Ով էլ ինչ ասի, ես չեմ կարող հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է այսքան խոստացված «համակարգային փոփոխություններ անի»: Թեեւ, ըստ իս, դա թեորիապես այնքան էլ դժվար գործ չի՝ նա պարզապես ազատվում է իրեն սատարողներից եւ որոնում-գտնում է նոր դեմքեր: Թե չէ, Մանվել ու մի քանի օլիգարխ բռնելով ոչ մի բանի չի կարող հասնել:
Սակայն, թեորիապես ամեն ինչ հեշտ է թվում: Ախր, այդ մարդիկ, ովքեր «խայտառակել ռեսպուբլիկա», անկախ այն հանգամանքից, թե՝ ուղղակի պատվե՞ր են կատարել, թե՞ պարզապես ցանկացել են լավամարդ դառնալ, կամ էլ՝ «քամակներն են փրկել», կամովի կամ պարտադրված կերպով, հենց իրե՛նք են Սերժ Սարգսյանին դարձրել նախագահ: Եվ, շատ էլ ցանկանա, չի՛ կարողանալու նորանշանակ (նշանակված՝ այդ մարդկանց կողմից) նախագահը նրանց «հախից գալ»:
Պրակտիկորեն, Սերժ Սարգսյանը չի՛ կարողանալու «դարձի գալ» եւ «հստակ վերաբերմունք» ցուցաբերել բոլոր «մտնողների» նկատմամբ (թե ուր մտնողների, կարծում եմ, չարժե բարձրաձայնել. փրկիչ Արտաշեսն ու նորհայաստանցի Արթուրի ականջները կանչեն...): Նա կարող է պարզապես մի քանի ցուցադրական քայլեր անել, բայց՝ ոչ ավելին:
Նրա թիմը ժողովրդից խլել է ամենաթանկ հատկանիշը՝ հավատը, եւ նա առնվազն պետք է վանական դառանա, որպեսզի Տերը կարողանա «ամնիստիա» տալ:
Այնպես որ, իմ խորին համոզմամբ, մենք ընդամենը ներկա ենք լինելու գումարելիների պարզագույն փոփոխության՝ առանց արդյունքի փոփոխման որեւէ հեռանկարի:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 15 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
ժողովուրդ, կարող է տեղյակ եք, էսօր Վերվարած եղել է, թե՞ չէ: Հատուկ տանը մնացի, որ նայեմ, էն էլ թարսի պես չկար (չնայած նույնիսկ Մարտի 1-ին ճիշտ ժամին ցույց տվեցին):
Իսկ տեղյակ չե՞ք, կրկնությունը, ո՞ր ժամին է լինում:
09-04-08 • 23:39 PMԱրյա… կարո՞ղ է, որ էսօր տղերքի քֆուր ուտելու օրն էր, դրա համար չկար (հետաքրքիր է, հարցական նշանը ճիշտ տեղ եմ դրե՞լ)
Ֆ5-ադմինից. արդեն ճիշտ տեղում են հարցականները…
09-04-08 • 23:42 PMԵս սրանց ինչն եմ ասել՝ մինչեւ հիմա նստել եմ [2.06 am], որ նայեյի թե ինչ պտի լինե Վերվարածներում, էն էլ էս դոդերը բռնին ամենազիզ մոմենտին՝ քըրթ, կտրին ... բա ո՞նց չգժվես:
10-04-08 • 03:06 AMԲայց երեկ ես տեսել էմ վերվարածները ժամը 20:00-ից: Իսկ գիշերը, չգիտեմ՝ ցուցադրե՞լ են, թե՞ ոչ: Ի դեպ, ողջ սերիայի ընթացքում դատարկություններ էին: Միայն վերջին 3-4 րոպեն էր “Հովոյի ու Բարիսիչի” կռիվը: Էնպես որ, այսօր տես ԺՈԺՈԲԱ: Այսօր “Գեւորիկին սպանելու ժամանակ Դերսուն Աշոտին խփում է”:
Ադմին կներեք, որ այստեղ սարքել ենք վերվարածների հյուպատոսարան, բայց մեղավորը ես չեմ…
10-04-08 • 18:21 PMէն էլ էս դոդերը բռնին
Հակապետական եք խոսում բարեկամ, զգույշ արտահայտվեք…
10-04-08 • 18:23 PMԴոդեր նկատի ունեմ Վերվարածների սցենարիստ-պրոդյուսերին, իսկ դուք ու՞մ մասին մտածիք:
Քո կարծիքով ադմինը ի՞նչ էր անում էդ ժամանակ, ինքն էլ նստած ուշի-ուշով դիտում էր
Քաղաքացին հիմա մտքի մեջ երեւի մտածում է, «իմ սեւ սիրտ, ձեր վարդագույն տրուսիկ» ...
10-04-08 • 19:31 PMԵս ոչ մեկին էլ նկատի չունեմ: Պարզապես քեզ համար էի ասում, որ զգույշ արտահայտվես: Պետականությանը վնասող հայտարարությունները խաթարում են մեր կայունությունը: Իսկ վստա՞հ ես, որ Ադմինը եւս դիտում է Վերվարածները:
Ի դեպ, չեք իջե՞լ երեկ հրապարակ:
10-04-08 • 21:20 PMԵրեկ էլ, էսօր էլ, բայց ցերեկով, ժիվոյ Գլումով տեսանք, լիքը մլիցեք ... եվ բարձր մուզիկա:
10-04-08 • 23:08 PMՓաստորեն վերվարածները արդեն շատ ուժեղ թեմա է, հա? Կյանքում չեմ նայել, չեմ էլ նայի` հավատարիմ մնալով ո’չ դոդացանը, ո’չ ռոբոտացմանը, ո’չ սերժանտացմնաը սկզբունքին:
Իսկ ինչ վերաբրում է բուն գրառմանը, ես լիովին համամաիտ եմ, որ Սերժը նախ ոչինիչ չի ուզում փոխել, իսկ նույնիսկ եթե ուզի էլ, ապա չի կարող փոխել:
Իսկ փոխողները մենք ենք լինելու…
Ու որպես խելագար զոմբի ես կրկնում եմ
Պայքար, պայքար մինչև վերջ!
13-04-08 • 23:26 PMերեկ փողոցով քայլում էի, իսկ իմ դիմացից մի անհամապատասխան զույգ էր գնում միջին տարիքի /28-35 տ./: Զգացվում էր, որ աղջիկը ուզում էր ամեն ձեվով տղային դուր գալ. Կամա-Ակամա լսում են նրանց խոսակցությունը
Աղջիկը ինչ որ բան էր պատմում, մեկ էլ ուզեց չգիտես ինչու համեմել իր խոսքը «Մեծերի» խոսքով:
Աղջիկ
- Հիշում ես, են մոմենտը, որ 32 Ատամի մեջ մեկը մյուսին .....
Տղա
-Չէ, ընդհանրապես չեմ նայում էդ հիմար ծրագիրը
Աղջիկ
- Հա .../մի քանի վայրկյան լռելուց հետո/, ես էլ չեմ նայում, բայց էն մոմենտը ախր շատ լավն էր, էհ՜
-----
Հիմա, ինչու համար բերեցի այս պատմությունը: Որ վերվարածները իրականում ապուշություն է, դրանում կասկած չկա, բայց որ «արդեն շատ ուժեղ թեմա է», դա նույնպես անհերքելի փաստ է.
իսկ բացի կրկնելուց այս խոսքերը, որեւէ լուրջ ակնկալիքներ կա՞ն /առանց հենգնանքի, ակնկալելով սարնասիրտ, առանց էմոցիաների պատասխան/
Պ.ս. Հավանաբար բառերը ճիշտ չեն ընտրված, բայց հուսով եմ իմաստը հասկանալի էր
14-04-08 • 03:18 AMJojoba, մեր դժբախտությունը նաեւ նրանում է, որ ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան ենք սպասում: Մեզ թողած, ընկել ուրիշ դերակատարներ ենք փնտրում: Իսկ շանթի սերիալը այնքան էլ վատը չի: Եթե վատն է, ուրեմն` մենք ենք վատը: Գուցե ռեժիսյուրայի ու դերասանական խաղի պակաս կա, բայց որ ճշտությամբ ներկայացնում է մեր կյանքին բնորոշ պատմություն, դա հաստատ է:
Վերջապես, ավելի լավ է Գոքորին լսել, քան Բաղդասարյան Արթուրին տեսնել
14-04-08 • 15:32 PMՎերվարածների թեման շարունակելով, իհարկե, արժե նշել, որ դա արտահայտում է ներկա իրավիճակը: Նույնն է յուրաքանչյուր էպիզոդով: Էնպես որ, Ժոժոբ, մի հանդիմանիր Քաղաքացուն, որ չի դիտել, չի դիտում, ու չի էլ դիտի…
14-04-08 • 17:47 PM>>>Էնպես որ Ժոժոբ, մի հանդիմանիր Քաղաքացուն, որ չի դիտել, չի դիտում, ու չի էլ դիտի…
Իմ խոսքերում հանդիմանանք չկար, այլ կասկած, որ չի նայել երբեք: Չեմ մտածում, որ որեւէ աշխատող մարդ ամբողջ օրը նստած սերիալ է նայում, բայց չեմ էլ հավատա, որ երբեւք չի նայել:
Էլ չեմ խոսում նրա մասին, որ ես դոկումենտալ փաստեր ունեմ (Ադմինը տեսել է այդ կադրերը), որ ինքը միտինգներին մասնակցելու պատրվագով քանի-քանի անգամ դուրս է եկել տնից, բայց տղերքով գնացել են վերվարած նայելու: Ուղղակի չեմ տեղադրի այդ կադրերը, քանի որ չեմ ցանկանում դրանով ուժային կառույցների ուշադրությունը գրավել նրա եվ նրա ընտանիքի անդամների վրա:
Սա իհարկե կատակով, բայց ի՞նչ կատակ, որը չի հիմնված գոնե մի փոքր ճշմարտության վրա:
14-04-08 • 18:05 PMԿայֆ եմ բռնում, շարունակեք, մի քիչ հետո էլ կպարզվի, որ Մարքսի Կապիտալն էլ եմ գրել:
Հատուկ Ժոժոբի համար ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. չեմ նայել, չեմ նայում ու կյանքում չեմ նայի:
Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը…
14-04-08 • 18:10 PMԱռա՜ջ, առա՜ջ Ֆ5բլոգ
14-04-08 • 19:23 PM