Ազատություն Նիկոլին
Սիրելի Ժողովուրդ.
Մի քանի օր առաջ,ձեռքս ընկավ «ՉԻ»-ի թերթերից մեկը,եւ տեսա բանաստեղծություն,որը պատասխան էր Նիկոլ Փաշինյանի “Ձոն Գարնանամուտի” բանաստեղծությանը:Ստորեւ ներկայացնում եմ դա.
Ազատության քաղաքում`Ազատության խարույկներ,
Ու մենթերի ներկրած լիմոնչիկները` պոլին,
Մենք արտակարգ դրության պայմաններում ենք ծնվել,
Պայքար,պայքր մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:
Սերժը Մոսկվա չի հասնի,այցն անավարտ կմնա,
Ամոթ,ամոթ Վազգենին,Արթուրիկին,Դհոլին…
Բայց ծառերը փողոցում բողբոջում են ակամա,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:
Եղբայրության վրաներ`Թումանյանի տաք ծոցում,
Ու հայացքը Սերժիկի`կոկաինի նուրբ քոլին…
Լուսարձակող փամփուշտներով հայոց սրտերն են խոցում,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:
Մի ոգեղեն մեղեդի գտնենք տաղին այս հարմար,
Շարժման օրհներգը դարձնենք,զարկ տանք “լյա”-ին ու “սոլ”-ին
Ազատության քաղաքում մարտիկներ կան անհամար,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
կամ ես բանաստեղծական շարահյուսությունից բան չեմ հասկանում, կամ բանաստեղծությունը գրել է Խաթուբան /հուսով եմ ծանոթ եք սույն հայոց սուպերստարին/, էլ ել փիս խմած վիճակում:
Հակառակ դեպքում, Կարապետիչը աչքիս ավելի տաղանդաշատ եվ խոստումնալից է, քան վերոհիշյալ տողերի հեղինակը:
08-04-08 • 01:05 AMԵղբայր, դու ոնց որ թե “Փնտրում ենք տաղանդներ” վարչությունից լինես, ամեն տեղ տաղանդ էս ման գալի. թող մարդիկ հոգու ճիչը ազատ բաց թողնեն էլի, տնաշեն:
08-04-08 • 12:05 PMԺոժոբ,լսի տես դուրդ գալիս է,թե ոչ:
30-04-08 • 19:22 PMhttp://www.soundupload.com/audio_3/nauacxwnonp0app_Dzon_Garnanamuti_Mher_Manoukyan.mp3