Հայաստան 2020
Լֆիկաշատի քաղաքապետ Լևոն Ալրաղացի Սարգսյանը ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվանափոխություն: Առաջարկը հավանություն չի ստացել: Քաղաքապետը տեղեկացվել է, որ 2019 թվականի ընտրություններից առաջ ԱԺ-ի պարտականությունները հանձնվել են ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությանը:
-----------
Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Դոդավան» և «Լֆիկաշատ» թիմերի միջև, որը կայացել է «Նեմեցկի» մարզադաշտում, ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Ֆուտբոլիստներին շոկի չենթարկելու, ինչպես նաև դարպասապահների կյանքը չվտանգելու նպատակով որոշվել է զերծ մնալ տասնմեկ մետրանոց հարվածներից: Սահմանադրական դատարանի և ՀՖՖ ղեկավարության մեկրոպեանոց խորհրդակցության արդյունքում որոշվել է արդյունքը թողնել անփոփոխ և եզրափակիչ խաղն անցկացնել երեք թիմերի մասնակցությամբ:
-----------
Ի պատասխան ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակած «Էրեբունի-Երևան» տոնախմբության արարողությանը՝ Հանրային Հեռուստատեսությունը 48 ժամանոց ուղիղ եթերում ցուցադրել է «Երևան-Լֆիկաշատ» տոնախմբությունը, որին հրավիրվել են «Երկու Աստղ» նախագծի բոլոր մասնակիցները՝ Սիրուշոն և Հայկոն: Տոնախմբության գլխավոր պրոդյուսեր Նունե Եսայանին շնորհվել է ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի 2-րդ կարգի դիպլոմ:
-----------
Ամենայն Մկաց և Դոդաց կաթողիկոս Տեր Տեր Կճոզ Առաջինի կոնդակով ուժը կորցրած է ճանաչվել «Հայր Մեր» տերունական աղոթքի առաջին պարբերության չորրորդ տողի երկրորդ մասը: Նախկին՝ «որպես հերկինս, և հերկրի» փոխարեն տվյալ տողը այսուհետ արտասանվում է՝ «հերկինս»: Ուժը կորցրած է ճանաչվել նաև «որպես և մենք թողունք մերոց պարտապանաց» արտահայտությունը:
-----------
Գրի առնվեց Phenomen-ի խնդրանքով
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում եմ Phenomen-ին եվ f5blog.com-ին
Հեղինակին կալանման կամ բերման ենթարկելու հետ կապված բոլոր հարցերով դիմել խմբագրություն //
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հետաքրքիր ժանր է, շնորհակալություն Phenomen-ին՝ ստեղծելու եւ Jojoba-ին՝ նոր բաժին ստեղծելու եւ այս գրառումը տեղադրելու համար:
Ինքս էլ կփորձեմ իր ստեղծագործելու հմտությունները: Կարծեմ մեր անդամներից մեկն էլ էր նման ոճի գրառում կատարել, եթե չեմ սխալվում, Sureyan-ն էր: Հիմա դա էլ կտեղափոխեմ այս բաժին:
Կրկին անգամ՝ շնոհակալություն բացակայությունս արդյունավետ օգտագործելու համար:
19-03-08 • 00:08 AMԼավն էր..
05-04-08 • 23:26 PMԱյս “ժանրի” լավագույն կարդացածս գործը Ջորջ Օրուէլի “1984"-ն է:
Գրվել է եթե չեմ սխալվում 40-ականների վերջին:
Ծանր, բայց շատ ուժեղ գործ է, արժե կարդալ:
http://a1plus.am/am/?page=issue&iid=68207
20-01-09 • 02:01 AMԲարևներ բոլորին…
Կարդացեք Ա1պլյուսի նյութը ու տեսեք, որ ըմբշամարտի ֆեդերացիան իմ այս հոդվածում նշված ֆուտբոլի ֆեդերացիայից առաջ է ընկել ու 2020 թվին չի սպասել…
Գժեր գժվեք՝ աբխոդ ա…