Երեւանցին եւ ղարաբաղցին Միջազգային հանրության աչքին թոզ փչելու միջոց
Մար 29

Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը:

Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք: ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց:

Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են նրանց ինքնությունը, փորձում ճշտել նրանց կողմից մարտի 1-ի հանրահավաքի մասնակցությունը, հոգեբանական ճնշման ենթարկում եւ ահաբեկում:

Նման բռնությունների ծավալը մեծանում է օր-օրի: Հայաստանի իշխանությունները կամայականորեն ոտնահարում են մարդու սահմանադրական իրավունքները եւ հիմնարար ազատությունները:

ՊԱՀԱՆՋՈՒ’Մ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՌՈՐԻՆ:

1. «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
2. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
3. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
4. «Կրթության ասպարեզ» ՀԿ
5. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե» ՀԿ
6. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
7. «Հույս» ՀԿ
8. «Մենք պլյուս» ՀԿ
9. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
10. «Սկսելա» երիտասարդական շարժում

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. Phenomen

    Ջոզեֆ Փենինգթոն. ««Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչները այս դեպքերից առաջ արդեն վտանգված էին:»

    Ըստ Փենինգտոնի, այդ ցուցիչներն են մասնավորապես՝ մամուլի ազատության, կոռուպցիայի, կառավարության գործունեության թափանցիկության և ժողովրդավարացման հարցերը:

    Pennington

    «Ծրագիրը սառեցնելու որոշում դեռ կայացված չէ, մենք կարծում ենք, արդարացի կլինի Հայաստանի նոր վարչակազմին հնարավորություն տալ իրավիճակը շտկելու: Այն, ինչ դիտարկելու ենք, դա Հայաստանի նոր վարչակազմի սկզբնական փուլերում նկատվող միտումներն են: Միացյալ Նահանգներում, օրինակ, նորընտիր նախագահի քաղաքականության միտումները նկատելի են լինում նրա պաշտոնավարման 100 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածը արդեն ցույց է տալիս, թե ինչ միտումներ են նկատվում: Բայց եթե չլինի այդ միտվածությունը, ապա «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի սառեցումը կամ դադարեցումը իրական հնարավորություն կդառնա, թեև դա այն չէ, ինչ ցանկանում ենք:»

    «Ինչ վերաբերում է փողոցային զբոսանքների համար ձերբակալություններին, թեև բերման ենթարկվածները ազատ են արձակվում, բայց դժվար է դա կառուցողական քայլ համարել»:

    Ազատություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org