40-օրվա գործընկերություն... ուրիշ ոչինչ... Հլը մի էստի աշեք, հայեր
Մայ 02

Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալ ման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու թյուն ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

Բախում, թե՞ սպանդ
Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ։ Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաս տե րի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստի կանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի «իրավական» հիմնավորման հանցավոր գործին։ Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին՝ զոհին դարձնել դահիճ, իսկ դահ ճին՝ զոհ, խնդիր, որ նրանք, վստահաբար, կլուծեն հասարակական ճնշման բացակայության եւ միջազգային հանրության անտարբերության պարագայում։

Վարկածի հեղինակը, եթե կուզեք՝ դիրիժորը կամ ռեժիսորը, բնականա բար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քո չար յանը։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր ընթերցել նրա վերջին երեք մամլո ասուլիսները (մարտի 1, 5 եւ 20), որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով եւ իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ ճիգերով։ Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին տասը տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել. մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս, նա, ըստ էության, դրսեւորում է նույն անպարկեշտ վարքա գիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրա գործության հետքերը կոծկելիս։ Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերո հիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայ տում են նշված անձի բարոյական կերպարը, այլեւ մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը։

Մարտի 1-ի մամլո ասուլիսում, խոսելով նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին, Քոչարյանը նշում է. «Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմա կերպվում Երեւանում, եւ դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ։ Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջը, ընդա մենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի եւ զինամթերքի մասին»։ Բացարձակ սուտ. ոստիկանությունը ոչ միայն խուզար կության պահանջ չի ներկայացրել Ազատության հրապարակում գիշերող ներին, այլեւ անգամ ցրվելու կոչ չի արել նրանց։ Երբ շուրջ ժամը վեցն անց քառասուն րոպեին ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով եւ վահան ներով զինված ոստիկանական ուժերը շրջապատեցին Ազատության հրապա րակը, ես բարձրացա հարթակ, եւ խոսափողից դիմելով ներկաներին, ասացի բառացիորեն հետեւյալը. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զսպվածություն հանդես բերել, հանգիստ մնալ եւ ոչ մի շփում կամ կոնտակտ չունենալ ոստիկանների հետ։ Նրանք գուցե մեզ ասելու բան ունեն, սպասեք տեսնենք, թե ինչ են մեզանից ուզում։ Ոստիկաններին էլ զգուշացնում եմ նկատի ունե նալ, որ հրապարակում կան նաեւ կանայք եւ երեխաներ։ Իսկ ցուցարարներին կրկին խնդրում եմ հանդարտություն դրսեւորել եւ հինգ–վեց քայլ ետ քաշվել ոստիկաններից»։ Երբ ժողովուրդը կատարեց իմ խնդրանքը եւ հինգ–վեց մետր ետ քաշվեց, ոստիկաններն, առանց որեւէ նախազգուշացման, միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, մահակի անխնա հարվածներ տեղալով նրանց գլխին եւ հաճախակի գործի դնելով էլեկտրաշոկերը։ Մարդկանցից շատերն արագորեն հեռացան հրապարակից։ Ոմանք փորձեցին պաշտպան վել վրանների հենացցերով ու վառելափայտով, բայց ոստիկանների ճնշման տակ նրանք եւս շուտով լքեցին հրապարակը։ Տասը–տասնհինգ րոպեից հրա պարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, եւ այնտեղ լիակատար տի րու թյուն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռեւս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ երեք հազար ցուցա րար ներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ստահոդ պնդմանը, ապա դրա հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել տարակուսանք առաջացնող երկու հանգամանքի վրա։ Առաջին. եթե ոստիկաններն իսկապես խուզարկության կամ ցրվելու պահանջ ներկայացրած լինեին ցուցարարներին, մի՞թե պարզ չէ, որ իշխանություններն այդ տեսարանը հարյուր անգամ արդեն ցուցադրած կլինեին իրենց հեուստաալիքներով։ Եւ երկրորդ. աշխարհի ոչ մի երկրում դեռեւս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ երեք-չորս հազար ոստիկաններով։

Անդրադառնալով մարտի 1-ի երկրորդ կեսին ֆրանսիական դեսպա նատան մոտ ծավալված իրադարձություններին, Քոչարյանը նույն ասուլի սում հայտարարում է, որ «ոստիկանական զորքը զինված չէր հրազենով»։ Հիշեցնենք, որ սա ասվել է Արտակարգ դրություն հայտարարելու պահին, այն է՝ երեկոյան շուրջ ժամը 22։30-ին, երբ բանակն իբր դեռեւս գործի չէր դրվել, եւ երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ պատճառած արյունահեղությունն ար դեն տեղի էր ունեցել։ Թյուրիմացությունից խուսափելու համար Քոչար յա նի ասուլիսի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ. «Կա ութ վիրավոր ոստի կանության աշխատողներից։ ...Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառ վում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք եւ, իհարկե, մենք պարտավոր ենք ապահո վել մեր քաղաքացիների անվտանգությունը»։ Սակայն, ի դժբախտություն Քո չար յա նի, այստեղ բնականաբար ծագում է հետեւյալ հարցը. եթե բանակը դեռեւս գործի դրված չի եղել, իսկ ոստիկաններն էլ հրազեն չեն ունեցել, ապա ինչպես մինչեւ Արտակարգ դրության հայտարարումը յոթ քաղաքացի զոհվեց հրազենից եւ տասնյակ ուրիշներ ստացան հրազենային վնասվածքներ։ Հար ցին, որքան էլ զարմանալի է, պատասխանում է ինքը Քոչարյանը, ասուլիսի հաջորդ հատվածում անզգուշաբար մատնելով իրեն. «Կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետեւում կային նաեւ այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում։ Կրակողը մեքենայի հետեւից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա եւ թաքնվում։ Իսկ իր վրա կրակել, կնշանակեր նաեւ զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն էին»։ Քոչարյանը չի էլ նկատում, թե ինչպիսի թակարդն է ընկել. եթե ոստիկանները, ինչպես ինքն է պնդում, զինված չէին հրազենով, ապա նրանք ինչպես պիտի կրակեին այդ պես տմարդավարի վարվող ցուցարարների վրա։ Մեկ անգամ էլ նա իրեն մատ նում է մարտի 20-ի մամլո ասուլիսում. «Շատ հարցադրումներ կային եւ մամուլում եւ խոսակցություններում, թե ո՞վ է տվել կրակելու հրամանը, եղել է, թե չի եղել այն։ Աշխարհի ոչ մի երկրում ոստիկանությունը հատուկ հրա մանի կարիք չունի։ Մեր «Ոստիկանության մասին» օրենքը նախատեսում է ..., թե երբ եւ ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքը»։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը, ինքն էլ չզգալով, վերջիվերջո ակամա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ զինված է եղել հրազենով։ Այլապես կմնար ենթադրել, որ բանակը գործի է դրվել Արտակարգ դրություն հայտա րա րելուց առաջ, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում եւ ծանրագույն պետական հանցանք կլիներ՝ կատարված գլխավոր հրամանատարի կողմից։

Ինչպես տեսանք, Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշ տությունը Քոչարյանը հիմնավորում է նրանով, որ մարտի 1-ին ցուցա րար ներից շատերն իբր հրազեն են կրել եւ կիրառել ոստիկանների դեմ։ Այդ պնդումն, ի դեպ, նա բազմիցս կրկնում է իր բոլոր երեք ասուլիսներում։ Սակայն որքան էլ զարմանալի է, իշխանությունների եւ ընդդիմության կա տա րած հազարավոր տեսագրություններում, դեպքերից երկու ամիս անց իսկ, հրազեն կրող եւ կիրառող որեւէ քաղաքացի չի հայտնաբերվել։ Փաստը զար մանալի է մանավանդ այն առումով, որ հրազեն կիրառող ոստիկաններին վերաբերող տեսանյութերը չափազանց առատ են։ Ավելին, մինչ Քոչարյանի իսկ պնդմամբ՝ բերման են ենթարկվել մոտ 800, իսկ կալանավորվել ավելի քան 100 քաղաքացիներ (մարտի 20-ի ասուլիս), սակայն տարօրինակ կերպով նրանցից ոչ մեկին մարտի 1-ին հրազեն կրելու եւ կիրառելու մեղադրանք չի ներկայացվել։ Այսքանից հետո մի՞թե լրացուցիչ ապացույցներ են պետք Քո չարյանի հորինած այս էժանագին առասպելը հերքելու համար։

Բացի փաստերն անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու ակն հայտ իրողությունից, ինչը կարելի է բացատրել մարտի 1-ի ոճրագոր ծության պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, Հայաստանի նախա գահի բարձր պաշտոնն զբաղեցնող անձը չի խորշում անգամ կենցա ղային մակարդակի ստախոսությունից։ Այս տեսակետից ուշագրավ է հատկապես մարտի 5-ի ասուլիսի մի ընդարձակ հատված։ Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամի ջոցնե րից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության, եւ ցանկություն է ունեցել գալ եւ միանալ հանրահավաքի մաս նակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել», Քոչարյանն ասում է. «Ծանոթ եմ այդ հարցազրույցին, եւ մեղմ ասած, այդ թեզը իրա կա նությանը չի համապատասխանում։ Առաջինն՝ ի՞նչ է նշանակում հնարավո րություն չեմ ունեցել։ Ո՞վ էր խանգարում։ Հանգիստ կարող էր գնալ։ Ոչ մեկն իրեն չէր խանգարում։ Խնդիրը հետեւյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկ նա զորի գնալ։ ...Նպատակներն ուրիշ էին։ Իրականում երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիս յանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ եւ հանգստաց նել ժողովրդին։ Ասել ենք՝ այո, միայն կողջունենք, գնացեք եւ հանգստացրեք։ Ասաց՝ չէ, ես պայմաններ ունեմ։ Պայմանները հետեւյալն էին. ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում Թատերական հրապարակ, շարունակում է հան րա հավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը։ Բայց երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղա քապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից. ամբոխը զինված էր փայտե րով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար եւ բարի կադներ էին կառուցվում, կային ծեծված ոստիկաններ։ ... Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք Դինա մո մարզադաշտի հրապարակ։ Նա մերժեց։ Սա է եղել պատմությունը»:

Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը, իր իսկ խոսքերով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Նախ՝ մարտի 1-ին Գրի գորի Սարկիսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ եւ ոչ թե միայն երեկոյան, այլ երեք անգամ՝ սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ համոզել ցուցարարներին, որ դադա րեցնեն հանրահավաքը։ Բայց գիտակցելով, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու, ես, այո՛, պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան եւ խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարա վորութուն կընձեռեն։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես մերժել եմ, մտավախություն ունենալով, որ դեսպանատներից ու քաղաքի կենտրոնից հեռու, իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել եւ պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Մատենադարան։ Երկրորդ անգամ Սարկիսյանը Քոչարյանի անունից ինձ հա ղորդել է՝ մի քիչ էլ սպասել, իսկ՝ երրորդ անգամ, արդեն ուշ երեկոյան, նախագահը հայտարարել է, որ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել։ Ի դեպ, նույն բանակցությունները Քոչարյանի հետ ես վարել եմ նաեւ Հայաստանում հա վա տարմագրված Եւրամիության դեսպանների միջոցով, եւ երեք անգամ էլ դեսպաններին նախագահական նստավայրից տրվել են նույն պատաս խանները։

Եւս մեկ անգամ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում նաեւ Քոչարյանի այն պնդումը, թե իբր «Տեր-Պետրոսյանի թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկ նա զորի գնալ»: Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել եւ չէր կարող ասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ, եւ նրա միակ պարտա կանությունը իմ անվտանգության ապահովումն էր։

Նույն ասուլիսի շարունակության մեջ Քոչարյանը ճշմարտության դեմ մի ավելի բացահայտ մեղք է գործում, պնդելով հետեւյալը. «Շահարկում են, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է եւ չի կարողանում գնալ Սահմանադրական դատարան։ Բայց նման բան չկա, երբ ցանկանա կարող է գնալ։ Երբեք տնային կալանք չի եղել, եւ մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում»։ Եւ այսպես, մինչ Հայաս տա նի իրադարձություններին վերաբերող համարյա բոլոր միջազգային փաս տաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Քոչարյանը հայտարարում է, որ նման բան չկա։ Մարտի 1-ից մինչեւ մարտի 25-ը իմ առանձնատան երկու դարպասները հսկվում էին Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները եւ համապատասխան մատյանում գրանցում ինձ այցելող բոլոր անձանց, այդ թվում տասնյակ արտասահմանյան դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անունները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ներկայանալուս պարագային, ապա այդ բանն ինձ թույլ տրվեց միայն դատարանի համապատասխան կար գադրությունից եւ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի գրա վոր հավաստիացումից հետո, այն էլ Սարկիսյանին ենթակա չորս ավտոմա տա վոր սպաների ուղեկցությամբ։ Ճիշտ է, որ Հայաստանում տնային կալանքի իրավական ռեժիմ գոյություն չունի։ Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է բնութագրել գեներալ Գրիգորի Սարկիսյանի կողմից իմ տեղաշարժի ազատության դեմ կիրառված սահմանափակումը։ Գուցե՝ առե ւան գո՞ւմ. սակայն դա արդեն հետագա իրավական գնահատականի խնդիր է։

Քոչարյանի խնդրո առարկա մամլո ասուլիսների կատարված վերլու ծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրա համար կարեւորը, տեղեկատվական դաշտում իշխանությունների վայելած բացարձակ մենա շնորհի պայմաններում, հնարավորինս առավել սուտ լուրերի տարածումն է, հույս ունենալով, որ դրանք, գեբելսյան իմաստությամբ բազմիցս կրկնվելով, մի կողմից կծառայեն ընդդիմության վարկաբեկման անհրաժեշտ գործին, մյուս կողմից կվերածվեն կարծրատիպերի, որոնց հաղթահարման համար հասարակությունից երկար ժամանակ կպահանջվի։ Տվյալ գործելաոճն, անտարակույս, նաեւ իրադարձությունների հետաքննությունն ուղղորդելու ակնհայտ միտում է պարունակում, ինչի վկայությունն են, մասնավորապես, դատախազության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու հա ղոր դագրությունները, որոնցում կրկնվում են Քոչարյանի ասուլիսներում առկա համարյա բոլոր հակասությունները, փաստական աղավաղումներն ու ստահոդ պնդումները։ Սակայն սա առանձին խոսակցության առարկա է, որին մենք թերեւս կանդրադառնանք այլ առիթով։ Իսկ քոչարյանա-սերժական քարոզ չության գլխավոր նպատակն, ինչպես արդեն ասվեց, խաղաղ ցուցա րարների դեմ իշխանությունների կողմից հիմնավորապես ծրագրված եւ իրա գործված հրեշավոր ոճրագործության պատասխանատվությունից խուսա փելու ակնհայտ ձգտումն է։ Այլ կերպ ասած, եթե իշխանությունները սուտ են խոսում, դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ այն է, որ նրանք թաքցնելու բան ունեն, այլապես հարկադրված չէին լինի դիմելու նման անպատվաբեր միջոցի։

Ինչ‑որ բան թաքցնելու անհրաժեշտությունը թելադրված է նրանից, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու եւ ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել են մարտի 1‑ի իրադարձություններից դեռեւս մեկ շաբաթ առաջ։ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը բողոքի ցույցերը որակեց որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», միաժամանակ սպառնալիքներ կարդալով ընդդիմության հասցեին (ի դեպ, այս փաստի վրա հատուկ ուշադրություն է հրավիրել Ջոն Պրեսկոտը, ապրիլի 14-ին Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած իր զեկույցում)։ Ի կատարումն Քոչարյանի հրահանգի, հաջորդ օրն եւեթ, փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առըն թեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը հարուցեց քրեական գործ հետեւյալ հիմնա վորմամբ. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանս, քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահ պանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստաց ված նյութերը, պարզեցի. Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր‑Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրող ների ձայների ընդամենը 21.5 %-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ‑ձեռ նարկու թյունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալու ծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հան րա պետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխա նու թյու նը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություն ներ են կատարել։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175–176, 181–182, 192‑րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լեւոն Տեր‑Պետ րոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն։ 2. Սույն որոշման պատճենն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին»։

Իրավական անգրագիտության այս գլուխգործոցում հատկապես ուշադրու թյան են արժանի «մյուսները» բառը եւ մանավանդ «Լեւոն Տեր‑Պետ րոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելը» որպես կատարված փաստ ներկայացնելու ձեւակերպումը։ Սակայն կարեւորը տվյալ պարագայում սա չէ, այլ այն պարզ իրողությունը, որ նշված փաս տաթղթով իշխանությունները փետրվարի 24-ին արդեն գծել են իրենց հետա գա բոլոր գործողությունների մանրակրկիտ սցենարը, ընդհուպ մինչեւ մար տի 1-ի արյունահեղությունը, խանութների թալանը, ընդդիմության ղեկա վար ների ձերբակալությունները եւ այլն։ Քաղաքական տեսակետից՝ այս հրեշա վոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է՝ Արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր կայաց նել իրենց համար անցանկալի վճիռ։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները եւ փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։

Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ ոստիկա նու թյան միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց գնդա կո ծե լու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստի կա նությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական պաշ տոնյա ների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որը թեեւ ֆորմալ առումով կապված չէ հրաման արձակելու հետ, ապա նա, որպես ընտրյալ համարվող նախագահ, պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ գնալ այդ ծայրահեղ քայլին։ Համենայն դեպս, նրա պատաս խանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում։ Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանք ների միջազգային, անկախ հետաքննության անցկացմանը։ Այլապես հազար տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահե ղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը։

Արեւմուտքի վերաբերմունքը հայաստանյան ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ
Արեւմուտք ասելով, ես, առաջին հերթին նկատի ունեմ Եւրոպական կազմակերպությունները՝ Եւրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդա մակցել է Հայաստանը եւ համապատասխան պարտավորություններ ստանձ նել նրանց առջեւ։ Սակայն, նախքան բուն նյութին անցնելը, հարկ եմ համա րում կատարել հետեւյալ անհրաժեշտ պարզաբանումը։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ, այն է՝ ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդա վարա կան ազատությունները եւ քաղաքացիական իրավունքները։ Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե՛ Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատ մամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, եւ թե՛, մանավանդ, մեր ժողովրդի առջեւ իրենց պարտավորությունները կատարելու հարցում։ Դա ապացուցելու համար բավական է, թեկուզ, նշել «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանների վերաբացման հարցում նրանց ցուցաբերած լիակա տար անկարողությունը, ինչպես նաեւ այն, որ մինչ այժմ անպատասխան է մնում Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003 թ. ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ Եւրադատարան ներկայացված հայցադիմումը։

Կարծում եմ, նույնքան եւ գուցե ավելի պերճախոս է այդ կազմա կեր պությունների դրսեւորած անսկզբունքային վերաբերմունքը Հա յաս տանում կայացած վերջին նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի ողբեր գական իրադարձությունների նկատմամբ։ Առարկայական լինելու համար ես կսահմանափակվեմ միայն այդ կազմակերպությունների կողմից կազմված մի քանի պաշտոնական փաստաթղթերի դիտարկմամբ։ Դրանք են՝ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրա սեն յակի (ODIHR)» դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի երկու զեկույցները (փետրվարի 20 եւ մարտի 3), «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE)» դիտորդական առաքելության ղե կա վար Ջոն Պրեսկոտի զեկույցը (ապրիլի 14), «Եւրախորհրդի խորհրդարա նական վեհաժողովին» դեսպան Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ներկա յացրած համատեղ զեկույցը (ապրիլի 15), «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի» թիվ 1609 բանաձեւը (ապրիլի 17), ինչպես նաեւ «Եւրախորհրդի Մարդու իրավունքների կոմիսար» Թոմաս Համմարբեր գի զեկույցը (մարտի 20), որը վերաբերում է մարտի 1-ի իրադար ձություն ներին եւ իր օբյեկտի վությամբ առանձնանում մյուսներից։

Միջազգային դիտորդական առաքելությունների անպատասխանատվու թյունը դրսեւորվեց նրանց առաջին իսկ զեկույցում, որում, նախքան խախ տումների բողոքարկման ու ձայների վերահաշվարկի համար սահմանված ժամկետի ավարտը եւ նախքան ընտրությունների արդյունքների պաշտո նա կան ամփոփումը, տեղ գտավ հետեւյալ ձախորդ ձեւակերպումը. «Հայաստա նի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնա կանում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եւրախորհրդի նկատմամբ ստանձնած պար տա վորությունների եւ չափանիշների համաձայն»։ Թեեւ այնուհետեւ ինչ պես այս, այնպես էլ դիտորդական առաքելությունների մյուս զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակա շառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարա րությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման հարյուրավոր դեպքեր, սակայն դրանք, դիտորդ ների «հեղինակավոր» կարծիքով ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաս տերը չազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը, նրանք լռում են։ Երբ հարցնում ես՝ եւրոպական որեւէ երկրում իրենք կհանդուրժեին, արդյոք, նման խախտում ներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց դիրքորոշումը։

Դիտորդական առաքելությունների աշխատանքի որակի վկայությունն են նաեւ նրանց զեկույցներում առկա բազմաթիվ փաստական սխալները, որոնցից հարկ եմ համարում առանձնակի ուշադրություն հրավիրել հետեւյալ երկուսի վրա։ Այսպես, Գերդ Արենսի փետրվարի 20-ի զեկույցում գրված է հետեւյալը. «Հակասություն է առաջացել այն բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ ընտրարշավ էր անցկացնում՝ շարունակելով գործել որպես վարչա պետ։ ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է ընտրարշավ անցկացնել առանց պաշտոնը թողնելու։ Պարոն Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում եւ քարոզարշավի առավելություն»։ Օգտվելով Գերդ Արենսից, բայց ավելի առաջ գնալով, Ջոն Պրեսկոտն ապրիլի 14-ի իր զեկույցում հայտարարում է. «Քարոզարշավի հակասության գլխավոր կետը Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ որպես թեկնածու գրանցվելուց հետո պահպանել վարչապետի պաշտոնը։ Թեեւ, ըստ օրենքի, նա իրավունք ուներ այդպես վարվելու (ընդգծ. Լ.Տ.-Պ.), սակայն այդ որոշումը նրան ընտրարշա վային անարդար առավելություն ընձեռեց»։ Ցավալի է, որ դիտորդական առա քելությունների հարգարժան ղեկավարները զլացել են ընթերցել ՀՀ ընտրա կան օրենսգրքի 78.1 հոդվածը, որում հստակորեն նշված է, որ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր, որպես թեկնածու գրանցվելուց հետո, շարունակել իր պաշտոնավարությունը, այն է՝ եթե օժտված լիներ ՀՀ նախա գահի պաշտոնակատարի կարգավիճակով։ Իսկ հաջորդ կոպիտ սխալը տեղ է գտել Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ապրիլի 15-ի համատեղ զեկույցում, որում նշված է, թե Սահմանադրական դատարանն իբր «հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկն այն մասին», որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր նիստեր գումարել եւ վճիռ կայացնել Արտակարգ դրության պայմաններում։ Զեկույցի հեղինակներն, ակներեւաբար, տեղյակ չեն, որ Սահ մանադրական դատարանը ոչ թե հերքել է իմ փաստարկը, այլ, խուսափելով պատասխանատվությունից, պարզապես անտեսել է այն։

Այս բոլոր քննադատությունները, սակայն, ոչինչ չարժեն փաստաթղթից-փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձեւակերպման համեմատ, որ «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրություն ները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի եւ Եւրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»։ Սոսկ այս մեկ անզգույշ նախադասությամբ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատու թյունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» դիտորդական առաքելու թյու նը, փաստորեն, միանգամից եւ անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաս տանում անցկացված խայտառակ ընտրությունները։ Դրանից ոգեւորված, Հա յաս տանի իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի եւ ընտրախախտումների դատական քննության գործընթացները, այլեւ բողոքի խաղաղ ցույցերը որակելով որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», վերջիվերջո կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը։

Արեւմուտքն, այսպիսով, բավարարվեց հայաստանյան իրադարձու թյուն ներին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստե լով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը։ Եւրոպական կազ մա կերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ եր կա կի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը։ Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաս տա նի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող արժանապատիվ իշխանություն։

Ափսոսանքով, բայց միաժամանակ սառնասրտորեն պետք է արձանա գրել, որ Եւրոպական կազմակերպությունները հանդուրժեցին Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները՝ ինչ-որ չափով նաեւ նպաստելով այդպիսի ընտրությունների կայացմանը։ Եւրոպական կազմակերպություն ները որոշ առումով հանդուրժեցին նաեւ մարտի 1-ի արյունահեղությունը՝ այն համարելով ոչ թե որպես վարչախմբի կիրառած վայրագ բռնության, այլ ընդդիմության եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման արդյունք։ Եթե այդ կազմակերպությունները հանդուրժեն նաեւ այն, որ այդ աններելի ոճրագործության հետաքննությունը վարեն դրա պատասխանատվությունը կրող իշխանությունները, ապա, որեւէ կասկած չի կարող լինել, որ նրանք վերջնականապես կկորցնեն իրենց վարկը Հայաստանում։ Եւրոպական կազ մակերպությունների նկատմամբ հայ ժողովրդի վստահության թեկուզ մաս նա կի վերականգնումը կախված է նրանից, թե ինչպիսի հաստատա կամու թյուն եւ հետեւողականություն կդրսեւորի «Եւրախորհրդի խորհրդարանա կան վեհաժողովը» ապրիլի 17-ին ընդունած իր բանաձեւի պահանջների կատարման գործում։

Հասարակության պառակտում, թե՞ միավորում
Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարա կական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամե նաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղա քական ուժերի միջեւ։ Առաջին հայացքից՝ երկխոսության առաջարկը միան գա մայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է։ Սակայն հարց է առաջանում՝ ճի՞շտ է, արդյոք, երկխոսության առաջարկի այն ելակետը, թե իբր Հայաստանի հասարակու թյունը պառակտված է։ Եթե դատելու լինենք ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներից, ապա, կարծես թե, պատասխանը միայն դրական կարող է լինել, քանի որ «հաղթած» թեկնածուն ստացել է 53 %, իսկ ընդդիմու թյան թեկնածուները՝ 47 %։ Մի բան է, սակայն, պարզ թվաբանությունը, բոլո րովին մի այլ բան՝ նրա տակ թաքնված իրականությունը։

Պարադոքսն այն է, որ հասարակության պառակտվածության թեզի հետ համաձայն չեն ոչ միայն Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այլեւ իշխանությունների շուրջ համախմբված ուժերը։ Իշխանությունների հա մոզ մունքը կառուցված է տարրական հաշվարկի վրա։ Ըստ նրանց, քանի որ քվեների շուրջ 18 եւ 6 տոկոս ստացած երկու թեկնածուներ միացել են իշխող կոալիցիային, դա նշանակում է, որ իրենք ներկայացնում են հասարակության 77 %-ը, հետեւաբար խնդիր ունեն ընդամենը 21.5 % ներկայացնող անհաշտ ընդդիմության հետ, որին քաղաքական հալածանքների եւ ագրեսիվ քարոզ չության միջոցով չեզոքացնելը լուրջ խոչընդոտ չպետք է համարել։ Այլ հարց է, թե որքանով է առաջին հայացքից համոզիչ թվացող այս տրամաբանությունը համապատասխանում իրականությանը։ Նշված երկու անձնավորություն ները՝ Վահան Հովհաննիսյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը (այսուհետեւ հապավված՝ ԱԽՔ) ընտրություններում հանդես են եկել որպես ընդդիմադիր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ նրանց օգտին քվեարկած քաղաքացիները բոլորովին չեն ենթադրել, որ իրականում ձայն են տալիս Սերժ Սարգսյանին, թեեւ այդ մասին մենք ժամանակին ահազանգել ենք։ Թե՛ Վահան Հովհաննիսյանը, թե՛ ԱԽՔ-ը ընտրությունների հաջորդ օրը հայտա րարեցին, որ դրանք կեղծված են, հետեւաբար իրենք չեն ընդունում դրանց արդյունքները։ Ավելին, ի նշան բողոքի, Հովհաննիսյանը հրաժարվեց Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ ԱԽՔ-ի զինակից, պատգամավոր Հեղինե Բիշարյանը կեղծված ընտրությունների դեմ ցասումնալից ելույթով հան դես եկավ Համաժողովրդական շարժման կազմակերպած հան րա հավաքում։

Թե ինչ տեղի ունեցավ հետո, արդեն վերաբերում է ոչ թե քաղաքա կանու թյան, այլ բարոյականության ոլորտին։ Բայց քանի որ ես խորշում եմ բարո յախոսությունից (շեշտում եմ՝ ոչ թե բարոյականությունից, այլ բարոյախոսու թյունից), ապա զերծ կմնամ մարդկանց վարքը գնահատելուց, բավարարվելով սոսկ փաստերի արձանագրմամբ։ Թեեւ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԽՔ-ը, ընդունելով հանդերձ ընտրությունների կեղծված լինելու իրողությունը, այնու ամենայնիվ միացան Սերժ Սարգսյանին, դա դեռեւս չի նշանակում, որ վեր ջինիս միացավ նաեւ նրանց ընտրազանգվածը։ Ընդհակառակը, դիտարկում ները ցույց են տալիս, որ Հովհաննիսյանի եւ մանավանդ ԱԽՔ-ի թեկնածու թյունը պաշտպանած քաղաքացիները, հիասթափված իրենց առաջնորդների անվայել պահվածքից, այսօր ավելի լարված են Սերժ Սարգսյանի դեմ, քան նույնիսկ ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ մարտի 1-ի արյունահեղությունից հետո Սերժ Սարգսյանն ատելի է դարձել անգամ իր ընտրազանգվածի մեծամասնության համար, ապա հասարա կու թյան 77 %-ը ներկայացնելու մասին իշխանությունների մոտ ձեւավորված պատկերացումը հօդս է ցնդում։

Իշխանությունների համար դժվար է ընդունել, իսկ միջազգային հանրու թյան համար դժվար է պատկերացնել, որ 1988 թ. Ղարաբաղյան շարժումից եւ 1991 թ. Անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանի հասարակությունը երբեւէ այնքան միասնական չի եղել, որքան հիմա։ Եթե այնուամենայնիվ անհնար է խուսափել պառակտում բառից, ապա պետք է համաձայնել, որ պառակտումը ոչ թե հասարակության ներսում է, այլ հասարակության եւ իշխող վարչախմբի միջեւ։ Իրականում դա պառակտում էլ չէ, այլ ահռելի մի վիհ, որ գոյացել է ժողովրդի մեծամասնության եւ իշխանությունը կեղ ծիքնե րով ու արյունահեղությամբ զավթած փոքրաթիվ մարդկանց միջեւ։ Հասարա կության միասնականությունն, ըստ այդմ, արտահայտվում է ներկա վար չախմբի լիակատար մերժման եւ նրանից շուտափույթ կերպով ազատվելու վճռականության իրողություններում։ Սա նոր, ազատատենչ, անարդա րու թյուն չհանդուրժող, իր իրավունքները լիովին գիտակցող քաղաքացիական հասարակություն է, որի պատկերացումները պետության, ազգային շահի, ժողովրդի բարօրության եւ արժեքային համակարգի մասին շեշտակիորեն տարբերվում են վարչախմբի պատկերացումներից։ Հասարակությունը պատ րաս տակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն, խնդիր դնելով՝ հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր քաղաքա ցիներին,– ապահովել ազատ մրցակցությունը,– երաշխավորել սեփակա նու թյան անձեռնմխելիությունը,– կազմաքանդել ձեւավորված կոռուպցիոն հա մա կար գը,– հավասարաչափ բաշխել հարկային բեռը,– վերացնել մենաշնոր հային արտոնություններ շնորհելու սովորույթը,– դադարեցնել վիճակագրա կան աճպարարությունները,– հստակեցնել արտաքին քաղաքականության սկզբունքները,– միջոցներ ձեռք առնել երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարման ուղղությամբ,– քաղաքական կամք դրսեւորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում,– հաշտ ու խաղաղ ապրել բոլոր հարեւանների հետ եւ այլն։ Եթե Հայաստանի ներկա իշխա նու թյուններն ու միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասա րակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծա մեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը։

Հասարակության եւ վարչախմբի միջեւ առկա վտանգավոր լարվածու թյան լիցքաթափման միակ միջոցն, ակնհայտորեն, արտահերթ նախագահա կան եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Սակայն գի տակ ցելով, որ Հայաստանի ներկա իշխանություններն ու Եւրոպական կազ մա կերպություններն առայժմ նման հանգուցալուծման պատրաստ չեն, գի տակ ցելով նաեւ, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահան ջում, մենք՝ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներս, պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը եւ հասարակությանը գործողու թյունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել։ Հաջորդ բաժնում ես կփորձեմ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրել այս հարցերի հետ կապված որոշ նախնական առաջարկների վրա։

Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները պարբերությունը կարդացեք մեկնաբանությունների բաժնում` հենց առաջինը:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. Philosopher

    Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները

    Համաժողովրդական շարժման գործունեության ելակետը ետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական ուժերի նոր հարաբերակցության ձեւավորումն է£ Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա£ Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում՝ հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող Համաժողովրդական շարժումը£ Ուրիշ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի, ինչը մեզ համար միա­ժամանակ թե՜ պատվաբեր է, թե՜ պարտավորեցնող£

    Համաժողովրդական շարժումը, սակայն, ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետեւաբար, այսօր իներցիոն երեւույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ£ Ուստի մենք, նախեւառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ£ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրակա­նության հետ չհաշտվող հասարակության իղձերի եւ տրամադրությունների հունավորումը£ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձեւով եւ նոր անվանմամբ£

    Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել ՚կոնգրեսՙ բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել ՚Հայ ազգային կոնգրեսՙ (հա­պավ­ված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային‑ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմաշերտ ներկայա­ցուց­չա­կանությունը£ Ինչ վերաբերում է ՚Հայ ազգային կոնգրեսիՙ կազմակեր­պական ձեւին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համա­ժո­ղովրդական շարժման կառուցվածքն ու ձեւավորված մարմինները՝ Քաղա­քա­կան խորհուրդը եւ Գործադիր վարչությունը£ Ըստ այդմ, ՚Կոնգրեսիՙ ստեղ­ծումը Շարժման անդամ‑կուսակցությունների միաձուլում չի նշանակում© վեր­ջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կա­ռուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը£ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաեւ, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է£ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության եւ գա­ղա­փարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում ՚Կոնգրեսըՙ հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակ­ցության£ Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին£

    ՚Հայ ազգային կոնգրեսիՙ ստեղծման գաղափարը, բնականաբար, անակնկալ է ձեզանից շատերի համար, սակայն խնդրում եմ՝ այն ընդամենը որպես նախնական առաջարկ եւ հետագա քննարկումների առարկա համարել£ Թերեւս արժե այդ հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մեր հաջորդ հավաքում, որի գումարման մասին ձեզ ժամանակին տեղյակ կպահվի£ Անկախ, սակայն, կազմակերպական ձեւափոխումից ու վերանվա­նումից, ակնհայտ է, որ Համաժողովրդական շարժումը, հասարակական լայն աջակցության շնորհիվ, մշտական եւ վճռորոշ դերակատարություն է ունե­նալու Հայաստանի ապագա բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով հանդես գալով բոլոր մակարդակների ընտրություններում£

    Ինչ վերա­բերում է Շարժման ընթացիկ խնդիրներին, ապա դրանց անդրա­դառնա­լուց առաջ հարկ եմ համարում շեշտել հետեւյալը£ Մենք մշտապես առաջ­նորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ըն­դուն­ված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կա­նոն­ներին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչա‑տնտեսական ճնշումները, զանգվա­ծային ձերբակալությունները եւ վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը£

    Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնե­լով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն£ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարու­թյունը նախեւառաջ լիապես կատարի ՚Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովիՙ ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի՝ որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները, որոնք են©

    մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննությունը,

    քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կալանավոր­ված անձանց անհապաղ ազատ արձակումը,

    ՚Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մա­սինՙ ՀՀ օրենքում Ազգային Ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխու­թյունների եւ լրացումների անհապաղ ուժը կորցրած ճանաչումը՝ համապա­տասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների£

    Բանաձեւը նաեւ ավելացնում է, որ ՚եթե վերոհիշյալ պայմանները չապա­հովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն 8‑րդ կետում նշված բարեփոխումների վերա­բերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի՝ որպես Եւրոպայի խորհրդի անդամ‑պետության վստահելիությունը£ Ուստի Վեհաժողովը պետք է 2008 թ© հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժո­ղովում Հայաստանի պատվիրակության՝ քվեարկելու իրավունքները կասեց­նելու հնարավորությունըՙ£

    Ինչպես տեսնում ենք, վերջապես խոսքից գործի անցնելով, ՚Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովըՙ սպառնում է Հայաստանի իշխա­նությունների նկատմամբ պատժամիջոց կիրառել, ինչը ողջունելի է£ Սակայն ողջունելով հանդերձ վարչախմբի դեմ ուղղված քաղաքական պատժա­միջոցները, մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի դեմ ծրագրվող տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ արված հայտարա­րություննե­րից, քանի որ դրանցից տուժելու է ոչ թե վարչախումբը, այլ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը£ Ուստի օգտագործելով առիթը, Համաժողովրդական շարժ­ման անունից ես դիմում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավա­րությանը եւ ՚Հազարամյակի մարտահրավերներՙ ծրագրի վարչությանը, խնդրե­լով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից£

    Դա կարեւոր ենք համարում, նկատի ունենալով, մանավանդ, քաղաքա­կանից բացի՝ նաեւ երկրում հասունացող սոցիալական լարվածությունը, որն արդյունք է սպառողական ապրանքների գների կտրուկ թանկացման եւ հարկային բեռը գլխավորապես մանր ու միջին բիզնեսի ուսերին բարդելու պրակտիկայի£ Որպես հիրավի Համաժողովրդական շարժում մենք պարտա­վոր ենք ուղղորդել ոչ միայն հասարակության քաղաքական, այլ նաեւ սոցիա­լական դժգոհությունները, մի կողմից՝ դրանց արմատները վերացնելու, իսկ մյուս կողմից՝ սոցիալական բունտի վտանգը կանխելու նպատակով£

    Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժո­ղովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաեւ անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայու­նությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտա­հայտ­վող տրամադրությունները£ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժո­ղովրդի միահամուռ դիմադրությանը£ Իսկ այդ դիմադրության առաջին շար­քե­րում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները£ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժո­ղովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դա­դա­րեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտ­պանության նվիրական գործին£

    Այս ամենը չի նշանակում, սակայն, որ Համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքակա­նությանը, որի արդյունքն են ինչպես Հայաստանի լիակատար մեկուսացումն ու տնտեսական զարգացման հեռանկարի բացակայությունը, այնպես էլ ՄԱԿ‑ի Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունված տխրահռչակ բանաձեւը£ Ուստի մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել եւ, որքան հնարավոր է արագ, ձեռնարկել Ղարա­բաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռեալ գործընթացի սկզբնավորմանը£

    Ժամանակի սղության պատճառով ես անդրադարձա Համաժո­ղովրդական շարժման առջեւ կանգնած բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսին՝ դրանք համարելով ամենակարեւորը£ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք ձեզ կներկայացվեն մեր ընթացիկ գործունեության եւ հրապարակային միջոցառումների ընթացքում£ Օրվա ամենահրատապ խնդիրն, անտարա­կույս, անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է, առանց որի՝ երկխոսության կամ հասարակական համերաշխության վերա­կանգնման մասին խոսք անգամ չի կարող լինել£ Իսկ որպես ընդհանուր ռազմավարություն, ակնհայտ եւ անկասկած է, որ մենք օգտագործելու ենք օրինական բոլոր միջոցները՝ հանցավոր վարչախմբից ազատվելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով£ Մի բան պետք է պարզ լինի թե՜ Հայաստանի իշխանությունների, թե՜ միջ­ազգային հանրության համար, այն է՝ փետրվարյան վերջին տասնօրյակի ազատության վայելքը ճաշակած արժանապատիվ հասարակության հաղթա­կան երթն անկասելի է£

    Շնորհակալություն ուշադրության համար

  2. Phenomen

    մարդ, հենց էն մասը պիտի չտեղավորվեր, որը ամենակարևորն է: Մի բան արեք կարդանք, տեսնենք ինչ է առաջարկում էդ մարդը, ինչն է համարում ժողովրդական շարժման առաջիկա խնդիր, որց է պատրաստվում դրանք լուծել:

  3. Jojoba

    վայելիր :-Ճ

    ներիր ձեռիս տակ չկար հայերեն պոդերժկա անող որ ուղղեյի £; ©… հավանաբար copy-paste from MS Word

  4. Phenomen

    Լավ էր: Ամեն դեպքում, մարդը փորձում է վառ պահել կրակը, ու մնում է կոռեկտության սահմաններում: Իհարկե, ոչ Ժոժոբան , ոչ ես կամ մի ուրիշը չէինք սպասում, որ Լևոնն ասելու է՝ վերցրեք զենքերը, գնացինք կրակելու, կամ պաշտպանվեք, գալիս են մեր վրա կրակելու /Փիլիսոփայի միամիտ մտքերն են ճամբարների բաժանման մասին/ : Սկզբունքորեն, այս տեքստը կարող էինք մենք բոլորս էլ գրել, դեռ մի քանի շաբաթ առաջ: Սրանով առաջխաղացում չկա, բայց գոնե պահվում է դուխը, հետընթաց չի թույլատրում այս ելույթը:
    Ինձ անձամբ դուր եկավ ԱՄՆ-ին ուղղված կոչը: Դա հայ ղեկավարին սազական պահվածք է, անկախ նրանից, նա երկրի, թե ընդդիմության ղեկավար է:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org