F5 բլոգ

Առօրյա

Երկուշաբթի Սյունիքի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության նախագահ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Կապանի տարածաշրջանի 51 պատանիների եւ աղջիկների հանձնեց ՀՀԿ անդամատոմսեր:

Հարց մարզպետարանը ինչով է տարբերվում ՀՀԿ շտաբից


Գրառման հեղինակ՝ Democrat | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բան չմնաց… ժամեր անց պատմություն կդառնա նաեւ 2010-ը՝ իր հաջողություններով եւ բացթողումներով, ձեռքբերումներով եւ կորուստներով, ուրախ եւ տխուր դրվագներով: Ցանկանանք, որ 2011-ի ավարտին այդ տարվա մասին հիշելիս հաջողությունները գերակշռեն բացթողումներին, ձեռքբերումները՝ կորուստներին, իսկ ուրախ պահերը՝ տխուրներին:

Շնորհավոր Նոր Տարի…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

yerevanԱյսօր իմ քաղաքի ծնունդն է. Երեւանը դարձել է 2792 տարեկան: Եկեք թողնենք ամեն տեսակ հոռետեսական ու հետին մտքերը, մտածմունքները եւ անհանգստությունները եւ պարզապես ասենք՝ ծնունդ շնորհավոր, ԵՐԵՎԱ՛Ն: Որովհետեւ, երբ որ մեզնից մեկնումեկի ծննդյան օրն է գալիս, մեզ մնում է միայն ասել՝ ծնունդ շնորհավոր, ասել եւ ուրախացնել հոբելյարին…


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Վաղը սեպտեմբերի 1-ն է: Այս առիթով շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին եւ ուսանողներին, հատկապես նրանց, ում համար այդ օրը լինելու է առաջին զանգի կամ ինստիտուտ/համալսարան՝ որպես ուսանող առաջին անգամ ոտքը ներս դնելու օր: Թող որ կատարվի այն ամենը, ինչ կերազեն նրանք այս գիշեր՝ քնելուց առաջ: Աստված տա, որ ուսումը եւ կրթությունը բոլորիս համար դառնան կարիերայի թիվ մեկ գրավականը:

Շնորհավորում եմ նաեւ բոլոր այն ծնողներին, ովքեր ունեն դպրոցական եւ ուսանող երեխաներ:

image


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հայաստանը ունիկալ երկրր է: Թեև տարօրինակ նախադասություն ստացվեց, բայց և այնպես, մի փոքր ունիկալ երկրի տպավորություն է թողել, համենայն դեպս` ինձ վրա: Կհիշեք, որ երկու տարի առաջ պատմել էի իմ` Սյունիք այցելությության մասին և մի դեպք էլ մանրամասնել էի` պետավտոտեսուչի հետ կապված: Չէ, այս անգամ պետավտտեսուչի հետ շփում չենք ունեցել, թեև ահագին ոստիկաններ կային Ծաղկաձորում` հավանաբար տուրիստական կենտրոն լինելու պատճառով: Անցյալ տարի լինելով Դիլիջանում, նկատեցի այնտեղի բնության հրաշալի լինելը և բնականաբար տպավորվեցի: Համեմատության համար նշեմ, որ Ծաղկաձորը ահագին զիջումէ թե’ Վանաձորին, թե’ Դիլիջանին:

Այսպիսով, այս տարի որոշեցինք մի քանի ընկերներով հանգստանալ Ծաղկաձորում` հաշվի առնելով տեղի բարձրաճանաչությունը, քանզի տուրիստական կենտրոն համարվող այս տեղանքը (քաղաք բառը չեմ փորձի օգտագործել, քանզի Նյու Յորքը եթե անվանենք քաղաք, ապա էդ դեպքում Ծաղկաձորը ինչ կոչենք) ինքնին հնչեղ է և պետք է տեսնել:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 14 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

img Ողջո’ւյն: Ընդամենը մի քանի րոպե առաջ աշխարհահռչակ YouTube-ի կողմից մեկնարկվեց “Կյանքը Մեկ Օրում” - նոր ծրագիրը, որի նպատակն է ընդամենը 24 ժամվա ընթացքում YouTube ից օգտվող, աշխարհի ցանկացած կետում բնակվող անձանց կողմից ուղարկված վավերագրական կադրերից ստեղծել մի ֆիլմ, որն էլ կունենա “Կյանքը Մեկ Օրում” Անվանումը: Ինձ համար ճիշտն ասած շատ հետաքրքիր էր նման ծրագիրը, քանի որ առաջին անգամ եմ տեղեկանում նման ծրագրի մասին…


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Sevak | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մի քիչ տարօրինակ չի՞ հնչում .. .ով է տեսել, որ հումանիտար բեռը տեղափոխվի կրուիզային զբոսանավով - ինչպիսին է հանդիսանում «Մավի Մարմարա» նավը.

Հասկանում եմ, որ ես առաջինը չեմ, ով առաջ է քաշում այս տարբերակը, բայց ես նպատակային կաշխատեմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստերի վրա, որոնց մասին շատ չեն հիշատակում

600 իրավապաշպան, որոնց մեծ մասն թուրքիայի քաղաքացիներ


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom