Սերժ Սարգսյանի կողքը…

    Շատ լավ է… Լոխ լավ է… կասեր էն մեկը, չեմ հիշում անունը ինչ էր…

  16. F5-admin

    Էնքան «կռկռացիք», խեղճ աղջնակը չհաղթահարեց եվրոպական բեմի կոմպլեքսը…

    Ինձ թվաց, որ հուզվեց, նույնիսկ բառերը մի տեղ խառնեց կամ էլ մոռացավ… Ձայնն էլ այն չէր… Չգիտեմ, ինձ թվում է՝ չստացվեց այնպես, ինչպես ես կուզեի…

    Հարգելի Philosopher, Սերժ Սարգսյանի կողքը կանգնելը այստեղ կարծում եմ կապ չունի: Սիրուշոն որ երգում էր, անվան կողքը Հայաստանի դրոշն էր, ու անվան տակը գրված էր՝ Armenia: Նա ներկայացնում էր Հայաստանը եւ ոչ թե Սերժ Սարգսյանին: Անգամ նույնիսկ, որ ներկայացնում էր մի Հայաստան, որի նախագահ է հռչակվել Սերժը, միեւնույն է, նա ներկայացնում էր ինձ, քեզ եւ մեր մյուս հայրենակիցներին:

    Այնպես, որ, ուրախացիր, Philosopher, Սիրուշոյի երգը չստացվեց… smile

    P.S. Այսօր գլխավոր դատախազության շենքի դեմը կանգնած եղե՞լ ես… Եթե ոչ, ապա դու էլ ես Սերժի կողքին կանգնած (մասամբ՝ փոխաբերական իմաստով): smile

  17. Phenomen

    Չստացվեց, բայց դեռ բարձր մի ասեք, ոնց որ դեռ ոչ մեկը չի ջոկել:

    Հաղթելու ենք…

    Լևոնը մարդկանց գլուխը լվացել է, բայց արևին չի փռել՝ չորանան, այդպես էլ թաց-թաց մնացել են:

    Philosopher, չնեղանաս, բայց քո անկոտրում պրոպագանդայից մարազմի հոտ է գալիս:

  18. Phenomen

    Սիրուշոյին մենակ այն հույնի տոտիկները կարող են խանգարել: Նույնիսկ Բիլանի հարևան-բարեկամները չեն կարող: Մենակ էն հույնը… դա կարծես ինձ էլ է արդեն խանգարել....

  19. Phenomen

    Դուք բոյկոտեք, տեսնեմ ինչ է դուրս գալիս.

    Armenien - Sirusho - Qele Qele - 1196
    Griechenland - Kalomoira Saranti - Secret Combination - 951
    Russland - Dima Biland - Believe - 896
    Polen - Isis Gee - For Life - 850
    Norwegen - Maria Hauskaas Storeng - Hold On Be Strong - 720
    Slowenien - Rebeka Dremelj - Vrag naj vzame - 673
    Niederlande - Hind - Your Heart Belongs To Me - 606
    Israel - Boaz Mauda - As If Here - 602
    Belgien - Ishtar - O julissi na jalini - 571
    Andorra - Gisela - Casanova - 539
    Rumänien - Nico & Vlad Mirita - Pe-o margine de lume - 517
    Irland - Dustin The Turkey - Irelande Douze Points - 479
    Bosnien Herzegowina - Elvir Lakovic Laka - Pokusaj - 431
    San Marino - Miodio - Complice - 429
    Aserbaidschan - Elnur Gusseinov & Samir Javadzadeh - Day After Day - 428
    Finnland - Teräsbetoni - Missa miehet ratsastaa - 375
    Moldau - Geta Buralcu - A Century Of Love - 338
    Estland - Kreisiraadio - Leto svet - 307
    Montenegro - Stefan Filipovic - Zauvijek volim te - 286

    Սա ավստրիացիների տված գնահատականներն են (սրանք այս տարի չեն մասնակցում, պարզապես որոշել են հենց էնպես գնահատել):

    Նշեմ, որ Ավստրիայում մոտավոր հաշվարկով մինչև 6000 հայ է ապրում:

  20. Jojoba

    Որ չստացվեց եւ խայտառակ ելույթ ունեցավ, դա փաստ է, նույնիսկ Անդրեն, որը նույնպես խառնվել էր, ավելի հաջող ելույթ ունեցավ համեմատաբար:

    Բացի սկզբի 30 վրկ-ից մնացած մասը սաղ ֆալշ էր երգում, բառերը մոռանալը իրա հերթին… բայց էդ էլ հեչ… սակայն ի՜նչ խաղեր էր տալից… ալյա Սանդրա (թե՞ Սաբրինա… չեմ հիշում 80-ի սկզբին էն ո՞վ էր սեւ վադոլազկով եւ մեծ ...-ով խաղեր տալիս):

    «Քո հետքերով», ներող, մոռացել էի, որ այս բլոգում մենակ տղաներ են (ճիշտ է, արձակ ձոնող, բայց աստված իրենց տղա է ստեղծել ի սկզբանե):

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org