Հարգելիներս,
Այսօր՝ փետրվարի 26-ին, երեքշաբթի, ժամը 15:00-ին Երեւանում տեղի կունենա միանգամից երկու հանրահավաք:
Առաջինը՝ Ազատության հրապարակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել եւ սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մասնակցությունը կամավոր է: Սակայն մասնակցողների ճանապարհները առավելագույնս փակվելու են ԳԱԻ-չնիկների կողմից, ինչպես նաեւ մասնակցությունը, մեղմ ասած, «չի խրախուսվելու» մասնակիցների ղեկավարների կողմից:
Երկրորդը՝ Հանրապետության հրապարակում, Սերժ Սարգսյանի հրամանով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել եւ սատարում են Սերժ Սարգսյանին, եւ իհարկե՝ իրեց ղեկավարների հրահանգով եւ ավտոբուսներով հրապարակ «բերման ենթարկված» մայրաքաղաքացիները եւ մոտակա եւ հեռավոր շրջանների բնակչությունը: Մասնակցությունը պարտադիր է:
Այս հանրահավաքը «դիտվելու է» եվրոպացի եւ ԱՄՆ դիվանագետների եւ դիտորդներ, հեռուստաընկերությունների (CNN, BBC, Euronews), լրագրողների եւ տարբեր այլ որոշում կայացնողների կողմից: Ամենակարեւորը, այս հանրահավաքը իրենից ներկայացնելու է ուժերի իրական հարաբերակցությունը Լեւոնի եւ Սերժի միջեւ:
Պատկերավոր ասած՝ այս հանրահավաքը իրենից ներկայացնում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը:
Դիմում եւ Լեւոնին ընտրողներին: (Սերժի ընտրողներին դիմելու կարիք չկա, նրանք երեկ կամ այսօր առավոտյան կստանան հերթական հրամանը իրենց շեֆերի/պետերի կողմից)
Հարգելի հայրենակիցներ: Խնդրում եմ վաղը՝ Ազատության հրապարակում Ձեր ներկայությամբ ապացուցեք, թե ում եք իրականում ընտրել փետրվարի 19-ին: Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը մեզ կբերի 1 ձայն: Եկե՛ք Ձեր ամուսինների, կանանց, քույլրերի, եղբայրների եւ ծնողների, ընկերների ու մտերիմների հետ: Եկեք եւ ցույց տվեք Ձեր ձայնի իրական արժեքը:
Այսպիսով, կհանդիպենք 15:00-ին՝ Ազատության հրապակակում (Օպերա):
P.S. Խնդրում եմ հնարավորինս շուտ ներկայանալ Ազատության հրապարակ, քանի որ մինչեւ 15:00-ն հնարավոր են ճանապարհային խցանումներ, ավտոտրանսպորտն էլ, կարծում եմ, չի աշխատելու սովորականի պես նորմալ ռիթմով:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դպրոցներ, մանկապարտեզներ, թաղապետարաններ, նախարարություններ…
Բոլորը բերման են ենթարկված եւ իջեցվում են Հանրապետության հրապարակ՝ Սերժին «աջակցելու»:
Լավ, մի՞թե մեր ժողովուրդը չի ուզում եւ չի կարողանում դուրս գալ այսպիսի ստորացուցիչ եւ ստրկային իրավիճակից:
Մի՞թե այսքան թույլ ազգ ենք…
26-02-08 • 14:57 PM+ կադաստր /էսօր էշ-էշ գնացի երեբունի կադաստր, սաղ գնացել էին միտինգի, բացի 2 հոգուց, որոնք միայն գործ էին վերցնում/.
26-02-08 • 19:22 PMշատ կներեք, բայց այսօր երեվանում տեղի է ունեցել նաեվ 3րդ միտինգը
մենք նույնիսկ երթ կազմակերպեցինք
Բակալեայի հայաթիս սկսեցինք, հետո Բոքսի հայաթ-»Թումանյան փողոց, Օղակաձեւ այգի-» Շալեյի մոտ մի փոքր միտինգ խաղահրապարակում -»2X2 Բարի մոտով նորից վերադարձանք Բակալեայի հայաթ՚:
Երթը անցավ առանց միջադեպերի
հանրահավաքը «դիտում էին» երեվանյան օղակաձեւ այգու մի խումբ շներ
26-02-08 • 19:31 PM