Եվրոպական դեմոկրատիա «Դոկտոր Մահն» այլեւս ազատության մեջ է
Մայ 31
no smoke

Յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը համաշխարհային հանրությունը նշում է Ծխախոտի եւ ծխախոտամոլության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարվա կոչն է՝ «Ծխախոտից ազատ միջավայր»: Այսինքն՝ մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որ մեր շրջապատը հնարավորինս քիչ աղտոտվի ծխախոտի մահաբեր ծխով:

Այս առիթով ցանկանում եմ բոլորիս մեկ անգամ եւս հիշեցնել, որ.

• Որպես մահացության պատճառ, աշխարհում ծխախոտը զբաղեցնում է 2-րդ տեղը
• Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան
• 2006 թվականին ծխախոտից տարեկան մահերի թիվն անցել է 10 միլիոնից
• Մինչեւ 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում
• Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ, որոնցից 650 միլիոնը համարվում են մշտական ծխողներ
• Հայաստանում ծխում են տղամարդկանց 64%-ը եւ կանանց մոտավորապես 1.3%-ը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    F5-admin ջան, կարելի է հետաքրքվել թե դու անձամբ ե՞րբ ես սկսելու հետևել <<քարոզիր ինչ անում ես, և արա ինչ քարոզում ես>> ասացվածքին հենց վերը բերված հայտարարության ենթատեքստում:

  2. F5-admin

    Բան չմնաց… շատ շուտով

  3. Քաղաքացի

    Կյանքի՞դ...smile

  4. F5-admin

    Կարծում եմ, դու ինձ ճիշտ հասկացար…
    Ի միջիայլոց, այսօր էլ Երեխաների պաշտպանության համաշխարհային օրն է… Մտածեք այդ ուղղությամբ եւս smile

  5. Քաղաքացի

    Մենք միշտ մտածում ենք այդ ուղղությամբ, դեռ ավելին ուզում ենք, որ ուրիշներն էլ մտածեն ու իրենց երեխաների մոտ ՉԾԽԵՆ: grin

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org