Սերժ Սարգսյանը Սիրիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաս է զիջել Ղարաբաղյան Հանրապետության Սահմանադրության մեջ որպես պետության անքակտելի մասը կազմող տարածքները, այն է 7 ազատագրված շրջանները` Քելբաջար, Լաչին, Զանգելան, Ջեբրաիլ, Կուբաթլու, Ֆիզուլի և Աղդամ:
Առաջին անգամ Հայկական կողմը բացահայտորեն հաստատեց այն, ինչից ամենաշատը կարելի էր վախենալ ու տարակուսել: Ազատագրված տարածքներին Սերժ Սարգսյանը կոչում է անվտանգության գոտի ու պնդում է, որ դրանք հատուկ ու միտումնավոր կերպով չեն բնակեցվել, որ հետո տրվեն Ադրբեջանին: Հարկ է նշել, որ այս քաղաքական թիմը տարիներ շարունակ շահարկում էր հենց այս Ղարաբաղի հարցը ու սրա միջոցով մնում իշխանության ու աղաղակում` ոչ մի զիջում: Բանը հասավ անգամ այնտեղ, որ Սերժ Սարգսյանը պնդում էր նախագահական ընտրությունների ժամանակ, թե Տեր-Պետրոսյանին երևի 3 տարի է անհրաժեշտ Ղարաբաղը «ծախելու» համար: Փաստորեն, պետք չէ միամիտ լինել` 2-ը լիովին բավական են:
Գրառման հեղինակ՝ Philosopher | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Դե ինչ պարոնայք, շնորհավորում եմ ձեր հերթական պարտության կապակցությամբ.
ՕՂՈՐՄԻ
Գրառման հեղինակ՝ Jojoba | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ոստիկաններով շրջապատված լինելը դառնում է Սերժ Սարգսյանի այցեքարտը, և նա, ամենայն հավանականությամբ, պատմության մեջ կմտնի հենց այդ իմիջով։ Նույնիսկ հեռավոր Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում նրան ու ժողովրդին բաժանում են ուժայինները՝ դառնալով ՀՀ գործող նախագահի միակ «հենարանը»։
Եթե հիշում եք, ոստիկանական հզոր պատնեշ կար նաև Ս. Սարգսյանի երդման արարողության ժամանակ, երբ նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Բաղրամյան 26 հասցեում, և մայրաքաղաքի կենտրոնն այդ օրը հիշեցնում էր անմարդաբնակ մի տարածք, որը զորքը գրավել է, շարքային քաղաքացի չկար Ազատության հրապարակի տարածքում, ուր տեղի էր ունենում հպարտ մենության մեջ մնացած Սարգսյանի «թագադրումը»։
Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Սերժ Սարգսյանի լիբանանյան այցը, թերևս, գագաթնակետն էր։ Բեյրութում երեկ, ըստ էության, արտակարգ դրություն է եղել։ Լիբանանահայերը Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորել են շատ «ջերմ»։ Նրանք, ինչպես երեկ մեզ փոխանցեցին Բեյրութից, Սերժ Սարգսյանի մեքենան տեսնելուն պես՝ սկսել են իրենց բջջային հեռախոսները նետել մեքենայի վրա, այնուհետև մեքենայի վրա սկսել են քարեր նետել, սուլել և հայհոյանքներ տեղալ նրա հասցեին։
Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանն իր ելույթում մասնավորապես ասել է.
-Այսօր պարզ է արդեն, որ ՀՀ իշխանությունը հրաժարվում է կատարել իր ամենակարևոր սահմանադրական իրավունքը և բարոյական պարտականությունը՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդին։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ այն մասին, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն։
Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Փարիզի հայությունը բողոքով դիմավորեց Հայաստանի նախագահին, երբ վերջինս պատրաստվում էր ծաղիկներ դնել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին.
Ահա, թե ինչպես է սփյուռքահայ մամուլն է անվանել այս դեպքն - Ֆրանսահայերը “կարմիր խնձոր” տվին նախագահի սփյուռքի կողմնակիցներին - louysworld.com
Armenians Protest Serge Sarkissian and his corrupted protocols and policies in paris france on October 2nd, 2009.
Գրառման հեղինակ՝ Jojoba | 18 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ժողովուրդ, արդեն չեմ ջոկում, թե ով է ճիշտ եւ ով է պարզապես միավորներ հավաքում: Նոր թերթ.ամ-ում հանդիպեցի այս հոդվածը.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված տեղաշարժերը նպատակաուղղված քաղաքականության արդյունքն են, երեկ իֆթարի արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Կարող եմ ասել, որ բանակցային գործընթացում մեր ջանքերն արդեն իրենց առաջին արդյունքներն են տալիս: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել բարձր ինքնավարության կարգավիճակի շրջանակներում` միասնական Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում: Այսօր որպես հիմք են ծառայում այս սկզբունքները: Մենք միշտ ասել ենք և այսօր նույնպես ասում ենք, որ հարցը կարող է լուծվել միայն փուլ առ փուլ: Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են, մեր հայրենակիցները վերադառնալու են այդ շրջաններ: Այնտեղ վերականգնվելու է ողջ ենթակառուցվածքը, և հաջորդ փուլում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը: Մենք միշտ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, պետք է կարգավիճակ ունենա, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս և երբեք դրա հետ չենք համաձայնի»,- հայտարարել է Ալիևը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը