Նիկոլ Փաշինյան. «Ձոն գարնանամուտի» Վրաերթ (մարտի 1, 2008)
Ապր 02

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    Վերջը հանեց էլի: Մանվելի ամենամեծ սխալը չկողմնորոշվելն էր: Դրա համար էլ սրան արժանացավ:

  2. Philosopher

    Հարգելի Քաղաքացի, իսկ դուք ա՞յլ բան էիք սպասում: Ինչի՞ մասին է խոսքը: Պարոն Մանվել Գրիգորյանը չէ՞ր հասկանում, որ ՀՀ Նախագահ Քոչարյանի եւ ՀՀ Նախագահ Սերժի ու ՀՀ Նախագահ Լեւոնի հետ երկակի խաղի վերջը որն է: Կամ այս կողմ, կամ էլ այն, այլ տարբերակ չկա ու չի լինի: Ազգի հերոս մարդ է, գեներալ, Վազգենի ընկեր ու մերձավոր զինակից, փոխանակ ժողովրդի կողքին կանգներ, մտածում էր, թե կարող է խաղ խաղալ ու Քոչարյանի հաղթանակի դեպքում՝ մնա, Լեւոնի հաղթանակի դեպքում՝ էլի մնա: Բայց ինքը մոռացել էր, որ Ռոբերտ Քոչարյանըը չի սիրում այդպիսի խաղեր: Եւ չեմ էլ կարծում, որ ինչ որ մեկը սիրում է: Ափսոս իհարկե, բայց եղել է ու շատ հավանական էր, որ կլինի:

  3. Քաղաքացի

    Ուրիշ բան չէի սպասում: Պարզապես ասում եմ, որ, ինչպես իրեն դրսևորեց, այդպիսի ճակատագրի էլ արժանացավ: Հեսա «մանրից» կզինաթափեն ու, հնարավոր է նաև, որ կձերբակալեն:

  4. F5-admin

    Դժվար է ասել, թե՝ կողմնորոշվե՞լ էր, թե՞ չէ:

    Իմ պատկերացմամբ, գուցե բացահայտ միանալը մարտավարորեն սխալ կլիներ: Գուցե շարժման կազմակերպիչները նստել եւ բոլորով որոշել էին, որ Մանվելի «մեյդան գալը» այն ժամանակ դեռ չէր հասունացել: Գուցե պետք էր, որ նա դեռ մնար պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, եւ գուցե այդ պաշտոնում մնալով ավելի մեծ առաքելություն ուներ, քան՝ բացահայտորեն «թքել-հեռանալով»…

    Շատ բաներից մենք անտեղյակ ենք, ուստի եւ մեր եզրահանգումները կարող են եւ լինել չհիմնավորված:

    Ես Մանվելի «դատապաշտպանը» չեմ բնավ, ոչ էլ նրան մեծարելու ժամանակ ու էներգիա ունեմ: Սակայն երկու քանի բան ինձ պարզ է.

    1. Գեներալ Մանվելը շարժման հետ էր, ծայրահեղ դեպքում՝ իշխանությունների հետ միակարծիք չէր:

    2. Գենրալ Մանվելի «օրինակը» իշխանությունները կօգտագործեն՝ իրենց մյուս գեներալներին հասկացնելու, որ խանությունը դեռ չի տապալվել:

  5. Ազիան

    Ում կողմն էլ որ մնար կամ անցներ, բարի պտուղը չէր, ամբողջ Էջմիածինն էր դռդռացնում: Հաստատ սողուն է:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org