Հակա-ԱԼՄ 3 կարեւոր հայտարարություն
Հուն 05
I zen

«Եթե տաս միլիոն հայերի սրտերը բաբախեին միասին...»։

Մի քանի օր առաջ հրավեր էի ստացել ընկերոջիցս` գնալ Կամերային թատրոն «Ի զե՛ն» անվանումով ներկայացումը դիտելու: Մինչ այդ ինձ բախտ վիճակվել էր ներկա լինել Կամերային թատրոնի ներկայացումներից որոշներին և ես կանխազգում էի, որ այս մեկն էլ է լավը լիենլու: Սակայն տպավորությունս ոչ թե լավն էր, այլ՝ հոգեցունց և սահմռկեցուցիչ՝ և՛ լավ և՛ վատ իմաստներով:

Լավն այն էր, որ պիեսն ինքնին, ինչպես նաև բեմադրությունը կատարյալ էին, իսկ վատը` որ այդ կատարյալ ներկայացումը ըստ արժանվույնս ներկայացրեց ՄԵԶ` մեր ազգին, հայ ազգին:

Մինչ այդ ներկայացումը ես ինձ համարում էի ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ, որը մտահոգ և հոգատար էր իր եկրի և ազգի ապագայով և իր գործունեության մեջ շատ հաճախ առաջնորդվում էր մտքում պահելով այդ մտահոգությունը և հոգատարությունը: Սակայն, ի զարմանս ինձ, ես հասկացա, որ ես մտածում և անում եմ ազգիս համար շատ չնչին բան այն ամենից ինչ որ կարելի ու ՊԵՏՔ Է անել:

Ես հասկացա, որ ես Նարեկացի չեմ կարդացել, Խորենացի, Քուչակ ու Խաչատուր Աբովյան էլ չեմ կարդացել: Ես հասկացա, որ ես անշնորհակալ եմ, քանի որ չեմ ուսումնասիրել նաև իմ համար գրված մեր նախնիների պատգամները, դրանցից դասեր չեմ քաղել և շնորհակալ չեմ եղել նրանց դրա համար: Ես հասկացա, որ իմ ազգային հիշողությունը թույլ է, որ իմ ազգային հեռատեսությունը կարճ է: Ես հասկացա, որ պետք է մտածել, ՇԱՏ ՄՏԱԾԵԼ, ԱԶԳՈՎԻ ՄՏԱԾԵԼ ու վերջապես որոշել, թե որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ենք ուզում ու ո՞ւր ենք գնում: Որոշենք թե ի՞նչն է մեզ օգնում և ինչը՝ խանգարում (թե՛ մեր ներսից և թե՛ դրսից):

Ես կրկին ու կրկին համոզվեցի, որ ԳՈՐԾԵԼ Է ՊԵՏՔ, ԱՆՀԱՊԱՂ ԵՎ ՀԱՐԱՏԵՎ: Դերասանները բեմադրություն են անում, այսինքն նրանք գործում են, իսկ մե՞նք ինչ ենք անում: Մենք էլ պիտի ամենքս մեր համար վերանայենք մեր սկզբունքները, արժեքները, մոտեցումները, համոզմունքները: Հետո մենք ազգովի պիտի դա անենք ու ԳՈՐԾԵՆՔ ի շահ մեզ ու միմիայն մեզ: Մենք պետք է որդեգրենք Ի ԶԵ՛Ն սկզբունքը և սրընթաց առաջ գնանք, գուցե երբեմն քիչ շեղվելով մեր ուղուց, սակայն կրկին ի շահ մե՛զ և ոչ թե ուրիշների, ինչպես արել ենք շատ անգամներ:

Կներեք մի քիչ հուզական ելևէջների համար, սակայն ես մինչ օրս ցնցված եմ այդ ներկայացումից ու մինչ օրս խորհում եմ…

Հ.Գ.
Պիեսի հեղինակ և բեմադրող-ռեժիսոր՝ Արա Երնջակյան:
Մանրամասնությունների համար խնդրում եմ այցելել այստեղ:

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. Մտահոգ

    Անչափ գոհ եմ պիեսի Ձեր հանգամանալից ներկայացման համար: Մնում է ժանանակ գտնել ու դիտել: Դատելով Ձեր գրառումների որակից, կարծում եմ, որ նորմալ պիես է լինելու:

  2. Քաղաքացի

    Ժողովուրդ ջան, hուլիսի 1-ին ժամը 19.00 Ի ԶԵ՛Ն-ի հերթական ներկայացումն է:

    Առաջարկում եմ բոլորին գնալ և դիտել:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org