Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Ռութե, (Rutte)
Մի քանի շաբաթ առաջ Ձեզ հրավիրեցինք մասնակցելու 2015թ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առիթով կազմակերպված հիշատակի արարողությանը: Զարմանք և հուսախաբություն ապրեցինք, երբ տեղեկացրեցիք, որ ներկա չեք լինելու: Ավելին էր մեր տարակուսանքը, երբ գրել եք, որ մենք ձեզ հրավիրել ենք «Հայոց Ցեղասպանության հարցի» հիշատակին, ինչն իհարկե ոչ պատշաճ ձևակերպում է:
Ցավոք հրավերքի մերժումը Ձեր կողմից բացատրության կարիք ունի: Անցած շաբաթ դուք ասացիք, որ խորհրդարանը կողմերի համար կանխակալ չպետք է լինի. «կողմնապահություն չպետք է անի» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս դեպքում դուք անտեսում եք երկու կարևոր պայման:
Առաջին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը, որևէ կապ չունի կողմնապահության հետ: Դա ընդամենը ցավակցություն է Ցեղասպանության դառ հետևանքները ճաշակած սերունդներին և արտահայտությունը այն բանի, որ խորհրդարանը լուրջ է վերաբերվում այս հարցին, նպաստելով ցեղասպանությունների կանխարգելմանը: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ Հայոց Ցեղասպանությունը դարձրել են քաղաքական առուծախի առարկա և ջանք չեն խնայում ժխտողականությանը: Դա չի նշանակում, որ դուք էլ պետք է մասնակից լինեք նրանց խաղին:
Երկրորրդ: Ինչ միակողմանի դիրքորոշման ու կողմնապահության մասին եք հարց բարձրացնում, երբ Նիդերլանդների խորհրդարանն արդեն բացահայտ 2004թ. Ռաուֆուտի բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Մեկ այլ հանգամանք, Ձեր կառավարությունը խորհրդարանում շարունակում է վերացական բառեր ամրագրել Հայոց Ցեղասպանության իրականության փաստին, Ձեր իսկ խոսքերով, խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում 1915թ իրադարձություններին իրավաբանական որակավորումներ տալը:
Այդ հարցում կարող եք չմտահոգվել, կարիք էլ չկա, որ խորհրդարանը հետաքննություն անցկացնի 1915թ իրադարձությունների որակավորման ուղղությամբ, քանզի Ցեղասպանություն եզրույթն օգտագործված Ռաֆայել Լեմկինի կողմից’ հենց Հայոց Ցեղասպանությունը ի նկատի ունենալով: Մենք սա Ձեզ վկայակոչում ենք, որպես պատմագետի, անկասկած անչափ հետաքրքիր է հարցազրույցը, որը Լեմկինը 1949թ-ին տվել է Ամերիկյան CBS ալիքին, որի ընթացքում նա նաև ասել է. «...Հետաքրքրեց ցեղասպանությունը քանի որ այն այդքան հաճախ է տեղի ունենում: Սկզբում հայերի դեմ, իսկ հետո Հիտլերը գործի անցավ»:
Այս լույսի ներքո ձեր խորհրդարանի տեսակետը պատմական անցքերի անբավարար ուսումնասիրության արդյունք են:
Գրառման հեղինակ՝ Ազիան | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ազգայնական, հակասիլամիստական հայացքներով աչքի ընկնող Ազատություն (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը, ով քաղաքական գործունեություն է ծավալում’ սկսած 1997 թվականից և հայտնի է կտրուկ գործելաոճով, օրերս այցելել է Ալմելոյի հայ համայնքին և այցելել Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանության հուշհամալիր ծաղկեպսակ դրել’ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:
Քաղաքական այս գործիչը’ ինչպես տեղեկացնում է nos.nl նիդերլանդական հեռուստակայանը, ավելի ուշ դիմել է Նիդերլանդների վարչապետ Ռութեին և թագավոր Վիլհեմ Ալեքսանդրին’ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, հարգելու համար 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
Գրառման հեղինակ՝ Ազիան | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Նիդերլանդների PVV (Ազատություն) կուսակցության բացահայտմամբ Ցեղասպանության հուշհամալիրի շուրջ ստեղծված թուրքական աղմուկի նպաստմանը իր մեծ ավանդն է ունեցել Թուրքիայի կրոնի գործերով նախարար Դիյանեթը: Նրա նախաձեռնությամբ է, որ երաշխավորվել է յուրաքանչյուր թուրքի անվճար տեղափոխել հուշարձանի դեմ հրահրված բողոքի ցույցին:Հիշյալ կուսակցությունը նաև կոչ է ուղղել Օվերայզելի մարզում թագավորի հանձնակատար Անկ Բայլևեդին հետաքննելու այս միջադեպը:Թուրքիան կտրականապես մերժում է Ցեղասպանության իրողությունը: Մինչդեռ այն ճանաչած երկրների թվում է նաև Նիդերլանդները:
Նիդերլանդական Օրագիր
Գրառման հեղինակ՝ Ազիան | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Օրերս Իսրայելի Աշկելոն քաղաքի մշակութային պալատի դահլիճում «Հեյդար Ալիև հիմնադրամն» ու Իսրայել-Ադրբեջան բարեկամության միջազգային ասոսացիան («АzIz») որոշեցին քաղաքի բնակիչների համար ուրախ, բարեկամությանը նվիրված միջոցառում կազմակերպել: Երեկոյին «շուք ու շունչ» տալու համար չէին մոռացել հրավիրել քաղաքի պաշտոնատար անձանց ու հայր Ալիև հիմնադրամի գումարներով վարձած արտիստներին: Ներկա են եղել և ելույթ ունեցել Աշկելոնի քաղաքապետի տեղակալ Ալիկ Սոլտանովիչը և քաղաքային խորհրդի անդամ, պատգամավոր Բորիս Մանորը:Հետո ցուցադրել են Ադրբեջանի տնտեսական առաջնթացին վերաբերվող ինչ-որ ֆիլմ, որին հաջորդել են արտիստների համերգային համարները: Սա կլիներ բարեկամությանը նվիրված միջոցառում, եթե ամենագլխավորի մասին մոռանայինք: Էլ ինչ ադրբեջանական միջոցառում առանց հայերի նկատմամբ թույնի: Դահլիճի նախասրահի մի անկյունում «Justice for Khojaly» (Արդարություն Խոջալուի համար)վերտառությամբ լուսանկարներ էին ցուցադրել:
Գրառման հեղինակ՝ Ազիան | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Լուսանկարում.-Չեխիայի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Աննա Շաբաթովան
Հավանաբար բոլորը գոնե մի քանի անգամ ունկնդրած կլինեն «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եթեր ուղարկած հաղորդումները:Ռադիոկայանի սփռած ազատ խոսքը հատկապես վճռորոշ դեր խաղաց անազատ Խորհրդային պետության փլուզման համար: Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը կարելի է ասել այս ռադիոկայանի հիմնական նշանաբանն է եղել:Բայց մտածել, որ վերջին ժամանակաշրջանում ռադիոկայանը փոփոխել է իր չափորոշիչներն ու այլ ստանդարտների անցել, դժվար է պատկերացնել:
Համենայն դեպս բանից պարզվում է, որ «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանը իր հիմքում ունենալով ժողովրդավարություն քարոզելու սկզբունքներ, հենց ինքն էլ ոտնահարում ու խախտում է համամարդկային այդ արժեքները ‘ հենց ռադիոկայանի ներսում աշխատող լրագրողների նկատմամբ:
Գրառման հեղինակ՝ Ազիան | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Առանց թաքցնելու կարող եմ ասել, որ ԵԽԽՎ) լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթը լավ մշակված էր եւ խելամիտ:
Եթե դեռ չեք ծանոթացել ելույթի տեքստին, ապա այն կարող եք կարդալ ներքեւում:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Աշխարհիս ամենաահավոր բաներից մեկն այն է, երբ մարդ իրեն ավանակի տեղ է դնում՝ իմաստուն վերլուծաբանի աչքերով: Շրաջապատը լի է նման անձանցով, եւ վերեւներն էլ «դժգոհ» չեն լինի այս առումով: Հասկանալի է, որ ոմանց կյանքն ինքն է ստիում կրել ավանակի դիմակ: Բայց, կրել այդ դիմակը՝ լավ ապրելու, բարձր պաշտոն զբաղեցնելու կամ քարտուղարուհի եւ օգնականներ ունենալու համար, բարոյականությունից շատ է շեղվում: Այս հոդվածի ներքո առաջարկում եմ հիշել/վերհիշել մեր շրջապատի հայտնի-անհայտ մարդկանց, ովքեր փայլում են ավանակային իրենց տրամաբանությամբ կամ իրենց ավանակի տեղ դնելու շնորքով: Քանի որ հոդվածն ու միտքը ես եմ նախաձեռնել, ես էլ կսկսեմ:
Գրառման հեղինակ՝ Democrat | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը