«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միության հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ.
Մարտի 21-ին մենք նախատեսել էինք մոմավառություն անցկացնել Ազատության հրապարակում ի հիշատակ վարչախմբի կողմից սանձազերծված մարտիմեկյան բռնությունների զոհերի: Սակայն իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը: Ժողովրդի փորձերը նշել այդ օր որպես ազգային սգո օր (մի բան, որ հանցանք գործած իշխանությունը անամոթաբար հրաժարվեց անել) խափանվեցին բազմահազար ոսիկանական զորքի կողմից:
Այսուհետ պարզ է, որ իշխանությունները իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը` Ազատության հրապարակը: Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը:
Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը ամեն օր ժամը 18:00-ից սկսած ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները:
Թող վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը: Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունները միակ հենքը` սվիններն են: Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով: Իրականացնելով մեր հրապարակներում զբոսնելու իրավունքր, որն արգելված չէ անգամ իշխող ռեժիմի կողմից վերջերս ընդունված հակասահմանադրական օրենքներով, մենք հերթական կարեւոր քայլը կանենք մեր ազատությունների վերականգնման ճանապարհին:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
բարեւ ձեզ, խնդրում եմ դիտեք նաեւ այս էջը
24-03-08 • 16:44 PMներողություն անհամեստ հարցիս համար՝ իսկ զբոսնելու ժամանակ հետներս տաք շորեր, ուտելիք եվ վրաներ վերցնեք՞, թե տեղում կբաժանեն ՞
24-03-08 • 16:50 PMԺոժոբին առաջարկում եմ զբոսնելուց անպայման վերցնել бронежилет, իսկ մնացածը ավելորդ է:
24-03-08 • 17:19 PM