Հայեր, մի քանի օր առաջ մեր բլոգիում բացվեց «Քաղաքական սողուններ» բաժինը, որը, կարծես թե, դեռ չի համալրվում իր «պատվավոր անդամներով»: Ինչեւէ, դեռ ակնկալիքներ կան…
Այսօր, ի հակադրություն վերոնշյալին, նաեւ ստանալով «Միտք» ծածկանունը կրող մեզ վերջերս միացած F5-անդամի առաջարկությանը, բացվում է «ՀՀ քաղաքացիներ» բաժինը: (Մտքին ասեմ, որ նա ավտոմատ կերպով ստանում է նաեւ «հեղինակի» կարգավիճակ, մնացածը՝ թող ստուգի իր email-ը): Այս բաժնում ակնկալվում է գրառումներ կատարել այն անձերի մասին, ովքեր, ըստ Ձեզ, հավակնում են կոչվելու ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն քաղաքացիական մեծ պատասխանատվության զգացում եւ իրենց ամենօրյա գործունեությամբ ապացուցում են դա:
Այսպիսով, «տանտիրոջ իրավունքով», թույլ տվեք Ձեզ ներկայացնել մեր այս բաժնի առաջին քաղաքացուն:
Զարուհի Համազասպի Փոստանջյան
Ընտրատարածք. 130
Ծննդյան թիվ. 16.01.1972
Կուսակցություն. Անկուսակցական
Խմբակցություն. 07.06.2007 «Ժառանգություն» խմբակցություն
Հանձնաժողով. 19.06.2007 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Էլ. փոստ. zpostangyan[at]parliament.am
Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում:
1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:
1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:
Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Լեհաստանում:
1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող:
«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, շքանշանով եւ հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 29 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ես առաջարկում Ժառանգության բոլոր պատգամավորներին և հատկապես Զարուհի Փոստանջյանին և Անահիտ բախշյանին ՀՀ հերոսի կոչում շնորհել:
Ադմինի այս գաղափարը ողջունում եմ, կփորձեմ ես ել գրառումներ անել:
28-03-08 • 02:38 AMՄի հատ էլ ՀՀ Չքաղաքացիներ կատեգորիա բացիր, կամ էլ Քաղաքական սողուններ բաժինը վերանվանիր, քանի որ կան մարդիկ, որ սողուն չեն, բայց միշտ էլ պարել են իշխանությունների դուդուկի տակ:
28-03-08 • 02:41 AMԵս առաջարկում Ժառանգության բոլոր պատգամավորներին և հատկապես Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին ՀՀ հերոսի կոչում շնորհել:
Եթե դուք Անահիտ Բախշյանին ՀՀ հերոսի կոչում շնորհեք, ապա ինչո՞ւ պիտի նեղանալ Դավիթ Հովհաննեսի «Նոր Քրոնիկոս» գրքին պետական մրցանակ տալու համար:
28-03-08 • 23:21 PMԱռաջինը. ո՞վ է նեղանում: Երկրորդն էլ, եթե դուք նման բան եք գրում, ապա ինքներդ էլ կարծում եք, որ Նոր Քրոնիկային պետական մրցանակ շնորհելը ճիշտ չէ:
Ես անձամբ ծանոթ չեմ այդ գրքին և չեմ կարող դատողություններ անել:
Իսկ կոնկրետ նշածս մարդկանց, այո, իրոք համարում եմ արժանի, գոնե նրանց պատգամավոր եղած ժամանակի ընթացքում, քանի որ նրանք, անկախ վերջին քաղաքական զարգացումներից, միշտ անհրաժեշտության դեպքում օգնության են հասել բոլոր նրանց, ում որ կարողացել են` սկսած պետական կարիքների համար օտարված տարածքներում ապրողներից, մինչև բանտարկյալներ և այլն: Էլ չասած այն, որ նրանք միակ ընդդիմադիր ուժն են Ազգային ժողովում:
28-03-08 • 23:59 PMՔաղաքացի, քեզ չի՞ թվում, որ մի ծայրահեղությունից մյուսն ես ընկնում: ՀՀ հերոսի կոչում ինչի՞ համար ես շնորհում, արդյո՞ք նրա համար, որ իրենք կատարում են իրենց աշխատանքը եվ քաղաքացիական պարտքը:
Իսկ Ռաֆիին չե՞ս ուզում կոչում բաշխել, ի միջի այլոց, ո՞ւր է նա հիմա, ինչ որ ձայնը չի լսվում վերջերս ... խե՞ր լինի:
Զարմանալի՞ չի, որ մինչեւ վերջին դեպքերս նրանց ձայները չէին լսվում, հետո, չգիտես ինչու, բավականին ուշացումով նման ակտիվություն են ցուցաբերում իր կուսակցության պատգամավորները (նկատիր՝ ոչ անձամբ ինքը): Զարմանալի՞ չէ, հարցեր չե՞ն առաջանում:
Ինչո՞ւ դու ինքդ չհավատացիր Կարապետիչին, երբ վերջինս սկսեց հարել ընդիմությանը: Այդ դեպքում, ինչո՞ւ չես ուզում այս դեպքում նույպես օբյեկտիվ նայել ...
---------
Ներող եղեք, իսկ վերոհիշյալ երեսփոխանը ամուսնացա՞ծ է, երեխաներ ունի՞: Աչքիս ամուսնացած-բաժանված է, եւ չգիտես ինչու, թվում է, որ բավականին ագրեսիվ դեմք է:
Իմ իմանալով, ՄՅՈՒԴ-ի շրջանավարտներին չէին թույլատրում փաստաբանի արտոնագիր ստանալ: Շա՜տ հետաքրքիր է ...
29-03-08 • 01:45 AMԴեռեւս չեմ անդրադառնում հանգամանորեն, միայն ասեմ, որ հետեւում եմ ձեր բոլորի արձագանքներին, պարզապես սպասում եմ բոլորի`ակտիվ անդամների, արձագանքին, որպեսզի հանգամանորեն «զրից անենք»
29-03-08 • 02:16 AMՎերեւի գրածս վերաբերում էր Նեո-նացիստ մուլտիպլիկատորը հոդվածին. այնտե՛ղ պետք է լիներ:
29-03-08 • 02:17 AMԶարմանալի՞ չէ, որ մինջեւ վերջին դեպքերս ձայները չէր լսվում, հետո չգիտես ինչու, բավականին ուշացումով նման ակտիվություն են ցուցաբերում իր կուսակցության պատգամավորները (նկատիր` ոչ անձամբ ինքը): Զարմանալի՞ չէ, հարցեր չե՞ն առաջանում
Jojoba ջան, քաղաքականությունն է այդպիսին, քաղաքականությունը կեղտոտ բան է, Հայաստանյան քաղաքականությունը՝ տարիներով մոռացված, բերնեբերան լիքը աղբաման:
29-03-08 • 02:43 AMԺոժոբ ջան, դու ինձ սխալ ես հասկացել, կամ էլ ես սխալ եմ արտահայտվել: Նրանք, ում մասին որ խոսում էի, արդեն իսկ ժողովրդական հերոսներ են` անկախ նրանից թե իրենց կրծքերից մեդալներ կան կախված թե: Ես ծայրահեղությունից ծայրահեղություն էլ չեմ գնում:
Պարզապես խնդում եմ ուշադիր կարդալ վերևի գրածս.
Ռաֆֆի վերաբերյալն ես էլ կողմ քո ասածին, բայց ոչ մյուս բոլոր պատգամավորների:
Ինչ մնում է ՄՅՈՒԴ-ին , արի տենց կոմսոմալսկի մեթոդներով չխոսենք, թե ասենք քո ավարտած բուհը պետական թե ոչ պետական, օրինակ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ԵՊՀ-ի իրավաբանության դոկտոր է, բայց միևնույն ժամանակ Ռոբերտ Սահակյանցի նման կերպար է. նրան հատուկ գրառում կնվիրեմ:
Ի՞նչ երեսփոխանության մասին է խոսքը: Մարդկանց վերջին մի քանի տարվա բիո-ն նայի կտեսնես, որ միշտ էլ մարդու իրավունքների համար էն պայքարել:
29-03-08 • 13:38 PMերեսփոխան = պատգամավոր
Jojoba, բոլորին կարելի է հերոսի կոչում տալ, ով հայհոյում է 2 հոգու (խոսքս աղջկա մասին չէ), միջոցներն արդարացնում են նպատակները:
Բա այն երեսփոխաններին ի՞նչ տանք, որոնք ընդիմադիր են, բայց գտնվում են երկարատև արձակուրդում, թե՞ ես, դու, մյուսները ասելիք ունենք, նրանք՝ չէ…
29-03-08 • 15:40 PMԴավիթ Հավհաննեսին ճանաչո՞ւմ եք: Ի նկատի չունեմ անձամբ, այլ՝ նրա մտքերը կամ ինչ-որ ձեւով:
Նրա «Նոր Քրոնիկոն» գիրքը վերջերս ստացել էր պետական մրցանակ անձամբ նախագահի ձեռքից: Դուք այդ գրքին միգուցե ծանոթ չեք, սակայն ասեմ, որ լավ կանեք ծանոթանաք:
Դեռեւս նախընտրական շրջանում կարդացի «Ժամանակ Երեւան» թերթը եւ վերջին էջում հանդիպեցի այդ գրքից վերցրած երկու քառատողի: Այժմ ընդամենը 4 տող կներկայացնեմ այստեղ, եւ դուք պատկերացում կկազմեք մեր մտավորականների մասին, ավելի ճիշտ՝ նամենկլատուրայի մտավոռականների մասին:
Մանկահասակ երկու քած,
Մեկը նիհար, մեկը գեր,
Մոր Կոշիկները հագած,
Բոզության են դուրս եկել:
Ներողություն եմ հայցում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից այս տողերի համար: Բայց պետականորեն արդեն թույլ է տրվում…
Առաջ առաջ քել գոռանք ...
29-03-08 • 15:56 PMբա որ ասում եմ Կարապետիչը լավն է, հետս վիճում եք. վերջին գոնե հանգերը բռնացնում է
ես անասունի մոտ արդեն մի քանի տարի է կլիմաքս սկսվել եվ ինչպես երեւում է բավականին ծանր է տանում: մի քանի անգամ տվ-ով նայեցի /գիշերով ինչ որ հաղորդում էր վարում/, բացի անկապ գոռալուց եվ սեփական անձի մեծարանքից, կար միայն ... տաֆտալոգիա.
29-03-08 • 19:47 PMչասեցիք ամուսնացա է, թե չէ ՞
29-03-08 • 19:49 PMմեկ էլ չհասկացա, ես աղջկա թշերը խի են սենց կարմրած՞
հլը մի հատ նայեք վերեվի նկարը՞, խո բան չի պատահել ՞ :-Ճ
Հիմա Ժոժոբին Ամատունու ստիլով հարց տանք: Դու անձամբ ճանաչո՞ւմ ես Զարուհուն: Կարող ես չպատասխանել:
Իսկ հիմա մի երկու բառ ձեր սարկազմի մասին: Կարծում եմ, իսկ ավելի ճիշտ համոզված եմ, որ այն պետք է ուղղորդել Աշոտյանի, Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի, Ալրաղացի Լյովի, Բուռնաշի, Տիգրանիկ Թորոսյանի և նրանց նմանների ուղղությամբ, քանի որ այնտեղ հաստատ ձեր ուզած տոնով ու թեմայով խոսելիք կունենաք:
Վահան ջան, գոնե խոսալու տեղ ունենայիր… Միջոցները միգուցե քո աշխարհայցքում արդարացնում են, բայց դա կոնկրետ այս պատգամավորի գործունեության հեչ կապ չունի: Այստեղ կրկին երևում է քո անտեղյակությունը իրավիճակից ու այդ իրավիճակում այս պատգամավորի վարքագծից: Ցավում եմ քո համար, որ հաճախ քեզ սենց ահարմար դրության մեջ ես դնում:
Իսկ այդ ո՞վ է երկարատև արձակուրդի մեջ:
30-03-08 • 03:03 AMԱմուսնացած է, ունի երեք երեխա:
Արա մարդուն հալալ է, երեւի տունը նստած երեխա է պահում:
30-03-08 • 04:01 AMԱշոտյանին բան չասեք, լավ-լավ բանաստեղծություններ է գրում ռուսերեն լեզվով:
30-03-08 • 04:03 AMՔաղաքացի, հլը նայի, քեզ ոչ ոք չի հիշեցնո՞ւմ: Որպես օգնություն, ասեմ, որ սրա անունը դու նշել ես քո վերջին գրառման մեջ:
http://www.imageshare.am/view/79721245/getImage?photoId=153876217429
30-03-08 • 04:32 AMՔաղաքացին գրել էր.
Գիտեմ, երևի դրսի մարդը իրավունք չունի խոսելու: (Դու տեցի կռուգին ավելի մոտ ես եղել...)
Հիմնականում, երկարատև արձակուրդի մեջ են հատկապես ընդիմադիր պատգամավորները՝ նախկինները, առավելապես…
Մի նկատառում էլ. սա ուղղակի այս հարցերի պատասխանն էր, քո հղման մնացած մասը կապ չունի իմ արտահայտած մտքերի հետ: -ծանոթ՝ Վ.Ա)
30-03-08 • 08:23 AMՇատ հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել. մարդկանց մի խումբ առաջ է գնում («Առա՛ջ, Հայաստան» կամ, ըստ իս՝ «Հաղթեցի՛նք», մի մասն էլ հաղթել է («Հաղթելո՛ւ ենք» կամ, ըստ իս՝ «Առա՛ջ էր Հայաստան»: Սակայն հարցերի հարցը թողած ընկել ենք երկրորդական մտքերի ետեւից՝ ո՞վ է Հայստանում, ո՞վ է Հայստանից դուրս եւ այլն:
Մի քանի միտք էլ ես արտահայտեմ՝ Ձեր թույլտվությամբ:
Ես Լեւոնի ամենամեծ առաքելությունը նախորդող եւ համոզված եմ՝ հաջորդով քաղաքական գործընթացնելում համարում եմ այն, որ նա, պատկերավոր ասած, «իշխանությունների աչքը մտցրեց» հայկական իրականությունը: Նա ստիպեց, որ իշխանությունները հանձն առնեն, որ իսկական Հայաստանը այն չէր բնավ, ինչը ներկայացվում էր «Հայլուրով»: Սա մեկ, սակայն՝ ոչ ամենակարեւորը:
Նա ընդդիմությանը ցույց տվեց, թե իրականում իրենց մեջից ո՞վ է ընդդիմություն, եւ ո՞վ է «ընդդիմություն խաղալու բիզնես ծրագրով» առաջնորդվում: Սա նույնպես կարեւոր էր՝ բուն ընդդիմության համար: Համենայն դեպս, Լեւոնին սատարող ուժերից դեռեւս ոչ մեկը չի հայտարարել, որ ինքը սխալվել է՝ Լեւոնին համակրելով: Ընդդիմությունը այլեւս հստակ հասկացավ, թե ո՞վ է իրականում Արտաշը, ո՞վ է Արթուրը, եւ ովքե՞ր են դաշնակները (նկատի ունեմ՝ վերնախավը): Վազգենի հարցում մի քիչ վերապահում ունեմ. կարծում եմ, նա այդպես էլ անձնական հարթությունից չկարողացավ բարձրանալ վերեւ: Նաեւ Վազգենին չեմ կարող ներել այն բանի համար, որ Մարտի 1-ին մնաց պասիվ՝ հետագայում ամպագորգոռ եզրակացություններ անելու համար: Չեմ ասում՝ գար, բարիկադներ սարքեր, սակայն նա պարտավոր էր գալ ու ժողովրդին հանդարտացներ, ինչո՞ւ ոչ՝ լրացնել Լեւոնի բացակայությունը:
Եվ ամենակարեւորը, Լեւոնը մեր հասարակությանը ցույց տվեց, որ իշխանությունների հետ «քյալլա տալը» երկարատեւ գործընթաց է, նա ցույց տվեց, թե ինչպես պետք է պայքարել (խոսքը պրովոկատորների սարքածի մասին չէ՝ սա իշխանությունների ֆոլս-մաժորն էր ավելի շուտ, քան թե Լեւոնի թիմի): Նա հասարակությանը ցույց տվեց, թե իրականում ինչ է նշանակում՝ պայքարել ազատությունների համար: Եվ մինչեւ օրս նա ցույց է տալիս եւ ապացուցում է, թե ինչ են հասկանում իշխանությունները՝ մարդու ազատություն ասելով եւ Օպերայի շրջակայքից մարդիկ «փախցնելով»:
Այլ կերպ ասեմ: Ես ծխող մարդ եմ: Ես ինքս շատ լավ գիտեմ, որ ծխելը վնասակար է առողջությանը: Սակայն, երբ հարցը դրվում է անձամբ իմ՝ ծխելը թողելուն, ապա ես մտածում եմ այսպես՝ ծխելը կարող է վնասել Պողոսին, Պետրոսին, բայց ինձ այնքան էլ չի վերաբերվում: Սա նշանակում է, որ ես պատրաստ չեմ ծխախոտին «ոչ» ասելուն: Եր՞բ պատրաստ կլինեմ. երբ որ ծխելու խնդիրը անձնավորվի իմ համար: Այսինքն՝ երբ որ հասկանամ, որ սա ոչ այնքան Պետրոսի կամ Պողոսի, այլ հենց իմ խնդիրն է:
Լեւոնի միջոցով Հայաստանի ներկա վիճակը եւ ներկա խնդիրները անձնավորվեցին: Մարդիկ այնքան տխրեցին եւ ընկճվեցին ոչ թե բանտարկվածների եւ անգամ՝ զոհերի համար, այլ այն պատճառով, որ վերջապես հասկացան, թե ինչպիսի երկրում են ապրում նրանք: Հայաստնաի ներկա վիճակը (ճիշտ հասկացեք, խոսքը մարտի 1-ի մասին չէ, այլ դրան նախորդող եւ հաջորդող օրերի) անձնավորվեց մեր քաղաքացիներից շատերի համար:
Ահա թե ինչումն է խնդիրը (ըստ իս):
30-03-08 • 18:12 PM