Ն ա ի ր ա Համբարձումյան
Գրաքննադատ-տեսաբան
CREMATORY
Consilium
Պատմություն չի ստեղծվում: Այն հորինում են գերտերությունները՝ ուծացման ճանապարհով տանելով փոքրերին: Ժամանակի տիրույթում իմպերիալիստական հզոր տեղաշարժեր են, որոնք ուղղվում են ու քսան, երեսուն, հիսուն տարի անց ուղղվելու են փոքրերի դեմ: Տարածությունը հաստատուն չէ դեռևս: Վկա՝ Քեսաբի դեպքերը: Բյուրոկրատիայի սպիտակ ուրվականը փռել է թևերը: Զուգադիր տիրույթը ՍՊԻՏԱԿ ՋԱՐԴՆ է: Ղարաբաղյան գորդյան հանգույցն ու Կիևի մասնատումը ըմբռնելի են Խորհրդային Միության փլուզման, փակ հասարակությունից բաց հասարակության մոդելի անցման, սոցռեալիստական ու հետխորհրդային մշակույթների տարբաժանման փաստերով: Բազմաթիվ ներ - ու արտա - քաղաքական, հասարակական, սոցիալ - տնտեսական, գիտակրթական, բարոյահոգեբանական տեղաշարժերը իրականանում են ոչ թե կարգով, այլ հատկապես՝ քաոսով: Արվեստը այս դեպքում դառնում է աքսորավայր հասարակությունից օտարված գրողի համար, ով մերժում է մեռյալներից ժառանգվող աշխարհ - իրականությունը, որի ամեն օրը հասանելի է սոսկ այն գնողներին: Օտարված գրողը չի պատկանում ո՛չ ազգին, ո՛չ առավել ևս կառավարությանը: Եվ սա իրողություն է: Ֆրանսիական սոցիումի նույնօրինակ միջավայրը Պրուստը տեսանելի դարձրեց կառնավալի միջոցով, ուր յուրաքանչյուր դիմակից ժպտում էր մահը: Այս մահը հասկացել ու այս մահին առնչվել են նաև մեր նախնիները, մեր նախնիների նախնիները ու նրանցից առաջ էլ, ու այժմ ճիշտ ժամանակն է՝ տեսականացնելու, թեպետ տեսությունը նույնքան անպատեհ է այստեղ, որքան սև ոսկին արևի փոխարեն: Համաձայն եմ, Խոսրովի ու Թեղուտի արգելոցների <գազաններին> օտար են բարոյականության սահմանները, սակայն նրանք նույնպես վախենում են մահից, վախենում են մահվան հոտից, որ արտադրվում է նույն անտառների ներսում, որտեղ ապրում են նրանք, քանզի մշտապես հարկատու են արգելոցների <աստվածներին>: Սա առավելապես օրինաչափ պատահականություն է, քան սոսկ պատահականություն, թեպետ դժվար է ասել, թե ժամանակակից անտառ-արգելոցում մահվան ելքով պատահարները օրինաչափության կամ պատահականության ո՞ր սահմանում են: Մարդ-ֆենոմենի ազատագրումը կենսականության ֆիլտրով ու փորձը՝ հաղթահարելու կենդանական սկիզբը (փորձելով ներկայանալ որպես գերմարդ), նույնպես չեն գործում, քանզի սոցիալական հակադիր երկու բևեռները սպանեցին մարդ - ֆենոմենին այնպես, որ նա հրաժարվեց սկզբունքներից ու սկսեց գործել կենդանական սկզբին հլու՝ օգտագործելով սոսկ փոքր մարդու իր խոհամտությունը ու հավակնելով լինելու ըմբռնելի: Կեցության յուրօրինակ կերպ, որում ժամանակը ավերում է ամեն ինչ, ու կեցվածքը մոռացնել է տալիս մահը, քանզի իրական թվացող ամեն արվեստ հնարավոր է դիտարկել նաև ձևականության ու կեցվածքի տեսանկյունից: Այս դեպքում՝ թվացյալ հեռավորությամբ, սակայն հաղթահարվում է արգելոցային մահը, ու կեցվածքը ընդունողը մի սահմանափակ տարածության մեջ զգում է իրեն հավերժության մասնիկ՝ լինելով պատահականություն, զգում է <աստված> լինելով հավելում: Հայտնաբերվում է մարդ - մեքենան, ում քաղաքացիական կերպարը վաղուց չի հետաքրքրում ոչ մեկին՝ նույնիսկ արգելոցի <աստվածներին>, ովքեր զարդարում են նրան դափնիներով՝ թողնելով պատահականության կամ դիպվածի սահմանում: <Աստվածները> տեսանելի են դարձնում առավելապես վերջինիս իրական ողբերգությունը, քան այդ պատկերը ավերող հակամարտությունները՝ ավանդույթին առնչվող ամեն ինչ վաճառելով զարգացող բյուրոկրատական մամլիչին, որի յուրացման համար անհրաժեշտ են նախ և առաջ մարդ - մեքենայի բոլոր հատկանիշները՝ հուզիչ անմեղությունից զվարճալիորեն խոնարհ իրավազուրկի կեցվածքը, քանզի նույն այդ ՙաստվածներին՚ հետաքրքրում է մարդ-դիպվածի կենդանական բնազդը միայն: Զգայական սույն տիպը՝ մարդ-մեքենան, նույնպես գիտակցում է բացարձակ բարոյականության անհնարինությունը՝ անընդմեջ փոխակերպումներով փորձելով հասնել իր երևակայած նիրվանային, քանզի վերջինիս բարոյականությունը վերածվում է սոսկ անկարողության՝ սիրո ու հավերժության մասին թախծելիս: Երևույթ, որ Օսիրիսին, Դիոնիսիոսին ու քրիստոնեական պատմականությանը հարություն տվող կրոնագետները չեն նկատառել: Ի տարբերություն այլ միֆերի՝ դրանք հաստատում են…
ԸՆԹԵՐՑԵԼ