Գնա մեռի, արի սիրեմ В храме Гроба Господня в Иерусалиме произошла драка
Ապր 17

Սիրելի բարեկամներ,ճիշտն ասած,չէի ուզում հրապարակմամբ հանդես գալ եւ կամ որեւէ կոմմենթ գրել,սակայն այցելելով Ա1+, այցելելով եւ կարդալով Հայաստանի “ընտրված” եւ “իրական” նախագահ,բայց կարծես այս ամենը 96-ի մասին էին, Վազգեն Մանուկյանը դուրս էր եկել միջլրագրողային թատերաբեմ ու զրից-մրից էր անում,եւ դրա հետ մեկտեղ շատ «դիպուկ» եւ «հրաշալի» խոսքեր էր դուրս տալիս:Եւ ահա այս մարդը,որը եղել է մեր երկրի առաջին վարչապեը ջարդելով,փշրելով մեր երկրի ապագան ու քանդելով ամեն ինչ,քանդելով ամեն ինչ սոսկ իր ամբիցիաների,իր ցանկությունների համար,այժմ` լծվելով տերերի շառաչուն կառքին, մեզ փորձում է հասկացնել մի բան,որը անհար է ու կեղծ:Ուշադիր ընթերցեք ստորեւ ներկայացվելիքը.

Ժամանակին ամենաակտիվ Սերժ Սարգսյանին եւ այս իշխանություններին մեղադրող Վազգեն մանուկյանը այսօր հե՞տ է վերցնում իր այդ խոսքերը: ՚Նախագահական ընտրությունները եղել, վերջացել են, քանի որ իմ դուրը չի գալիս, ես չեմ ասում, որ նա նախագահ չէ: Ես էլ պայքարել եմ, որ ընտրություններին ժողովուրդը ինձ ընտրի, ես պարտվել եմ, իրան են ընտրել, հիմա երկիրը իր ձեռքում է, չեմ ասում, թե իմ նախորդ ասածները սխալ էին: Նախորդը այն ժամանակվան էին վերաբերվումՙ,- նշեց Վազգեն Մանուկյանը,- ՚Օպտիմիստ եմ: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ լինելը տեսել եմ, լավ չէր, բայց Սերժ Սարգսյանի նախագահ լինելը չեմ տեսել, կարող է լավ լինիՙ: 

Նոր Լրագրից նայում էի եւ տեսա Մանուկյանի հրաշալի խոսքերը եւս.

«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, Տիգրան սարգսյանը եղել է ԱԺՄ հիմնադիրներից, հետո ուղղակի ոչ գաղափարական, այլ ուրիշ պատճառներով հեռացել է կուսակցությունից եւ ընտրել առանձին ճանապարհ ու հասել Կենտրոնական բանկի նախագհահի պաշտոնին: «Բարձր մակարդակի մարդ է: Ես գտնում եմ, որ այն, որ ինքը չի պատկանում որեւիցէ կլանի, որ ինքը կուսակցական այդ մղձավանջների մեջ չէ, բավականին կապեր ունի միջազգային ֆինանսական ստրուկտուրաներում, բավականին պարկեշտ, ճանաչում եմ իր ընտանիքին, իր երեխաներին: Նորմալ մարդ է, նորմալկ վարչապետ», ասում է Վազգեն Մանուկյանը:

Մի հատ կարդացեք այս մի խոսքերը.

Նա ասել է, թե վաղուց է ճանաչում նաեւ պաշտպանության նոր նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին /Սա այն մարդն է,որը Մարտի մեկին,ըստ թերթերի, լավ էլ աչքի է ընկել-իմ կողմից/եւ նոր արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին, եւ նրանց մասին նույնպես դրական կարծիքի է:

Ահա ստորեւ խոսքեր են,որոնք կարդալիս համոզվում ես,որ Մանուկյանը ընդդիմադիր է միմիայն Լ.Տեր-Պետրոսյանին.

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, թե ինքը պայքարել է թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի դեմ, դեռ այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը չէին պայքարում:

Բա.....Ու հիմա նա «լյա-լսա եւ լյու-լյու»-ներով ուզում է Համալսարանի ռեկտոր դառնալ,եւ մեր հաշվին փող մսխել:
Բարեկամներ,չե՞ք ուզում ընդունել,որ 1996 թվականին Մանուկյանը հարձակվելով ԱԺ շենքի վրա եւ պետական մարմնի վրա գրոհելով,արդեն այդ քայլով ստեղծեց այս վիճակը:Չեմ զլանա ասելու, որ այս ամենի մեղավորը Մանուկյանն է:Իսկ,եթե ավելի առաջ գնանք,ապա չենք մոռանում ովքեր էին նրա զինակիցները
•Տիգրան Սարգսյան
•Զամբյուղ Սեյրանը/Սեյրան Ավագյան/
•Ժոկո
•Եսայի Ստեփանյան
•Դավիթ Վարդանյան
Ահա նրա զինակիցներեը,որոնցով նա պիտի դառնար նախագահ:
Դե ինչ անենք,ռեկտորի ախորժակ ունի,նախագահ Սերժ Սարգսյանն էլ կտա ու կպրծնի…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org