Հուլ 05

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ «նախագահ Ռոբերտ Քոչարյանին ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել Իլհամ Ալիեվին ՀՀ արտգործնախարարի պաշտոնում առաջադրելու հարցով»: «Դա հստակ շեղում է մինչև այժմ ունեցած վարչակազմերի քաղաքականությունից, և այդ դիրքորոշումը անընդունելի է մեզ համար»,- նշել է պրն. Մանոյանը, և տեղեկացրել, որ ՀՅԴ Բյուրոն կքննարկի կոալիցիոն կառավարությունում երկու դաշնակցական համայնքապետերի հետագա աշխատանքի նպատակահարմարությունը:

Կենտրոն համայնքի դատարանը ևս երկու ամսով երկարացրել է «Մ1» գործով կասկածյալներ Հ.Հ.-ի, Մ.Մ.-ի, Ա.Ա.-ի և Ճ.Ճ.-ի կալանքի ժամկետները: ԱԱԾ-ն դիմել էր դատարանին երկարացման պահանջով, քանի որ «դեռևս ամբողջովին պարզված չեն անկարգությունների հիմնական հրահրողները, և հետաքննության մարմիններըին դեռևս ժամանակ է հարկավոր՝ անհրաժեշտ թվով վկաների հարցաքննման և հանցագործության իրական պատկերի վերականգնման համար»:

ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական բաժնի նորանշանակ ավագ խորհրդական Արթուր Բաղդասարյանը «Կեչուտի ձայն» շաբաթաթերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է իր նորաստեղծ գերատեսչության առանցքային դերակատարությունը նոր ձևավորված կոալիցիոն կառավարությունում, և տեղեկացրել, որ իրենք այսուհետ ևս բարձրաձայնելու են երկրում առկա խնդիրները:

Լեզվի պետական կոմիտեի նախագահ Սամվել Ալեքսանյանը կառավարություն է ներկայացրել օրենքի նախագիծ: Կառավարության հրավիրած լեզվագետների խումբը պահանջել է գերհզոր համակարգիչներով սարքավորված լաբորատորիա և առնվազն մեկ տարի ժամանակ՝ նախագծի տեքստը վերծանելու համար:


Մար 27

Հունիսի 1-ին մարդու իրավունքների պաշտպան Գրիգորի Սարկիսովի գրասենյակում նախատեսված էր հանդիպում ԵԱՀԽ ՄՎ պատվիրակության հետ: Ընդունարանում զննման արդյունքում պարզվել է, որ պատվիրակության բոլոր անդամները զինված են եղել «Parker» և «Stanley» տիպի տարբեր տրամաչափի գրիչներով: Նրանցից առգրավվել են նաև կտրող գործիքներ՝ սրիչ և շվեցարական արտադրության բազմաֆունկցիոնալ դանակ՝ 6,5 սմ երկարությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել ԵԱՀԽ ՄՎ գործող նախագահին՝ պատվիրակության անդամներին դիվանագիտական աստիճանից զրկելու և ՀՀ արդարադատության մարմիններին հանձնելու պահանջով:

Հայաստանի մշակույթի գործիչների տանը կայացել է ՀՀ նոր հիմնի առաջարկների քննարկում: Միաձայն հավանության է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Աշոտյանի «Առաջ, առաջ, առաջ» ստեղծագործությունը: Աշոտյանը վստահեցրել է, որ երգի բառերը կգրի մինչև տարեվերջ, իսկ երաժշտությունը պատրաստ կլինի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում:

Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ Տիգրան Թորոսյանի հանդիսավոր երդման արարողության ժամանակ գրանցվել է ցավալի միջադեպ: Ներքին զորքերի երեք գումարտակների զինվորները, որոնք ներկա են եղել արարողությանը, ոստիկանապետի «Երդվում եմ» բացականչությունից հետո «Ուռռա» գոռալու փոխարեն տրվել են հիստերիկ ծիծաղի պոռթկումներին: Արարողությունը հայտարարվել է չեղյալ. նոր երդման արարողությանը ներկա կլինեն մայրաքաղաքի մի շարք դպրոցների տարրական դասարանների աշակերտները:

Պաշտոնաթող նախագահների պաշտպանության մասին օրենքում փոփոխություն մտցնելու համար ԼՂ ներկայացուցչությանն է ներկայացվել նոր նախագիծ, ըստ որի նախագահների պաշտոնաթողությունից հետո ամենահուսալի պաշտպանություն իրականացնելու համար առաջարկվում է նախկին նախագահներին բանտարկել: Ներկայումս կատարվում են քննչական որոնողական աշխատանքներ՝ նախագիծը ներկայացնող անձի ինքնությունը պարզելու համար:


Մար 21

Մի խոսքով, որոշել եմ օլիգարխ դառնալ եվ, ինչպես մեզ մոտ ընդունված է, որ բոլոր օլիգարխները պետք է ունենան իրենց սպորտային ֆեդերացիաները (շախմատի, բլոտի, ֆուտբոլի, ձիասպորտի, քուչի կարադե-Տո՜-յի ...):

Ճիշտ է, հավանաբար նրանք այդ ակումբները ձեռք են գցել ազնիվ ճանապարհով փող կուտակելուց հետո, ես էլ որոշել եմ սկսել վերջից՝ սկզբից ֆեդերացիա կբացեմ, հետո միգուցե փողն ինքն իրեն սկսի հոսել դեպի իմ լայն գրպանը: Իսկ ինչո՞ւ ոչ: Super Mario Game ֆեդերացիա

Քանի որ լավագույն (քաղցր) ֆեդերացիաներն արդեն «զբաղված են», ես էլ որոշեցի անել այն, ինչին լավ եմ տիրապետում՝ բացել Super Mario Game-ի ֆեդերացիա:


ԸՆԹԵՐՑԵԼ


Մար 18

Լֆիկաշատի քաղաքապետ Լևոն Ալրաղացի Սարգսյանը ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվանափոխություն: Առաջարկը հավանություն չի ստացել: Քաղաքապետը տեղեկացվել է, որ 2019 թվականի ընտրություններից առաջ ԱԺ-ի պարտականությունները հանձնվել են ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությանը:

-----------

Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Դոդավան» և «Լֆիկաշատ» թիմերի միջև, որը կայացել է «Նեմեցկի» մարզադաշտում, ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Ֆուտբոլիստներին շոկի չենթարկելու, ինչպես նաև դարպասապահների կյանքը չվտանգելու նպատակով որոշվել է զերծ մնալ տասնմեկ մետրանոց հարվածներից: Սահմանադրական դատարանի և ՀՖՖ ղեկավարության մեկրոպեանոց խորհրդակցության արդյունքում որոշվել է արդյունքը թողնել անփոփոխ և եզրափակիչ խաղն անցկացնել երեք թիմերի մասնակցությամբ:


ԸՆԹԵՐՑԵԼ


Հոկ 20

Sureyan'-ի ավատարը

… 3008 թ.

Գուստավո Եուրոպյանը ընկերների հետ մոտեցավ գիդուհուն, որն աշխուժորեն շարունակում էր պատմությունը:

... Իսկ սա հանրահայտ Սուրբ Հովհաննես եկեղեցին է (մ.թ. 21րդ դարասկիզբ): Հիմնադրվել է ուղիղ 1000 տարի առաջ Մեծն Մուկի կողմից: Նա եկեղեցու կառուցման համար կարգադրել է բերել Գառնու ժայռաքարերը:

- Այ քեզ վայրագություն - մտածեց Գուստավոն:

Բայց գիդուհու միելոֆոնը միացված էր:

- Այն ժամանակ դա այնքան էլ հեշտ չէր, նույնիսկ Մեծն Մկան համար, քանի որ մի խումբ ջահելներ դեմ էին: Բայց նրա ապագան նայելու ունակությունը այստեղ ևս վճռորոշ դեր խացաց. միայն նրա շնորհիվ է, որ մենք այժմ կարող են տեսնել 20րդ դարի Հայաստանյան հրաշալիքներից մեկի` Քարերի սիմֆոնիայի մնացորդները: Եթե նա այս աստվածահաճո գործը չնախաձեռներ, Քարերի սիմֆոնիան կքայքայվեր կոռոզիայից:

- Մեզ ինչի՞ տեղ ա դրել էս քածը, - մտածեց Գուստավոն ու տխրալլուկ հեռացավ զբոսաշրիկների խմբից: Արտաշատում էր ծնվել նրա նախա(38-րդ պորտով)պապը:


ԸՆԹԵՐՑԵԼ



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org