Հարգելիներս, եկեք մենք էլ մեր հերթին հետեւենք ընտրությունների ընթացքին ու գրառենք ամե ինչի մասին, ինչ տեսնում ենք: Խնդրում եմ լինել առավելագույնս ազնիվ:
Սկսեմ ինձնից: Դեռ չեմ գնացել ընտրության: Շուտով կգամ:
Մեր ընտրատարածքը երեւում է մեր իսկ բնակարանի պատուհանից: Հասցեն՝ Երեւանի թիվ 164 դպրոց (Թոթովենցի փ. 7), ընտրատեղամաս 1/24:
Մեր ընտանիքից արդեն քվեարկել են մայրս ու հայրս: Իրենք տեղեկացրին, որ ընտրատեղամասում բաժանվում է Երեւանյան Կրկեսի տոմսեր՝ առանց որեւէ ակնարկի, թե ում ընտրեն եւ այլն…
Այժմ իմ դիտարկումը (պատուհանից). արդեն իսկ մոտ 15 գազել մարդ են բերել ընտրատեղամաս:
Սպասում եմ ձեր գրառումներին՝ այս վերնագրի ներքո:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 152 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ուրա, տղերքը սկսել են արդեն իրենց հայրենանվեր գործը (ԾԵԾԵԼ ԵՆ Ա1+-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ, ծեծի են ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին), աչքիս ես հաստատ իմ գրազս կրեցի
Եւս մի քանի նման քայլեր, եվ միգուցե մենք հաղթանակենք 90%-ով:
Տղերք, շատ մի սրտնեղվեք, մի օր էլ ձեր թեկնածուն կգա, կամ էլ դուք ճիշտ ընտրություն կսովորեք անել:
Առաջ՜, Առաջ՜
19-02-08 • 13:36 PM-----------
Ժոժոբ, չի կարելի այդ աստիճան ցինիկ լինել: Բարեբախտաբար, ցինիզմն էլ սահմաններ ունի:
19-02-08 • 14:42 PMԻ՞նչ ցինիզմն է մասին է խոսքը, էդ ինչի՞ հաշվին էիք ուզում հաղթանակել, մի հատ անկապ a1plus.am ունեք, որից օգտվում եք/ենք ... ու վե՞րջ:
էլ չեմ ասում, որ օրվա կեսը էդ անտեր սայթը կամ 404 Error է տալիս, կամ էլ լավագույն դեպքում db error:
Դրանո՞վ էք ուզում հաղթել, դե ուրեմն պլիս, սուս… լեզուս էլ չի ֆռռում, որ դա հիմարություն կոչեմ:
Իսկ հեռվից /Phenomen/ մտքեր արտահայտելը հեշտ է:
BTW, իմ ունեցած տվյալներով Սերժը հանգիստ անցնում է . սա արդեն առանց ցինիզմի:
19-02-08 • 16:32 PMԵս վստահ եմ, որ Հայաստանում կգտնվի մի 50,000 հաստ բանով մարդ, ու ծեծողներն էլ կծեծվեն, ոստիկաններն էլ: Հավատա, այդքան մարդը բավական է, որ Հայաստանի պես 2,5 միլիոնանոց երկրում մի քանի հարյուր մարդու պոզ պոկվի:
19-02-08 • 16:49 PMվերջիվերջո, ոչ բոլորն են ոչխար, ու այս ընտրությունների որոշիչ պահն այն է, որ ընդդիմության կողքին կան ազատամարտիկներ, ու ոչ քիչ:
19-02-08 • 16:53 PMՇուտ մի ուրախացի Ժոժոբա, դեռ մի երկու օր սպասի:
Jojoba, բա ի՞նչ իմացար, որ Phenomen-ը հեռվից է հետեւում այս ամենին, չլինի՞ թե ես եմ բերանիցս դուրս թռցրել
Հենց նոր վերադարձա ընտրատեղամասից: Լավ ակտիվ էր: Այդ պահին Գազել չկար դպրոցի դեմը կանգած, սակայն… մի 10 րոպե հերթ եմ կանգնել: Հերթի մեջ մեր ու մեր հարեւան շենքի բնակիչներին էին հիմնականում:
Ներսը համեմատաբար հանգիստ էր, ու միակ քիչ-միչ խառնաշփոթը հերթի հետ էր կապված (ընտրատեղամասի դռներից ներս ու դուրս):
Տոմս բաժանող չտեսա: Հարցրի դպրոցի աշխատակից իմ ծանոթին: Պատասխանեց ծիծաղելով, որ դա ինքն է եղել, բայց ոչ թե խոսքը մասսայական բաժանելու մասին է, այլ ինքը մոտն ունեցել է 5 հատ տոմս, ընտրատեղամասում տեսել է մեր հարեւաններից մեկին (որին պետք է այդ տոմսերը տար դեռեւս երեկ), ու օգտվելով առիթից, տվել է: Էս էլ սենց:
Այսինքն, ըստ իս (ու վերջին ԱԺ ընտրության ժամաակ էլ է այդպես եղել), կեղծիքները լինելու են ոչ թե ընտրատարածքներում, այլ՝ դրսում, մինչեւ ընտրողի՝ ընտրատարածք մտնելը: Այդ է վկայում իմ տեսածը՝ Գազելնելով մարդիկ են բերում ընտրատարածք: Չեմ կարծում, որ եկել են որեւէ շենքի բակ ու ժավել ծախողների նման կանչել՝ ով որ ուզում է Լեւոնին ընտրել, համեցեք, տանենք-բերերք…
A1plus-ը այս պահին էլ տալիս է DB Error: connect failed: Ու, իրոք, չեմ պատկերացնում, թե էլ որտեղեց ստանամ թարմ նորություններ:
Իսկ, http://69.50.223.104/~levonfor/ կայքում ընդամենը տեսա այս հայտարարությունը, որը ցանկանում եմ ներկայացնել նաեւ Ձեզ:
Փետրվարի 19-ի ընտրությունների օրը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում կգործեն թեժ գծեր։ Խնդրում ենք ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին տեղեկացնել` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
1. (010) 500406
2. (010) 500407
3. (094) 795004
4. (094) 662988
Ի տարբերություն այս կայքին, vazgenmanukyan.am- ում հանդիպեցի որոշ նորությունների՝ կապված խախտումների հետ:
19-02-08 • 17:04 PMՏեղեկություններ նույն vazgenmanukyan.am կայքից:
13/09 տեղամասի մուտքի դիմաց գոյացած հերթի ժամանակ որոշ անձինք մարդկանց գլխավերեւներից փոխանցում էին անձնագրեր դեպի տեղամասի ներսը: Քիչ հետո հետ էին ստանում:
1. Վաղ առավոտից Էրեբունի համայնքի թիվ 49 դպրոցում տեղակայված 13/24 եւ 13/25 տեղամասերում իրականացվել է զինվորների բաց քվեարկություն, նշենք, որ այդ տեղամաերը գտնվում են հոսպիտալի հարեւանությամբ: ՀՀ նախագահի թեկնածու Վ.Մանուկյանի վստահված անձինք պարզել են, որ այդ տեղամասերում միաժամանակ գտնվում են Ս.Սարգսյանի վստահված անձինք:
Ըստ մեր վստահված անձ Սամվել Գալստյանի, թիվ 10/25 տեղամասում (Խուլ-համրերի մշակույթի պալատ) 10-15 մարդ փորձել են քվեարկել` ձեռքներին ունենալով չկնքված և չստորագրված տեղեկանքներ: Վստահված անձանց ահազանգով եւ պահանջով հանձնաժողովի անդամնեը կանխել է անօրինական քվեարկության փորձը, նրանցից երկուսի ձեռքից վերցրվել է տեղեկանքները
Համաձայն Գյումրիի պատասխանատու` Վահան Թումասյանի հայտնած տեղեկատվության` քաղաքի տեղամասերի առջև գումարներ են բաժանվում ընրողներին: Փաստն արձանագրվել է տեղական Գալա հեռուստաընկերության կողմից:
Ի գիտություն. ըստ Մալաթյա-Սեբաստիա շտաբի պետ` Մարգարիտա Մանուկյանի տեղեկատվության 8/8 տեղամասում փորձել են քվեեաթերթիկ դուրս հանել տեղամասից, որի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի և որոշ վստահված անձանց միջև: Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպը կանխվել է:
Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 12:00-ի սահմաններում 20-30 մարդ քվեարկել են միանգամից` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՎ: Քվեարկողներն եղել են հիմնականում Շիրակի մարզից:
19-02-08 • 17:14 PMես չեմ հասկանում, բա ոնց է, որ իմ մոտ Ա1-ը նորմալ բացում է: միայն մեկմեկ էռոռ է տալիս, բայց երբ թարմացնում եմ, նորմալ բերում է:
19-02-08 • 17:25 PMԺոժոբա, հեռուն մեղադրել պետք չի, մի կտոր հացի համար չեմ հեռվում: Հետո, ինչ է նշանակում` հեռվից հեշտ է, ինչն է հեշտ:
19-02-08 • 17:30 PMԵթե դու վստահ ես, որ այն խախտումները, որոնց մասին կարդում ես տարբեր լրատվամիջոցներում, մեծ ազդեցություն են ունենալու, ապա քեզ “հեռվից” հիասթափեցնեմ` Լևոնի օգտին այսօր քվեարկելու է մոտ 700,000 հայաստանցի: Հանգիստ վստահիր այս թվին, ու Պարզ հաշվարկ արա, թե ինչքան լրացուցիչ ցուցակ պիտի կազմվի, ու ինչքան կարուսել պիտի արվի, որ գոնե դրա կեսը ապահովվի: Եթե հաշվի առնենք Սերժի 400,000 “արդար” ձայները, ապա մի 100,000 կարուսելով ու լրացուցիչով բերելը էական փոփոխություն չի բերի:
Հարգելի ադմինիստրացիա, դուք կարող եք հետեւել նաեւ այլ կայքերից: Օրինակ՝ panorama.am
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Արման Մուսինյանի.
ժամը 11:00-11:30 սահմաններում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տան մոտ հավաքված ոստիկանները ծեծել են «Ա1+»-ի թղթակից Հովսեփ Հովսեփյանին, ով փորձել է նկարահանել պատգամավորի տան շուրջը ստեղծված կուտակումները: Իսկ այդ կուտակումները, Մուսինյանի խոսքով, ստեղծել են Երևանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմները:
5/20 տեղամասում, որը տեղակայված է Շիրվանզադեի անվան դպրոցում, Ա. Մուսինյանի ներկայացմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին դուրս են հրավիրել և 4 ոստիկաններով ծեծել:
Ավանում «08001» Վոլկսֆագեն մակնիշի մեքենան առևանգել է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին, ով տարվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր, իսկ ինչպես գիտեք այդ համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին
Շատ տեղամասերում զանգվածային բնույթ են կրում ընտրողներին ընտրատարածք բերելը, ընտրատեղամասերի մոտ ընտրակաշառքների բաժանելն ու Սերժ Սարգսյանի քարոզչություն իրականացնելը:
Արձանագրել է նաև լցոնման դեպք Արարատյան զանգվածում 8/01 ընտրատեղամասում, որտեղ նկատելի է եղել, որ քվեատուփում քվեաթերթիկները դասավորված են շարքով:
19-02-08 • 17:31 PMՄոռացա հայտնել նույն կայքում տեղադրված Ժառանգույթուն կուսակցության տրամադրած տվյալները՝ խախտումների մասին:
19-02-08 • 17:36 PMՄի քանի պատճառ.
1. հավանաբար դրված է շերինգ հոստի վրա եվ հատկացված է քիչ ռեսուրս
2. ԴԲ օպտիմիզացված չէ եվ դրանից էլ ելնելով չի կարողանում սպասակել մեծ քանակի յուզերների հոսքը
3. script/db/mysql կապը բավականանին վատ է, եւ հետեւանքում CMS-ը չի կարոզանում սպասարկել:
Չգիտեմ դու ինչ եւ երբ ես թռցրել, բայց դժվար չէ դա իմանալ, եթե գիտես մարդը մինչեւ քո բլոգ մտնելը որտեղ է ինտենսիվ «աշխատել». (Նիկոլ Փաշինյանին մոտիկ կանգնած աղբյուրներից)
19-02-08 • 17:42 PMՄերսի, Դեմոկրատ, շարունակիր նույն տեմպերով:
Նոր դիտում էի Կենտրոն-ը, որը իրար հետեւից շաղ էր տալիս Լեւոնի կողմնակիցների կողմից թույլ տված խախտումները ու ծեծուջարդը: Երեւի մոռացել են նաեւ հայտնել այս դեպքերը (տեսե՛ք lragir.am -ում տաղադրված «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ՏՈՏԱԼ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ» հոդվածը):
Մեջբերեմ մի քանի արտառոց դեպք.
Զավեշտալին այն է, որ այս օրերին ամբողջապես Լեւոնի վրա (վատ իմաստով) ֆիքսված TV-ները լրիվ մոռացել են այս թեկնածուի մասին: Տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ էլ դրել է իր թեկնածությունը:
Մամուլի ասուլիս են անում՝ ոչ մի խոսք, միայն անկապ ռեպորտաժներ՝ իբր թե նորմալ ընթաքցի վերաբերյալ:
19-02-08 • 17:51 PMՄի խոսքով ԼՈԽ լավ է, հլա մի հատ ասեք տեսնեմ, ո՞վ է դեմ մեր ազիզ թեկնածու Սերժ Ազատիչին:
Հը՞, այ տենց սաղդ կսսկվեք, թե չէ завели тут балаган (հլը մի հատ սպասեք մի 2 օր, դեռ կպարզենք այս սայթի հետեւում ով է կանգնած եվ ինչո՞ւ է մինչ հիմա այն նման հակաազգային գաղափարախոսություն տարածում) (ԼՏՊ-ի ստիլով)
P.S. քիչ մնաց մոռանայի
Առաջ՜, Առաջ՜
19-02-08 • 17:52 PM-----------
Չգիտեմ դու ինչ եւ երբ ես թռցրել, բայց դժվար չէ դա իմանալ, եթե գիտես մարդը մինչեւ քո բլոգ մտնելը որտեղ է ինտենսիվ «աշխատել». (Նիկոլ Փաշինյանին մոտիկ կանգնած աղբյուրներից)
Ժոժոբա, բացատրի այս գրածդ:
19-02-08 • 18:06 PMJojoba, շատ ես ոգեւորվել…
Ամեն դեպքում, եթե լսես Armenia-TV-ն ապա Սերժենք հլը որ ամբողջ հանրապետությունով մեկ ծեծվում են: Ու ծեծվում են անխնա… Հիվանդանոց-բան…
Իսկ էդ առաջ-առաջ-ը հիշես, թե մոռանաս, մեկ է, դեռ ետ ենք գնում: էս թափով որ ետ կգնանք, շուտով կհայտնվենք Թութանհամոն-ի ժամանակներում:
Չեմ հասկանում: Ա՞յդ է Ձեր ուժը (ոչ թե քեզ նկատի ունեմ, այլ պետական մանկլավիկներինը): Ողորմելինե՜ր:
P.S. Առաջ՜, Առաջ՜ դեպի ստրկություն եւ մթություն…
19-02-08 • 18:10 PMԵղբայր լավ ա գրեցիր, որ խոսքդ Jojoba-ի մասին չէր: Հիասթափվում էի հա: Ուրեմն ինքը մոնիտորի ու ստեղնաշարի գրկում ամբողջ օրը գոռում է Առջ, առջ, ինձ ասում է դրսից գրելը հեշտ ա:
Ի դեպ, ինչ կա Արմենիայով, ես եդ մեկը չունեմ, երբ միացնում եմ Հ1, Ռոբերտն ա` լրագրողներից ուզում ա փախնի, չեն թողնում:
Եթե կարող ես, մանրամասն գրի էլի, ինչ ա ասում Արմենիան:
19-02-08 • 18:16 PMԽաբար եք, որ Քյավառում ընտրությունները բաց են?
19-02-08 • 18:17 PMկամաց-կամաց դու էլ ես խելքի գալիս
դժվարը սկիզբն է, հետո դաժե հաճելի է
19-02-08 • 18:18 PMԱրդե՞ն, հիասթափությունը կգա մի քիչ ավելի ուշ, սպասեք 10-36 ժամ:
Առաջ՜, Առաջ՜
19-02-08 • 18:21 PM-----------