Նրանք կրակել են ուղիղ ժողովրդի վրա. դա անհերքելի է... Ավելի լայն թափով...
Մար 25

Ազիան'-ի ավատարը

Հասկանալի են այն մարդկանց հայացքները, ովքեր դժգոհում են այսօրվա իրականությունից:

Մարդիկ ուզում են տեսնել արմատական բարեփոխումներ, իդեալական իրավիճակ: Սպասվածը կտրվի՞ միանգամից: Դա հեշտ գործ չէ՛:

Հիշենք՝ ի՞նչ ճանապարհ ենք անցել: Բարգավաճ սոցիալիզմի կազմաքանդումից խավարի տարիներ (պատերազմը հովհարաձև անջատման հետ կապ չուներ, ոչ էլ ատոմակայանի ու «նաիրիտի» փակման հետ) ու հետո մինչև մեր օրերը… Պետք է տեսնել նաև մյուս երկրների կարգավիճակը՝ համակարգի փլուզմանը նախորդող տարիներին: Անցումը բարդ էր անգամ նախկին սոցերկրների համար (Լեհաստան), որոնք այդ ուղին ավելի վաղ բռնեցին: Մենք արդեն ունեինք Եվրոպայի երկրների փորձը, բայց, ցավոք, իշխանության անցած ապիկարների մեղքով անտեսվեց:

Այդ առավելությունը ի չիք դարձավ, արմատներ ձգեց մենատիրային, կոռումպցիոն կլանային համակարգը, որի արմատները հզորացան և հասան մեր օրերը:

Այսօր արդեն սխալ է փոխել մարդկանց (այդ 2-ին, հա՞, ինչպես անընդհատ սիրում են ասել), բայց համակարգը նույնը թողնել: Ավելին, դատապարտելի է համակարգը փոխանցելու փորձերը նախկին տերերին: Սա ավելի քան հիշողության կորուստ է: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Հեղաշրջմամբ մարդկանց հեռացնելով, եղածը փոշիացնելով կկանգնենք անդունդի եզրին: Այստեղ է, որ պետք է փոխելով համակարգը՝ պահպանել հավասարակշռություն: Կտրելով գլուխը՝ մենք չենք կարող վիրահատել մարմինը…

Ես ոչ մի բռնարարք չեմ արդարացնում, բայց և դե՛մ եմ հեղափոխությանն ու անկարգությանը: Մեր տան մեջ պետք է բացառել վեճը: Պետությունն էլ մի ընտանիք է: Ընտանիքին անդորր ու խաղաղություն է պետք:

Ի՞նչ է նշանակում հեղափոխություն ու… ոստիկանական բիրտ ուժեր: Հուզականությունը դնենք մի կողմ ու նայենք պատմությանը: 

Հեղափոխությունը ենթադրում է երկրի սահմանադրության դեմ ոտնձգություն, հետևաբար՝ ուժի կիրառում իշխանության կողմից: Արդյունքում՝ անհամերաշխ ընտանիք ու պարզ է, թե ուր կգլորվի երկիրը: Միայն մի նկատառում. նույնիսկ հաջողված (կայացած) հեղափոխությունից հետո տասնամյակներ են հարկավոր դրա հետևանքների վերացման համար (դա ևս ապացուցված է):

Հիմա հարց. ունեն՞ք մեզ այդ ժամանակը, երբ առկա է արտաքին անկայուն իրավիճակ և մեր թիկունքին գաղտագողի պատրաստ սպասում է թշնամին: Երբեմն ստացվում է այնպես, որ կուրացած չենք նայում մի փոքր առաջ… Խախտեցինք հավասարակշռությունը, վիճեցինք մեր տան մեջ ու ցավալի զոհեր… Հեղափոխությունը զոհե՛ր է պահանջում: Մի գին, որ մեզ պետք չէր վճարել:

Հաճախ են հարցնում. «Ումի՞ց պահանջենք, որ օրենքն աշխատի: Մեկ էլ հուշեք, թե ինչպե՞ս պահանջենք»: Դեղատոմս չկա, բայց և պետք չէ մեքենաներ շրջելով պահանջենք: Պետք է կարողանալ փոխել մեր մենթալիտետը՝ դառնանք մեր իրավունքի պահանջատերը, երկրում գործող իրավունքների պահանջատերը: Հիշում ե՞ք՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց նրա թերությունները բարձրաձայնելուց: Եկե՛ք բարձրաձայնենք թերությունները: Այս ամենը, իրոք, մեզ բոլորիս ՄՏԱՀՈԳԵԼՈՒ տեղիք է տալիս, իշխանություններին պետք չէ գլխատել, այլ ՍՏԻՊԵԼ, հասկացնել: Վերցրել ես բեռը՝ տա՛ր, ա՛յս ուղղությամբ աշխատի: Ոչ թե մենք ինքներս մեր գործերի համար կաշառք առաջարկենք չինովնիկներին ու մանր մունր քյոխվաներին, այլ նրանց մատնացո՛ւյց անել: «Զտում» պետք է սկսել ներքևից ու պահանջել վերևներից:

Ինչպե՞ս պահանջենք: Օրինակ, բարձրաձայնենք, որ այս շուկան տեղի համար բարձր գումար է դրել կամ անձնագրային սեղանը անձնագրի վավերացման համար գումար է շորթում կամ դա անում են օդանավակայանում: Ո՞րը ասես… Թող Սաշիկին «ընտրած» տեղամասի ժողովուրդը ոտքի կանգնի ու ասի, որ նրան չի ընտրել ու ապացուցի, նույնը՝ գյումրեցիք
Վարդանիկի համար անեն, նույնը… ԵԹԵ ոչ, ուրեմն ընտրյալները համարժե՛ք են ընտրողներին:

ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ենք՝ ուրեմն թող այդպես էլ ապրենք, էլ ումի՞ց ենք բողոքում:

ՄԵԶԱՆԻՑ ո՞վ է այդ երևույթների համար պայքարել, ոտքի կանգնել. ոչ ոք կամ քչերը: Հակառակը, մենք ու մեր ընկերները առիթը բաց չենք թողնում, եթե դրա հնարավորությունը ունենում ենք (ծանոթի միջոցով)…

Այս ամենը համարել ենք մանրուք ու աչքաթող արել, մինչդեռ մանրուքներ չեն լինում…

Մի հետաքրքիր հատկություն էլ ունենք. գոռում ենք մարդու հիմնարար առաջնային իրավունքների և ազատությունների մասին ու ինքներս էլ խախտում: Եթե մեկն ունի այլ հայացք՝ դատապարտվում է հենց մեր կողմից («Ով մեզ հետ չէ,մեր դեմ է»wink: Մի՞թե դա կարելի է: Աջ ու ձախ ծայրահեղականները դատապարտում են հավասարակշիռ մոտեցումը: Իր ազատությունների ու իրավունքների համար պայքարողը բռնապետի ոգի չի ունենում, ոչ մի տուն չի քանդում ու ոչ մեկին հրապարակայնորեն չի կախում, վերջապես Սուրբ Գիրքը Կայենի, Սոդոմ Գոմորի, Համաշխարհային ջրհեղեղի,
այս և նման բազում օրինակների միջոցով բացահայտում է, որ մարդիկ իրե՛նք են իրենց նման վիճակի առջև դնում և միայն բարին է, որ հաղթելու է չարին:

Ավելի շատ ՍԵՐ ու հավասարակշռվածություն պետք է լինի մեր մեջ և ոչ հակառակը:

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


Ներկա պահին ստացվել է 30 մեկնաբանություն

  1. Ազիան

    մտահոգ ու Jojoba ջան, կարծում եմ, ձեզ համար մի փոքր պարզաբանեցի մտքերս:

  2. Jojoba

    Вот и меня посчитали smile (цитата из мультика времён коммунизма)

    Վահան Ամատունի, նույիսկ առանք ընթերցելու, փորձեմ պատասխանել քեզ: Մեղմ ասած, ինձ ընդանրապես չեն հետաքրքրում որեւէ մեկի մտքերը (nothing personal, pls):

    Երբեմն-երբեմն ինձ կարող են հուզել որեւե մեկի ասված անզգույշ խոսքը, եւ ակամա կբորբորքվեմ, երեւի թե միայն մեկ նպատակով - “чтобы выпустить пар”:

    Չգիտես ինչու ի սկզբանե ինձ թվում էր, որ դու ավելի մեծ ես ինձնից, հիմա հակառակն եմ ենթադրում: Խնդրում եմ պատասխանիր մեկ անձնական հարցի՝ քանի՞ տարեկան ես/եք: Ես 24 եմ:

    Կանխավ շնորհակալ եմ:

  3. Քաղաքացի

    Վահան ջան, քո էս գրառմանը բացի «Առաջ Հայաստան» ասելուց ոչ մի բան մտքովս չի անցնում, քանի որ էս գրածիդ մի մասին արդեն մյուս գրառման մեջ պատասխանել եմ, բայց միևնույնն է, դու էլի ավելացրել ես:

    Սկսած «թող անեն»-ից, մինչեւ «ով է մեզնից ինչ որ բան արել»:

    Կրկնում եմ, եթե դու չես արել, կարող ես գնալ մեղքերի թողության, բայց դու մեր ու անունից մի՛ խոսա. դու խոսա քո՛ անունից: Իսկ ինչ մնում է թողնելուն, ապա ես թողում եմ:

    Հա, մեկ էլ քո մտքերի ցաքուցրիվության մասին: Գրառման վերնագիրը բացարձակ չի համապատասխանում գրառմանդ բովանդակությանը, դեռ ավելին՝ ճիշտ հակառակն է և ստրկամտություն է քարոզում: Բերում եմ ստրկամիտ արտահայտությունների երկու օրինակներ.

    - Այսօր արդեն սխալ է փոխել մարդկանց,
    - Ավելին, դատապարտելի է համակարգը փոխանցելու փորձերը նախկին տերերին:
    - Հեղափոխությունը ենթադրում է երկրի սահմանադրության դեմ ոտնձգություն,
    - Հիմա հարց. ունե՞նք մեզ այդ ժամանակը, երբ առկա է արտաքին անկայուն իրավիճակ և մեր թիկունքին գաղտագողի պատրաստ սպասում է թշնամին:

    Մեկ էլ խորհուրդ եմ տալիս, մի հատ էլ սկզբից մինչև վերջ կարդաս քո տեքստը ու մի հատ հարց տուր ինքդ քեզ՝ արդյո՞ք նրա տարբեր մասերը ընդհանրապես շաղկապված են իրար: Դու պարզապես քո շատ մեկնաբանություններ կպցրել ես իրար ու վերջ:

    Ժոժոբի ստիլով մի հատ էլ ես հարց տամ: Դու Վահան Հովհաննիսյանի՞ն ես ընտրել, թե՞ Վազգեն Մանուկյանին: Ուրիշ թեկնածու քո այս մտքերով դու չէիր ընտրի, եթե, իհարկե, դու ընտրելու իրավունք ունես և այն իրացնելու հնարավորություն:

  4. Jojoba

    էլի ինձ կպան grin у меня даже стиль есть ? բայց դա իմ ստիլը չէ. նման հարցեր (ում ես ընտրել, կամ դու ում կողքին էիր կանգնած) տալիս էին Рուսաստանի պուտչից հետո մոտ 1-2 տարի՝ եթե ուզում էին մեկին որեւէ բանով կպնել, կամ եթե արդեն ասելու բան չկար՝ «իսկ որտեղ՞ էիր դու գտնվում օգոստոսի 19-ին»:

    Շուտով մենք էլ դրան կհասնենք. կսկսենք մեկս մեկին հարցնել՝ որտե?ղ էիր դու գտնվում մարտի մեկից առաջ կամ հենց մարտի մեկին:

    Կասկացում եմ, որ Քաղաքացին, որպես վառ Լեւոնական՝ վրանի ներսում էր, Ամատունին՝ հավանաբար մեկ-մեկ լուսամուտից դիտում էր, եւ նմանատիպ մեկնաբանումներ ունում (ինչպես այս հոդվածում): Դե որ ինձ էլ շատ չկպչեք, ասեմ, որ ես էլ մեկ-մեկ գնում էի թամաշա անում, մեկ-մեկ գիշերները երազիս մեջ «Առաջ Հայաստան» գոչում (որ վատ երազ էի տեսնում` «Պայքար-Պայքար» էի գոռում, կամ էլ թե չէ` քեյբորդը գրկած (ինչպես մեկը ինձ մի ժամանակ անվանեց) փորձում էի խելոք մտքեր արտահայտել (չնայած չէր ստացվում):

    Այ, հիմա առաջանում է բնականոն հարց. իսկ ի՞նչ կլինի, եթե Լեվոնը գա իշխանության: Քաղաքացին, հավանաբար, մի աստիճան վերեւ կբարձանա (նկատի ունեմ կարիերնի ռոստը), Ամատունին էլի կշարունակի նույն ստիլով (բայց քիչմ ավելի բողոքական տոնով, քանի որ կասկածում եմ, որ ֆինանսապես իրեն ձեռ են տալիս այսօրվա իշխանությունները), իսկ ես էլ էլի իմ քեյբորդը գրկած ապուշություներ դուրս կտամ…

  5. F5-admin

    Ողջույն հայեր…

    А.S. տնաշեններ, էնքան տառասխալներով եք գրում, որ մինչեւ ուղղում եմ, պրծնում եմ, մոռանում եմ, թե ինչ էի գրելու…

    Ուրմեն, մի քանի խնդրանք ունեմ բոլորիդ (կամ՝ բոլորիս): Քննարկեք ինչ ուզում եք ու ոնց ուզում եք, միայն, խնդրում եմ, Ձեր քննարկումները եւ ներքին լարվածությունները մի տեղափոխեք անձնական-անհատական հարթություններ: Եկեք համ էլ (ձեռքի հետ) սովորենք կուլտուրական քննարկումներ անցկացնել: OK?

    Նախ ասեմ, որ դժվար գործ է Վահան Ամատունու ներկայացրած գրառման վերնագրին հետեւելը մի ժողովրդի համար, որին դարեր շարունակ ստիպել են չունենալ սեփական պետական մտածողությունը: Ծանոթներից մեկը, մասնագիտությամբ բժիշկ, մի քանի օր առաջ «նեղված» պատմում էր, որ իրենց հիվանդանոցի տնօրենը կանչել էր բոլոր աշխատողներին ու մարդա մի 100-200 հազար դրամ հավաքել: Դե, նայած ով ինչ գործ է անում: Վիրաբույժներից հավաքել էր 200-հազար-ական, թերապեւտներից՝ 150-հազարական ու տենց… Հարցնում եմ՝ բա ինչի՞ տվեցիք: Ասում է՝ բա որ հանի գործից, 48 տարեկան մարդ եմ, որտե՞ղ ինձ կընդունեն գործի: Ասում է, ուր էլ գնամ, մի 5000 դոլար կուզեն, որ որպես հերթապահ վիրաբույժ ընդունեն:

    Դե պարզ է, որ ինքն էլ «լեւի փող» ունի…

    Բոլոր հիվանդանոցներում էլ ունեմ գործընկերներ՝ բժիշկներ: Բոլոր տեղերում էլ գլխավորները հավաքում են փող: Ե՛վ ընդունելիս, ե՛վ ամսեկան: Սակայն գլխավորները այդքան ինքնագլուխ չեն: Նրանք էլ իրենց շեֆերին են փող տվել, որ դառնան հիվանդանոցի տնօրեններ: Եւ կլորիկ գումար են տվել, որ ընդունվեն գործի, ե՛ւ ամսեկան են հասցնում: Եթե խոսքը մարզային հիվանդանոցների մասին է, ապա գլխավորը փողն տալու է մարզպետին՝ անձամբ կամ էլ առողջապահության բաժնի վարիչի միջոցով: Քաղաքում արդեն «մեյդան է գալիս» առողջապահության նախարարությունը:

    Բոլոր հիվանդանոցները ժամանակ առ ժամանակ ժամանում են այսպես կոչված Կը-Ռը-ՈՒ-ները (երեւի ռուսերեն abbreviation է, КРУ): Գալիս, մի կլորիկ գումար է տանում գլխավորներից: Էլ չեմ ասում՝ որ քանի օր որ մնաց, էդքան օր դրանց ուտեցնել-խմեցնելը գլխավորի վրա է:

    Ո՞ւր էի հասել… հա, մարզպետարաններ: Հիմա ի՞նչ եք կարծում, մարզպետարանը վերջին օղա՞կն է: Դե, իհարկե՝ ոչ: Չէ՞ որ մարզպետներն էլ են «ներկայանում» ե՛ւ նշանակվելիս, ե՛ւ ամիսը մեկ…

    Վերջում չասեմ, թե հիվանդի տված մի քանի կոպեկից մի քանի լուման ում է հասնում:

    Ես ասում եմ առողջապահությունը, քանի որ այս բնագավառը դեռեւս ինձ հոգեհարազատ է: Սակայն նույն վիճակը (կարծում եմ, դուք ինձ կհաստատեք) տիրում է ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ:

    Ասե՞մ, թե ոստիկանության ոլորտում կապիտանից մայոր դառնալն ինչ արժի: Ասե՞մ, թե դատախազ նշանակվելն ինչ արժի: Ասե՚՞մ, թե 4-8 տարվա ազատազրկման մեղադրանքի դեպքում դատավորն ինչքան է ուզում, որ 8-ի փոխարեն հայտարարի՝ 7 տարի… 6 տարի… 5 տարի… կամ էլ՝ 4 տարի: Ասե՞մ, թե Կալինինոյի չաստն ընկնելն ինչքան է նստում զինվորի ծնողների համար: Ասե՞մ, թե մուրացանի վրայի հոսպիտալում 1 ամիս պառկելն ինչ արժի…

    ՉԵՄ ԱՍԵԼՈՒ, որովհետեւ դուք ինձնից վատ չգիտեք այդ մասին:

    Jojoba, էն օրը իրար հետ chat ինք անում, ասում ես՝ ինչքա՞ն էր ուզել կադաստրի աշխատողը, որ ձեր գործարքը հաստատեր smile

    Հիմա հարց մի քիչ բորբոքված Քաղաքացուն:

    Մոռանում ենք Սերժին ու պատկերացնում, որ Լեւոնը իր թիմով հաղթել է: Ի՚՞նչ եք կարծում, ո՞նց է այս ամենին վերջ տրվելու: Նույն հարցը՝ Ամատունուն եմ տալիս ներկայիս վիճակում (նախագահն է Սերժը):

    Խնդրում եմ, ճիշտ հասկացեք ինձ: Ոչ թե հարցնում եմ՝ ինչպե՞ս (իմա՝ չեն կարող), այլ հենց ուղղակի՝ ինչպե՞ս:

  6. Jojoba

    Կադաստրում տվել եմ 1000 Քլինտոն, դաչան սեփականաշնորհելու համար, մի էդքան ել ծախսեցի մոբայլի վրա. օրը մի 4 անգամ զանգում էի՝ ի՞նչ եղավ, ե՞րբ կլինի:

    Իսկ Քաղաքացու նմանները թարսի պես էդ օրերին միտինգ էին անում, նստացույց, նույնիսկ մի օր ամբողջ կադաստրն իր հաճախորդների հետ գնացել էին հրապարակ միտինգի… Մի խոսքով, ձեր պատճառով, եթե պիտի 1 շաբաթ տեւեր, տեւեց քսան օր:

    Բայց էլի գոհ եմ:

    Հարգելի ադմին, գներին լավ ծանոթ ես, ինձ մի հատ ծանոթ դատավոր է պետք, կարո՞ղ ես ասես, թե «ինչ կնստի» վրես՝ դատական պրոցեսի մեջ եմ:

  7. Jojoba

    Ադմին ջան, բժիշկների եվ գլխավորների հետ ծանոթ ես, կարո՞ղ ես ինձ համար բարեխոսել՝ որպես կենտրոնական հիվանդանոցներից մեկում «օպերացիոնիի կատալկա» քշող:

    Լսել եմ տաքսու շոփերից, որով հիմա եմ զբաղվում, լավ (շահութաբեր) գործ է: Ասում են նույնիսկ ավելի լավն է, քան «մարշուտկա» քշելը (էլ չեմ ասում, որ ոչ պլան կա, ոչ հարկային, ոչ ԳԱՅ-ի):

  8. Jojoba

    А.S. տնաշեններ, էնքան տառասխալներով եք գրում, որ մինչեւ ուղղում եմ, պրծնում եմ, մոռանում եմ, թե ինչ էի գրելու…

    էդ մենակ ինձ էր վերաբերվում, պրոստո ընդհանրացրիր, որ վատ չզգամ ՞ grin
    դե ինձ ներելի է, տաքսու շոփեր տղա եմ, ինձ կարելի է

  9. Քաղաքացի

    Ժողովուրդ,

    Ես ձեզ հասկանում եմ, երբ ինձ ուղղված ձեր արտահայտությունների մեջ դուք հաճախ հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց, եթե ուշադիր լինեք, ապա իմ վերջին գրառումների մեջ դուք նրա անունը չեք էլ հանդիպի ու ընդհանրապես այս պահից սկսած, երբ որ ես խոսում եմ պայքարի մասին, ապա դուք իմացեք, որ Լևոնը միայն այդ պայքարի առաջնորդն էր մինչև մարտի մեկը ու միգուցե հետո էլ կլինի (էդ մեկը չգիտեմ): Սակայն մի բան հաստատ է. այդ պայքարի սեփականատերը ե՛ս եմ ու իմ նմաննե՛րը, նույնիսկ՝ իմ ընդդիմախոսնե՛րը, քանի որ, ի վերջո, դրանից շահելու են գրեթե բոլորը, նույնիսկ ռեժիմից ուղղակի փող ստացողները: Չէ՞ որ նրանք էլ, թեկուզ շատ փոքր, բայց խղճի խայթ կունենան իրենց ապօրինությունների համար: Հա, մեկ էլ իմացեք, որ ես ինձ «Լևոնական» չեմ համարում, ես ինձ համարում եմ «ազատական»:

    Հիմա անցնեմ հարցադրումներին, այսինքն` դրանց լուրջ մասին:

    Մոռանում ենք Սերժին ու պատկերացնում, որ Լեւոնը իր թիմով հաղթել է: Ի՞նչ եք կարծում, ո՞նց է այս ամենին վերջ տրվելու:

    Լևոնը այս հարցին մի 10 անգամ պատասխանել է վերջին 5-6 ամիսների ընթացքում, բայց ես չեմ զլանա և նորից կրկնեմ այն, ինչ հասկացել եմ, ընդունել և հավատացել:

    Ի՞նչ եք կարծում, Հայաստանում օրենքի գերիշխանություն հաստատելը դժվա՞ր բան է, թե՞ ոչ: Ես անձամբ համոզված եմ, որ ցանկացած լեգիտիմ, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված նախագահ, դա կարող է անել ուղիղ մեկ օրում. իհարկե պոչերը դեռ երկար ժամանակ պետք կլինի խուզել կադաստրային և այլ մանր-մունր չինովնիկների դեպքում: Այս կարգի քաղաքական որոշում կայացնելու համար պետք է ընդամենը երկու բան

    1. լեգիտիմություն, և
    2. քաղաքական կամք:

    1-ին կետի տակ մեր 9 թեկնածունեից կարող էին լինել գրեթե բոլորը, իսկ 2-րդի տակ, կարծում եմ՝ ոչ բոլորը:

    Հիմա, եթե Լևոնը դառնար լեգիտիմ նախագահ, ապա 1-ին հարցը համարվում է լուծված (ինչպես նաև մնացած թեկնածուների դեպքում) և մնում է լուծել 2-րդ հարցը` քաղաքական կամքի հարցը: Կոնկրետ Լևոնի դեպքում ես համոզված եմ, որ այդ քաղաքական կամքը կա, եւ միայն պայքարի մեջ նրա մտնելը ու այդ ընթացքում ոչ մի օրենք չխախտելը դրա մասին է խոսում:

    Հիմա մի փոքր էլ այլ թեմայից խոսեմ: Անձամբ ես, որպես ՀՀ նախագահ կընդունեի նույնիսկ Սերժին, եթե, իհարկե, նա ընտրված լիներ: Ինչքան էլ որ ծիծաղելի է, նաև Կարապետիչին կընդունեյի, բայց, կրկին, եթե նա ընտրված լիներ:

    Հիմա հասկանո՞ւմ եք տարբերությունը: Ես ուզում եմ, որ մեր երկրում ի վերջո լինեն իրապես ազատ և արդար ընտրություններ, և դրա արդյունքում, ով էլ որ դառա ՀՀ նախագահ, անձմաբ ես շնորհավորական նամակ կուղղեմ նրան:

  10. Քաղաքացի

    Ժոժոբ ջան, ես վրանի ներսում չեմ եղել, բայց 9 գիշերից 7-ը մինչև գիշերվա 5-ը անց եմ կացրել Ազատության հրապարակում: Քանի որ առավոտյան պիտի աշխատանքի գնայի, դրա համար էլ չեմ քնել վրաններում: Այնպես որ մի՛ կասկածիր իմ պատրաստակամության վրա:

    Էս էլ ձեզ զբաղվելու թեմա…

    http://zbosanq.blogspot.com/

  11. Jojoba

    Դե եթե դու նույնիսկ վրանում չես եղել, պաշտոնի բարձրացում կարող ես չակնկալել: Եթե չեմ սխալվում, էն մի քանի դիվանագետներ, որ հայտարարություն արեցին իրենց աշխատանքից դուրս գալու մասին, կարծեմ մեկը դու էիր, չէ՞:

    վրանի ներսում չեմ եղել, բայց 9 գիշերից 7-ը մինչև գիշերվա 5-ը անց եմ կացրել Ազատության հրապարակում

    Հա, ես էլ էի տանը տենց ասում, բայց արդեն 3-րդ օրը բռնվեցի հանցանքի վայրում եւ բերման ենթանկվեցի տուն: Դրանից հետո միայն՝ «կանվոյի» ուղեկցությամբ ...

  12. Քաղաքացի

    Ես «կանվոյ» չունեմ ավաղ, պաշտոնի բարձրացում էլ ակնկալում եմ ցանկացած պարագայում` անկախ ամեն ինչից, քանի որ դա զուտ մասնագիտական գնահատական կլինի իմ համար smile:

    Դիվանագիտությունից էլ հեռու մարդ եմ, մենակ գրառումներիցս կարող ես գուշակել: Չեմ կարողանում դիվանագիտորեն պատասխանել քեզ, Ամատունուն ու մյուսներին:smile

  13. Phenomen

    Հիշում ե՞ք՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց նրա թերությունները բարձրաձայնելուց: Եկե՛ք բարձրաձայնենք թերությունները:

    Վահան Ամատունի, սրանք քո խոսքերն են, կարդա ու խորացի, հետո էլ կարող էս նայել հայելու մեջ ու փորձել գտնել քո մոլորյալ դեմքը…

    Իմ ոչ խորին համոզմամբ Վահան Ամատունին Հայաստանում չէ. բացատրությունս հետևյալն է. ահավոր խառնիճաղանջ մտքեր ունի ու Հայաստանը տեսնում է վարդագույն լույսով: Ահավասիկ մեկ վառ ապացույց.

    Ինչպե՞ս պահանջենք: Օրինակ, բարձրաձայնենք, որ այս շուկան տեղի համար բարձր գումար է դրել կամ անձնագրային սեղանը անձնագրի վավերացման համար գումար է շորթում կամ դա անում են օդանավակայանում: Վահան Ամատունի, հարցը ոչ թե «ինչպե՞ս պահանջել»-ն է, այլ՝ «ումից պահանջել»-ը: Ոստիկանի՞ց, դատավորի՞ց, սեփական վերադասի՞ց:

    Վահան, Հայաստանում այսօր կա մեծ կախվածություն ու կապվածություն, գրեթե բոլորը՝ բոլորից, եւ դա վերացնելու ամենաարդյունավետ ձևը, կրկին ապացուցված, հեղափոխությունն է: Ամենավառ օրինակը ֆեոդալիզմի վերացումն էր, բուրժուական հեղափոխությունը, արհեստակցական միությունների ստեղծումը:

    Քավ լիցի, ես Ավստրիայի իմ ցուրտ ու սոված տեղից չեմ քարոզում Հայաստանյան հեղափոխություն (ցուրտ՝ որովհետև երեկ էլ. հաշվիչիս մի գիծը վառվեց, իսկ դրսում գիշերը 0 աստիճան էր, սոված՝ որովհետև դրա հետևանքով սառնարանիս եղած չեղածը են բանից եղավ):

    Եվ վերջում Վահանի մտքերից թերևս ամենա«չկապվածը»

    Հաճախ են հարցնում. «Ումի՞ց պահանջենք, որ օրենքն աշխատի: Մեկ էլ հուշեք, թե ինչպե՞ս պահանջենք»: Դեղատոմս չկա, բայց և պետք չէ մեքենաներ շրջելով պահանջենք: Վահան ջան, եթե դեղատոմս չկա, էլ ի՞նչ «բայց և պետք չէ»:

  14. Ազիան

    Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր ակտիվորեն միացան նախ «Վայելեք ձեր Հայաստանը - գողի, բ-ի, գեներալի թուլեք» նյութի մեկնաբանություններին, ապա և դրա հենքի վրա գրված «Վերացնել մեր միջի ստրուկին» իմ գրած հոդվածի քննարկմանը ակտիվ մասնակցության համար, որն ըստ էության առանձին, պարզեցված ասելիքով վերաբերվում էր ավելի շատ 1-ին հոդվածի վերլուծություններին:

    Արծածված մտքերի խորությունն ու բովանդակությունը մեր մի քանի ընկերներ թյուր են ըմբռնել, որի համար բացատրություններ չեմ տա, քանի որ մյուս իմ կոլեգաները, որոնց պրոֆեսիոնալիզմի մասին ի սկզբանե լավ կարծիք եմ ունեցել, ճիշտ են ընկալել: Ոմանց մոտ էլ պակասում է մտքերի փոխանակման, բանավեճ վարելու կուլտուրան, որը պարունակում է այլախոհության հանդեպ անհանդուրժողականությոան էլեմենտներ` հասնելով տեղ-տեղ անձնական վիրավորանքների…

    Համենայն դեպս, մեկ անգամ ևս բոլորիդ հավասարապես իմ երախտագիտությունն ու հարգանքներս եմ հայտնում «տաք» բանավեճի մասնակցության համար:

    Լավ է լինելու, բոլորս էլ ուզում ենք ԽԾԲ-ից զերծ , օրենքի Հայաստան տեսնել:

  15. Jojoba

    Վահան Ամատունի, հենց տեսնես տեղդ նեղ է, ասա, ես անցնեմ քո կողմը, ես սրանց լավ գիտեմ… Մի 2 օր թողնում ես իրենց մտքերը արտահայտեն (միտինգ անեն, վրան խբեն), ընդհանրապես «հաբրգում են» ... ձողերով եւ քարերով զինված հարձակվում են անմեղ մարդկանց վրա (իմա՝ անմեղ եւ միամիտ ոստիկանների), եւ տո՜ւր թե կտաս՝ ո՛չ նայում են, որ դու էլ ես հայ, ո՛չ էլ նայում են, որ դու էլ իրավունք ունես մտքեր արտահայտելու…

    Մի խոսքով, նայի, հենց պետք լինեմ, ձեն հանի, հանկարծ չխեղճանաս սրանց ձեռը:

    Ի միջի այլոց, այդպես էլ չպատասխանիր, թե քանի՞ տարեկան ես, եթե իհարկե դա քաղաքական գաղտնիք չէ (ամեն դեպքում, դու միակ մարդն ես, ով հանդես է գալիս անուն ազգանունով եւ չի թաքնվում ինչ-ինչ անկապ «կլիչկաներով» («Գյուղացի» կամ «Noumenon»wink.

  16. Քաղաքացի

    Ժոժոբ ջան, էս քեզնից չի: Էս ինչե՞ր եմ լսում:

    Քեզ թվում է, չէի՞ կարող Քաղաքացու փոխարեն անունս Վարդան Մամիկոնյան դնել, կամ էլ ասենք Գևորգ Մարզպետունի: Կպնելդ չջոգեցի smile:

    Երկու ենթադրություն ունեմ գրածիցդ. կամ էսօր տրամադրություն չունես, կամ էլ շտապ էս գրել քոմենտը ու սմայլիկները մոռացել ես ավելացնել:

  17. Phenomen

    Ամեն դեպքում դու միակ մարդն ես, որը հանդես է գալիս անուն ազգանունով, եվ չի թաքնվում ինչ-ինչ անկապ «կլիչկաներով» («Գյուղացի» կամ «Noumenon»wink

    «Բոժոժան» մոռացար…

  18. Ազիան

    Phenomen
    Հիշում ե՞ք՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց նրա թերությունները բարձրաձայնելուց: Եկե՛ք բարձրաձայնենք թերությունները:

    Վահան Ամատունի, սրանք քո խոսքերն են, կարդա ու խորացի, հետո էլ կարող էս նայել հայելու մեջ ու փորձել գտնել քո մոլորյալ դեմքը…

    Իմ ոչ խորին համոզմամբ Վահան Ամատունին Հայաստանում չէ. բացատրությունս հետևյալն է. ահավոր խառնիճաղանջ մտքեր ունի, ու Հայաստանը տեսնում է վարդագույն լույսով: Ահավասիկ մեկ վառ ապացույց.

    խորանալ, նայել հայելու մեջ,մոլորյալ դեմք,Վահան Ամատունին Հայաստանում չէ:
    Ինձ համար լրիվ անհասկանալի զեղումներ:Հայաստանը տեսնել վարդագույն լույսով,ըստ էության վատ ցանկությում չէ:

    Վահան Ամատունի, հարցը ոչ թե ինչպես պահանջելն է, այլ ումից պահանջելը: Ոստիկանի՞ց, դատավորի՞ց, սեփական վերադասի՞ց:

    Կարծեմ գրված է ումից պահանջել:Ահավասիկ.

    իշխանություններին պետք չէ գլխատել, այլ ՍՏԻՊԵԼ, հասկացնել: Վերցրել ես բեռը՝ տա՛ր, ա՛յս ուղղությամբ աշխատի: նրանց մատնացո՛ւյց անել: «Զտում» պետք է սկսել ներքևից ու պահանջել վերևներից:

    Ինչպե՞ս պահանջենք: Օրինակ, բարձրաձայնենք, որ այս շուկան տեղի համար բարձր գումար է դրել կամ անձնագրային սեղանը անձնագրի վավերացման համար գումար է շորթում կամ դա անում են օդանավակայանում: Ո՞րը ասես… Թող Սաշիկին «ընտրած» տեղամասի ժողովուրդը ոտքի կանգնի ու ասի, որ նրան չի ընտրել ու ապացուցի, նույնը՝ գյումրեցիք
    Վարդանիկի համար անեն, նույնը…

    Վահան, Հայաստանում այսօր կա մեծ կախվածություն ու կապվածություն, գրեթե բոլորը բոլորից, ու դա վերացնելու ամենաարդյունավետ ձևը, կրկին ապացուցված, հեղափոխությունն է: Ամենավառ օրինակը ֆեոդալիզմի վերացումն էր, բուրժուական հեղափոխությունը, արհեստակցական միությունների ստեղծումը:

    համաձայն եմ դու արմատական բարեփոխման կողմնակից ես,հոդվածում բացատրվում է’ թր ի՞չու է այն վտանդավոր:Ահավասիկ.

    Հասկանալի են այն մարդկանց հայացքները, ովքեր դժգոհում են այսօրվա իրականությունից:
    Մարդիկ ուզում են տեսնել արմատական բարեփոխումներ, իդեալական իրավիճակ: Սպասվածը կտրվի՞ միանգամից: Դա հեշտ գործ չէ՛:
    Հեղաշրջմամբ մարդկանց հեռացնելով, եղածը փոշիացնելով կկանգնենք անդունդի եզրին: Այստեղ է, որ պետք է փոխելով համակարգը՝ պահպանել հավասարակշռություն: Կտրելով գլուխը՝ մենք չենք կարող վիրահատել մարմինը…
    Մեր տան մեջ պետք է բացառել վեճը: Պետությունն էլ մի ընտանիք է: Ընտանիքին անդորր ու խաղաղություն է պետք:Հիմա հարց. ունեն՞ք մեզ այդ ժամանակը, երբ առկա է արտաքին անկայուն իրավիճակ և մեր թիկունքին գաղտագողի պատրաստ սպասում է թշնամին: Երբեմն ստացվում է այնպես, որ կուրացած չենք նայում մի փոքր առաջ… Խախտեցինք հավասարակշռությունը, վիճեցինք մեր տան մեջ ու ցավալի զոհեր… Հեղափոխությունը զոհե՛ր է պահանջում: Մի գին, որ մեզ պետք չէր վճարել:

    Եվ վերջում Վահանի մտքերից թերևս ամենա"չկապվածը"
    Հաճախ են հարցնում. «Ումի՞ց պահանջենք, որ օրենքն աշխատի: Մեկ էլ հուշեք, թե ինչպե՞ս պահանջենք»: Դեղատոմս չկա, բայց և պետք չէ մեքենաներ շրջելով պահանջենք: Վահան ջան, եթե դեղատոմս չկա, էլ ի՞նչ “բայց և պետք չէ”:

    Դեղատոմսը ըստ էության ժողովրդի մենթալիտետը փոխելն է,որն անհնար է:Հենց դրա դեմ չկան դեղեր,ահա համոզվի.
    Պետք է կարողանալ փոխել մեր մենթալիտետը՝ դառնանք մեր իրավունքի պահանջատերը, երկրում գործող իրավունքների պահանջատերը: Հիշում ե՞ք՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց նրա թերությունները բարձրաձայնելուց: Ոչ թե մենք ինքներս մեր գործերի համար կաշառք առաջարկենք չինովնիկներին ու մանր մունր քյոխվաներին:
    ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ենք՝ ուրեմն թող այդպես էլ ապրենք, էլ ումի՞ց ենք բողոքում:
    ՄԵԶԱՆԻՑ ո՞վ է այդ երևույթների համար պայքարել, ոտքի կանգնել. ոչ ոք կամ քչերը: Հակառակը, մենք ու մեր ընկերները առիթը բաց չենք թողնում, եթե դրա հնարավորությունը ունենում ենք (ծանոթի միջոցով)…
    Այս ամենը համարել ենք մանրուք ու աչքաթող արել, մինչդեռ մանրուքներ չեն լինում…

    Կարծում եմ հոդվածը կարելի էր ուշադիր կարդալ հետո դիտողություն անել:

  19. Ազիան

    Տղաներանձնական բնույթի հարցերին պատասխանելու համար
    ժամանակ կունենանք
    :

  20. Քաղաքացի

    Ամատունի,

    Դու բան հասկացել ես քո վերջին գրառումից?

    Զարմանալի բաներ են կատարվում, էս կարող ա հայոց լեզվի կանոնները փոխվել են խաբար չկա վրաներս?

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org