«Դոկտոր Մահն» այլեւս ազատության մեջ է Ի ԶԵ՛Ն
Հուն 04
karapetich

Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով.

(ա) Հայաստանում մամուլի և հատկապես հեռուստաընկերությունների ազատության և անկախության վիճակը,
(բ) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անկհայտ կողմնակալ վերաբերմունքը հեռուստատեսային հաճախականությունների մրցույթների ժամանակ,
(գ) հեռուստատեսության, որպես հասարակության լայն շերտերի վրա ամենուժեղ և ամենաարագ ազդեցության միջոց, ինչպես նաև
(դ) ԱԼՄ-ի, որպես հայ հեռուստադիտողների վրա ամենավատ և բթացնող ազդեցության համբավ ունեցող հեռուստաընկերության գոյության փաստը

ես նախաձեռնում եմ ՀԱԿԱ-ԱԼՄ արշավը, որի մասին էլ ուզում եմ Ձեզ հետ կիսվել և իմանալ Ձեր կարծիքը:

Արշավի հիմնական նպատակն է լինելու ԱԼՄ-ի գործունեության դադարեցումը:

Շնորհակալություն մի քիչ կոպիտ խոսքս հանդուրժելու և ճիշտ ընկալելու համար:

Հ.Գ. «Էս բաժաքով էլ խմում եմ բոլօր էն ծերուքների քենածը, օվքեր ինձ չընտրելով, կորցրին իրենց հեռուստացույծները» - նախկին շոգեքարշավար Տիգրան Կարապետիչ:

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info


Ներկա պահին ստացվել է 18 մեկնաբանություն

  1. F5-admin

    Հարգելի health policeman, որպեսզի շատ չջղայնանաս, խորհուրդ կտայի այցելել http://www.vraert.com/am/content/view/23/2/
    Այստեղ մեր հերոսի վերաբերյալ կգտնես մի քանի խորհուրդ:

  2. Հայարփի

    Շոգեքարշավարն ինձ էլ է ներվայնացնում, իր անհամ խոսքով եւ անգրագիտությամբ:  Խոսքս միայն հայերենի մասին չէ (թեթերից մեկում տեսա Կարապետյանի գրած դիմումը եւ անկեղծ ասած՝ ուրիշ բան չէի էլ սպասում): Նաեւ քաղաքական անգրագիտության մասին է խոսքս: Կենտրոնամետս ո՞րն է, մթոմ կենտրոն ունենք, ինքն էլ ուզում է դրան մո՞տ լինել:

    Ինձ ավելի շատ “սպանում է” իր էն ոճը, որով անզոր ու չքավոր մարդկանց հրամցնում էր իր մի քանի կոպեկը: Ու էն անմակարդակությունը, որի անունը դրել է՝ երեխեք են, թող երգեն: Էլի թող երգեն, սակայն դրան ձեւ կա, կազմակերպել կա: Իր այսպիսի մտածելակերպն ավելի շուտ խանգարում, քան օգնում է նման երեխաներին եւ նրանց ծնողներին. նման ծնողների մասին կարելի է առանձին բաժին բացելsmile:

    Եվ հետո, այս թեման մեկնարկողը ճիշտ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի թերացումների մասին: Ինչի՞ց ելնելով են ԱԼՄ-ին եթեր տվել, եւ ԱԼՄ-ն էդ ի՞նչ ուներ, որ Ա1+ը չուներ:

    Ես կողմ եմ ոչ միայն ԱԼՄ-ի փակմանը, այլ նաեւ ժողովրդի անունից խոսացող Կարապետիչին վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելուն՝ մի ամբողջ ազգի մեջ անգրագիտություն, անճաշակություն եւ նվաստացում սերմացնելու համար:

    Կորչեն ԱԼՄ-ի ղեկավարն էլ, ԱԼՄ-ին լիցենզիա տվողն էլ, ու էդ լիցենզիայի “դաբրոն” տվողն էլ:

    Ինչ վերաբերվում է F5-admin-ի ներկայացրած Վահրամ Սայակյանի կայքին, ապա այն չափից դուրս կծու է, նույնիսկ վանող աստիճան:

  3. Bloger

    Ծերուկն, իրոք, սկսել է դառնալ անտանելի…

  4. Jojoba

    Ինչո՞վ է մի ապուշը տարբերվում մյուսից:

    Մեջբերված է 1-ին մեկնաբանությունում նշված հղումից. «Երբեք մի մտեք այն «հայկական» կայքերը, որոնք ռուսերեն կամ անգլերեն են։ Ստրուկը կայք պիտի չունենա։ Նրանց կարելի է միայն ենթարկել բռնաբարման՝ «Ինտերնացիոնալի» ատկ»։

    Եթե մեծամոլական բարդույթով ապուշը կարող է սայթ ունենալ, ապա «ստրուկը» հաստատ կարող է ունենալ սայթ: Միայն մի տարբերությամբ, որ Մեծամոլ ապուշին սայթը հարկավոր է իր անձը մեծարելու համար, իսկ «ստրուկը» դրանով նաեւ փող է աշխատում:

  5. Jojoba

    Հարգելի admin, որպեսզի նկարը չգրավի ամբողջ մակերեսը, ավելացրու align="right" կամ align="left" -> ավելի լավ կնայվի:

    Եվ հերիք է իմ մեկնաբանությունները խմբագրել, կորցնելով ամբողջ իմաստը, երբեմն լրիվ խեղաթյուրելով:

    Սա ինչ ցենզուրա է!!!

  6. F5-admin

    Հարգելի Jojoba,

    Նախ, խնդրում ենք գրել հայերեն, մեր խմբագիրը Ձեր նախորդ մեկնաբանությունն ընդամենը անգլերենից (ավելի ճիշտ՝ անգլերեն տառերով հայերենից) դարձրել էր հայերեն: Նույնը կկատարվի նաեւ Ձեր վերջին երկու մեկնաբանությունների հետ:

    Գրաքննությունը (цензура) F5 բլոգում հասցված է նվազագույնի: Խնդրում ենք այսուհետեւ գրել ՄԻԱՅՆ հայերեն, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք կասեցնել Ձեր անդամակցությունը մեր բլոգին:

    Այնուհետեւ, կարծում եմ, որոշ մտքեր կարող էիք պարզապես ուղարկել անձնական նամակագրության միջոցով: Խնդրում ենք այցելել Հաճախակի տրվող հարցերի բաժինը եւ ծանոթանալ անձնական նամակագրության սկզբունքներին: Խորհրդի համար շնոհակալ եմ, կփորձեմ Ձեր առաջարկած տարբերակը:

    Վերջում խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ վիրավորական բառերից: Կարծում եմ, գրանցվելիս ծանոթացել եք F5 բլոգի կանոններին եւ պահանջներին: Մնում է միայն հետեւել դրանց:

    Շնորհակալություն

  7. Քաղաքացի

    Հարգելի զրուցակիցներ,

    Շատ ուրախ եմ այսպիսի ակտիվության համար: Պարզապես խնդրում եմ, եկե’ք չշեղվենք մեր հիմնական թեմայից:

    Ի սկզբանե փաստեմ, որ Վահրամ Սահակյանը իմ համար այն աստիճանի հեղինակություն չի, որ նրա ցանկացած միտք իմ համար ընդունելի լինի, չնայած, որ նրա որոշ գործեր սիրում եմ: Իսկ նրա կծվությունն էլ իր ոճն է երևի:
    Ինչևէ:

    Հիմա ինչ եք ասում փակե՞նք ԱԼՄ-ն:

    Ես այսօրվանից լծվում եմ համապատասխան դաշտը կարգավորող օրենսդրական փաստաթղթերի ուսումնասիրությանը, որ հետո արդեն անցնեմ բուն գործողությունների: Ձեզ էլ խնդրում եմ՝ ինչքան հնարավոր է, շատ մարդու տեղեկացրեք այս արշավի մասին, քանզի ինչքան ավելի շատ մարդ իմանա ու աջակցի, այնքան ավելի հեշտ կլինի դա անել:

  8. Jojoba

    Հիմա ինչ եք ասում փակե՞նք ԱԼՄ-ն:

    Մեկը հարցնող լինի՝ ինչի՞ ես փակում: Մարդն իր համար քեֆ է անում եւ «աբիժնիկ-աբիժնիկ» հաղորդում վարում:

    Իսկ գոնե գիտե՞ք, թե ինչքան մարդ է իր TV-ն դիտում: Դե, ուրեմն, եկեք մի 2 հոգու, այդ թվում՝ այս հոդվածը գրողի համար (որը, չգիտես ինչու, իրեն դրել է ... «վերին արտի ցորենի» տեղ) այս TV-ն փակենք, եւ դրա փոխարեն մի հատ էլ քծնող ալիք բացենք:

    Օրինակ, ես երբեւէ չեմ դիտում Armenia TV, սակայն երբոք էլ ինձ թույլ չեմ տա ասել՝ եկեք փակենք ARMENIA TV-ն: Որովհետեւ, ինչպես եւ ԱԼՄ-ն, այնպես էլ երեւի ARMENIA-ն ահագին լսարան ունեն:

  9. Jojoba

    Որպես լրացում.

    Ինձ համար, համեմատած ավելի հաճելի է նայել մի մարդու, որը նույնիսկ ԲԱՎԱԿԱՆԻՆ մարդամետ եւ պարզունակ է, որը փող ունենալով հանդերձ կարող է մասայականության ենթարկել մեր ազգի ոչ լավագույն երգարվեստը (ի դեմս ռաբիզի), քան թե մեկ այլ ապ***-ի, որ բարձրաձայն գոռալով մյուսի մանկապիղծ լինելու մասին, չկարողացավ հաստատել, դեռ մի բան էլ ինքտ խայտառակ եղավ մասսայականորեն: Հուսով եմ, հասկացաք, թե ում մասին է խոսքս:

    Մի շատ անհամեստ հարց. ո՞ւմ կուզենայիք տեսնել որպես Հայաստանի նախագահ՝ Լֆիկ Սամո. Վ.Սահակյան, թե՞ Տիգրան Կ.:

    Ամեն ինչը բացահայտվում է համեմատության մեջ:

  10. Քաղաքացի

    Jojoba ջան,

    Ճիշտն ասած չեմ ուզում վեճի բռնվել քո հետ, չնայած այն հանգամանքին, որ համարյա վիրավորել ես ինձ:

    vorn chgites inchu iren drel e .. verin arti tsoreni tex

    Ես պարզապես կարծում եմ, որ վեճը ոչ թե հանգեցնում է ճշմարտությանը այլ ընդհակառակը` հեռացնում նրանից:

    Շատ շնորհակալություն քեզ քո մեկնաբանությունների համար. դրանք իրոք շատ արժեքավոր են այս քննարկման համար և ըստ էության հիմնավորում են իմ նախաձեռնության արդիականությունը:
    Ի սկզբանե ասեմ, որ ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործունեության մեջ և կարող են ձբաղվել ցանկացած օրենքով չարգելված գործողություններով (խնդրում եմ այս մտքի վրա տառակերական գործիքներ չկիրառել): Հետևաբար, ես ազատ եմ ընտրելու թե ինչով պիտի զբաղվեմ, և Հակա-ԱԼՄ արշավը իմ ազատ կամքի դրսևորումն է որին ոչ մեկ չի կարող հակադրվել:
    Քո և մնացածի տեղեկության համար էլ ասեմ, որ հեռուստահաճախություները սուպերմարկետում չեն վաճառվում, այլ մրցույթային կարգով, որոշակի ժամանակով օգտագործման են հանձնվում այս կամ այն ընկեությանը` ըստ իրենց ներկայացրած ծրագրի: Եվ օրենքը նախատեսում է, որ եթե լինեն շեղումներ այդ ծրագրից ինչ որ տոկոսի չափով (դեռ չգիտեմ ինչ տոկոսի, բայց մի 2 օրից կիմանամ), ապա ընկերությունից հաճախությունը վերցվում է և անց է կացվում նոր մրցույթ: Եվ փաստորեն, եթե Կարապետովիչի նման ստոր արարածները, որոնք ոչնչով չեն տարբերվում մի շարք օլիգարխներից, և դեռ ավելին, ապահովում են մեր հազարամյա ազգի տոտալ բթացումը, ապա նրանց ձեռքից այդպիսի լծակները պետք է վերցվեն` մեր իսկ նախաձեռնությամբ: Ու պետք չի սպասել հրաշքների Գրիգոր Ամալյանի նման (ՀՌԱՀ-ի պետ) սողուններից, որ նա մի օր գլխի կընկնի, որ ԱԼՄ-ն չի կատարում իր ներկայացրած ծրագիրը և կորոշի զրկել նրան եթերից: Մենք պետք է քաղաքացիական պատվեր կատարենք ու իրենց մի թեթև լավ զգացող Ամալյաններին ասենք, թե փիղը ինչ թռչուն է, ու իր գործն էլ ինչումն է:

    isk gone giteq inchkan mard e ira TV-n nayum ?

    Ես կոնկրետ չգիտեմ թե ԱԼՄ-ն ինչքան հեռուստադիտող ունի. գիտեմ որ շատ ունի ու էդ հանգամանքը ինձ ավելի է ոգեշնչում, որ ես գործեմ:

    Ու նաև չհասկացա թե ինչ կարիք կա համեմատելու երկու բացասական կերպարների և մեզ ընտրության հնարավորություն առաջարկել. ընտրել Սամվելին թե Տիգրանին: Քո կարծիքով Հայաստանում էլ արժանի մարդ չկա? Ես խորապես համոզված եմ, որ կա, դեռ ավելին որ նրանք շատանում են ու վերջ են տալու էս` Կարապետիչի կողմից քարոզած անգրագիտությանը:

  11. Քաղաքացի

    Ժողովուրդ ջան, երեկ վերջապես ժամանակ գտա ու կարդացի ՀՀ երկու օրենքներ. մեկը` (ա) ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ, մեկն էլ (բ) ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ օրենքը: Ու ինչ պարզեցի.
    - բ-ն բխում է ա-ից:
    - բ-ում կան հոդվածներ, որոնք ուղղակի հակասում են ա-ին, օրինակ` ազատ հաճախությունների մրցույթ անցկացնելու ժամկետները:
    - երկուսում էլ կան հոդվածներ և դրույթներ, որոնք ուղղակիորեն չեն կատարվում մեր հեռուսատռադիոընկերությունների կողմից:
    - ա-ն սահմանում է կառավարության մի որոշման ընդունում, որով պետք է հաստատվեին «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները »: Այդ որոշումը մինչ օրս ընդունված չէ: Հետևաբար, այն հիմնական իրավական դրույթը, որով կարելի էր հեռարձակման արտոնագրից զրկել զանկացած մասնավոր հեռուստաընկերության ԹԵՐԻ Է: Ես անձամբ կարծում եմ, որ դա պատահական չէ, որ այդ որոշումը մինչ օրս ընդունված չէ, ոպեսզի կանխվեն իրենց սիրելի հեռուստաընկերություններին ուղղված մեղադրանքները և նրանց փակման վտանգները:
    - երկուսում էլ կան դրույթներ, որոնք կոպտորեն խախտվում են համարյա բոլոր հեռուստաընկերությունների կողմից. օրինակ բ-ի

    Հոդված 83. Ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ կամ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը`
    առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

    Ինձ թվում է, որ ձեզնից բոլորը գոնե մեկ անգամ ականատես եք եղել, թե ինչպես են եթերային 1 ժամից կեսը հեղհեղվում անհամ գովազդով:

    Ի եզրափակումն իմ գրառման, ասեմ, որ հիմնվելով ՀՀ օրենսդրության վրա այդքան էլ հեշտ չի քաղաքացիական նախաձեռնությամբ որևէ հեռուստաընկերության փակմանը հասնելը, բայց հնարավոր է smile.

    Ես ամեն դեպքում չեմ պատրաստվում հանձնվել:

    Միացեք իմ նախաձեռնությանը` հանուն մեր ազգի շարունակական և հարատև զարգացման (նկատի չունեմ բարձրահարկ շենքերը):

  12. Democrat

    Կարծում եմ, որ մեզ պետք է գալու մի հատ խելքը գլխին իրավաբան, եթե իհարկե մեր մեջ այդպիսիք բացակայում են: Ինքս իրավաբան չեմ, սակայն համոզված եմ, որ քանի դեռ վերոհիշատակյալ օրենքներում հստակ սահամանված չափորոշիչներ չկան, ապա գրեթե անհնար է լինելու ապացուցել այն, որ Կարապետիչի հաղորդումները մեր ժողովրդի վրա “բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն” կարող են թողնել:

    Հանձնվել պետք չէ, պարզապես պետք է, ինչպես նշեցի, նորմալ իրավաբանի խորհրդատվություն: Ես էլ կփնտրեմ, ու նույնն էլ բոլորիս եմ առաջարկում:

  13. Քաղաքացի

    Իրավաբան արդեն կա, ես այս շաբաթվա մեջ հանդիպելու եմ նրա հետ, որպեսզի քննարկենք բոլոր հնարավորությունները:

    Եթե դուք էլ ինչ որ ծանոթներ կունենաք, որոնք կկարողանան մեզ որևէ կերպ օգնել, ապա դա միայն ողջունելի կլինի:

  14. Sureyan

    Մենակ ճիշտ ասեք, Հ1-ը ինչով է ԱԼՄ-ից լավը?
    Գոնե ԱԼՄ-ն գիտես, որ Կարապետիչը դեգեներատ է, իսկ Հ1-ով մարդկանց աղավաղված ու միակողմանի ինֆորմացիա են տալիս, բայց այդ ամենը պետական մակարդակով ու մեր փողերով ու մեր անունից (հանրային ծածկանունով):
    Կորչի տենց հանրայինը:

  15. Jojoba

    Մենակ ճիշտ ասեք, Հ1-ը ինչով է ԱԼՄ-ից լավը?
    Գոնե ԱԼՄ-ն գիտես, որ Կարապետիչը դեգեներատ է, իսկ Հ1-ով մարդկանց աղավաղված ու միակողմանի ինֆորմացիա են տալիս, բայց այդ ամենը պետական մակարդակով ու մեր փողերով ու մեր անունից (հանրային ծածկանունով):
    Կորչի տենց հանրայինը:

    լսեցիք էսօր մեր աղբոր հայտարարությունը՞

    բա որ ասում եմ , նորմալ տղա է, չեիք հավատում, շատ էլ որ ջեբկիր է եղել, բայց մարդը պոնյատյաներով ապրող տղա է:

    не то что там какие то подонки аля Багдасарян или Гегамян

    իսկ եթե ավելի լուրջ, դեռ պարզ չի տղեն ինչ խախ է որոշել խախալ, հավատս չի գալիս, որ մեջը դուխը արթնացել է ...

    ինչ կասեք ՞

  16. Bloger

    իսկ ինչ է ասել Կաչապետիչը

  17. Sureyan

    իսկ եթե ավելի լուրջ, դեռ պարզ չի տղեն ինչ խախ է որոշել խախալ, հավատս չի գալիս, որ մեջը դուխը արթնացել է ...

    իրոք, պարզ չէ, բայց չեմ ակնկալում այդ կողմից ռեալ լավ բան:

  18. Jojoba

    ինչի չէ որ ՞
    Կարապետիչը արդեն սկսել է ֆիլմեր ցույց տալ, արդեմ առաջընթաց է: Մեկ մեկ էլ որ պոեզիային նվիրված հաղորդումներ անի, էլ ինչ պրոբլեմ ունենք՞ grin

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org