Բռնատիրություն է Ազգընտիրների ծաղկաքաղ - 1
Ապր 04

Այսօր էլ. փոստով ոմն Ռեբեկայից ստացել եմ նամակ, որը կցանկանայի ներկայացնել Ձեր ուշադրությանը:

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ապրիլի 9-ին լրանում է ավազակապետական հանցագործ վարչախմբի ոճրագործ քայլին զոհ դարձած մեր հայրենակիցների մահվան քառասուն օրը` քառասունքը: Մարտի 1-ին ազգային-ազատագրական մեր պայքարի ընկերները` խաղաղ ցուցարարներ, նահատակվեցին քոչարյանասերժական բանդաների կողմից արձակված գնդակներից: Համաժողովրդական պայքարի առարկայացող, անկասելի հաղթանակը ու իրենց անփառունակ վախճանը առժամանակ դիմագրավելու համար է, որ կատարվեց մարդկության դեմ այս հանցագործությունը, որի մեղավորները ստանալու են իրենց պատիժը:

Նույն օրը` ապրիլի 9-ին նշանակված է նաեւ ազգասպան այդ ոճրագործության առաջին երկու պատասխանատուներից մեկի` Սերժ Սարգսյանի «նախագահական» երդման արարողությունը: Օրվա համընկնումը որքան էլ պատահական, բայց նաեւ խորհրդանշական է. ավազակապետության պարագլուխների ու նրանց բանդաների տոնական խրախճանքը իրենց իսկ թափած արյան վրա, անմեղ նահատակների մահվան քառասունքին: Մենք մերժում ենք այդ ծաղրն ու ցինիկ անարգանքը ամբողջ մի ժողովրդի նկատմամբ:

Ապրիլի 9-ը ամբողջ հայ ժողովուրդը նշելու է իր ազատության համար նահատակվածների քառասունքը որպես սգո ու ընդդիմացման օր` սեւազգեստ ու սգո այլ խորհրդանիշներով ու արարողություններով: Մասնավորապես, ժամը 2-ին բոլոր ցանկացողներն ամբողջ հանրապետությունից ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտ` ի հիշատակ նահատակների: Նույն բանը արվելու է նաեւ հանրապետության բոլոր բնակավայրերում` սգո հիշատակների համար ավանդական դարձած վայրում:

Այդ օրը ամբողջ հայ ժողովուրդը իր բողոքն է արտահայտելու ավազակապետության դեմ` հաստատելով իրենից ժամանակավորապես կորզված հաղթանակին մինչեւ վերջ հետամուտ լինելու, տեր կանգնելու ու այն հետ բերելու իր վճռականությունը:

Հասարակական կազմակերպությունների «ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ» միություն
03.04.08

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 9 մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    Ես հորդորում եմ, որ ոչ մեկ չմասնակցի մարդասպանի թագադրմանը և դրան հաջորդող ռազմա-ոստիկանա-կգբ-հհկ-ական խրախճանքին և ապրիլի 9-ը նշի, որպես սգո օր: Իսկ ծաղիկներ դնելուց հետո, կարելի է բարձրանալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

  2. Phenomen

    Հայեր ջան, այն, ինչ հիմա ցուցադրվում է Հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով (միգուցե նաև հայաստանյան ալիքով) ես կարող եմ սրտի սպանիչ ցավով անվանել մի կերպ՝ «Քառասունքդ շնորհավոր, հա՛յ ժողովուրդ»:

    Հեռարձակվում է «Հատուկ նշանակության երգեր» համերգը: Частушка-ներով «փայլում են» Աշոտ Ղազարյանը, Հրանտն ու են չաղը:

    Լավ, կարելի էր հոգևոր երգեր դնել, դասական ինչ-որ մի բան: Լավ, եթե նույնիսկ Ալիկ Հարությունյանը այս ժողովրդի հետ կապ չունի, սիրտը չի ցավում այդ սպանվածների ու նրանց ընտանիքների համար, մի՞թե չկա նրանից վերև գոնե մի հոգի, որը ասեր՝ ամոթ է, մի՛ արեք, հետո անեծքի տակ եք մնալու:

    Չեմ հասկանում:

  3. Jojoba

    Հարամ անոցի (այլ կերպ չեմ կարող անվանել) մի խումբ հայերի չարանենգ մտադրություն, որը նրանք պատրաստվում են կյանքի կոչել:

    Ստորեւ տեղադրում եմ այն տեքսը, որը չգիտես ինչու ինձ են ուղղարկել

    ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

    Հասարակական կազմակերպությունների «ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ» միություն, Ապրիլ 3, 2008
    Ապրիլի 9-ին լրանում է ավազակապետական հանցագործ վարչախմբի ոճրագործ քայլին զոհ դարձած մեր հայրենակիցների մահվան քառասուն օրը՝ քառասունքը։ Մարտի 1-ին ազգային-ազատագրական մեր պայքարի ընկերները՝ խաղաղ ցուցարարներ, նահատակվեցին քոչարյանասերժական բանդաների կողմից արձակված գնդակներից։ Համաժողովրդական պայքարի առարկայացող, անկասելի հաղթանակը ու իրենց անփառունակ վախճանը առժամանակ դիմագրավելու համար է, որ կատարվեց մարդկության դեմ այս հանցագործությունը, որի մեղավորները ստանալու են իրենց պատիժը։

    Նույն օրը՝ ապրիլի 9-ին նշանակված է նաեւ ազգասպան այդ ոճրագործության առաջին երկու պատասխանատուներից մեկի՝ Սերժ Սարգսյանի «նախագահական» երդման արարողությունը։ Օրվա համընկնումը որքան էլ պատահական, բայց նաեւ խորհրդանշական է. ավազակապետության պարագլուխների ու նրանց բանդաների տոնական խրախճանքը իրենց իսկ թափած արյան վրա, անմեղ նահատակների մահվան քառասունքին։ Մենք մերժում ենք այդ ծաղրն ու ցինիկ անարգանքը ամբողջ մի ժողովրդի նկատմամբ։

    Ապրիլի 9-ը ամբողջ հայ ժողովուրդը նշելու է իր ազատության համար նահատակվածների քառասունքը որպես սգո ու ընդդիմացման օր՝ սեւազգեստ ու սգո այլ խորհրդանիշներով ու արարողություններով։ Մասնավորապես, ժամը 2-ին բոլոր ցանկացողներն ամբողջ հանրապետությունից ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի հիշատակ նահատակների։ Նույն բանը արվելու է նաեւ հանրապետության բոլոր բնակավայրերում՝ սգո հիշատակների համար ավանդական դարձած վայրում։

    Այդ օրը ամբողջ հայ ժողովուրդը իր բողոքն է արտահայտելու ավազակապետության դեմ՝ հաստատելով իրենից ժամանակավորապես կորզված հաղթանակին մինչեւ վերջ հետամուտ լինելու, տեր կանգնելու ու այն հետ բերելու իր վճռականությունը։

  4. Jojoba

    Ստորեւ նրանց մյուս մտադրությունը

    Hay Joxovurd,

    Vaxy jamy 20.00 bolors aycelum enq Hanrapetutyan hraparakum
    kazmakerpvats Serjiki shouyin u ayn HARAM ANUM.

    Gnum enq ayntex, vorpes sovorakan masnakicner, lsum enq yerajshtutyun u spasum enq mutn ynknelun.

    Jamy 21.00-ic 21.30 ynkats jamanakahatvatsum, yergeric meki avartic
    heto bolors miahamur kerpov sksum enq vaknarkel SERJIK HERACIR,
    AZATUTYUN, AZAT ANKAX HAYASTAN yev PAYQAR, PAYQAR MINCHEV VERJ!!! U dranov isk haram anum Serjiki mijocarumy.

    Havataceq, vor mer vankarkutyunnerin mianalu en masnakicneri mets masy.

    Joxovurd, havaqvelu yev mer boxoqi xosqy aselu sranic lav
    hnaravorutyun chi kareli patkeracnel.

    Nranq irenc anheratesutyamb nver an anum mez u menq irenc mijocarumy haram kanenq.

    Xndrum em ays informacian maximum taratsel.

    HARAM ANENQ AKCIA!!!

    HAGHTELU ENQ!!!

    Պ.ս. բա էսքանից հետո ո՞նց այս մի ստվար մարդկանց խմբին անվանես հայ: Ինչպես ասել է Արիստոտելը՝ ապե, հա՞յ ես, բա խի չէս ք-ի համը հանում:

  5. Jojoba

    Ձեր պատճառով էսօր չկարողացա գնալ պրոտեզս սարքել տալու:

    Գնացի հասա Ստոմ. Ցենտր (Թումանյանի վրա) միլիցեքը ասին` վաղը արի ատամ սարքելու, էսօր Օպերայի շրջակայքում աշխատանքային օր չի:

    Խնդում եք, բայց առանց պրոտեզի ո՞նց գնամ Հրապարակ (թոռներիս էսօր պտի տանեյի օդապարիկ նստելու եւ ձրի տորթ ուտելու):

    Է՜հ… մարդ չեք, էլի :-(

  6. Քաղաքացի

    Ուստա Ժոժոբ, դու էսօր թոռներիդ բեր օդապարիկների մոտ ու պատրաստ եղիր լսելու «Սերժիկ հեռացի՛ր» ու նման այլ վանկարկություններ: Հարամ ենք անելու, ու սենց ամեն հարմար ու անհարմար առիթով:

  7. Philosopher

    Հիմա լուրջ որոշել եք հարամե՞լ էդ մարդու միջոցառումը: Ախր չի՛ կարելի է: Չէ՞ որ նա էլ է ձեր քույրն ու եղբայրը: Բարեկամ եղեք, եղբայր հայոց: smile

    Բայց վատ չեք որոշել: Միայն հարց այն է, թե ո՞նց պիտի անեք: Կարող է այդքան մարդ չգալ: Եղանակը բարենպաստ չէ: Կարող է ոչ բոլորը,ելնելով վախից, չգոռան:

    Բայց լավ կլինի, որ անեք ամեն ինչ:

    Ժոժբա. Ինչո՞ւ կմեղադրես մեզ դրանում: Ձեր ընտրյալ ազգընտիրն է ժողովրդին քշում ու վռնդում: Միտինգի հանրահավաքում շքերէթ է անում: Եւ հիմա ի՞նչ եք ուզում: Մե՞նք ենք մեղավոր:

  8. Քաղաքացի

    Անելու ենք ինչքան կարենանք smile

  9. Jojoba

    Ուստա Ժոժոբ դու էսօր թոռներիդ բեր օդապարիկների մոտ ու պատրաստ եղիր լսելու «Սերժիկ հեռացի՛ր» ու նման այլ վանկարկություններ:

    Որ մի քիչ ջահել լինեի եւ պրոտեզս իր տեղը լիներ, միգուցե եւ ես գոռայի, բայց դե հիմա ի՞նչ գոռամ: Թարսի պես էլ էս հայոց լեզվում սաղ բաղաձայն են, ես էլ ինչ գոռամ չիներենի է նմանվելու:

    क़ख़ज़ ड़फ़ य़िफ - մոտավորապես սենց

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org