Արամեն և Սիրուշոն
Հայաստանի լավագույն երգիչներն ու երաժշտական համույթներն արժանացել են 2007 թ.-ի ազգային երաժշտական մրցանակներին:
Նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) ուղիղ եթերում հեռարձակվում էր հինգրերորդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Ինչպես արարողության ժամանակ հայտարարել է հաղորդավար, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, այս տարի առաջին անգամ մրցանակներ էին շնորհվում ոչ միայն փոփ-երաժշտության բնագավառում, այլ նաև ջազի, դասական, ազգային և ազգագրական երաժշտության ոլորտներում:
Ժյուրիի որոշմամբ, որի կազմում էին հայկական հեռուստատեսության և շոու-բիզնեսի հեղինակավոր գործիչներ, փոփ-երաժշտության բնագավառում 2007 թ.-ի «Տարվա հայտնություն» է ճանաչվել երգիչ Վարդան Բադալյանը, դասական երաժշտության բնագավառում՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարության տակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
«Տարվա լավագույն խումբն» է «Armenoids»-ը, «Ակունք» համույթը մրցանակ է ստացել «Լավագույն ազգագրական համույթ» անվանակարգում, հայկական եկեղեցական շարականների և ազգային երգերի հայտնի կատարող Աննա Մայիլյանը մրցանակ է ստացել «Ethno Vocal» ալբոմի համար, տարվա լավագույն փոփ-ալբոմի համար ազգային մրցանակի է արժանացել Հայկոն՝ «Մի խոսքով» ալբոմի մի շարք ստեղծագործությունների համար:
Լավագույն դասական նախագիծ է ճանաչվել Պետական կամերային համույթի համերգը Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), լավագույն ջազային նախագիծն է՝ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած «Հայաստանի ջազ-բենդի» 10-ամյակին նվիրված համերգը:
Պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը մրցանակի է արժանացավել տարվա լավագույն տեսահոլովակի համար՝ «Եթե դու գաս» Էմմի և Սուպեր Սաքոյի կատարմամբ, իսկ «Տարվա հիթ» է ճանաչվել Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան» երգը:
Ժյուրիի որոշմամբ՝ «Լավագույն ազգային երգիչ» անվանակարգում մրցանակի է արժանացել Արսեն Գրիգորյանը (Մրրոն), «Լավագույն ազգային երգչուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Աննա Մայիլյանը:
Ամենահեղինակավոր՝ «Տարվա լավագույն երգիչ» և «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգերում մրցանակի են արժանացել Արամեն և Սիրուշոն (որը ներկայացնելու է Հայաստանը 2008 թ.-ին Սերբիայում կայանալիք Եվրոտեսիլի ժամանակ:
Երաժշտական հատուկ մրցանակներ են շնորհվել «Շարմ հոլդինգ» պրոդյուսերական ընկերությանը՝ «Հատուկ նշանակության երգեր» (ռազմահայրենասիրական բնույթի երգեր) նախագծի համար, «Շանթ» հեռուստաընկերությանը՝ «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի համար, Պետական երիտասարդական նվագախմբին՝ Բեռլինում կայացած դասական երաժշտության համերգի համար, «Ջազ-թայմ» հեռուստանախագծի ստեղծող և հաղորդավար՝ ջազմեն Արմեն Թութունջյանին (Չիկո) Հատուկ մրցանակի հետմահու արժանացել է հայտնի ռադիոհաղորդավար Սեդրակ Դավիդյանը (DJ Սեդրակ)՝ ռադիոյում հայկական երաժշտությունը քարոզելու համար:
Տիգրան Նաղդալյանի անվ. մրցանակին արժանացել է Հայկոն՝ «Մի վախեցիր» և «Ոչինչ չի մնա» ֆիլմերի սաունդ-թրեքերի համար, որոնք նկարահանվել են 2007 թ.-ին «Երևան» կինոստուդիայում՝ ՀՀՀ-ի և HK Production պրոդյուսերական ընկերության պատվերով:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն էին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը՝ «Շարմ հոլդինգ» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Շնորհավորում եմ բոլորին եւ մի փոքր “նկատողություն” բոլորին… Ժողովուրդ, շա՜տ պրիմիտիվ երգեր եք կատարում… Բարդացրեք ու հրամցրեք հայկական ջազային ելեւէջներով
12-02-08 • 16:19 PM