F5 բլոգ

Խորհուրդներ

Ազիան'-ի ավատարը

image
,,Հետք,, 13 մայիսի

«Համարյա թե բան ա եղել, էլ բանը ոնց ա ըլնում, ըսենց ա ըլնում, որ բանը բանից անցնում պրծնում ա, դե համը հանել պետք չի էլի…»: Էսպես պատասխանեց արդեն այս նյութին վերնագիր դարձած ու թևավոր խոսքի ուժ ունեցող կատակախառն հարցիս, իմ ավտոմեխանիկ ընկերը, երբ նրան հարցմունքեցի` տեսնելով անգոհունակ, թթվածախառը դեմքով: Նրա դժգոհության արտահայտության որոշ վերծանություններ դեռ տեղ կգտնեն հոդվածում: Ուղղակի նրա մտահոգությունը ինձ էլ փոխանցվեց, քանի որ ես էլ եմ հաճախ մտածել, ինչ-որ անում են այստեղ մեր արտիստները, հեռու է իսկական արվեստի էթիկայից:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Ազիան | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հուսով եմ, որ հասկանում եք, որ վերնագիրն մի քիչ «ձգված» է. Որպես այդպիսին/գողական աշխարհի օրենքներով/ ես այսօր «գործ տվեցի», բայց դե ... դա այնքան էլ գործ տալ չէր, այլ ինչպես ինձ համոզեց ոստիկանության աշխատակիցն՝ «Հաղորդում» արեցի կամ տվեցի.  Մինչեւ վերջերս ես համոզված էի, որ «հաղորդում տալ - հաղորդման գալ» դրանք եկեղեցական հասկացողություններ են, պարզվեց, որ իրաբավանական լեքսիկոնում նույնպես կա նման արտահայտություն.

Լավ մի խոսքով պատմեմ ամեն ինչ հերթականությամբ.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեծ գաղնիք բացած չեմ լինի, եթե փաստեմ, որ վերջին 2-3 ամիսներին կայքն եվ նրա անդամները մատնված էին պարապուրդի.
Ինքս ժամանակ առ ժամանակ բացում էի այն, նայում, որ վերջին մեկնաբանությունն իմս է .. .եվ անիմաստ դեմքի արտահայտությունով շրջում այն /կայքի էջը/.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 16 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ԱՄՆ գիտնականները հետաքրքիր բացայտում են արել: Իհարկե, նրանց ներկայացրած տվյալները վերաբերում են ԱՄՆ-ի բնակչությանը, սակայն չեմ կարծում, որ այս արդյունքները չի կարելի տարածել մեզ վրա:

Այսպիսով, նրանք պնդում են, որ նորմալ սննդակարգիը, ֆիզիկական ակտիվությունը ու մարմնի նորմալ քաշը կարող են երաշխավորել ԱՄՆ-ում քաղցկեղի ամենատարածված 12 տեսակների ընդհանուր դեպքերի 34%-ը: «Թարգմանելով» նորմալ մարդկային լեզու, ստացվում է, որ վերոնշյալ երեք պայմանների պահպանումը 34%-ով նվազեցնում է քաղցկեղի ամենատարածված 12 տեսակնեով հիվանդանալու ռիսկը: Չէ… սա էլ այդքան հայերեն չէր: Լավ, կարճ ասած՝ շատ շարժվեք, նորմալ սնվեք ու հետեւեք Ձեր մարմնի կշռին…

Ամբողջական տեքստը անգլերեն լեզվով կարող եք ընթերցել այս էջում:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Համակարգչային տեխնոլոգիաների զարգացմամբ շուկայում MS Internet Explorer (IE)-ի կողքին ի հայտ եկան մի շարք բրաուզերներ, որոնք իրենց հնարավորություններով եւ որակով վաղուց արդեն իրենցից ետ են թողել Մայքրոսոֆտի հանրահայտ IE-ը, հատկապես IE 6.0-ը (որով օժտված է MS Windows XP-ն) եւ ավելի հին տարբերակները:

Անձամբ ես օգտվում է Mozilla Firefox-ից: Փորձեք, եւ ինքներդ կհամոզվեք Firefox-ի առավելությունների մեջ: Եվ արտաքին տեսքը, եւ էջերի ներկայացման որակը, եւ այն բազմապիսի լրացուցիչ հնարավորությունները, որն ընձեռում է Firefox-ը, վերջինս դարձնում են անհամեմատ ավելի կատարելագործված ծրագիր:

Եվ ամենակարեւորը՝ մարդիկ նույն տեղում չեն դոփում, այլ համարյա ամեն շաբաթ ավելացնում նոր հնարավորություններ եւ թարմացումներ: Իրական F5!!!


Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom