Հարգելիներս,
հայցում ենք Ձեր ներողամտությունը մեր բլոգի՝ մոտ մեկ շաբաթ արտացանց (offline) լինելու կապակցությամբ:
Մեր բլոգը վերաբացվել է (հնարավոր է, որ մի քանի օր տեղ գտնեն որոշ տեխնիկական թերություններ):
ՍԱԿԱՅՆ, Ձեզ հորդորում եւ պահանջում եմ. եկեք այս մի քանի օրվա ընթացքում (մինչեւ մարտի 20-ը) պահպանենք ՀՀ նախագահի հրամանագրում ամրագրված կետերը:
Հիշենք մեկ անգամ եւս, որ
...արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, ապօրինի միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը:
Այսպիսով, եկեք մեր արտահայտություններում եւ մտքերում լինենք հնարավորինս զուսպ (առանց այդ էլ բոլորս գրեգրգռված ենք): Այլապես, մենք ստիպված ենք լինելու հեռացնել այն գրառումները կամ մեկնաբանությունները, որոնք չեն արտացոլում վերոնշյալ կետը:
Կանխավ շնորհակալ եմ:
P.S. Իրավապահներին եւ անվտանգության աշխատակիցներին. բլոգի կառավարիչները եւ անձնակազմը որեւէ պատասխանատվություն չեն կրում գրառման եւ մեկնաբանությունների հեղինակների կողմից արծածվող մտքերի համար:
P.S.-2 Եթե այնուամենայնիվ կարծում եք, որ ունեք մտքեր, որոնք չեն կարող արտակարգ դրության պայմաններում տեղադրվել f5 բլոգում, ապա առաջարկում եմ Ձեր գրառումներն իրականացնել մեր ամերիկյան գործընկերների կայքում:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ներող եղեք, եթե իմ հարցը քիչմ հիմար թվա ... արդյոք կարելի է այս պայմաններում Տիբեթի կամ Վրաստանի իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն տալ՞
Դա ներքաղաքական է համարվում Հայաստանում, թե ոչ՞
Ելնելով Հայլուրի ընտրած քաղաքական դիրքորոշումից լուսաբանել այս երկրների առօրյան եւ իրավիճակը/նստացույց, հալածանքներ, զրահատեխնիկա, կրակոցներ/, ակամա հարց է առաջանում ...
եթե երկար ժամանակ Հայլուրը թքաց ուներ այն ամենի վրա, ինչ կատարվում էր Օպերայի /ԱԿԱ մեր «մտավորակնների» մեկի- Ղարաբաղի/ հրապարակում /նկատի չունեմ Լեվոնի եվ մնացած սադրիչ այրերի քաղաքանական սնանկ դիսկոտեկան - այլ օր.՝ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐ եվ քաղաքական երթեր/, բայց բավական մանրամասն ցուցադրում է Նինոյի աշխատասենյանում թերթ կարդացող հասադուլի նստած մի քանի քարթվելիների, կամ «լուրեր կան, որ ընթարումների ժամանակ սպանվել են մի քանի վանականներ /տիբեթում/», ապա ակամա հարց է առաջանում, ո՞րն է ավելի «պետական և ներքաղաքական հարց»:
Հարգելի Հայլուր, հարգելի պրեզիդենտի շուստրի խոսնակ
Խնդրում եմ պարզաբանեք, արդյոք կարելի է քննարկել այն ամենի ինչ կատարվում է Տիբեթում:
Կանխավ շնորհակալ եմ
Պ.ս. Ադմին եդիթ չանես /թե չէ էլ չեմ գրի այստեց, կնեղանամ Հայրիկյանի նման եվ ձայն էլ չեմ հանի/: Մեզ մի հատ «Արտակարգ ժամ», իրանից բխող գրաքննությամբ արդեն բավարար է: Ինչքամ գիտեմ, էդքան գիտեմ, հլը փորձի մի հատ, 12 տարի հայերեն չգրել /իսկ խոսելը սահմանափակել մեկ-մեկ մայրենի-ով քրֆելով/, հետո կտեսնես ինչ դժվար է ինձ այդ ամենը տրվում:
20-03-08 • 00:36 AM