F5 բլոգ

Առօրյա

Չխորանալով հաղորդման ֆորմատի, հայկական տեսակի եվ հատկապես ժյուրիի անդամների վրա .. փորձեմ ձեզ ներկայացնել մեկ հատված ոչ հայկական տարբերակից.

Գնահատեք ինքներդ


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ողջույն, հայեր…

Մի քանի ժամ առաջ վերադարձա Կապանից՝ առոք-փառոք, ու Ժոժոբայի ասած ապրանքն էլ՝ ձեռքիս: Չգիտեմ, թե երբ եք վերջին անգամ եղել Սյունիքում (ինքս եղել էի այս գարուն-ամռանը), ուստի եւ մոտս ցանկություն առաջացավ մի քանի բառով ներկայացնել այս տարածաշրջանը՝ տարեմուտին:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ազիան'-ի ավատարը

«Մանկական Եվրատեսիլ 2008» մրցույթում Մոնիկա Մանուչարովան զբաղեցրել է ութերորդ տեղը:

Մոնիկա Մանուչարովան լավ է հանդես եկել՝ Կիպրոս կղզում գտնվող Լիմասոլ քաղաքի Սպորտի պալատի բեմում կատարելով «Իմ երգի հնչյունները» ստեղծագործությունը։ Սակայն, ո՞րն է պատճառը 15 մասնակիցների մեջ գրավելու 8-րդ տեղը, երբ հնարավուրություն կար ավելի լավ տեղ վերցնելու: Այս հարցադրումն արվեց նաև ՀՀ հեռուստատեսությամբ, որը, ցավոք, անպատասխան մնաց, մասանբ նաև վերագրվելով գնահատման նոր չափաձևին, որն իրականում նույնիսկ չկիրառվեց էլ:

Ուրեմն, ո՞րն է անհաջողության պատճառը:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Ազիան | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեջբերում Պանորամա.ամ-ից

«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոոնն իր նկատմամբ կիրառված բռնության երկու դեպքերից հետո ստիպված է եղել հոկտեմբերի 15-ին հեռանալ Հայաստանից և հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: Այսպես է հայտարարել է Հանս Բոնը` իր անձնական փոստով տարածած հաղորդագրությամբ:  «Հայփոստի» պաշտոնական բլանկով Հ. Բոոնը հայտնում է, որ իր դեմ առաջին բռնությունը եղել է հուլիսի 10-ին` մինչեւ Էռնեկյան Գրուպի կողմից «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ստանձնումը, իսկ երկրորդ անգամ` հոկտեմբերի 10-ին:

Աղբյուրի հաղորդմամբ` Բոոնն Ամստերդամում բժշկական զննության է ենթարկվել, որի արդյունքներով պարզվել է, որ նա ստացել է գլխի ծանր վնասվածք և վնասվածքներից բուժվելու համար կպահանջվի 2 ամիս: Հաղորդագրությունում ասված է, որ հոլանդացիների՝ «Հայփոստի» կառավարումից հեռանալու պատճառը սեփական անվտանգության նկատմամբ եղած սպառնալիքն է:

Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները… ցանկալին են:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեջբերում՝ որը վերաբերում է Ադրբեջանի այսոօրվա ներքին կյանքին:

Այսօր Բաքվում կմեկնարկի չորրորդ Էներգետիկ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Անդրիս Փիելբալգսը, Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Լիտվայի եւ Լեհաստանի նախագահներ` Աբդուլլահ Գյուլը, Միխեիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Վալդաս Ադամկուսը եւ Լեխ Կաչինսկին: Նախարարների մակարդակով ներկայացված են Ռումինիայի ԱԳ նախարար Լազեր Կոմենեսկուն, Ղազախստանի էներգետիկայի եւ բնական հանածոների նախարար Սայաթ Մինբաեւը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բեդմենը, Լատվիայի էկոնոմիկայի նախարար Արտուրս Բերգհոլցեմը: Սպասվում է, որ այսօր գագաթնաժողովին մասնակցելու համար Բաքու կժամանեն նաեւ Մոլդովայի, Թուրքմենստանի եւ Էստոնիայի պատվիրակությունները:

Մեջբերումը՝ «Ժամանակ» օրաթերթ

Այսօր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հանդիպել է հայազգի բռնցքամարտիկ եւ չեմ հիշում, թե ինչ վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն (թիվն էլ չեմ հիշում) Արթուր Աբրահամին: Հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին Արթուրը ՀՀ նախագահին է նվիրել իր ձեռնոցները՝ ստորագրելով դրանց վրա: ՀՀ նախագահն անկեղծորեն հպարտ է նման նվեր ստանալու համար:

Իմ սեփական դիտարկումը՝ հեռուսատեսությունից (չեմ հիշում, թե որ ալիքով...)


Գրառման հեղինակ՝ F5-admin | 7 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր շաբաթ է: Շաբաթօրյակ: Թեև մեր թաղի շենքերի կողքով անցնելիս, մի քանի մարդ տեսա` շաբաթօրյակ անող: Այն էլ ոչ թե շաբաթօրյակ էր, այլ իրենց ավտոմեքենաների հերթական լվանալ-մաքրելը:

Ակամա հիշեցի սովետի շաբաթօրյակները: Այնքան մեծ չեմ, որ խորանայի-հասնեի մինչև Լենին պապին` գերանը ուսին դրած: Պարզապես հիշեցի այն օրերի մեր շենքի շաբաթօրյակը` շենքի ամբողջ բնակիչներով ներքև էինք իջնում` բակ, մաքրում-պլպլացնում շենքի հարակից տարածքները, վերջում` շենքի ժողովրդով խորոված-քեֆ-ուրախություն:

Այ, դա էր շաբաթօրյակը, երբ բոլորվս ուրախ իջնում էինք բակ: Թե չէ, հիմա, շենքերը` զիբիլների մեջ, իսկ մարդիկ միայն լվանում են իրանց ավտոները, լավագույն դեպքում` իրենց շեմից մի քանի մետր շառավղով միայն:

Մեզ մաքրվել է պետք մեր հոգին գարշահոտությամբ լցնող զիբիլից…


Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հիմա կասեք, դա ինչ կարեվոր է՞

Կասեմ, հեչ էլ կարեոր չի .. .ուղղակի հետաքրքիր եվ անսպասելի էր.

Ինչպես հաղորդում է «Georgian Times՚» /Վրաստան/ իր հունվարի 28-ի համարում ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ունի հայ-վրացական ակունքներ. Ծնվել եվ մեծացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, եւ իրական ազգանունը Քալանթարով է ... իսկ Լավրովը դա իր հերացու ազգանունն է.

Ահա նյութը


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom