7 հարց Աղվան Հովսեփյանին 1 հղում` 2 տեսահոլովակով
Մար 19

Մեզ հասած տեղեկություններով, տապալվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նախաձեռնությունը, որով Սերժ Սարգսյանին անհուն ակնածանքով վերաբերվող ռեկտորը որոշել էր համալսարանի խորհրդին ստիպել ստորագրել մարտի 1-ի դեպքերի առթիվ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրող հայտարարության տակ: Արամ Սիմոնյանը նույնիսկ հասկացրել էր ԵՊՀ խորհրդի անդամներին, որ չստորագրելու դեպքում նրանք կզրկվեն աշխատանքից: Սակայն նույնիսկ այդ պարագայում ԵՊՀ խորհրդի մեծ մասը հրաժարվել է ստորագրել հայտարարության տակ, ու Արամ Սիմոնյանի նախաձեռնությունը տապալվել է:

http://www.zhamanak.com


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. Phenomen

    Անասելի ուրախացա՝ կարդալով սույն հաղորդագրությունը: Ուրեմն, Հայաստանում կա դեռ մտավորական մասսա, ուրեմն հայաստանցին դեռ կարող է խաղաղ ճանապարհով, առանց մարտի 1-ի կրկնության ձերբազատվել բռնապետությունից: Միայն պետք է, որ մտավորականը ոչ թե չստորագրի ինչ որ պնակալեզ ռեկտորի տված թուղթը, այլ հացադուլ հայտարարի նախագահի նստավայրի առաջ, ինչպես դա եղավ 89-ին, երբ Կապուտիկյանը, Սոս Սարգսյանն ու Համբարձումյանը /եթե ուրիշն էլ կար բայց չեմ նշել՝ ներող եղեք/ արեցին Մոսկվայում: Ինչ է, այդքան շու՞տ է մոռացվում, թե ինչպես էր Սոս Սարգսյանը ծալվում Տեր-Պետրոսյանի առաջ՝ նրանից պետական պարգև ստանալիս /տեսահոլովակը կա YouTube-ում/:
    Ի՞նչ եք կարծում, այդ դասախոսների մեջ կան այն մարդիկ, որոնք կգնան անդպիսի հանդուգն քայլի:
    ՀԳ. միևնույն ժամանակ գրեթե համոզված եմ, որ Հայլուրը կամ ինչ որ Այլլուր այդ թղթի մասին կխոսի իբրև ստորագրված ԵՊՀ խորհրդի մեծամասնության կողմից:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org