ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախօրեին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:
Աժ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կատարվել են քայլեր, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Նշվել է նաև, որ արդեն արտակարգ իրավիճակի սահմանափակումները մեղմացվել են` նախագահը փոփոխություններ է կատարել երեք կետերում: «Սահմանափակումները մեկ նպատակ ունեն միայն` կայունացնել իրավիճակը և բացառել հասարակության մեջ նման բացասական երևույթների կրկնությունը»,- նշել է ԱԺ ղեկավարը:
Անդրադառնալով այս օրերին հնչած տարբեր օտարերկրյա հայտարարություններին` Տ. Թորոսյանը դրանք ոչ համարժեք է գնահատել. մասնավորապես երբ ասվում է, որ պետք է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ` նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանին և իր համախոհներին, քանի որ նախ պետք է ձերբակալել նրանց, ովքեր հանցագործություն են կատարել` անկախ կուսակցական պատկանելությունից:
«Լ. Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները միակ ընդդիմադիր ուժը չեն, Հայաստանում մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժեր կան, որոնց հետ արդեն կայացվել են քաղաքական պայմանավորվածություններ: Իսկ նրանց հետ, ովքեր չեն ընդունում ոչ միջազգային դիտորդների կարծիքը, ոչ Սահմանադրական դատարանի վճիռը, ովքեր մերժում են ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, երկխոսության կոչը ձևական է դառնում»,-նկատել է ԱԺ նախագահը:
Հ.Գ. «Մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժեր» ասելով, ըստ երեւույթին, պարոն Թորոսյանը նկատի ունի իշխանությունների հետ քաղաքական կոալիցիա կազմած ՕԵԿ-ը եւ այդ կոալիցիային ձգտող ՀՅԴ-ն, «Արտաշի կուսակցությունը» եւ այս օրերին իրենց ընդդիմադիր հայացքները բազմիցս արտահայտած Վազգեն Մանուկյանի «ծաղկեփունջ»-կուսակցությունը: Մոռացա նշել սեւ դրոշակները ձեռքից շպրտած Արամ Հարությունյանին: Թող զարմանալի չհնչի, սակայն ԱԼՄ-ի Կարապետիչն իր ՍԴ ելույթով ավելի ընդդիմադիր է, քան Վազգեն Մանուկյանն իր խորը քաղաքական վերլուծություններով:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
բա որ ասում էի լավ մարդ է Կարապետիչը ինձ չեիք լսում:
թող ինձ ների իմ ընկերս /առանց պարզաբանումների/, բայց ես արդեն Հրանտ Խաչատրյանին էլ արդեն քաղաքական գործիչ չեմ համարում /ոչ նրա համար, որ չմիացավ Լեվոնին - քավ լիցի/- Այլ պասիվ դիրքորոշման համար:
ԻՄՀՕ քաղաքական գործչի համար/հատկապես «ընդիմադիր անվանվող»/ պասիվ դիրքորոշումը աններելի է:
Բաբուխանյանի դիրքորուշումը ավելի հստակ էր, եվ միգուցե առավել պատվելի /թողենք մի խողմ Սերժին հաճոյանալու եվ ծառայելու մեծ ցանկություն եվ պատրաստակամությունը - սա արդեն կարծես թե համաճարակի է նմանվում/:
17-03-08 • 00:04 AMՍենց որ գնա ես պետք է դիմեմ WHO-ին հայաստանում նոր նոզոլոգիական միավոր մցնելու խնդրանքով:
Այն դեռեւս անվանում չունի, բայց ելնելով ընդունված կարգից առաջարկում եմ այն անվանել - Ժոժոբա-Գեղամյանի համախտանիշ /առաջինը հայտնաբերող-նկարագրողի եւ առաջին անգամ տառապած հիվանդի պատվին/:
Խնդրում եմ մասնագիտական հանձնաժողով կազմել եվ կատարել լայնածավալ հետազոտություններ, հակառակ դեպքում կանխանշաններ կան, որ շուտով /իր ավերիչ դերն ունի նաեւ գարունը եվ աջող ինֆլյացիան/ այն կարող է վերածվել համաճարակի:
Առնվազն ազգի պահպանման հարց է սա ՜
17-03-08 • 00:12 AMԵղած համախտանիշները հերիք են, պարզապես թերթեք հոգեբուժությանն առնչվող ցանկացած ձեռնարկ (օրինակ՝ «ախտաբանական (պաթոլոգիական) ստախոսություն», «շիզոֆազիա» եւ այլն):
17-03-08 • 14:46 PM