Մեջբերում Ա1+ -ի ինտերնետային կայքից
(http://a1plus.am/amu/?page=issue&iid=50135)
“Առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման չի կարող խնդրի կարգավորման մասին խոսք լինել” - հերթական անգամ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լեն Մարկերի եւ պատվիրակության մյուս ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Կարծում եմ, մեր ղեկավարությունը ճիշտ դիրքորոշում է բռնել, մնում է էդ դիրքորոշումը նյութական հիմք ունենա, նկատի ունեմ ամուր եւ մարտունակ բանակ, իրոք զարգացող տնտեսություն (եւ ոչ թե մի քանի տասնյակ կամ հարյուր տնտեսություններ ունեցող եւ պետությանը հարկային պարտքերի մեջ խրված տնտեսվարող սուբյեկտներ), եւ որ ամենակարեւորն եմ համարում - հնարավոր պատերազմի դեպքում իր հայրենիքը պաշտպանելուն պատրաստ հասարակություն: Էս վերջին հարցն ինձ ահավոր հուզում է, բոլորը կողքից ասում են, որ սա 92 թիվը չի այլեւս, որ մարդիկ կամովին զենք վերցնեն ու գնան մարտի դաշտ: Ու շատերից եմ լսել, թե “ում համար գնամ զոհվեմ?, տեսնում եմ, թե ով զոհվեց կամ վիրավորվեց, եւ ով տիրացավ ամեն ինչին”:
Լավ, ասենք, մեր ժողովուրդը պատերազմին պատրաստ չէ, այդ դեպքում խաղաղության գին ունեցող փոխզիջումներին գոնե պիտի՞ պատրաստ լինի: Երկու երնեկ մի տեղ չի լինում: Համ հողերը մնան մեզ, համ էլ Ղարաբաղի անկախությունը ճանչվի միջազգայնորեն: Ասում են, թե հաղթողներին չեն դատում, դե էսքան տարի չեն դատել, գոնե հիմի չարժի՞, ըստ Ձեզ, նաեւ դիմացի կողմին հասկանալ: Չեմ կարծում, որ ազերիները ամեն ինչից մի օր կհոգնեն ու կհայտարարն՝ “Ղարաբաղն էլ ձեզ, անկախությունն էլ վրադիր”: Ազերիները կհոգնեն էս ամեն ինչից, բայց սա կլինի ի վնաս մեզ: Կհոգնեն ու կասեն՝ “դե հերիք եղավ, բոլ եղավ...”
Ախր Իսրայել չենք, ու չենք էլ դառնա, որ արխային լինենք ամեն ինչի համար: Մենք առաջ ենք շարժվում կրիայի քայլերով, նրանք՝ նաֆթոտ ոտքերվ բորենիների նման: Ակամա սարսափում եմ, երբ լսում եմ, որ շուտով իրենց ռազմական բյուջեն կհավասարվի մեր պետության բյուջեին: Տղերքը սահմանի վրա սովից զկրտում են, սրանք ընտրությունների վրա միլիոններ են ծախսում: Իսկ Իսրայելում նույնիսկ աղջիկներն են բանակ գնում:
Ըստ երեւույթին մենք չեն հասկացել դեռ պետության ու անկախության իմաստը եւ գինը: Որ հասկանայինք, Ծառուկյանին թագավոր չէինք ասի: Որ հասկանայինք, ղարաբաղցի ու աբարանցի չէինք առանձնացնի: Ասենք, որտեղի՞ց լիներ մեր նախագահը, որ իր պապենական շրջանները վատ իմաստով չհիշատակեինք: Ամեն մեկիս մի անում կպցրել ենք: Սովետի ժամանակ սաղս ասում էինք՝ ղարաբաղցու նման խելոքներ ու ուսման ծարավով ժողովուրդ չկա, հիմա էլ ասում ենք ամեն ինչ, բացի լավ խոսքերից: Չեմ կարծում, որ գյումրեցի, լոռեցի, արտաշատցի կամ զանգեզուրցի լինելով մեր պետության նախագահի լիազորությունները կամ պահվածքը կփոխվեր: Շեղվեցի ահագին, վերադառնամ բուն մտքիս:
Ուրեմն, ինչ կցանկանայիք ասել այս կապակցությամբ: Կարծում եմ, մեր ադմին-ի թույլտվությամբ կարելի է նաեւ վերջում մեր բոլոր այս զրույցներն ուղարկել “վերեւներ”, մեկ էլ տեսար, իրենք մեր խոսքերի մեջ ընենց մտքեր տեսնեն, որ ի վերջո բոլորիս էլ օգտակար լինի:
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Գաղտնիքն ասեմ. չգիտեմ, թե փողոցների ռեկլամային պաստառներին ով իր զենքն ինչ է համարում, սակայն համոզված եմ, որ եթե մեր զենքը լինի դեմոկրատիան, ապա ոչ մեկը չի հանդգնի մեր խաթրին կպնել: Դեմոկրատիան տանկից էլ հզոր է, նավթից էլ: Հլա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը Ադրբեջանից (ու Վրաստանից!) մի քանի անգամ ավելի դեմոկրատական երկիր լիներ: Կարծում եք, թե էդ ժամանակ մեզ էլի բանի տեղ չէին դնի? Առաջինը մեզ հետ հաշվի կնստեին:
06-06-07 • 17:49 PMվերեվներն էլ աչքները ջուր կտրած ձեր նամակին էին սպասում… երեվի դրա համար կառավարություն չեն կազմում, որ տեսնեն մենք ինչ կգրենք իրենց
07-06-07 • 00:45 AMԳիտես, թե ինչի Իզրայել չենք դառնա, որովհետեւ մենք դեռ չենք ջոկում, թե ինչ է պետությունը, մեզնից, մեր թաղից, մեր բարեկամներից ու ընկերներից էն կողմ էլ ոչ մեկի ոչ ճանաչում ենք, ոչ էլ ուզում ենք ճանաչել: Սովետի ժամանակ ասում էին թե հայերը հյուրասեր են: Իսկ ինձ այնպես է թվում, որ միշտ էլ նախանձ ենք եղել ու սաղ կյանքներս նախանձում ենք - հարեվանին, ում տղեն ինստիտուտ է ընդունվել (դե փող է տվել, անցել է), հարեվանի աղջկան, որ մի հատ կարգին տղու է առել (խաբեց, փախցրեց), պաշտոն ունեցողին (դե ինքը չդառնար ով դառնար, մի մեշոկ փող տվեց) ... էլ չշարունակեմ, երեվի հասկացաք, թե ուր եմ “տանում”
07-06-07 • 00:55 AM