Կալանավորվել է 106 անձ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորվել է 106 անձ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու, իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու կոչեր անելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ գործադրելու, պետական իշխանությունը սահմանադրական կարգի խախտմամբ, բռնություններով յուրացնելուն ուղղված գործողություններ անելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, հանցագործություն պարտակելու համար:
Ստորեւ ներկայացնում ենք այն մեղադրյալների անուն-ազգանունները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝
Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթևոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն (1966թ.), Ջհանգիրյան Գագիկ (1955թ.), Ջհանգիրյան Վարդան (1960թ.), Այվազյան Սմբատ (1959թ. ), Սուրենյանց Սուրիկ (1975թ.), Գասպարյան Տաթև (1967թ.), Հարությունյան Սամվել (1961թ.), Մալխասյան Իսահակ (1963թ.), Գասպարյան Խաչիկ (1967թ.), Ներսիսյան Ավետիք (1962թ.), Ղազարյան Հովհաննես (1959թ.), Բաղդասարյան Տիգրան (1952թ.), Զաքարյան Մեսրոպ (1942թ.), Սաղաթելյան Մուշեղ (1950թ.), Խաչատրյան Լևիկ (1958թ.), Առաքելյան Դավիթ (1964թ.), Հայոցյան Վարդգես (1946թ. ), Այվազյան Մասիս
(1956թ.), Հովակիմյան Միսակ (1941թ.), Գասպարի Վարդգես (1957թ.), Ավագյան Արմեն (1965թ.)
Պետրոսյան Ռաջի (1978թ.), Գրիգորյան Սեդրակ (1982թ.), Պարունակյան Սարգիս (1961թ.), Միքայելյան Գուրգեն (1974թ.), Շահինյան Արման (977թ.), Գրիգորյան Հակոբ (1976թ.), Սարգսյան Արմեն (1976թ.),
Ստեփանյան Նվեր (1960թ.), Աղամալյան Գրիգոր (1979թ.), Մալխասյան Մյասնիկ (1961թ.), Դավթյան Լևոն (1959թ.), Պետրոսյան Գարիկ (1983թ.), Ղազարյան Վահե (1979թ.), Առաքելյան Վլադիմիր (1955թ.),
Ռուբինյան Կարապետ (1957թ.), Եղիազարյան Գուրգեն (1948թ.), Հարությունյան Գեղամ (1958թ.),
Աբգարյան Երջանիկ (1940թ.), Գևորգյան Սոս (1974թ.), Ստեփանյան Ֆրունզե (1969թ.), Հակոբյան Հակոբ (1957թ.), Մխիթարյան Վեմիր (1957թ.), Վարդանյան Ալեքսան (1950թ.), Մխիթարյան Հովիկ (1967թ.)
Սարգսյան Ստեփան (1987թ.), Ոսկանյան Ռուբեն (1959թ.), Մանուչարյան Կառլեն (1957թ.),
Մկրտչյան Հարություն (1953թ.), Մարգարյան Արման (1984թ.), Սերոբյան Միքայել (1987թ.), Սարգսյան Մհեր (1967թ.), Մկրտչյան Սարգիս (1984թ.), Մարգարյան Արթուր (1984թ.), Գեղամյան Արման (1985թ.),
Ավագյան Կարեն (1975թ.), Գրիգորյան Էդիկ (1972թ.), Թարխանյան Կարեն (1981թ.), Էլազյան Քրիստափոր (1976թ.), Բագրատյան Արայիկ (1972թ.), Հակոբյան Տիգրան (1987թ.), Սիմոնյան Խաչատուր (1954թ.),
Շահնազարյան Արթուր (1964թ.), Անտոնյան Ահարոն (1987թ.), Հարեյան Վահագն (1977թ.), Ավետիսյան Ասլան (1955թ.), Սարգսյան Նվեր (1972թ.), Պետրոսյան Արթուր (1979թ.), Ներսիսյան Ալբերտ (1981թ.),
Բարեղամյան Արամ (1963թ.), Գրիգորյան Արմեն (1984թ.), Ղուկասյան Յուրիկ (1985թ.), Ոսկերչյան Գրիգոր (1956թ.), Փենինյան Հրայր (1975թ.), Մնացականյան Ռոման (1971թ.), Հարությունյան Նորիկ (1971թ.),
Կիտեսով Ալեքսանդր (1980թ.), Սիմոնյան Յուրիկ (1966թ.), Սիրունյան Սուրեն (1971թ.), Աբովյան Սամվել
(1972թ.), Զուրաբյան Արարատ (1963թ.), Արզումանյան Ալեքսանդր (1959թ.), Մկրտչյան Աղասի (1964թ.),
Ասրյան Ռաֆայել (1955թ.), Սարգսյան Ստյոպա (1962թ.), Մինասյան Սուրեն (1988թ.), Բարսեղյան Գրիգոր (1983թ.), Ղազարյան Անդրանիկ (1959թ.), Միքայելյան Սասուն (1957թ.), Ղազարյան Գևորգ (1972թ.),
Մխոյան Հովհաննես (1962թ.), Հովսեփյան Արտակ (1961թ.), Գրիգորյան Մելիք (1960թ.), Աբրահամյան Մկրտիչ (1971թ.), Նահապետյան Արտակ (1960թ.), Նորիկյան Նորայր (1978թ.):
Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկի, Բաղդասարյան Հուսիկի, Ղռեջյան Ավետիքի, Սիրադեղյալ Սերյոժայի, Հարությունյան Հովհաննեսի վերաբերյալ մասերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ավարտվել է նրանց մասով նախաքննությունը եւ 18.03.08թ. քրեական գործերն ուղարկվել են Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի եւ Վայոց Ձորի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ըստ էության քննելու համար:
Եւս երեք մեղադրյալի՝ Ասլանյան Գուրգենի, Արմեն Մովսիսյանի եւ Համլետ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
19.03.08թ. դրությամբ հետախուզման մեջ է գտնվում 4 անձ՝ Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Արմեն Վարդանյան,Լենդրուշ Տոնոյան, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ:
19.03.2008
source: genproc.am/main/am/16/3773/
Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հայեր, մեր ԱՍ-ից խաբար չկա, կարող ա Ադմինը կամ մյուսները տեղյակ լինեն? Էս ցուցակում նայեցի, ինձ հայտնի անունով չկար ինքը:
22-03-08 • 01:21 AMՀարգելի Phenomen, A.S.-ից տեղեկություն չունեմ: Մի քանի օր առաջ նա ինձ դիմել էր խնդրանքով, որպեսզի ես f5blog-ից հեռացնեմ նրա բոլոր գրառումները և մեկնաբանությունները: Դա այն օրերին էր, երբ մեր բլոգը փակված էր: Այնպես որ, վերաբացելիս, ես կատարեցի մեր հարգարժան A.S.-ի խնդրանքը (իհարկե, չուզելով): Նորից եմ կրկնում, պատճառն ինձ այդպես էլ անհայտ մնաց (նա նաեւ խնդրել էր, որ չհարցնեմ այդ մասին):
Այսպիսի բաներ: Իհարկե, ցանկացած պահի նա կարող է վերաանդամակցել մեզ: Թեկուզ` այլ անվան ներքո:
22-03-08 • 03:38 AMհամոզված եմ, որ նրա հետ ամեմ ինչ նորմալ է: Ուղղակի դա իր բնավորության գիծն է ժամանակ առ ժամանակ անել անկանխատելի արարքներ: Մի որոշ ժամանակ անց դուք անպայման կըմբոխշնեք նրա ներկայությունը/
22-03-08 • 17:57 PMԱյսօր առավոտյան եղբորս հետ էի խոսում, ով չնայած նրան, որ ----չյանուս Ռոբերտաս է գրվում անձնագրում, բայց երեվան մեծացած, փռոշյանի խորովածի հոտն ու համն վայելած իմ փոքր աղբերս է, բայց բախտի բերմամբ հիմա Լատվիայի քաղաքացի է եվ ապրում է Ռիգա.
Խնդրեց ինձ, շտապ կերպով գտնել Ռոբերտին /թարսի պես երեկ սաղ օրը զանգել է .. հեռախոսն անջատած է եղել/ եվ գոնե 2 օրով գործուղել Լատվիա. Թե չէ ինչ վիճակ է ջահելները հաբռգել են եվ հարձակվել կառավարական շենքի վրա, ավտոներ վառել .. էն էլ ինչի համար, որ պետությունը չի կարողանում պայքարել ամերիկյան/համաշխարհային կրիզիսի դեմ.
Էն խեղջ ամերիկան ինչ անի՞ .. հիմա նստած պարզում են ... Օբամա՜յի Տատմերը ով է եղել, էդ մունդառի պորտալարը ով է կտրել կամ թե 19 տարեկանում հղիացած Օբամա՜յի ՄԵրԸ իրավունք ուներ ծննդաբերել ամերիկայի քաղաքացի .. .թե ծնվածն հերթական սեվականն էր.
Թե հիմա արի խեղջ լավտիայի կառավարություն պայքարի օջառի պղպջակների վրա ստեղծած էկոնոմիկայի դեմ ընդիման.
Այ, որ մի հատ Ռոբերտ լիներ, հեչ կարեւոր չի, որ երկրում է ծնվել, որ երկրի քաղաքացի է եղել, որտեղ է ... լավ չմանրանանք .... բայց մարդը մի օրվա մեջ հարցը լուտծեց ...
Մի խոսքով, եթե գիտեք որտեղ է հիմա հանգստանում, խնդրում է ասեք /աղբերս Լատվիայում պետական պաշտոնյա մարդ է .. պարտքի տակ չի մնա/ մի քանի օրով փորձի փոխանակման կարգով ուղարկենք ..
Համ
ա/ իրենք մեզնից գոհ կլինեն,
բ/ համ կառավարությունը կիսատ-պռատ գործողություններ չի անի .. .այլ արմատական եվ անվերադարձ
գ/ համ էլ տեսաք մեր կամանդիրովոչնու աղբոր դուրը գա .. մնա էդ երկրում .. համ իրեն լավ, համ էլ Լեվոնի աչքը լույս
հը, ինչ եք ասում, կօգնեք՞
14-01-09 • 23:40 PM