Պատմական էսքիզ-2 40-օրվա գործընկերություն... ուրիշ ոչինչ...
Ապր 28

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի կունենա ս.թ. մայիսի 2-ին, ժամը 12-ին, Կառավարության նիստերի դահլիճում:

Այս կոնգրեսի ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանի փոխանցմամբ, ամփոփվելու են Համաժողովրդական շարժման կենտրոնի գործունեությունը՝ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ եւ հետո, մարտի 1-ի իրադարձություններն ու նրա թողած հետեւանքները: Կոնգրեսի ժամանակ նաեւ այս ամենին կտրվի քաղաքական գնահատականներ: Ներկա կլինեն 20-ից ավելի քաղաքական կուսակցություններ եւ մոտ այդքան էլ ՀԿ-եր, որոնց կազմը՝ ըստ Պետրոսյանի՝ դեկտեմբերին կայացած առաջին կոնգրեսի համեմատությամբ ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը՝ ընդլայնվել:

Իսկ թե ինչպես պատահեց, որ ՀՀ իշխանությունները թույլ տվեցին այս նախաձեռնությունը, ընթերցեք Ա1+ի այս էջում:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 30 մեկնաբանություն

  1. Jojoba

    >>>որոնց կազմը՝ ըստ Պետրոսյանի՝ դեկտեմբերին կայացած առաջին կոնգրեսի համեմատությամբ ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը՝ ընդլայնվել:

    ակամայից հիշեցի, երբ նախկին պարլամենտական ընտրություններն էին, եվ ամեն մի 3 հոգին պարտիա էին բացում եվ հայտարարում, որ իրենք ունեն 100-500 հազար անդամ /խոսքի ախարքալաքցիների կուսակցությունը - Հզոր հայրենիք, որն կարծեմ ուներ 500 հազար անդամ, եվ այլն/.

    Հիմա նույն հավանականությամբ չեմ հավատում, որ սատարողների թիվն կարող է շատանալ, ընդհակառակը հիմա պտի որ սկսվի առնետավազքը՝ բոլոր նրանց մասին է խոսքը, ովքեր հույսեր էին կապում Լեվոնի գալու հետ, եվ շատ չէին իրենց ստեվիտ արել այս ցույցերի ժամանակ.

    մի խոսքով հերթական անգամ քուանշ

  2. Philosopher

    Հիմա որ ասեմ, կասեն` խոսում է, էլի, էս «փիլիսոփան»:
    Ա’յ մարդիկ, ինչո՞ւ եք էլի խոսում ու խոսում «ստից բաներից»:

    Ժոժոբա.

    Ինչո՞ւ կմեղադրես Տկ. Մանուշակին, որ էդպիսի բան մը գրած է: Կասե՞ս, թե ինչու չես հավատալ անօր: Միգուցե նորան ասածն ալ ըլլա իրավացի… Բայց փան մը կա, որուն մեջն դուն ինքդ ալ չես կարող չհավտաս: Իհարկե, ավելացել են մարդիկ:Ասե՞մ ինչու: Քանի որ նախկին` դեկտեմբերի 22-ի կոնգրեսում ելույթ չեն ունեցել ՆԺԿ եւ Ժառանգության պատվիրակները: Իսկ հիմա չեմ կարծում, որ չեն ունենա ելույթ: Էնպես, որ Ժոժոբ, «լյա-լյա-լյու-լյու» մի արա,փլիս (քո ոճով): Հա, մեկ էլ, ոնց որ ամեն մի բանի վրա «պիտնո» բռնես,ա՜յ մարդ: Դե չի կարող լինել, վա՜յ:

    Էդքան քուանշը, չես կարծո՞ւմ, որ մի քիչ շատ ես տալիս: Բլոտի մեջ ոչ միշտ է լինում, որ քուանշով հա տաս, տաս ու տաս և մի հատն էլ չկրվես: Էնպես որ, Ժոժոբ ջան, արի ես սրեմ:
    Երեի թե, էլի ինձ միացողներ կլինեն…

    Ժողովո՜ւրդ… Էս ինչի՞ եք էսպես պասիվ, պասիվ ու էլի պասիվ…
    Մի քիչ ակտիվ եղեք, էլի՜: Տեսնում եմ շատ եք մտնում, բայց չեք գրում, գրեք էլի…

    ՍԻ Յու Սուն...(դե մեկ-մեկ էլ մենք անգլերեն խոսենք), բայց Ժոժոբա, սրա վրա “պիտնո” չբռնես, հա՜…

  3. Jojoba

    »»Մի քիչ ակտիվ եղեք, էլի՜: Տեսնում եմ շատ եք մտնում, բայց չեք գրում, գրեք էլի… ՍԻ Յու Սուն…

    էդ մի բանը քո հետ համաձայն եմ, դրանից ելնելով էլ հենց ինքս խախտեցի իմ «10-ամյա» լռությունը…

    »»Էդքան քուանշը, չես կարծո՞ւմ, որ մի քիչ շատ ես տալիս: Բլոտի մեջ ոչ միշտ է լինում, որ քուանշով հա տաս, տաս ու տաս և մի հատն էլ չկրվես: Էնպես որ, Ժոժոբ ջան, արի ես սրեմ:

    Բա դե առանց քուանշի էլի ի՞նչ բլոտ, հենա ասա դուրակի խաղանք: Իսկ քո սրելը, մեկ է, անիմաստ է, թեկուզ մենակ նրա համար, որ «ինտերես» չկա.

    Հենա, էս չարաբաստիկ սայթի ադմին էլ մի անգամ սրեց (լավ, թող կոչվի գրազ եկավ, որ Լեւոնը կանցնի), եւ ի՞նչ. շան պո՛չ.

    էսքան գրազի մասին հիշացնելուց, նույնիսկ Ամատունին կտար գրազը: Բայց՝ ոչ Ադմինը: Ինչպես կասեր Լեվոնը՝ դա մեր պտուղին չէ:

    Այնպես որ մի սրի, մեկ է չեմ հավատում լեւոնականների գրազներին…

  4. Philosopher

    Պահո… Ժողովուրդ, Ժոժոբի մոտ հավատը կորել է մեր հանդեպ: Էդ լավ բան չի խոստանում, եւ դրա համար էլ առաջարկում եմ Ժոժոբին հավատով լցնենք: Իսկ, թե ինչպես պետք է հավատ ներշնչեք կոլեգային, դա Ադմինի եւ մյուս գրազ եկածների գործն է:

    Ասում ես՝ «ինտերես» չկա իմ սրելու մեջ, բա քո քուանշի ինտերեսը ո՞րն է: Այ մարդ, էդ գրազի պատմությունը դարձրիք «Տժվժիկի» պատմությունը: Էդ ի՞նչ պայմաններով գրազ է, որ դու անընդհատ հիշեցնում ես: Կարո՞ղ ես մեզ էլ տեղեկացնել դրա պայմաններին:

    Հա մեկ էլ ասեմ, որ լռությունդ խախտելը լավ միտք էր, թե չէ Քաղաքացին եկավ, ասեց՝ բոյկոտենք, ու ինքն էլ գնաց: Ոչ կա, ոչ գրում է:

    Իսկ քո հավատի կորուստը`հանդեպ Լեւոնականների, շատ վատ կարող է անդրադառնալ հենց քեզ վրա: smile MAY BE

  5. Jojoba

    >>> Էդ լավ բան չի խոստանում, եւ դրա համար էլ առաջարկում եմ Ժոժոբին հավատով լցնենք:

    Զսիրենք զ..միմյանց grin

    >> Այ մարդ, էդ գրազի պատմությունը դարձրիք «Տժվժիկի» պատմությունը: Էդ ի՞նչ պայմաններով գրազ է, որ դու անընդհատ հիշեցնում ես: Կարո՞ղ ես մեզ էլ տեղեկացնել դրա պայմաններին:

    Ասիր ու թողի՞ր.
    Պայմանները ամենադեմոկրատական եւ ընդունելին էին՝ մի հատ սեղան. բայց թե՝ տվողն ո՞վ է:

    Իսկ ամենասարսափելին այն է, որ Ադմինը այդ գրազն կրվել է ոչ թե ինձ, այլ իմ տիկնոջը՝ ԱԿԱ տիկին Ժոժոբային (հուսով եմ, որ չի կարդում, թե ինչպես եմ իրեն անվանել):

    Պատկերացնո՞ւմ ես՝ ի՜նչ խայտառակություն, ԵՔԱ ադմին մարդը պարտք չի վճարում կին արմատին՝ ԱՄՈ՜Թ, կամ ձեր լեզվով ասած՝ ՀԻ՛ՄԱ, ՀԻՄԱ՜

    Իսկ հավատս կորել է Լեվոնականների նկատմամբ, քանի որ Ադմինը միակ մարդը չի, որը նույն թեմայով կրվել են գրազը: Բայց ո՞ւմ է պետք, իրենց ասելով զանգել են ԼՏՊ-ին ասել են, որ քեզ հավատացինք գրազ եկանք, նա էլ թե՝ հլը գրազը մի տվեք, գալու եմ դեռ…

    Մի խոսքով՝ գրվեց սառույցին:

    Բա էսքանից հետո, ասում եք՝ հավատը մի կորցրո՞ւ

    »»թե չէ Քաղաքացին եկավ, ասեց բոյկոտենք, ու ինքն էլ գնաց

    Լավ, պետք չի իրեն մեղադրել, երեւի ինչ որ տեզ տղերքով «Գող-Միլիցա», «Տըզ» կամ «Վոռ դաղոցի» են խաղում.

    Իրենց գործն էլ մի բան չի :-(

  6. Philosopher

    Բայց ԺՈԺՈԲ, գիտե՞ս Ձեր գրազը քիչ մը թուլություն ունի: Կոնկրետ չեք պայմանավորվել: Ասե՞մ ինչու: Որովհետեւ «Լեւոնը չի անցնի» միանշանակ հասկացողություն չէ: Այսինքն` Լեւոնը չի անցնի.
    ընտրություններով:

    Հետո`Համաժողովրդական շարժման հաղթանակով:

    Հիմա Ադմինը կարող է գրազը եկել է երկրորդ պայմանի հիման վրա: Իսկ դու`Առաջին: Տակ չտո`սկացա՞ր: smile

    Էնպես որ, դեռ սպասիր, սպասիր ու սպասիր: Դեռ ոչինչ չի իմացվի: Կոնգրեսը տեսնենք ինչ է ասում Նախագահը, դրանից հետո կասես գրազ հա գրա՜զ:

    Հ.Գ. Քաղաքացուն բան չեմ ասում` չեմ մեղադրում:Դե տղեքով երեւի Հյուսիսային պողոտայում են երեւի… smile

  7. Jojoba

    Դե բա որ ասում եմ, նեղանում եք :-Ճ

    Քո բացատրություններով, եւս մեկ անգամ ապացուցիր, որ սաղդ նույն ձեւ եք մտածում (չուզեցի ասել - մուտիլովշիկ):

    Թեեւ քո այս արտահայտությունից (որովհետեւ Լեւոնը չի անցնի՝ միանշանակ հասկացողություն չէ (կարելի է նաեւ որակավորել` փիլիսոփայական մոտեցում: Դե մյուս կողմից էլ՝ փիլիսոփան ինքն ինչ որ առումով հենց մուտիլովշիկ է) ինչքան ել, որ հիմա ինձ փորձեք պնդել, որ դա գիտությունների գիտությունն է):

    Կպնելով քո սրբոց-սրբությանը (եթե դու իրականում փիլիսոփա ես) կանխազգում եմ համապատասխան պատասխան (բարեբախտաբար՝ միայն վերջին մասնագիտության մասին ես խաբար - ԱԿԱ շոփերgrin):

    P.S. քո կլավայի space-ը աչքիս չի աշխատում, հա՞:

    »»Էնպես որ, դեռ սպասիր, սպասիր ու սպասիր: Դեռ ոչինչ չի իմացվի:

    էշ չմեռնի գարուն կգա՞, թե մյուս ընտրությունների մասին է խոսքը՝ 5-10-15 տարի հետո:

    Թե հույս ունես «Տըզզ» խաղալով հեղաշրջում անե՞լ

    »» Կոնգրեսը տեսնենք ինչ ա ասում
    Իսկ քեզ թվում է, կոնգեսում ինչ որ բան պտի ասվի՞, կամ արվի՞…

    Ախր պետք չէ այդքան միամիտ լինել:

    Չգիտեմ, իմ հոռետեսական մոտեցումն է պատճառը, թե այն, որ աշխատանքի եւ կյանքի բերումով ես ներկա եմ եղել եւս 3 հեղաշրջումների (բացի հայաստանյան)… բայց նման ընթացքով եւ դինամիկայով հեղաշրջում չի ստացվի.

    Պ.Ս. խնդրում եմ, իմ արտահայտությունների տակ այլ իմաստ ման չգալ, հատկապես՝ վիրավորական:

  8. Phenomen

    ԺոԺոբ ջան, Լևոնականների “հիմա"-ն արդեն “երեկ” ա դառել, բայց իրանց բան մի ասա, թող հույսը չկորցնեն, քանի որ հույսից հետո էլ մեռցնելու բան չկա:
    Ես հեռվից եմ նայում, իմ մոտից լավ չի երևում, բայց պատմողներ կան՝ Լևոնական են, ինչքան էլ որ իրանք ասեն՝ լավ ա, դեռ ավելի լավ կլնի, զգացվում ա, որ կամաց մարում ա կրակը: Ի վերջո, սևագիր անողների մեծ մասը փակի տակ են, իսկ առանց սևագրի Լևոնը Ստյոպիկի ու Արամների հետ մաքրագիր չի կարա անի: Իհարկե, նարկոշներն ու նրանց շակալիկները դեռ կարան ահագին բան փոխեն, ասենք, գների բարձրացում, ձերբակալություններ, էդ ամեն ինչը ժողովրդին կջղայնացնի, բայց դրանից արդեն Լևոնի հոտ չի գալիս, ոչ էլ քաղաքականության: Դա ուղղակի կդառնա դասակարգների պայքար, ու, Աստված չանի, բայց ավելի շատ արյուն կթափի:

    Հաջորդ անգամ գրազ գալուց տար նոտարի մոտ, մի քիչ փող կծախսես, բայց գոնե պայմանագիր կլնի, կիմանաս ինչի վրա էս գրազ եկել: Հա, ի դեպ, էդ ինչի դու գրազ չես գալիս, ու կնոջդ էս “առաջ տանում” - աչքիս քո տակն էլ մաքուր չի: Լֆիկն ու Դոդը իրանց բիզնեսն էն մամաների ու կանանց անուններով գրում, դու՝ ստանալիք պարտքերդ: Հետո, երբ Լևոնը “գա”, ու մի քանի “մուտիլովչիկ” հավաքվեն, ասեն՝ էդ ինչի վրա էիր գրազ գալիս՞, ԱՐԱ, ասելու էս՝ ես չեմ եղել, մատաղ, կինս ա եղել: Հա՞…

  9. Jojoba

    grin

    դզեց պատասխանդ: եվ առաջին մասը եւ 2-րդը:
    Առաջին մասը, քանի որ չարախնդորեն կարող եմ փաստարկել, որ նախկին կառկառուն լեվոնականներից մեկն էլ արդեն սկսել է կասկածի տակ դնել “հիմա”, “երեկ”, “անցյալ”, “նախկին” կոդավորված բառերի/ինչպես սիրում եմ ասել լեվոնակաները/ իսկությունը:

    Երկրորդ մասը՝ քանի որ դու փաստացի ճիշտ ես:

    1. պայմանգիր-նոտար կապն լավ բան է, բայց երբեմն դա էլ կարող է քո իսկ դեմ օգտագործվի.
    օր. վերջին դատական հայցի ժամանակ /որը դեռ չի ավարտված/ իմ դեմ շահարկվում էր 2 հոդված՝ վաշխառություն /միջին վերջերս նույնիսկ չգիտեի այս բառի իմաստը/ եվ անհիմն հարստացում:

    Մի քիչ ձեվափոխելով ասեմ, որ եթե մեկին հետ գրազ ես եկել Սեղանի վրա, քեզ կարող են մեղադրել՝ անհիմն հարստացման մեջ: Սա իհարկե կատակով, բայց ինձ դաս եղավ, որ պայմանգիր-նոտար կապն լավ բան է, բայց նաեվ պետք է ձեռքի տակ ունենալ գրագետ/իրավաբանորեն/ կազմված պայմանագիր, հակառակ դեպքում դու կարող ես կանգնել դատարանի առաջ, այն էլ արդեն ոչ քաղաքացիական հայցով /վաշխառությունը քրական հանցանք է դիտվում/:

    2. երկրորդ բացահայտումս այն էր, որ անգրագետ եվ գործից անտեղյակ բժիշկներ ավելի քիչ կա հայաստանում /որի մասին բոլորը սիրում եմ խոսել/, քանց իրավաբան-փաստաբաններ:

    Ինձ հանդիպած փաստաբանների 99%, բանի պետք չէին/շփվել եմ մոտ 6-8 քաղաքացիական գործերով զբաղվող փաստաբանների հետ/: Վերջին 1%ը թողնում եմ նրանց հույսով, ում ես իրականում չեմ հանդիպել:

    Մի խոսքով ահավոր վիճակ է՝

    նակխին դատապարտվածներ, որոնք չգիտես թե ինչպես ստացել են հավանաբար կոոպերատիվ դիպլոմ, եվ փաստաբանի վկայական եւ հիմա իրենց ազատազրկման տարիների փորձը կիրառում են նույն ասպարեզում;

    նախկին դատական կատարածու, այժմ հայտնի փաստաբան

    նախկին օբեխեսեի անհաջոզ գայլ

    եվ այլն , եվ այլն ... իրականում վիճակն օրհասական է, քանի որ համենայն դեպս այս վերոհիշյալ երեք անձիք հանդիսանում են փաստաբանների պալատի անդամ եվ կարող են հայց ներկայցնել վերաքննիչ դատարան:

    Ասեմ թե ինչու եմ շահարկում վերջին փաստարկը ...
    Նախ, վերջերս կայացավ փաստաբանների հերթական ժողովը կամ հավաքույթը /կարծեմ Սերժն ել էր ներկա/, եվ իրենց իսկ խոսքերով հայաստանում կա ռեալ այդ գործունեությամբ զբաղվով 400-500 փաստաբան: Նրանցից միայն մոտ 15-20ը ունեն իրավունք հայց ներկայցնել վերաքննիչ դատարան:

    Դե հիմա պատկերացրու վիճակն՝
    քանի բժիշկ կա հայաստանում ՞/գաղտնիք չէ որ այս բլոգում նրանք քիչ չեն, դրա համար էլ համեմատությունս կատարում եմ հենց բժիշկների հետ/

    նրանց քանի տոկոսն կարող են լինել ոչ պրոֆեսիոնալ, անգրագետ .. կամ ասենք ... իրենց հասանելիք գիտելիքների միայն 20-30 տոկոսին տիրապետել: /չունենալով համապատասխան չափորոշիչներ, պայմանականորեն անորակ բժիշկ եմ որակում նրանց, որոնք ունեն 20-30 տոկոս գիտելիք /

    իմ կարծիքով նրանց թիվը տատանվում է 30-60 տոկոս /վատագույն դեպքում 70-80 տոկոս/: Համաձայնեք , որ ավելին չի քանց 90 տոկոսը: Նշանակում է, որ եթե բախտ վիճակվի, ապա կարող ես ընկնել այդ 10-20 տոկոսի մոտ:

    Չունեմ տվյալներ, բայց հավանաբար հայաստանում կա 10-30 հազար բժիշկ, այսինքն 1000-3000 հազար նորմալ բժիշկ:

    Եթե նույն տոկոսադրույքով հաշվարկենք փաստաբաններին, ապա դուրս է գալիս, որ կան առնվազն 50-100 փաստաբան: Չնայած, որ չի կարելի նույն ձեվով հաշվարկ կատարել մի պարզ պատճառով, որ հայաստանում եթե վերջին 100 տարիներ եղել եվ զարգացել է բժշկությունը, եվ վատ առաջընթած չի եղել հատկապես երկրաշարժից հետո, ապա քաղաքացիական գործերով փաստաբանական ինստիտուտ /նկատի չունեմ կրթական օժախ, այլ ինտիտությունալ կառույց/ որպես այդպիսին չի եղել:

    Մինչ վերջերս բոլոր գործերը լուծվել են փողի, ծանոթի եվ այլ ճանապարհներով, հետեվանքում, նման մասնագիտություն եվ մասնագետներ չեն եղել, այսինքն՝ փաստաբանը նոր մասնագիտություն է հայաստանում, ինչպես ասենք թրեյդերը, կամ բորսայի բրոկերը - եվ որպես հետավանք, չի կարելի որակյալ մասնագետների քանակն հաշվարկել ինչպես ասենք բժիշկների մոտ:

    Դե հիմա եկեք հաշվարկենք մեր հավանականությունը ՌԱՍՏ գալու 1000 որակյալ բժշկի եվ 50 որակյալ փաստաբանի ՞: Հուսով եմ, որ պետք չէ բացատրել, թե բժշկի հարցում մեր բախտն քանի անգամ է բերել /բացի այդ պետք չէ մոռանալ, որ ի տարբերություն փաստաբանների, բժիշկները հազվադեպ են աշխատում միայնակ, եվ եթե աստված չանի ընկնես հիվանդանոց, ուզած-չուզած առնվազն 4
    -5 բժշկի ձեռի տակով պտի անցնես, հետեվանքում ավելի է մեծանում նորմալին ռաստ գալու հավանականությունը/: Բժիշկը հիմնականում միշտ գլխավերեվում ունի բաժնի վարիչ, հիվանդանոցի պրոֆեսոր, որոնք ժամանակ առ ժամանակ կատարում եմ ձեվական օբխոդներ.

    Մի խոսքոց վիճակն ահավոր է ...

    »»»Հա, ի դեպ, էդ ինչի դու գրազ չես գալիս, ու կնոջդ էս “առաջ տանում” - աչքիս քո տակն էլ մաքուր չի:

    grin ով ասես իմ տակս մաքուր է՞, ես երբեք նման բան չեմ բնդել grin

    իմ բոլոր գործառույթները, բանկային հաշիվներ, շարժական են անշարժ ունեցվածքը գրանցված է ուրիշի անունով, ուղղակի մի քիչ այլ պատճառով, քանց դու ձեվակերպիր /ասելու էս՝ ես չեմ եղել, մատաղ, կինս ա եղել/

    վաղը որ տնից դուրս գցեն, գալու եմ այս բլոգում փող մուրամ, աչքից ստեղ մենակ ինձ Ամատունին ձեռ կմեկնի /մնացածի աչքի լույսը չեմ, մեղմ ասած/

    »»Լֆիկն ու Դոդը իրանց բիզնեսն էն մամաների ու կանանց անուններով գրում, դու՝ ստանալիք պարտքերդ

    թե ինչու է բիզնեսը եվ ունեցվածքը ուրիշի անունով ձեվակերպվում, դա լավ գիտի քեզնից մի 20-30 տարի մեծ սովետական ժողովուրդը

    »»» Հետո, երբ Լևոնը “գա”, ու մի քանի “մուտիլովչիկ” հավաքվեն

    բա գիտես խի եմ էս բլոգում ակտիվ կապես ստեղծում ՞, որ հետագայում էլ կարողանամ օգտագործել կապերս:

    Իսկ եթե առանց կատակի, ապա առավել շատ վախենում եմ Լեվոնի այդ հարակից “մուտիլովչիկ”ներից ...

  10. Phenomen

    Եղբայր, մի քանի անգամ ասել եմ, և ընտրությունից առաջ, և հետո, հիմա էլ ասում եմ /էս “հիմա” բառը կամաց կամաց վիրուս է դառնում, առաջ սրան էդքան նշանակություն չէի տալիս/ - ախպեր, ես Լևոնական չեմ, ես Սերժական չեմ, ես Վասեչկինական չեմ, ես հայ մարդ եմ, որն ուզում է իր հայրենիքում նորմալ ղեկավարություն տեսնի, ղեկավարություն, որին Լֆիկը, Դոդը և մյուսները վճարում են հարկեր, իսկ ինքն էլ վճարում է ժողովրդին: ղեկավարություն, որը պրոֆեսիոնալ է:
    Իսկ Լևոնական, ֆլանական, ֆստանական, չեմ ճանաչում: Ես ընտրություններից առաջ հավատացել եմ այդ մարդու խոսքերին, ընտրությունից հետո դեռ չեմ լսել: Բայց հավատալու համար ինձ Լևոնական համարել պետք չի:
    Վերջում էլ խնդրեմ, որ Լևոնականներն ինձնից չնեղանան: Լևոնական լինելը ինձ համար “զապադլո” չի, ուղղակի չեմ ուզում գնալ կոնկրետ ՄԻ մարդու հետևից:

  11. Phenomen

    ի՞նչ խաբար կա էսօրվա համաժողովից:

  12. Philosopher

    Այ մարդ մի քանի ժամ չմտանք ԲԼՈԳ,Ժոժոբը հասցրեց Ֆենոմենին փոխել:
    Ֆենոմեն,Էս փոխվել ես:Չեմ հասկանում Լևոնական լինելու մեջ վատ բան կա:Լսեք,հիմա էլ Լևոնական կամ Սերժական հասկացություն չկա:Հիմա հարցը դրված է այս կերպ.
    ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՍ
    ...Կրակողի
    ...ԿՐԱԿՎՈՂԻ:
    Այսպես է,եթե առաջինը,ապա շատ ապչես,եթե երկրորդը`"ազգի դավաճան”:Մի նեղացեք կոշտ տոնիս համար,բայց էդպես հեգնական լինել էլ չի կարելի է...Անըութան Դը Սենտ Էքսզյուպերին ասում էր,որ հեգնանքը թույլերի սփոփանքն է:ՄԻ նեղացեք,բայց դե այդպես էլ չի լինի:Ավարտեք հեգնելու խրախճանքը…

    ԿՈՆԳՐԵՍԻՑ.
    Ամեն ինչ շատ լավ էր:Ֆենոմեն ասեմ,որ շատ հուժկու կոնգրես էր:Տեղ ու դադար չկար:Մի հատ մեծ միտինգ էր:Բոլորն էլ խոսեցին:Նախագահն էլ խոսեց:Ասաց ծրագրերի մասին:Ստվերային կաբինետ:....Էնպես որ Ժոժոբ գրազիդ մասին դեռ մոռացի..........Էդ էն չի,որ գրազդ կորեց,բայց դե,սապսի էլի....

  13. Philosopher

    Հա ի դեպ,մոռացա ասեմ,որ Արթուր Բաղդասարյանին Նախագահը նոր անուն կպցրեց:Ժողովուրդը հա ծիծաղում էր ու ծիծաղում:Նախագահը ասաց,որ սրանից հետո էդրան կանվանի ըստ իր զբաղեցրած պաշտոնի:Չէ որ փետրվարի 29-ին Տեր-Պետրոսյանը խոստացել էր դրան էլ անունով չդիմար:ԱԲ-ի անունը մնաց ԱԽՔ:Այ հենց Լեւոնը էս բառը ասեց,ժողովուրդը ծիծաղից պայթեց:ԱԽՔ-Անվտանգության խորհրդի քարտուղար...Լավ է,չէ???

  14. Phenomen

    Չեմ հասկանում, էդքան վատ ա՞, որ ես Լևոնական չեմ: Փիլիսոփա ջան, վաղը կրակող-կրակվողը տեղերով փոխվելու են: ի նկատի չունեմ մայիսի 3-ին, այլ մի տարի-տարիուկես հետո, ամենաուշը: Ինչ ա, էն ժամանակ պարտավոր պիտի լինեմ ասեմ՝ Լևոն անգել, Լևոն զալատոյ… հա՞.. չէ, ես մի մարդու հետևից գնացող չեմ, ես ժողովրդական մարդ եմ, ով որ ինքն իրան անվանում ա Լևոնական կամ Սերժական կա Պաչտալյոնպեչկինական, նա ա իրան սփոփում /Ա. Սենտ-Էքզյուպերի/, քանի որ հույսը դնում ա մի մարդու վրա, իսկ մարդը , բոլորս գիտենք, կարող է նաև սխալվել. ատսյուդա մոռալ - եղեք ինքներդ ձեր մտքերի կրողը, ձեր արարքների պատասխանատուն, դրանք տվեք ժողովրդին, ստացեք արժանի պատասխան: Թե չէ, եղբայր, վաղը մյուս օրը Լևոնին որ խփեցին / Աստված հեռու պահի/ ինչակա՞ն էք լինելու: Ստյոպիկ Կարենիչակա՞ն, թե՞ Ալամ Կալապետյանական:
    Գրածներս շաաաաատ ծանր մի տարեք, Ֆենոմենը չի փոխվել: Ուղղակի -ական չի ուզում լինել: պռծ

  15. Jojoba

    >>>Այ մարդ մի քանի ժամ չմտանք ԲԼՈԳ,Ժոժոբը հասցրեց Ֆենոմենին փոխել:

    սկզբից կարդացի փոխելը -» փչացնել ... դաժե վատ զգացի /կատակով/ :-Ճ

  16. Jojoba

    լավ առանց կատակի՝

    փրփուրը բերանին, սպասում էիք, որ ինչ -ինչ բացահայտումներ պետք է լինեն, կամ կոնկրետ մեկնաբանություններ, գործուղությունների ծրագիր, եվ ... ՞

    էլի մկան փոչ ՞

    լավ , առանց հեգնանքի ... ինչ կարեւոր բան ասեց՞
    ինչ բացահայտում ...

    Ախր, /ԱԽՐ չէ/, ինչ նոր բան ՞

    Չեք զգում, որ մարդը պրոստո ժամանակ է զգզգում, ասելու բան էլ չկա ... բայց ցանկություն էլ չկա Ստյուպիկ դառնալ, դրա համար էլ աճպարարությամբ է զբաղվում ... թե սպասում էիք, որ պտի ասի՝ Ժողովուրդ, ներող, ինձ գցին ... ես էլ ձեզ պոդվոդիդ արեցի ՞

    Դա միակ բան էր, որ նա կարող էր ասել ... կամ էլ թե չէ առավել կոնկրետ գործողությունները ծրագիր ներկայացնել՝ էդ ել կներեք, դրա դոբրոն չեն տվել

  17. Philosopher

    Ժոժոբ,ես զգուշացրի չէ՞ :Կրկնում եմ.
    Դը Սենտ Էքսզյուպերին ասում է,որ հեգնանքը թույլերի սփոփանքն է:
    Չեմ ասում,որ վիրավորվեք,բայց դե էդպես էլ չի կարելի:Ասենք հեգնում ես,հետո՞ :Ի՞ նչ է տալիս քեզ դա:Ըստ իս,ոչ մի բան էլ չի անում:Բարեկամք,եկեք խոսենք լուրջ:Լուրջ,քանզի լավ կլիներ որ լուրջ լինենք:Ահա հիմա եմ զգում Քաղաքացու կարիքը:Նա,չեմ ասում որ միմիակ ինձ հասկացողն էր,այլ սոսկ ռացիոնալ մտածողը:Չեմ ասում,որ դուք չեք այդպես մտածում....Բայց եկեք ընդունենք,որ Ֆենոմենը հեռվից չի զգում այն ոգեւորությունը,որը տիրում էր այսօր Կառավարության Նիստերի դահլիճում:Չի զգում այն բուրմունքը`ազատության,որը տիրում է ՀՀ քաղաքացիների շրջանում:Էնպես որ եկեք չհեգնենք միյանց:
    Այսօրվա կոնգրեսը մեծ բան էր:Հետո կանդրադառնանք հետեւանքներին,բայց Ժոժոբի մակերեսային վերլուծությունը թույլ չի տալիս ավելի կոնկրետ խոսել/Ժոժոբ չնեղանաս`լռության ուխտ ընդունես/:
    Ուշադիր կարդացեք Տեր-Պետրոսյանի ելույթը...Հետո կխոսենք..smile

  18. Jojoba

    Philosopher սկզբից եւթ ասեմ, որ չեմ նեղանում եվ նեղանալու ցանկություն էլ չունեմ, մի պարզ պատճառով՝ եթե ես ինքս եմ սկսում նման ոչով բանավեճ, ապա առնվազն հիմարություն կլիներ իմ իսկ կողմից նեղանալ, եթե քեզ պատասխանում եմ նույնատիպ:

  19. Jojoba

    ռեգարդինգ Էքսզյուպերին՝

    ներիր բայց չեմ սիրում ոչ նրան, ոչ էլ Մալենկիի Պրինցի իր: Չեմ ասի, որ նրա շուրթերից չեն հնչում հանճարեղ մտքեր. իհարկե ոչ՝ նո ետո նե մոյ ստիլ :

    Հենգնում եմ՞. այո
    թույլերի սփոփանքն է՞. միգուցե

    ես երբեք չեմ ել թաքցրել, որ սա իմ երկիրն, կամ ընտրված իշխանությունն է.

    Այնպես որ ինչպես ձեռնից շատ-շատերը, ես ել սրանցով հիացած չեմ. դրանից ելնելոց էլ չեմ կարող ասել, որ ես ինձ ՈՒԺԵՂ կամ պաշտպանված եմ զգում. Բայց, մնանապես հիացած չեմ ԼՏՊ-ով /նկատի չունեմ նրա անցյալը այլ վերջին մի քանի ամիսների նրա կեցվածքը եվ գործողությունները/:

  20. Phenomen

    Փիլիսոփա ջան, եթե նեղություն չի, որպես Լևոնական մի հատ նայի իմ 14 համարի մեկնաբանությունը, ու փորձի պատասխանես նշված երկու թե երեք հարցերին: Ու հետո եզրակացնենք, լավ ա՞ Լևոնասերժաէքզյուպերական լինել, թե ավելի լավ ա լինել ոչ մեկի հետևը չկանգնող, բայց միտինգի գնացող, ընտրություններում ակտիվ մասնակցող /դիտորդից-վստահվածից-բանից/: Ախր, եթե նարկոշները Լևոնին չթողեին տնից դուրս գար, ու մի քանի տարի տենց պահեին, քո ծիծաղն էլ կգար, եթե քեզ Լևոնական ասեին. ինչ-որ մեկական, որը փակի տակ ա, ու իրանից խաբար չկա:
    Ազատ եղեք, ազատ լինելը քաղաքական ակտիվ կյանքին չի խանգարում:

    Էքզյուպերիին ես չեմ հասկանում: Կյանքի պարզ ճշմարտությունները կան բոլորիս գլուխներում, բայց չգիտես ինչու մենք դրանցով հիանում ենք, երբ դա լսում ենք Էքզյուպերիի, կամ Զադորնովի, կամ Լևոնի բերանից: Նրանք հատուկ մարդիկ են, բայց ով ա ասում , թե մենք ....

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org