Հայ, ելի՛ր... Paraphrase
Ապր 05

Qocharyan«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ապրիլի 9-ից հետո պարոն Քոչարյանը ի՞նչ աշխատանք է ունենալու, նախագահը պատասխանեց. «Ձեր հարցի կոնտեքստը ենթադրում է, որ ես անպայման պաշտոն եմ ունենալու: Ես հասկացա, որ սա «Ազատություն» ռադիոկայանի ոճն է»: Լրագրողը պարզաբանեց, թե դրանով ինքն է հետաքրքրված, Քոչարյանն էլ ասաց. «Անձամբ ձեզ ցանկություն չունեմ պատասխանելու»: Լրագրողը պահանջեց, որ իրեն որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից պատասխանի, Ռոբերտ Քոչարյանն էլ շարունակեց. «Ես հատկապես «Ազատություն» ռադիոկայանին ցանկություն չունեմ ասելու, թե ինչով եմ զբաղվելու»: Լրագրողը փորձեց իր ունկնդիրների անունից եւս մեկ հարց տալ եւ ասաց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները..., սակայն պարոն Քոչարյանը ընդհատեց նրան. «Մի խառնեք ՀՀ քաղաքացիներին ձեր վարվող քաղաքականության հետ՝ կոնկրետ իմ եւ ՀՀ-ի նկատմամբ: Ես ավելի շատ հարգում եմ Հայաստանում այն լրատվամիջոցները, որոնք իրենք են իրենց ծախսերը հոգում, այլ ոչ թե աշխատելով Հայաստանում՝ ֆինանսավորվում են այլ կառավարությունների կողմից: Հիմա որոշել եմ չպատասխանել, քանի որ ինչ դուք անում եք՝ ուղղված է ՀՀ պետականության հիմքերի քայքայմանը, եւ ես չեմ կարող դրան նայել դրական աչքերով»:

«Առավոտ», 2008-04-05

Հ.Գ. Այսինքն, ԱՄՆ-ն ֆինանսավորում է մի կառույցի, որ Հայաստանի պետականության հիմքերը խարխլի՞: Այստեղ են ասում՝ նախ, մարդու (լրագրողի) հետ խոսելու վարվեցողության կանոնները սովորիր, նոր անցիր քաղաքական մեկնաբանությունների:

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. Philosopher

    Շատ ուրախ եմ,որ Նախագահը ցուցաբերում է այսպիսի բյուրոկրատիա,եւ պատասխանում է իր ոճով ու շատ լավ էլլ տեղն է դնում թե’ ԱՄՆ-ին,թե’ Ազատություն կոչվող ռադիոկայանին:
    Իսկ ինչ ռադիոկայանի է վերածվել այս կառույցը:
    Այլեւս կարծես ոչ մի Ազատություն չի ուզում խաղալ:Դե եթե Քոչարյանը իրեն այդպես “կոռեկտ” է պահել ու այդպես “հրաշալի” է պատասխանել,ապա ինչու հենց ինքը`Ազատություն կոչվածը չի ասում իր եթերում:Դե պարզ չէ,թե ինչ խաղ է խաղում ռադիոն???
    Սա նաեւ շատ լավ դռդռոց է ԱՄՆ կառաբվարությաւն համար:Դե թող էլի իրենց հազարամյակներն ու մարտահրավերները ուղարկեն,որ ստեղ վայելեն ու իրենց էլ “քրֆեն”:

    Հ.Գ. Ես այս ամենից հետո ավելի եմ սկսում համոզվել,որ շատերը նման են այն գորտերին,որոնց վրա թքում են,իսկ իրենք մտածում են թե անձրեւ է գալիս…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org