գլուխս շարժում եմ ձախ ու աջ
հետո աջ ու ձախ
տնօրենիս կողից աչքով ա տալիս դիզայները
կամացից իջացնում եմ մայկաս
որ քշտվել ա վերև
ու բացել ա փոր-մորս
ականջներիս մեջ երգում ա լհասա դե սելան
ինքը երգում ա իրա տխրոտիկության մասին
լսում եմ ու նորից լսում
չեմ կարում կտրվեմ ես լհասայից
չգիտեմ խոսքերը
ու չեմ էլ հասկանում
բայց գիտեմ որ երգում ա իրա հոգու մասին
իրա՜ ի՜մ ու քո՛ հոգու մասին
Գրառման հեղինակ՝ Talia | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ինչպես եղավ
Հոգեպես ցնցված ու վիրավորված`,
Սիրտներդ խոցված, թարախակալված,
Ուղեղով շեղված ու խելագարված,
Նախանձի ահեղ բոցով բռնկված`,
,,Հեղափոխության” դաժան մարտիկներ,
,,Իշխանափոխի” դառը ,,խորտիկներ”
Աչքն ամեն ինչի ու բանի չռած`,
Թե քիչ մեղմ լինենք` , քած ու պոռնիկներ…
Գրառման հեղինակ՝ Alik | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ուշացած սեր
ՍԻՐՈՒՑ ՉԽՈՍԵՆՔ
Սիրո մասին մի խոսեք,
Միտքս խռով է լինում,
Սիրուց բան չեմ հասկանում,
Բայց սիրտս է խորովվում…
Գրառման հեղինակ՝ Alik | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բոլորը քեզ
,,Խոսքս” ոչինչ է
,,Երգս”` ,,բայաթի”,
Ծիծաղս լացի է նման
Հառաչս` բառաչի…
**********
Գրառման հեղինակ՝ Alik | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երկու կաթ մեղր
Երկու կաթ մեղր իրար խառնվեն
Հետո ախար ո?նց նրանց բաժանես,
Ոնց էլ բաժանես պիտի շիրոտվես,
Ձեռքերդ իզուր պիտի կեղտոտես…
Գրառման հեղինակ՝ Alik | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
****** ****** ******
Նորից վիրավոր գազանի նման
Լեզուս դուրս գցել վերքս եմ լիզում,
Իմ մութ անձավի ներսում թաքնվել
Ու նորից հիմար փորձեր եմ անում…
Գրառման հեղինակ՝ Alik | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ՄԻ ՈՒՐԻՇ ՍԱՔՈ
Գիշեր է խավար, խավարի մեջ լույս…
Ամպրոպը զարկեց, ամպերն են գոռում,
Փայլեց կայծակը, երկինքն է ճայթում,
Երկինքն է պայթում, երկինքն է ճեղքվում
Ու ցաված աչքից արցունքն է մաղվում:
Մութ գիշերվա մեջ երկինքն է լալիս,
Արցունքն օդի մեջ հեղեղ է տալիս,
Էն մեղավորից հույսը կտրելով
Անզոր գոռոցը գլխիս է տալիս:
Գրառման հեղինակ՝ Alik | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը