ՍԴՀԿ-ն սատարում է համաժողովրդական շարժումը Ինչ է տեղի ունենում
Փետ 22
Jhangiryan

ՀՀ նախկին զինվորական դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Ազատության հրապարակում է հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին:

Սիրելի հայրենակիցներ, ես ազնիվ չէի լինի ինքս իմ հետ, եթե 27-ը չքննարկեի ձեզ հետ. ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին: 27-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով. եւ այդ անջատված մասով քննությունը արգելվում է: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե դուք օգնեք ընտրված նախագահին, օգնեք ինձ, կհասնենք մենք մինչեւ վերջ:

Ես դիմում Վազգենի բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են վազգենական, ես դիմում եմ բոլոր ազատամատիկներին, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ անվան տակ են կանգնած՝ Ոգու փորձություն է, Մահապարտ է, Երկրապահ է, թե ինչ: Տղաներ, բավական է կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք. օրը եկել է, պահը հասել էՙ:

Հ.Գ. Jojoba, կարծում եմ, այս անգամ կհավատաք այս տեղեկությանը, քանզի այն third-party չէ smile

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. Jojoba

    Էլի սայթը թողին անտեր, բոլորվ գնացին նստացույցի…

    Հետո բոլորն իմ մասին ասում են, ստեղնաշարը գրկած նստել է (а враг не дремлет, բա որ ես այստեղ չլինեմ, թշնամին կգար եվ կթալաներ ձեր սայթը):

  2. Jojoba

    ԵՍ արդեն մտածում եմ, որ Jojoba -ն դարձել է սայթի պատասխանատու: Եթե մինչ այս նա ՀՀԿ գրասենյակի հետ գործ ուներ, ապա այժմ ամեն ինչ փոխվում է:

    էհ, Ա.Ս. ջան, ք...քն ընկածի նման եմ, մի ոտով ընդեղ, մի ոտով ստեղ.

    Ի դեպ, այսօր Առաջին Նախագահի հետ էր նաեւ Աշոտ Մանուչարյանը…

    да, неужели, а я то думал, что то долго он молчал. լավ իմանալով նրան, դա ինձ համար բավականին զարմանալի էր

  3. Jojoba

    անդեմ ռամկավարների խոսնակը սկսել է ցիտել Միլիեթը
    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ

    Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Սամի Քոհենի «Միլիեթի» փետրվարի 22-ի համարում հարապարակած հոդվածին: Ահա թե ինչ է գրում նա.

    «Հայաստանի նախագահական ընտրություններից անմիջապես հետո հազարավոր բողոքարկողների փողոց դուրս գալը որոշ կասկածներ առաջացրեց ինչպես արդյունքների ճշտության, այնպես էլ երկրի քաղաքական ապագայի առնչությամբ: Ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայների մեծ տարբերությամբ պարտված Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կարծիքով լուրջ ընտրախախտումներ են կատարվել: Հակառակ դրան օտարերկրյա դիտորդները, որոնք հետեւել էին ընտրությունների ընթացքին, նշում են, որ արդյունքների վրա ազդող որեւէ լուրջ խախտում չեն արձանագրել: Սակայն Տեր-Պետրոսյանը համառորեն շարունակում է առարկել եւ հայտարարություններ է անում, թե հետքայլ չի կատարելու եւ պայքարը տանելու է մինչեւ վերջ:

    Ի՞նչ ընթացք կունենա այդ պայքարը, կնմանվի՞ արդյոք հարեւան Վրաստանում 5 տարի առաջ ծայր առաջ այն փողոցային ցույցերին, որոնք հանգեցրել էին «թավշյա» հեղափոխության: Հայաստանի առաջնակարգ լրագրողներից մեկը, որի հետ երեկ հարցազրույց ենք ունեցել, ասաց, որ Երեւանում մեծ չէ բողոքարկողների շանսը, որովհետեւ ժողովուրդը հեղափոխություն չի ուզում: Եթե չլինեն ցուցարարների հետ ոստիկանության բախումներ, ապա բողոքարկողների շարժումը կմատնվի անուշադրության եւ շուտով կմարի:

  4. Ազիան

    բողոքարկողների շարժումը կմատնվի անուշադրության եւ շուտով կմարի:

    «ՄԻԼԻԵԹԸ» ավելի ճիշտ ու սառն է դատում, քան Լևոնը: Հայաստանին ցնցումներ պետք չեն: Դրան են սպասում մեր թշնամիները: Ներսում պետք չէ թշնամիներ փնտրել՝ սրելով իրավիճակը: Սա համաժողովրդական շարժում չէ, Լևոնն էլ սուրբ չէ՝ վկա ԿԱՐՈՒՍԵԼ նյութը:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org