Հոլանդիայում 106-ամյա Սերոբ Միրզոյանը ամենաերկարակյացն է
Հայկական լրատվամիջոցները բավական արագ տարածեցին «Նիդերլանդական Օրագրի» այն հետաքրքիր լուրը’ ըստ որի նիդերլանդաբնակ մեր հայրենակից Սերոբ Միրզոյանն այսօր համարվում է Նիդերլանդների ամենատարեց մարդը: Հետաքրքրականը այն է, որ մինչ այդ մարտ-ապրիլ ամիսների նիդերլանդական լրատվամիջոցներն էին ակտիվ ուշադրության կենտրոնացրել այս երկրում ապրող ամենատարեց մարդկանց:Մարտի 16-ին հաղորդվեց, որ մահացել է ամենատարեց հոլանդացին’ 107-ամյա Արի Ֆերմյուլեն: Այդ օրվանից մինչև ապրիլի 1-ը, այսինքն ուղիղ 15 օր, ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նրա մահից հետո ամենատարեց հոլանդացին կարող է ճանաչվել հայազգի 106-ամյա Սերոբ Միրզոյանը: 1980 թվականից ի վեր նա թվով 27-րդ մարդն է, ով գլխավորեց հոլանդացի ամենատարեցների ցանկը: Ընդհանուր առմամբ 106 տարեկանի շեմը վերջին 34 տարիների ընթացքում հաղթահարել է ընդամենը 89 հոգի,ովքեր ցավոք արդեն կենդանի չեն: Ամենաերկարակյաց տիտղոսակիրը եղել է Յան Ռեյսկենսը, որն ապրել է 111 տարի 241 օր և մահացել է 1990 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ ապրող100-ից 105 տարեկանների թիվը մոտավորապես 100 է:
ԸՆԹԵՐՑԵԼ