Նաիրա Համբարձումյանի «Սպիտակ տենդ» ստեղծագործությունն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է «Նիդերլանդական Օրագրում»: Մեզ նաև պատիվ է ներկայացնել գրողի, ով նոր խոսք, ասելիք ու գրական ուրույն ոճ ունի : Նաիրա Համբարձումյանի գրական աշխատանքները արիստոտելյան ձևակերպմամբ միայն բնության առարկայական պատկերների ու մարդկային հոգու բազմաբարդ աշխարհի ընդօրինակումը չեն ու չեն էլ տեղավորվում մեզ հատկացված ժամանակի տիրույթներում: Գրողը վաղուց է իր մտածողությամբ ու ասելիքով դուրս քայլել երկրային ժամանակից: Նրա ստեղծագործությունները “դյուրամարսերից” չեն, դրանք ընկալելու համար, ինչպես դաս սերտողը, պետք է ջանա ու աշխատի, որից հետո հասկանա, որ մի նոր, լավ բան է սովորել ու հայտնագործել կյանքում :
«Սպիտակ տենդ»-ը հեղինակն անվանել է’ հեքիաթ մեծահասակների համար: Ինչպես փոքրիկներն են հավատում հեքիաթին, առավել ևս մեզ է հասցեագրվել հայությանը պատուհասած արտագաղթի ցավոտ խնդիրը :
Հեղինակի խոհափիլիսոփայական այս պատումը զուտ երևույթի նկարագրություն չէ, այն ավելի խորն է և արտացոլում է պրոցեսը ողջ էությամբ: Սպիտակ տենդը հարվածում է թե’ ներսից, և թե դրսից,չկա այստեղ փրկվող կողմ, ինչպես ոմանք են մտածում’ գնացիր էս երկրից, փրկվեցիր: Սրա ցնցող հետևանքները աստիճանաբար ու ավելի ցցուն են զգացվելու ինչպես ներսում մնացող, այնպես էլ դրսում գտնվող հայերի համար:Այս հիվանդության կրողները բոլորս ենք:
«Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է »:
Այս աշխարհին, որն անցողիկ է, Նաիրան նայում է իր աչքերով ու պոետական հայացքով:
Նաիրա Համբարձումյանի իրական այս հեքիաթը հոգևարքի ռեքվիեմ է, հոգու ճիչ, որ գրվել է մեծ ցավով ու ափսոսանքով ու որի ղողանջները հասանելի են տիեզերքում ...
Ընտրեք անաղմուկ մի անկյուն,կենտրոնացեք, կարդացեք ու խորհեք…
Գրառման հեղինակ՝ Ազիան | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հեքիաթ շարքից
Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:
Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ, ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե նա ոնց էր մտածում, սակայն հավանականությունների տեսության համաձայն` նա հենց այդպես էլ մտածում էր:
Նման մարդիկ, սովորաբար նիհար ու բարձրահասակ են լինում` դեմքի անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:
Նրան առաջին հայացքից բարետես չէիր անվանի: Ավելին: Առաջին հայացքից պարզ էր դառնում ճշմարտությունը, որ Մարդը չափազանց անհետաքրքիր ու ամենակարևորը` անհրապույր անձ է: Բայց դա միայն առաջին հայացքից:
Մարդը մտածում էր բոլորի ու ամենքի մասին: Աշխարհն առանց նրա կդադարեցներ իր պտույտը, և այդ պարզ ճշմարտությունը չափազանց լավ հայտնի էր Մարդուն: Ամեն առավոտ նա աշխարհին բարի լույս էր ասում` նրա զարգացման ընթացքում հսկայական ներդրում ունենալու գիտակցությամբ:
Մարդը չափազանց զբաղված էր: Նրա ձեռքին էին նայում իր ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները, մի խումբ այլ մարդիկ, ու, ընդհանրապես, աշխարհը:
Գրառման հեղինակ՝ Talia | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հեքիաթ շարքից
Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:
Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:
Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու շաքարից լուսամուտ:
Տեղ, որտեղ անտառը թավ էր, օդը` համեղ, քարը` փափուկ:
Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես չեմ սիրում կաթ: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթիդ կողքով:
***
Գրառման հեղինակ՝ Talia | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք հեչ էլ փոքրիկ չէին: Դրանք իմ աշխարհի մի փոքրիկ ու անփոխարինելի մասնիկն էին:
Ես սիրում էի առավոտները մենակով կոֆե խմել, երբ աշխարհը նոր էր արթնանում: Մենակ ու անտրուսիկ: Ընդհանրապես ինձ միշտ էլ հետաքրքրել են սկզբնական վիճակները ու անտրուսիկ լինելը դրանցից մեկն էր:
Միօրինակ ու արտաքուստ շատ սովորական թվացող այդ գործողությունն իրականում մեծ խորհուրդ ուներ: Ինքը խորհրդանշում էր Տաիշայի ազատ լինելու ու մենակ-անտրուսիկ կոֆե խմելու շատ պարզ ցանկությունը:
Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք նվաճել էի կյանքիս 48 երկար ու ձիգ տարիների անզիջում պայքարի արդյունքում:
***
-Բարև ձեզ:
Գիշեր էր: Տուն էի գալիս Աստված գիտի որտեղից: Կարող ա Ծիրանոտ գիշեր էր կամ էլ ոչ: Չէ՛: Չէր կարա Ծիրանոտ լիներ, որովեհտև դեպքի սկզբնական վիճակը ծնվել էր ձմեռը, իսկ Ծիրանոտ օրերը հուլիսին են լինում: Բայց էդ կարևոր չի: Մանավանդ որ ամիսներ հետո պարզվեց, որ սկզբնական վիճակը ծնվել ա տարիներ առաջ, երբ ապրում էի հորս տանը:
Գիշեր էր ու դեմքը լավ չտեսա: Բոյով ու լոյլող մի տղա էր, կողքն էլ ձեռից բռնված մի 3 տարեկանաչափ երեխա:
Գրառման հեղինակ՝ Talia | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես քեզ միշտ այ սենց եմ հիշելու իմ փոքրիկ աղջիկ, այ սենց քնած` սեվ անթեւ մայկայով, սպիտակ, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած, կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով…
Գրառման հեղինակ՝ Վայաչ | 24 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի երազ տեսա:
Երազիս մեջ կույր էի: Կույր ու բախտավոր: Բախտավոր, քանզի չէի տեսնում կոտորածներ ու բռնագաղթ, այրված գյուղեր ու խարխլված ճակատագրեր, գանգերի բլուրներ ու չորացած մարդիկ: Չէի տեսնում հայրենազուրկ ուրվականներ, որդեկորույս կիսամեռներ ու հոգեդարձ հալածյալներ:
Չէի տեսնում մահվան մահճում հանգչողի մարող հույսը, ու Ավետարանի էջերում «ինչո՞ւ»-ի պատասխանը փնտրողի անվերջ արտասուքը չէի տեսնում:
Գրառման հեղինակ՝ Phenomen | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կար չկար, մի փոքրիկ գյուղ կար: Այս գյուղի տղերքը կռվի մեջ էին հարևան թշնամի քաղաքի տղերքի հետ: Ու ամեն անգամ, երբ քաղաքի տղերքից գալիս էին գյուղի վրա կռիվ, գյուղի տղերքից մի քանի հոգի կարողանում էին կազմակերպվել ու դիմադրություն ցույց տալ: Ամեն կռվից առաջ աղոթում էին գյուղից պարզ երևացող վիթխարի ժայռի Աստվածներին: Այսպես թշնամի քաղաքի տղերքը հասկացան, որ սրանց դեմ դեռ հաղթելու հնար չկա, ու հետ քաշվեցին:
Գյուղում կյանք սկսվեց. մարդիկ այլևս նկուղներում չէին ապրում` կռիվ չկար, վտանգ չկար, սկսեցին գործով զբաղվել` հող էին մշակում, բերքի հույսով ամեն օր բարկ արևի տակ վառվում, խաշվում, բայց ուզում էին վերջապես իրենց աշխատանքի արդյունքը տեսնել: Ու մի օր մեր գյուղի տղերքը, որոնք կռվել ու պաշտպանել էին գյուղը, զգացին, որ իրենք բացի կռվելուց` ուրիշ բան չեն կարող անել: Աղոթում էին ժայռին, բայց նրանց խոսքը տեղ չէր հասնում: Իսկ հիմա կռիվ չկա, այսինքն իրենց գյուղի պաշտպանության համար իր ապրուստը տվող չկա: Ինչ անել… Որտեղից ապրուստ ճարել… Ու գնացին տղերքը գյուղացիների մոտ` իրենց ճակատագիրը որոշելու: Գյուղացիները ցույց տվեցին, որ իրենք աշխատում են, ու արդյունք են ակնկալում, իսկ տղերքը քանի որ չեն աշխատում, մեծ սպասելիքներ պիտի չունենան: Ու տղերքը նստեցին մտածելու: Եթե գյուղացիների ձեռքից խլեն նրանց ունեցվածքը` գործիքները, ապա գյուղացիները չեն կարողանա իրենց բերքն ստանալ, ու բոլորը սովի կմատնվեն: Իսկ այլ բան գյուղացիները չունեն: Ու որոշեցին տղերքը…
Գրառման հեղինակ՝ Phenomen | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը