Մենք ենք, մեր արդարադատները Սոցիալական էքսպերիմենտ կամ Ալֆրեդի սենյակ 13
Ապր 01

Բարեկամք, ինչու՞ ենք այս ապրիլի մեկի օրով լուռ ու լուրջ զրուցում ու խռովվում ներկա վիճակից: Եկեք գոնե ապրիլի մեկին մի քիչ ժպտանք: Հը՞, չե՞ք կարծում, որ գոնե պիտի մի թեթեւ ժպտանք, թեեւ էլ ի՞նչ ժպիտ: cool smirk

“Չորրորդ Իշխանություն” թերթը մի հետաքրքիր հոդվածների շարք ունի, որը կոչվում է “Բլից-Վիրտուալ”: Ստորեւ ներկայացնենք դա…

Խաչիկ Ստամբոլցյան.

- Պրն. Ստամբուլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը:
- Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ…

- Այս պահին ի՞նչով եք զբաղվում:
- Դատարկ շիշ-բան եմ հանձնում, մատչելի գներով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ելույթներ եմ ունենում… Մի խոսքով, բազմաբնույթ գործունեություն եմ իրականացնում:

- Չե՞ք պատրաստվում ինքնակենսագրական գրել:
- Գիտե՞ք, որպես կենսաբան` պատրաստվում եմ ֆունդամենտալ աշխատություն գրել: Ոջիլի մասին: Մանավանդ, որ ամեն օր հնարավորություն ունեմ մոտիկից ուսումնասիրել այդ հրաշալի կենդանուն: Այո, ոջիլի մասին գիրք եմ գրելու:

- Այսինքն`այնուամենայնիվ ինքնակենսագրական գիրք գրում եք.. Լավ, ո՞րն եք համարում ձեր կյանքի լավագույն շրջանը:
- Օ, իհարկե 1988-ը, երբ հացադուլ էի հայտարարել: Դեռ երբեք այդքան լավ չէի սնվել: Ինչ օրեր էին ...

- Իսկ չե՞ք պայքարել աղանդավորության դեմ:
- Դե, հիմա սեզոն չի: Չնայած, եթե պատվերներ լինեն… Կոնկրետ առաջարկ կա՞…

- Լավ, լավ...
- Ջհուդամասսոնական դավեր, աղանդավորների դեմ պայքար, պլատինե ատամներ… Ուշադրություն մի դարձրեք, ուղղակի պարապում եմ:

- Անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Որդյակս, ես հոգեւոր սնունդ եմ գերադասում: Օրինակ`հաց ու կալբաս, կիլկի կանսեռվա…

- Ձեր սիրած խմիչքը:
- Օղի տանել չեմ կարողանում:

- Ինչու՞:
- Դատարկ շշերը չեն ընդունում:

-Ձեր սիրած կենդանին:
- Հոգեհարազատության տեսակետի՞ց եք հարցնում:

- Լավ,պարզ է: Ձեր սիրած ֆիլմը:
- «Ոսկե հորթը»: Այնտեղ մի հրաշալի կերպար կա`Պանիկովսկին…

-Հ ոգեհարազատության տեսանկյունի՞ց եք ասում: Լավ: Ձեր սիրած կտավը:
- «Խորհրդավոր ընթրիք»: Իդեալական կտավ է, և՛ հոգեւոր թեմայով է, և՛ ձրի ուտելիք կա, և՛ մատնության առիթ…

- Ձեր հոբբին:
- Դե արդեն պատասխանեցի…

Դե ինչ ծիծաղեցիք, թե՞ ոչ: Եթե այո, ապա Ստամբուլցյանին չեք սիրում, իսկ եթե դրա հակառակ ռեակկցիան, ապա դուք ԱԺՄ-ին եք հարում, կամ ՀՅԴ-ին: Վատ չէ բայց, գիտե՞ք:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. F5-admin

    ՉԻ-ում ավելի սուր բլիցներ էլ են եղել… մերսի: Ես ՉԻ-ում ավելի շատ սիրում եմ էլի վերջին էջի վերեւի աջ անկյունում տեղադրվող կարճ ինքնակենսագրականները, կարծեմ աստղագուշակ է կոչվում: Մի անգամ չեմ հիշում ում մասին էր գրած, բայց մի 20 րոպե խնդացել եմ smile

  2. Ազիան

    Հետաքրքիր է՝ ինչո՞վ է հիմա նա զբաղված:

  3. Philosopher

    Իսկ ո՞վ է ինչով զբաղված պրն. Ամատունի: Եթե Ստամբոլցյանի մասին եք ասում, ապա չե՞ք կարդացել ուշադիր:

    - Դատարկ շիշ-բան եմ հանձնում, մատչելի գներով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ելույթներ եմ ունենում… Մի խոսքով, բազմաբնույթ գործունեություն եմ իրականացնում:

  4. Phenomen

    Ես հասկանում եմ, որ ձեր մոտ արդեն էգուց ա, բայց իմ մոտ դեռ ապրիլի մեկն ա, էնպես որ իմ փայ անեկդոտը՝ համեցեք. /ռուսերեն ա, չեմ ուզում թարգմանեմ/

    Летит американец на самолёте российкой авиакомпании. Подходит к нему стюардесса и спрашивает:
    - Желаете отобедать?
    - А какой выбор?
    - Да или нет.

    Вопрос из кроссворда: - На какую городскую службу резко увеличивается нагрузка в минуты телерекламы?
    Ответ:
    - Канализация.

    Встречаются два друга.
    Один говорит:
    - Хочу собаку купить, жена не даёт..
    Второй:
    - Думаешь, собака даст???

    В Китае нет понятия «изменил». Есть понятие «перепутал».

    Один парень рассказывает другу: -Катька вчера родила. Всем общежитием придумывали имя. Завтра будем отчество придумывать.

    Темнота. Пещера. На потолке висят две летучие мыши. - Скажи, когда у тебя был самый плохой день в жизни?
    - Ну, наверно, это было в тот день, когда у меня был понос…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org