Նիդերլանդների հայկական եկեղեցիների բաց նամակը վարչապետ Ռութեին
Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Ռութե, (Rutte)
Մի քանի շաբաթ առաջ Ձեզ հրավիրեցինք մասնակցելու 2015թ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առիթով կազմակերպված հիշատակի արարողությանը: Զարմանք և հուսախաբություն ապրեցինք, երբ տեղեկացրեցիք, որ ներկա չեք լինելու: Ավելին էր մեր տարակուսանքը, երբ գրել եք, որ մենք ձեզ հրավիրել ենք «Հայոց Ցեղասպանության հարցի» հիշատակին, ինչն իհարկե ոչ պատշաճ ձևակերպում է:
Ցավոք հրավերքի մերժումը Ձեր կողմից բացատրության կարիք ունի: Անցած շաբաթ դուք ասացիք, որ խորհրդարանը կողմերի համար կանխակալ չպետք է լինի. «կողմնապահություն չպետք է անի» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս դեպքում դուք անտեսում եք երկու կարևոր պայման:
Առաջին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը, որևէ կապ չունի կողմնապահության հետ: Դա ընդամենը ցավակցություն է Ցեղասպանության դառ հետևանքները ճաշակած սերունդներին և արտահայտությունը այն բանի, որ խորհրդարանը լուրջ է վերաբերվում այս հարցին, նպաստելով ցեղասպանությունների կանխարգելմանը: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ Հայոց Ցեղասպանությունը դարձրել են քաղաքական առուծախի առարկա և ջանք չեն խնայում ժխտողականությանը: Դա չի նշանակում, որ դուք էլ պետք է մասնակից լինեք նրանց խաղին:
Երկրորրդ: Ինչ միակողմանի դիրքորոշման ու կողմնապահության մասին եք հարց բարձրացնում, երբ Նիդերլանդների խորհրդարանն արդեն բացահայտ 2004թ. Ռաուֆուտի բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Մեկ այլ հանգամանք, Ձեր կառավարությունը խորհրդարանում շարունակում է վերացական բառեր ամրագրել Հայոց Ցեղասպանության իրականության փաստին, Ձեր իսկ խոսքերով, խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում 1915թ իրադարձություններին իրավաբանական որակավորումներ տալը:
Այդ հարցում կարող եք չմտահոգվել, կարիք էլ չկա, որ խորհրդարանը հետաքննություն անցկացնի 1915թ իրադարձությունների որակավորման ուղղությամբ, քանզի Ցեղասպանություն եզրույթն օգտագործված Ռաֆայել Լեմկինի կողմից’ հենց Հայոց Ցեղասպանությունը ի նկատի ունենալով: Մենք սա Ձեզ վկայակոչում ենք, որպես պատմագետի, անկասկած անչափ հետաքրքիր է հարցազրույցը, որը Լեմկինը 1949թ-ին տվել է Ամերիկյան CBS ալիքին, որի ընթացքում նա նաև ասել է. «...Հետաքրքրեց ցեղասպանությունը քանի որ այն այդքան հաճախ է տեղի ունենում: Սկզբում հայերի դեմ, իսկ հետո Հիտլերը գործի անցավ»:
Այս լույսի ներքո ձեր խորհրդարանի տեսակետը պատմական անցքերի անբավարար ուսումնասիրության արդյունք են:
ԸՆԹԵՐՑԵԼ