Մանվել Գրիգորյանն ազատվել է պաշտոնից Պատմական էսքիզ-1
Ապր 02

Ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկում ցուցարարներից մեկին…


Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն

  1. Ազիան

    Հետաքրքիր է, հերքո՞ւմ է իշխանությունը այս իրողությունը: Ա.Բաշխյանը ասում է, որ մեքենան վրաերթի չի ենթարկել…

  2. Քաղաքացի

    Իշխանությունն ամեն ինչ հերքում է՝ մինչև այսօրինակ փաստերի ի հայտ գալը: Նույնը տեղի ունեցավ կրակոցների պարագայում` մինչ ի հայտ եկան այն հանրահայտ կադրերը, որոնք ստիպեցին իշխանությունների իրարամերժ հայտարարություններ անել:

    Հիմա սպասենք, տեսնենք այս մեկի դեպքում ի՞նչ են ասելու: Երևի կասեն՝ դա Երևանում չի նկարահանված:

  3. Philosopher

    Բարեկամներ, ձե՞ռք եք առնում:

    Բավ չէ, մոնտաժված կադրեր դնեք, նայեք ու ինքներդ ձեզ հույս տաք: Հերիք է, եկեք համակերպվենք այս ամենի հետ եւ ընդունենք, որ մինչեւ ապրիլի 9-ը, եւ եւս 50 տարի եւ դրանից հետո էլ պիտի ապրենք ինչպես ստրուկ եւ ինչպես փոքրոգի սողուններ: Սա՛ է կառավարության պատգամը մեզ:

    Հ.Գ. Լավ, դե ես դեռ ապրիլի 1-ի մեջ եմ, որ վերեւում էսպիսի բաներ եմ գրել: Բայց մի վհատվեք, մեր միլիցեքը պատասխան ունեն, դուք ձեր ճարը տեսեք: Ինչպես ասում են՝ գլուխ ունես եղունգդ կտրիր

    smile

  4. F5-admin

    Ա.Բաշխյանը ասում է, որ մեքենան վրաերթի չի ենթարկել…

    Եթե չեմ սխալվում, տիկին Բաշխյանը ոչ թե այս փողոցի վրաերթի մասին էր ասել, որն, ըստ հոլովակի, տեղի է ունեցել երեկոյան ժամերին, այլ այն ոստիկանական «Վիլիս»-ի պատհարի, որը տեղի էր ունեցել Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում՝ ցերեկվա ժամերին:

  5. Քաղաքացի

    Չես սխալվում: Նա ասել է այլ վրաերթի մասին, որը տեղի էր ունեցել հենց դեսպանատան մոտ, երբ վիլիսը մեծ արագությամբ մտել էր ամբոխի մեջ:

  6. F5-admin

    Philosopher-ի թիվ 3 գրառմանը.

    Լավ է, վերջում հետգրություն էիր թողել, թե չե մտքովս անցավ, որ Jojoba-ի հետ գաղտնի փոխհամաձայնության ես եկել:

    Հ.Գ. Դարձյալ ապրիլմեկյան ոճով

    smile

  7. Philosopher

    F5-admin, բայց Jojoba-ի այդ ոճը գործածելով, ես զգացի, որ ոճաբանության այդ տեսակը շատ հաճելի է: Փորձեք, եւ չե’ք փոշմանի: smile

  8. Jojoba

    grin свято место пусто не бывает. մի 2 օր զբաղված էի անձնական հարցերով, արդեն՝ ոճաբանական պլագիատ:

    ես զգացի, որ ոճաբանության այդ տեսակը շատ հաճելի է:Փորձեք, եւ չե’ք փոշմանի:

    է՜հ, դուք ինձ չեք գնահատում, հույսս մենակ ապագա սերունդների վրա է: Ոմանք նույնիսկ սպառնում էին բոյկոտել գրածներս (լավ է գոնե հացադուլ կամ երթեր չեն կազմակերպում այդ կապակցությամբ grin): Քիչ էր մնում այդ խոսքերից հետո գոռայի «ՀԻՄԱ, ՀԻՄԱ ...» (հետո մտածեցի՝ կարող է նեղանան) grin

    Ֆ5-ադմինի կողմից: Հարգելի Jojoba, խնդրում ենք սմայլիկ շատ չօգտագործել (հատկապես ՀԻՄԱ):

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org