Մեջբերում «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային էջից.
... Երեւանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը:
...
Պարոն Անխել Մորատինոսը չմոռացավ Հայաստանի «շատ հաջող» ընտրությունների առթիվ շնորհավորել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ ընտրություններն արժանացել են ԵԱՀԿ-ի դրական գնահատականին: «Մենք վստահ ենք, որ հաջորդ՝ նախագահական ընտրությունները նույն ոգով տեղի կունենան այստեղ», - հայտարարեց Մորատինոսը:
Զգո՞ւմ եք գոնե, թե ինչ է կատարվում: Ելնելով մեր հարգարժան եվրոպացու (ավելի ճիշտ՝ Եվրոպայի կողմից ԵԱՀԿ-ի «գործող պապա» գործուղած դիվանագետի) խոսքերից, ապա Եվրոպան շատ բարձր գնահատականի կարժանացնի հաջորդ տարի սպասվող ՀՀ նախագահի ընտրություններին, եթե.
- Ընտրություններց մի քանի ամիս առաջ մի հատ օլիգարխ պարտադրված, սակայն չուզելով ստեղծի կուսակցություն, էդ կուսակցությունը լցնի «աութ-սայդ» վիճակում հայտնված խառը մասսայով եւ իր օբյեկտներից մեկի ամբողջ գերշահույթն ուղղելով իր ստեղծած կառույցի բարգավաճմանը, ժողովրդին համոզի կամ պարտադրի «համբուրել» իրենց որոշած թեկնածուի «խաչը» (կամ «աջը»)
- Ամբողջ ժողովրդի դեպրեսիան փոխակերպվի ֆիզիկական հաշմանդամության, եւ թեկնածուական շտաբի աշխատողներին էլ ստիպված լինեն քաղաքապետարանի երկաթուղայինների գծերի բոլոր մեքենաներն ուղղել էդ մարդկանց դեպի ընտրատեղամասեր «ազատ» տեղափոխմանը
- Ընդդիմությունը վերջնականապես պառակտվի (կամ պառակտեն) եւ սկսեն պաշտպանել իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուին
- Հասարակական կազմակերպությունները վերածվեն հասարակական կուսակցությունների եւ, իրենց կույսի տեղ դրած, կանոնադրություններում ավելացնեն իշխող ուժերին սատարելու կամ քծնելու (ըստ հնարավորությունների) կետը
- Բաժանվեն նոր անձնագրեր, որոնց վրա նշված կլինի՝ «միայն ընրություններին մասնակցելու համար», բարձրացվի նման անձնագրերի թղթի որակը
- Գյուղապետերը ընտրությունից առաջ եւ հետո վարձատրվեն ավելի շատ՝ «за вредность», ավելացվի յուրաքանչյուր քվեի գինը եւ այն մնա դրամով եւ ոչ թե արժեզրկվող դոլարով
- Մարդիկ ընտրությունից հետո վերջնականապես թքեն ամեն ինչի ու իրենց անցյալի վրա ու հավաքեն ճամպրուկները՝ դեպի օտարին ծառայելու (գոնե կիմանան, որ իրենց տերը հայ չի եւ հարեւաններն էլ շատ չեն իմանա, թե ում վարտիքը եւ ինչով են լվանում)
- Օպերայի շենքի մերձակայքում ընդհանրապես մարդ չհավաքվի՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո: Կամ էլ՝ հավաքվեն, գնան ընտրվածի «խաչը» (կամ «աջը») համբուրելու
- Հասարակության գորշ, անճար, կամ, կներեք, «ոչխար» մասսային դեպի միտինգ տանեն ոչ թե «ՊԱԶ»-երով կամ «ԼԱԶ»-երով, այլ վազելով
- Երբ այլեւս խնդիր չի լինի, թե կեղծումները «ներսում» անե՞ն, թե՞ «դրսում»
- … (ու էլի լիքը կետեր)
Ինչպես ասում է Վարդան Պետրոսյանը՝ է՞ս էիք ուզում…
Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ինչքան եք սիրում պանիկա սարքել ու այդ պանիկայի մեջ ապրել: Լավ, մի՞թե ոչ մի լավ տեղաշարժ չեք տեսնում, թեկուզ անցյալ ընտրությունների հետ համեմատելիս: Պետք չէ այդքան վատատես լինել: Գոնե եղածով ուրախանաք, չեղածից խառնվում եք իրար: Ամեն ինչ հո միանգամից չէր լիելու: Ամեն ինչն էլ կամաց-կամաց կհարթվի, համբերել է պետք ու խրախուսել ամեն մի լավ փոփոխություն:
07-06-07 • 14:19 PMԵս այս բլոգի որոշ անդամների մոտ ծայրահեղ չարախնդություն եմ տեսնում: Ուզո՞մ եք վերափոխել ինչ որ մի բան, դե ուրեմն սկզբից ինքներդ վերափոխվեք:
Հայարփի ջան, պանիկա չենք սարքում, պարզապես իրերը անվանում ենք իրենց անուններով, ինչը իհարկե աշխարհի բոլոր ծայրերում շատերին դուր չի գալիս:
Այս ընտրությունները անցյալ ընտրությունների հետ համեմատելիս կարելի միանշանակորեն փաստել, որ օգտագործվեցին հայ ազգի վրայով անցնելու ավելի խելացի և կատարելագործված մեթոդներ, օրինակ զանգվածային բազմաձև ընտրակաշառքներ, զանգվածային բթացում ու կուրացում հեռուստաեթերի միջոցով, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկում և այլն:
Մենք չարախինդ չենք, պարզապես պետք է տոկուն լինենք դիմագրավելու իրականությանը և ոչ թե փախչենք դրանից:
03-07-07 • 17:21 PMԻմ ասածն էլ հենց դա է, որ չպետք է փախչել իրականությունից: Իսկ իրականությունն այնքան էլ դառը չէ, որքան որ դուք եք փորձում ներկայացնել: Ասում եք՝ մեր ազգի վրայո՞վ անցան: Կներեք, սակայն տղամարդու պատասխան տամ. ում վրայով որ անցել են, ուրեմն նրան հասնում էր, որ իրեն ոտնահարեն: Իսկ իրենց տղամարդ համարող մարդկանց մեծ մասը, կարծում եմ, ոչ էլ դեմ է եղել, որ իր վրայով անցնեն: Այ, մինչեւ այս ստերեոտիպը մարդու մեջ չկոտրվի, ուրեմն ամեն ինչ հավասարվելու է զրոյի:
07-07-07 • 00:25 AMԱվելի լավ, որ նույն կերպ ենք մտածում: Ես էլ կարծում, որ հավաքականորեն վերցրաց մենք արժանի ենք, որ մեր վրայով անցնում են:
Ստերետիպը կոտրելուն էլ եմ կողմ: Դրա համար կոնկրետ քայլեր են պետք, որ հաղթահարվի տոտալ բթացմանը ուղղված պետական քաղաքականությունը:
09-07-07 • 17:52 PM